Գլխավոր տեղեկություն
Համար
N 2317-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.12.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 28.12.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.12.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.12.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.12.2023
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 դեկտեմբերի 2023 թվականի N 2317-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-Ի N 672-Լ ԵՎ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-Ի N 505-Լ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 23-ի «Ինտեգրված կադաստրի ստեղծման հայեցակարգը և հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 672-Լ որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Հիմք ընդունելով «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.».

2) N 2 հավելվածում՝

ա. 4-րդ կետի 6-րդ սյունակում «500 մլն դրամ» բառերը փոխարինել «Ֆինանսավորում չի պահանջվում» բառերով,

բ. 8-րդ կետի 6-րդ սյունակում «300 մլն դրամ» բառերը փոխարինել «Ֆինանսավորում չի պահանջվում» բառերով,

գ. 9-րդ կետից հետո «Ֆինանսավորման աղբյուրը և կանխատեսվող չափը» սյունակում նշված «Ընդամենը՝ 1.44 մլրդ դրամ» բառերը փոխարինել «Ընդամենը՝ 640 մլն դրամ» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի «Ինտեգրված կադաստրի ստեղծման ռազմավարական ծրագիրը հաստատելու մասին» N 505-Լ որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 11-րդ հոդվածի, «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Տարածական տվյալների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 21-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.».

2) N 2 հավելվածում՝

ա. 9-րդ կետի 6-րդ սյունակում «ՀՀ պետական բյուջե և օրենքով չարգելված այլ միջոցներ 500 մլն ՀՀ դրամ» բառերը փոխարինել «Ֆինանսավորում չի պահանջվում» բառերով,

բ. 11-րդ կետի 6-րդ սյունակում «ՀՀ պետական բյուջե և օրենքով չարգելված այլ միջոցներ 300 մլն ՀՀ դրամ» բառերը փոխարինել «Ֆինանսավորում չի պահանջվում» բառերով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

28.12.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան