Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 65
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.08.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.01.08-2024.01.21 Պաշտոնական հրապարակման օրը 10.01.2024
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
23.06.2023
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
23.06.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.08.2023

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 հունիսի 2023 թվականի

թիվ 65

քաղ. Մոսկվա

Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի մշակման եՎ դրանցում փոփոխությունների կատարման պլանի II բաժնում փոփոխություններ կատարելու մասին

 

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կարգավորման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված) 3-րդ կետին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հունիսի 20-ի թիվ 48 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի մշակման, ընդունման, փոփոխման և չեղարկման կարգի 3-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 31-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 23-ի թիվ 57 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի մշակման և դրանցում փոփոխությունների կատարման պլանի II բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 44-րդ և 45-րդ դիրքերով՝

 

«44. Հրդեհային անվտանգության ապահովման և հրդեհաշիջման միջոցներին ներկայացվող պահանջների մասին (ԵԱՏՄ ՏԿ 043/2017)՝ տեխնիկական կանոնակարգի կիրառման պրակտիկայի արդյունքներով դրա առանձին դրույթների ճշգրտման և հստակեցման մասով

Ռուսաստանի Դաշնություն

անդամ պետություններ

2024 թվականի
IV եռամսյակ

38, 39

45. Էներգասպառող սարքվածքների էներգետիկ արդյունավետությանը ներկայացվող պահանջների մասին (ԵԱՏՄ ՏԿ 048/2019)՝ կիրառման պրակտիկայի արդյունքներով խմբագրական բնույթի ուղղումների, արտադրանքի առանձին տեսակներին և էներգետիկ արդյունավետության դասերին ներկայացվող պահանջների մասով

Բելառուսի Հանրապետություն

անդամ պետություններ

2024 թվականի III եռամսյակ

2»։

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ս. Ժումանգարին

Ա. Կասիմալիև

Ա. Օվերչուկ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2024 թվական: