Basic information
Number
թիվ 244
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (22.09.2000-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Enactment organisation
Կենտրոնական բանկի խորհուրդ
Enactment date
22.09.2000
Ratification date
22.09.2000
Effective date
22.09.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

 22 սեպտեմբերի 2000 թ.

թիվ 244

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «գ» ենթակետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

 1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից կնքվող ռեպո համաձայնագրերի տոկոսադրույքը սահմանել 18%:

 2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային վարկերի տոկոսադրույքը սահմանել 45%:

 3. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից ներգրավվող ավանդների տոկոսադրույքը սահմանել 8%:

 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: