ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 դեկտեմբերի 2023 թվականի N 2302-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 5-Ի N 6-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունվարի 5-ի «Վեդու բժշկական կենտրոն» և «Մասիսի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունների կանոնադրական կապիտալները նվազեցնելու, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին անշարժ գույք ամրացնելու և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով անշարժ գույք տրամադրելու մասին» N 6-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) 1-ին կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1) «Վեդու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզ, համայնք Վեդի, քաղաք Վեդի, Գայի փողոց 2/31 հասցեում գտնվող (անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական` 12102023-03-0019) 58,67 քառ. մետր դիահերձարանի մասնաշենքով (կադաստրային ծածկագիրը՝ 03-004-0108-0070-001), 4,800.0 հազար դրամ կադաստրային արժեքով և 0,08147 հա, 0,03817 հա բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասերով (կադաստրային ծածկագիր՝ 03-004-0108-0069, 03-004- 0108-0070, այսուհետ՝ անշարժ գույք 1) վճարել ընկերության կողմից տեղաբաշխված` պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց.».
2) 1-ին կետի 2-րդ ենթակետում «17,383,070» թիվը փոխարինել «17,400.0 հազար» բառերով.
3) 5-րդ կետի 1-ին ենթակետում «9 ամսվա ընթացքում» բառերը փոխարինել «մինչև 2024 թվականի մարտի 1-ը» բառերով։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
28.12.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|