ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 օգոստոսի 2023 թվականի |
թիվ 91 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 107 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 266-րդ հոդվածի 8-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի «Անձնական օգտագործման ապրանքների հետ կապված առանձին հարցերի մասին» թիվ 107 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:
2. Անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներ համարվող և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 107 որոշման թիվ 3 հավելվածի 10-րդ կետին համապատասխան՝ մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատմամբ ներմուծված ավտոտրանսպորտային և մոտոտրանսպորտային միջոցների նկատմամբ տրանսպորտային միջոցի էլեկտրոնային անձնագրի «Վարչական տեղեկատվություն» բաժնի «մաքսային սահմանափակումներ» դաշտում նշվում է հետևյալ տեղեկատվությունը՝ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 107 որոշման թիվ 3 հավելվածով դրված են սահմանափակումներ»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ս. Ժումանգարին |
Ա. Կասիմալիև |
Ա. Օվերչուկ |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսականհանձնաժողովի խորհրդի 2023 թվականի օգոստոսի 29-ի թիվ 91 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 107 որոշման մեջ կատարվող
1. Նշված որոշման թիվ 3 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-րդ կետով.
«10. Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության քաղաքացիներ հանդիսացող աշխատակիցները, բացառությամբ դիվանագիտական կամ ծառայողական անձնագրեր չունեցող՝ վարչական-տեխնիկական անձնակազմի անդամների, կարող են ինքնուրույն ցանկացած եղանակով մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատմամբ Միության մաքսային տարածք ներմուծել անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներ հանդիսացող և աշխատակցին պատկանող ավտոտրանսպորտային և մոտոտրանսպորտային միջոցներ, կամ աշխատակցին պատկանող անձնական օգտագործման այդ տրանսպորտային միջոցները կարող է ներմուծել աշխատակցի անունից կամ վերջինիս հանձնարարությամբ գործող մեկ այլ անձ՝ պահպանելով հետևյալ պայմանները.
անձնական օգտագործման տրանսպորտային միջոցը ներմուծվում է արտասահմանյան հաստատությունում աշխատակցի կողմից աշխատանքի դադարեցման հետ կապված, ներառյալ` վաղաժամկետ հետկանչը, աշխատակցի կողմից անդամ պետության օրենսդրությանը համապատասխան այդ աշխատակցի կարգավիճակը հավաստող և այդ աշխատակցի կողմից արտասահմանյան հաստատությունում աշխատանքի դադարեցումը հաստատող փաստաթուղթը ներկայացվելու դեպքում.
աշխատակցի անունից կամ վերջինիս հանձնարարությամբ գործող այլ անձի կողմից հետևյալ փաստաթղթերը ներկայացվելու դեպքում՝
անդամ պետության օրենսդրությանը համապատասխան տրամադրված՝ այդ աշխատակցի կարգավիճակը հավաստող և այդ աշխատակցի կողմից արտասահմանյան հաստատությունում աշխատանքի դադարեցումը հաստատող փաստաթուղթ.
արտասահմանյան հաստատության լիազորված պաշտոնատար անձի կամ նոտարի կողմից հաստատված՝ ներմուծման իրականացման և աշխատակցին պատկանող անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների մաքսային հայտարարագրման հետ կապված մաքսային գործառնությունների կատարման լիազորագիր.
անձնական օգտագործման տրանսպորտային միջոցի ներմուծման պահի դրությամբ արտասահմանյան հաստատությունում աշխատակցի աշխատանքի ժամկետը պետք է կազմի առնվազն 11 ամիս (բացառությամբ վաղաժամկետ հետկանչի դեպքի).
անձնական օգտագործման տրանսպորտային միջոցը ներմուծվում է մեկ աշխատակցի հաշվով մեկ միավոր քանակով.
ուղևորային մաքսային այն հայտարարագրի գրանցման ամսաթվից 18 ամսվա ընթացքում, որին համապատասխան՝ սույն կետին համապատասխան ներմուծված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցը բաց է թողնված ազատ շրջանառության մեջ, արգելվում է անձնական օգտագործման այդ տրանսպորտային միջոցի տիրապետման, օգտագործման, տնօրինման իրավունքներն այլ անձանց փոխանցելը` բացառությամբ աշխատակցի ընտանիքի անդամներին օգտագործման իրավունքի փոխանցման և տեխնիկական սպասարկման, նորոգման անցկացման և (կամ) պահման համար այլ անձի տիրապետման իրավունքի փոխանցման՝ հաշվի առնելով սույն կետի տասներեքերորդ պարբերությամբ նախատեսված դեպքը.
անձնական օգտագործման տրանսպորտային միջոցի ներմուծումն իրականացվում է աշխատակցի կողմից արտասահմանյան հաստատությունում աշխատանքի դադարեցման օրվանից 6 ամսից ոչ ուշ, ներառյալ՝ վերջինիս վաղաժամկետ հետկանչը.
անձնական օգտագործման տրանսպորտային միջոցի ներմուծումն իրականացվում է ոչ հաճախ, քան 4 օրացուցային տարին 1 անգամ:
Սույն կետին համապատասխան՝ մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատմամբ ներմուծված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցի օգտագործման և (կամ) տիրապետման մասով սահմանափակումները գործում են մինչև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 107 որոշման թիվ 2 հավելվածի 2-րդ աղյուսակի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված մաքսատուրքերը, հարկերը վճարելը, սակայն ուղևորային մաքսային այն հայտարարագրի գրանցման օրվանից 18 ամսից ոչ ավելի, որին համապատասխան՝ անձնական օգտագործման այդ տրանսպորտային միջոցը բաց է թողնված ազատ շրջանառության մեջ՝ հաշվի առնելով սույն կետի տասներեքերորդ պարբերությամբ նախատեսված դեպքը:
Չի թույլատրվում սույն կետին համապատասխան մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատմամբ ներմուծված տրանսպորտային միջոցների տիրապետման, օգտագործման, տնօրինման իրավունքների փոխանցումը Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն և (կամ) Ռուսաստանի Դաշնությունում բնակության մշտական վայր ունեցող անձանց՝ ուղևորային մաքսային այն հայտարարագրի գրանցման օրվանից 36 ամսվա ընթացքում, որին համապատասխան անձնական օգտագործման այդ տրանսպորտային միջոցը բաց է թողնված ազատ շրջանառության մեջ:»:
2. Նշված որոշման թիվ 5 հավելվածի 1-ին կետի առաջին պարբերությունից «անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների և» բառերը հանել:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|