ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ
ԼԵՐՄՈՆՏՈՎՈ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 ապրիլի 2017 թ. N 8-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼԵՐՄՈՆՏՈՎՈ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասին, 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին համապատասխան Լերմոնտովո համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Ընդունել Լերմոնտովո համայնքի ավագանու կանոնակարգը՝ համաձայն հավելվածի։
2. Ուժը կորցրած ճանաչել Լերմոնտովո համայնքի ավագանու 2016 թվականի նոյեմբերի 21-ի «Լերմոնտովո համայնքի ավագանու կանոնակարգը հաստատելու մասին» N 16-Ն որոշումը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ |
Է. ՉԱԽԱԼՅԱՆ |