Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 12-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.01.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.01.22-2024.02.04 Պաշտոնական հրապարակման օրը 30.01.2024
Ընդունող մարմին
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
24.01.2024
Ստորագրող մարմին
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
24.01.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.01.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

«24» հունվար 2024 թ. 

թիվ 12-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-Ի ԹԻՎ 64-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2018 թվականի նոյեմբերի 12-ի ««Փոստային և սուրհանդակային գործունեության մասին» Ձև 1-փոստ (ամսական, եռամսյակային, տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2014 թվականի ապրիլի 7-ի թիվ 09-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 64-Ն որոշման`

1) վերնագրում, 1-ին և 2-րդ կետերում «գործունեության» բառը փոխարինել «կապի ծառայությունների» բառերով,

2) 1-ին և 2-րդ կետերով հաստատված հավելված 1-ը և հավելված 2-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելված 1-ի և հավելված 2-ի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Նախագահ՝

Ս. Մնացականյան

 

 

Հավելված 1

 Հայաստանի Հանրապետության

 վիճակագրության պետական

 խորհրդի 2024 թվականի հունվարի 24-ի

թիվ 12-Ն որոշման

 

«Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական

խորհրդի 2018 թվականի նոյեմբերի 12-ի

թիվ 64-Ն որոշման

 

Ներմուծեք նկարագրությունը_23286

 

Բաժին 1. Փոստային և սուրհանդակային կապի ծառայություններ (ամսական)

 

հազար դրամ

Ցուցանիշի անվանումը

Տողի ծած-

կագիրը

Հաշվետու ամիս

Ա

Բ

1

Հասույթներ, ընդամենը, (առանց ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ)

110

 

այդ թվում` փոստային ծառայությունից

110.1

 

սուրհանդակային ծառայությունից

110.2

 

Ծախսեր, ընդամենը

120

 

այդ թվում` փոստային ծառայությունից

120.1

 

սուրհանդակային ծառայությունից

120.2

 

Այլ գործունեությունից ստացված հասույթներ

130

 

 

Բաժին 2. Փոստային և սուրհանդակային կապի ծառայություններից ստացված հասույթներն ըստ ՀՀ մարզերի և Երևան քաղաքի (ամսական)

 

հազար դրամ

Ցուցանիշի անվանումը

Տողի

ծած-

կագիրը

Ընդամենը

այդ թվում`

Փոստային

Սուրհանդակային

Ա

Բ

1

2

3

Հասույթ, ընդամենը, (առանց ԱԱՀ)

210

     

այդ թվում`

քաղաք Երևան

210.1

     

Արագածոտն

210.2

     

Արարատ

210.3

     

Արմավիր

210.4

     

Գեղարքունիք

210.5

     

Լոռի

210.6

     

Կոտայք

210.7

     

Շիրակ

210.8

     

Սյունիք

210.9

     

Վայոց ձոր

210.10

     

Տավուշ

210.11

     

 

Բաժին 3. Փոստային և սուրհանդակային առաքանիներ (եռամսյակային)

 

 հազար հատ

Ցուցանիշի անվանումը

Տողի ծած-կագիրը

Հաշվետու եռամսյակում

Ա

Բ

1

Նամակագրական թղթակցություններ, տպագիր հրատարակություններ, ծրարներ, ընդամենը

310

 

այդ թվում` ներհանրապետական

310.1

 

միջազգային ելքային

310.2

 

միջազգային մուտքային

310.3

 

Փոստային ծանրոցներ, ընդամենը

320

 

այդ թվում` ներհանրապետական

320.1

 

միջազգային ելքային

320.2

 

միջազգային մուտքային

320.3

 

Սուրհանդակային փաթեթներ, ընդամենը

330

 

այդ թվում` ներհանրապետական

330.1

 

միջազգային ելքային

330.2

 

միջազգային մուտքային

330.3

 

 

Բաժին 4. Աշխատողների միջին տարեկան թվաքանակ (տարեկան)

 

 մարդ

Ցուցանիշի անվանումը

Տողի ծած-կագիրը

Հաշվետու տարում

Փոստային կապի ծառայության մատուցմամբ զբաղվող աշխատողների միջին տարեկան թվաքանակը, (լրացվում է տարին մեկ անգամ՝ դեկտեմբեր ամսվա վիճակագրական հաշվետվությունում)

410

 

Սուրհանդակային կապի ծառայության մատուցմամբ զբաղվող աշխատողների միջին տարեկան թվաքանակը, (լրացվում է տարին մեկ անգամ՝ դեկտեմբեր ամսվա վիճակագրական հաշվետվությունում)

420

 

 

Ղեկավար/Անհատ ձեռնարկատեր՝

_____________   _____________
 

(Ազգանուն, անուն)

 

(Ստորագրություն)

Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ)

_____________   _____________
 

(Ազգանուն, անուն)

 

(Ստորագրություն)

     

 

«_ _ »______ ____20___թ. :»:

 

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական

խորհրդի 2024 թվականի

հունվարի 24-ի թիվ 12-Ն որոշման

 

«Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական

խորհրդի 2018 թվականի

նոյեմբերի 12-ի թիվ 64-Ն որոշման

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ՓՈՍՏԱՅԻՆ ԵՎ ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՓՈՍՏ (ԱՄՍԱԿԱՆ, ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ, ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը կարգավորում է «Փոստային և սուրհանդակային կապի ծառայությունների մասին» Ձև 1-փոստ (ամսական, եռամսյակային, տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվետվությունը ներկայացնում են փոստային կապի գործունեություն՝ փոստային կապի և սուրհանդակային կապի ծառայություններ մատուցող իրավաբանական անձինք ու անհատ ձեռնարկատերերը, որոնք իրենց գործունեությունն իրականացնում են փոստային կապի գործունեության լիցենզիայի շրջանակներում և այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացվում է՝ համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» (այսուհետ՝ ՏԳՏԴ) 5-նիշ խմբավորման (տես՝ http://www.arlis.am/Annexes/4/GT30.1-13page1730-2124ink1392.doc հղումը):

4. Սույն հրահանգի իմաստով փաստացի գործունեության հիմնական տեսակ է համարվում գործունեության այն տեսակը, որը հաշվետու ժամանակաշրջանում հավելյալ արժեքի ընդհանուր ծավալում փաստացի ունեցել է առավել մեծ տեսակարար կշիռ: Առավել մեծ տեսակարար կշիռը որոշվում է ընդհանուր հասույթի, հավելյալ արժեքի կամ աշխատողների ընդհանուր թվաքանակի մեջ ունեցած բաժնով և այլ համանման բնութագրող ցուցանիշներով:

 5. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե` Հաշվետվության ձևի վրա նշված ժամկետում և պարբերականությամբ:

 6. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

7. Բաժին 1-ում՝ սկզբնական հաշվառման տվյալների հիման վրա՝ հաշվեգրման սկզբունքով, լրացվում են հետևյալ ցուցանիշները՝

1) «110» ծածկագրով տողում՝ փոստային կապի (գործողություն կամ գործունեություն՝ փոստային առաքանու, հիբրիդային առաքանու ընդունման, մշակման, փոխադրման և հանձնման գծով) և սուրհանդակային կապի (մեկ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից մատուցվող փոստային կապի գործունեության տեսակ, որի դեպքում փոստային առաքանին ուղարկողի պատվերով հավաքվում է իր բնակության, գտնվելու կամ գործունեության վայրում և առաքվում ուղարկողի նշած հասցեատիրոջը, և ընդունումից մինչև առաքում ընկած ամբողջ ժամանակահատվածում առաքանին ուղեկցվում է տվյալ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ սուրհանդակի կողմից` առանց մշակման, փոխանակման կամ փոխանցման գործողություն իրականացնելու) ծառայություններից ստացված հասույթները համապատասխան ամսվա համար՝ առանց ավելացված արժեքի հարկի,

 2) «120» ծածկագրով տողում՝ փոստային և սուրհանդակային կապի ծառայությունների հետ կապված ծախսերը,

 3) «130» ծածկագրով տողում՝ այլ գործունեությունից ստացված հասույթները, որոնք ներառում են ՏԳՏԴ-ով սահմանված գործունեության բոլոր տեսակները, բացի փոստային կապի և սուրհանդակային կապի ծառայություններից:

 8. Բաժին 2-ում փոստային կապի գործունեությունից ստացված հասույթները լրացվում են՝ բաշխված ըստ ՀՀ մարզերի և Երևան քաղաքի:

 9. Բաժին 3-ում  համապատասխան եռամսյակի համար, լրացվում են՝

 1) «310» ծածկագրով տողում՝ (փոստային կապի ծառայությունների մատուցման դեպքում)՝ հասցեագրված նամակագրական թղթակցությունների (հասարակ և գրանցվող նամակներ, փոստային բացիկներ, սեկոգրամներ, փաթեթներ և փոքր փաթեթներ), համապատասխան փաթեթավորումով տպագիր հրատարակությունների քանակը,

 2) «310» ծածկագրով տողում՝ (սուրհանդակային կապի ծառայությունների մատուցման դեպքում)` առանց ապրանքային արժեքի թղթակցությունների և մինչև 0.3 կգ-ը չգերազանցող ծրարների քանակը,

 3) «320» ծածկագրով տողում` փոստային ծանրոցների քանակը,

 4) «330» ծածկագրով տողում` 0.3 կգ-ը գերազանցող սուրհանդակային փաթեթների քանակը:

 10. Ներհանրապետական առաքանիները ընդունվում, մշակվում և հանձնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում առաքելու համար:

 11. Միջազգային ելքային առաքանիները ընդունվում են Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս առաքելու համար:

 12. Միջազգային մուտքային առաքանիները ընդունվում են այլ երկրներից Հայաստանի Հանրապետության տարածքում առաքելու համար, իսկ փոստային կապի ծառայությունների մատուցման դեպքում նաև՝ տարանցումով Հայաստանի Հանրապետության տարածքով անցնելու համար:

 13. Փոստային կապի օպերատորները փոստային կապի ծառայություններ մատուցելու իրավունք ունեցող իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր է, որն իր գործունեությունն իրականացնում է փոստային կապի գործունեության լիցենզիայի համաձայն` պահպանելով օրենքով, ինչպես նաև փոստային կապի օպերատորի գործունեության կանոնակարգով սահմանված պայմանները և պահանջները:

 14. Փոստային առաքանին, որն առաքվում է փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման դեպքում, պետք է համապատասխանի առավելագույն քաշի, թույլատրելի ներդրվածքի և առավելագույն ու նվազագույն չափերի պահանջներին, որոնք սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի փետրվարի 16-ի N 211-Ն որոշմամբ հաստատված կանոնակարգի դրույթներին համապատասխան:

 15. Սուրհանդակային առաքանին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի փետրվարի 16-ի N 173-Ն որոշմամբ հաստատված կանոնակարգի դրույթների, դասակարգվում է հետևյալ տեսակների`

1) ծրար՝ մինչև 0.3 կգ` փաստաթղթերով և այլ ներդրվածքով, մինչև Ա4 ֆորմատի ծրար, որի փաստացի և ծավալային քաշը չի գերազանցում 300 գրամը,

2) սուրհանդակային փաթեթ` փաթեթի կամ արկղի մեջ տեղադրված առաքանի, որի փաստացի և ծավալային քաշը գերազանցում է 300 գրամը,

3) թղթակցություն` թղթային տարբերակով տեղեկատվություն՝ առանց ապրանքային արժեքի,

4) Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին պայմանագրի N 1 հավելվածի 2-րդ հոդվածի 1-ին մասի 52-րդ կետով սահմանված էքսպրես-բեռը:

 16. Հատուկ կապի ծառայությունը սուրհանդակային կապի ծառայության տեսակ է, որն ապահովում է հատուկ առաքանիների (իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի կողմից ուղարկվող կամ ստացվող առաքանի, որը բացառապես պարունակում է օրենքով կամ միջազգային պայմանագրերով պաշտպանվող գաղտնի տեղեկատվություն կամ առարկաներ, ինչպես նաև թանկարժեք մետաղներ, քարեր կամ զարդեր) ընդունումը, մշակումը, փոխադրումը և հանձնումը:

 17. Բաժին 4-ում՝ «410» և «420» ծածկագրերով տողերում լրացվում են (միայն դեկտեմբեր ամսվա Հաշվետվությունում) աշխատողների միջին տարեկան թվաքանակները: Աշխատողների՝

1) միջին տարեկան թվաքանակը որոշվում է հաշվետու տարվա բոլոր ամիսների աշխատողների միջին ամսական թվաքանակների հանրագումարը տարվա բոլոր ամիսների թվին բաժանելով` տասնորդական ճշտությամբ (աշխատողների միջին տարեկան թվաքանակը վերաբերում է ինչպես փոստի ոլորտում զբաղված աշխատողներին, այնպես էլ վարչական աշխատողներին),

2) միջին ամսական թվաքանակը հաշվարկվում է յուրաքանչյուր ամսվա օրացուցային օրերի (ամսի 1-ից մինչև 30 (31)-ը, փետրվարի համար՝ 28 (29)-ը) աշխատողների թվաքանակի հանրագումարը՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը, ամսվա օրացուցային օրերի թվին բաժանելով,

3) թվաքանակը հանգստյան, տոնական կամ հիշատակի (ոչ աշխատանքային) օրերի համար հաշվարկվում է նախորդ աշխատանքային օրվա թվաքանակին հավասար (երկու և ավելի ոչ աշխատանքային օրերի առկայության դեպքում այդ օրերից յուրաքանչյուրի համար աշխատողների թվաքանակը հաշվարկվում է դրանց նախորդող աշխատանքային օրվա թվաքանակին հավասար),

4) ամենօրյա հաշվառում չվարելու դեպքում աշխատողների թվաքանակը հաշվետու ամսվա համար հաշվարկվում է նախորդ ամսվա վերջի և հաշվետու ամսվա վերջի աշխատողների թվաքանակների հանրագումարը 2-ի բաժանելով:»:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հունվարի 2024 թվական: