Գլխավոր տեղեկություն
Համար
N 28-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.12.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ОВМИД РА 2014.12.17/69(1082) 28.12.2023
Ընդունող մարմին
Երևան քաղաքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
26.12.2023
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
26.12.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

26 դեկտեմբերի 2023 թ.

 N 28-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

  Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասով, 13-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետով.

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Հաստատել «Բնակչության հատուկ սպասարկում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության փոփոխությունը՝ համաձայն հավելվածի:

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան

 

2023 թ. դեկտեմբերի 26

Երևան

 

 

Հավելված

___.___.20___թ. և բաղկացած է _____ թերթից

Տպագրված է ընդամենը 2 օրինակ
ՕՐԻՆԱԿ _____

 

 

Հ Ա Ս Տ Ա Տ Վ Ա Ծ  Է

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԵՐևԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ

 

26 դեկտեմբերի 2023Թ․

 

N 28-Ա ՈՐՈՇՄԱՄԲ

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

Տ․ ԱՎԻՆՅԱՆ

 

 

 

 

 

Գ Ր Ա Ն Ց Վ Ա Ծ  Է

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 15.10.2010թ.

 

գրանցման համար՝ 286.210.07718

 

հարկ վճարողի հաշվառման համար՝

 

02523863

 

15.10.2010թ. գրանցված կանոնադրության թիվ________ փոփոխությունը գրանցված է իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից

 

«______»____________________2023թ.

 

աշխատակից՝

 

_________________________________

 

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

(փոփոխություն)

 

ԵՐԵՎԱՆ 2023 Թ․

 

 1. «Բնակչության հատուկ սպասարկում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության (այսուհետ՝ Կանոնադրություն) մեջ կատարել հետևյալ լրացումները.

1) Կանոնադրության 3․5-րդ կետը «ժ» ենթակետից հետո լրացնել «ժ1» ենթակետով․

«ժ1) ոլորտը կարգավորող օրենսդրությամբ նախատեսված՝ գերեզմանատների բարեկարգման, կառուցապատման, այդ թվում՝ սահմանված չափերից ավել չափերով գերեզմանների բարեկարգման, կառուցապատման կամ այլ քաղաքաշինական նորմերի խախտման, գերեզմանատանը հատկացված հողամասի նպատակային և գործառնական նշանակությանը հակասող գործունեության իրականացման, գերեզմանն օգտագործողի կամ հուղարկավորության կազմակերպումը ստանձնած անձի համար սահմանված պահանջներն այդ անձանց կողմից խախտված լինելու կամ հուղարկավորության կազմակերպման և իրականացման համար նախատեսված կարգերի ու կանոնների պահանջների խախտման դեպքեր արձանագրված լինելու պարագայում այդ մասին գրավոր տեղեկացնում է իրավապահ մարմիններին:».

2) Կանոնադրության 3-րդ գլուխը 3.5-րդ կետից հետո լրացնել 3.6-րդ, 3.7-րդ և 3.8-րդ կետերով՝

«3.6 Կազմակերպության արդյունավետ գործունեության ապահովման նպատակով՝ գերեզմանատների շահագործման ապահովումն իրականացվում է գերեզմանատների վարիչների միջոցով:

 3.7 Գերեզման օգտագործողին՝ իրեն հատկացված գերեզմանի սահմաններում գերեզմանների, գերեզմանատեղերի բարեկարգման և տապանաքարերի, մահարձանների տեղադրման աշխատանքներ կատարելու համար Կազմակերպության տնօրինության անունից համաձայնություն տալիս է տվյալ գերեզմանատան վարիչը (կամ տվյալ գերեզմանատան վարիչի իրավունքները և պարտականություններն իրականացնող անձը)։

 3.8 Գերեզմանատան վարիչի կողմից Կանոնադրության 3.7-րդ կետով նախատեսված պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը հիմք է վերջինիս նկատմամբ կարգապահական պատասխանատվության միջոց կիրառելու համար։»:

 2. Սույն փոփոխությունը հանդիսանում է 15․10․2010թ․ պետական ռեգիստրում գրանցված «Բնակչության հատուկ սպասարկում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության անբաժանելի մասը:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան