Գլխավոր տեղեկություն
Համար
N 937-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.12.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
26.12.2023
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.12.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 937-Ա

 

«ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԵՐԵԽԱՆԵՐԻ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ԱՊԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Երեխաների պաշտպանության կենտրոն» հիմնադրամի կողմից իրականացվող` 143,311,476 դրամ ընդհանուր արժողությամբ «Երեխաների կարճաժամկետ ապաստանում և ճգնաժամային միջամտություն» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Երեխաների պաշտպանության կենտրոն» հիմնադրամի կողմից կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`

1) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Հյուսիս» մասնաճյուղի հետ (ՀՎՀՀ՝ 01520882) 2021 թվականի նոյեմբերի 22-ին կնքված՝ N 4222226 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրական էներգիայի մատակարարում` 3,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի («ՀայՌուսգազարդ» ՓԲԸ) հետ (ՀՎՀՀ՝ 00046317) 2013 թվականի հուլիսի 7-ին կնքված՝ N 013.08.13.0948 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում բնական գազի մատակարարում` 4,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Էյ-ի-Ջի-Սերվիս» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00930884) 2023 թվականի հոկտեմբերի 6-ին կնքված՝ N Ե-1118 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայությունների մատուցում` 121,470 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

4) «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02655115) 2017 թվականի նոյեմբերի 2-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում` 1,200,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

5) «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02500052) 2023 թվականի նոյեմբերի 16-ին կնքված՝ N 112747806 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսակապի ծառայությունների մատուցում` 90,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

6) «Յուքոմ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00024873) 2012 թվականի նոյեմբերի 27-ին կնքված՝ N 023/27/112012 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցում` 700,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.

7) «Յուքոմ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00024873) 2016 թվականի հոկտեմբերի 10-ին կնքված՝ N 3425591 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսակապի ծառայությունների մատուցում` 80,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

8) «Թամարա» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 03500525) 2016 թվականի նոյեմբերի 29-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում իր կողմից արտադրված կամ գնված ապրանքների մատակարարում` 1,700,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

9) «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02226764) 2016 թվականի ապրիլի 22-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում իր կողմից արտադրվող քաղցրավենիքի և հրուշակեղենի մատակարարում` 1,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

10) «Էվրի դեյ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 09104669) 2019 թվականի հունիսի 26-ին կնքված՝ N J494-19 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում շշալցված ջրի մատակարարում` 340,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

11) «Էյ-Էմ-Էյչ աուդիտ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02246786) 2022 թվականի դեկտեմբերի 6-ին կնքված՝ թիվ ՀԾ/06/22 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հաշվապահական հաշվառման ծառայությունների մատուցում՝ ամսական 380,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

12) «Էյվիսի քոնսալթինգ ընդ աուդիտ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00433357) 2023 թվականի նոյեմբերի 14-ին կնքված՝ N 37 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում աուդիտորական ծառայությունների մատուցում` 560,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

13) «Դոքս Քոմպյուտր» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 04718853) 2015 թվականի նոյեմբերի 2-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում համակարգչային տեխնիկայի կամ այլ ապրանքների մատակարարում` 500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

14) «Լատտե» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01257241) 2019 թվականի նոյեմբերի 6-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում մանկական հագուստի, տնտեսական ապրանքների մատակարարում` 4,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

15) «Էյչ Էյ Գրուպ» ՍՊԸ-ի («Չիմեգ» ՍՊԸ) հետ (ՀՎՀՀ՝ 01848326) 2018 թվականի նոյեմբերի 22-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում իր կողմից արտադրված կամ գնված ապրանքների մատակարարում` 1,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

16) «Ֆլեշ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01808789) 2023 թվականի նոյեմբերի 14-ին կնքված՝ N 14/11/23 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում վառելիքի մատակարարում` 1,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

17) «Ջի Ընդ Էյ Մոթորս» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01323194) 2022 թվականի նոյեմբերի 23-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և ընթացիկ վերանորոգման ծառայությունների մատուցում` 2,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

3. «Երեխաների պաշտպանության կենտրոն» հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

26.12.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 937-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«ԵՐԵԽԱՆԵՐԻ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ԱՊԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆ»

 

1.

Ծրագրի նպատակը

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության (գործող պայմանագրի համաձայն), Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, տեղական ինքնակառավարման մարմինների, մարզպետների աշխատակազմերի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության, Միասնական սոցիալական ծառայության դեպք վարողների, Խնամակալության և հոգաբարձության մարմինների և այլ կառույցների կողմից ուղղորդման, հասարակական կազմակերպությունների, համայնքային սոցիալական աշխատողների ահազանգի, «ԹԵԺ ԳԻԾ» ծառայության ահազանգերի, իրենց՝ երեխաների ահազանգի, ինչպես նաև ծնողների, խնամակալների դիմումների, և երեխայի անձամբ դիմելու պարագայում բռնության ենթարկված, անապաստան, լքված, կրթությունից և այլ հանրային ծառայություններից դուրս մնացած, ինչպես նաև այլ տրավմատիկ տարաբնույթ իրադարձությունների, մասնավորապես տեղահանության հետևանքով հոգեհուզական խնդիրներ ունեցող երեխաներին, նրանց ծնողներին, խնամող և խնամողի փոխարինող հանդիսացողներին (խնամատար ծնողներ) «ճգնաժամի միջամտության» ծառայությունների մատուցում և երեխաների պաշտպանությամբ զբաղվող մասնագետների կարողությունների զարգացում։ Ճգնաժամի միջամտությունն իրականացվում է երեխաների համար ներկենտրոնային (շուրջօրյա խնամք) և արտակենտրոնային ծառայությունների միջոցով, իսկ ծնողների հետ աշխատանքը՝ հանդիպումների միջոցով։

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը

Հայ օգնության ֆոնդ (630 երկրորդ պողոտա, Նյու-Յորք, ԱՄՆ)

4.

Ծրագիրը կատարողը

«Երեխաների պաշտպանության կենտրոն» հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Կ. Ուլնեցու փողոց 64, ՀՎՀՀ՝ 01009295)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Իրականացման վայրը` Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը։

Բնագավառը` սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

143,311,476 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Բարձր սոցիալական ռիսկի ներքո գտնվող` անապաստան, խնամազուրկ, լքված, բռնությունների զոհ, կրթությունից դուրս մնացած, վարքային խնդիրներ ունեցող երեխաները և նրանց ընտանիքները, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից տեղահանված այն երեխաները և նրանց ընտանիքները, որոնք արագ միջամտության և աջակցության կարիք ունեն։ Ներկենտրոնային ծառայությունների շրջանակներում կսպասարկվի մոտ 300 երեխա և աշխատանք կտարվի նրանց ծնողների հետ, (միջին հաշվով 500 ծնող/խնամող կամ խնամողին փոխարինող` հաշվի առնելով, որ ոչ բոլոր երեխաներն ունեն երկու ծնող), ինչպես նաև խնամատարության տրված 100 երեխա և նրանց խնամքն իրականացնող մոտ 200 խնամատար ծնող: Արտակենտրոնային ծառայությունների շրջանակներում ծառայությունից կօգտվի մոտ 2500 երեխա և ավելի քան 2000 ծնող/խնամող, մոտ 200 մասնագետ: Ակնկալվում է, որ տարվա ընթացքում ծառայություններ կստանան մինչև 5800 շահառու (երեխա, ծնող, խնամող և խնամողի փոխարինող հանդիսացող, խնամատար ծնող, երեխաների պաշտպանությամբ զբաղվող մասնագետ):

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1. 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում նախատեսվում է իրականացնել կյանքի դժվարին վիճակում գտնվող և հրատապ միջամտության կարիք ունեցող երեխաների սոցիալական, հոգեբանական, բժշկական, սոցիալ-մանկավարժական և մասնագիտական այլ աջակցության, խնամքի և օգնության կազմակերպում` Ապաստանման, Թեժ գիծ,

Արտակենտրոնային, Խնամատարությանն աջակցող ծառայությունների միջոցով: Այդ երեխաներից` առավել բարձր ռիսկի ներքո և կյանքի ու զարգացման համար վտանգավոր պայմաններում գտնվողները ժամանակավորապես ապաստանվում են Կենտրոնում և ստանում 7/24 հոգածություն, խնամք, պաշտպանություն, սոցիալ-հոգեբանական, առողջապահական, իրավական ծառայություններ, իսկ բարձր ռիսկի ներքո, սակայն պաշտպանության այլ՝ ընտանեկան կամ համայնքային հնարավորություններ ունեցող երեխաները աջակցություն են ստանում անմիջապես իրենց համայնքում և ընտանիքում: Աջակցությունը ներառում է աշխատանք երեք մակարդակներում՝ անհատականացված աշխատանք երեխայի հետ, ընտանեկան թերապիա՝ ընտանիքի անդամների հետ, համայնքային աշխատանք՝ սոցիալական միջավայրի հետ։ Հոլիստիկ մոտեցմամբ այս աշխատանքը ներառում է երեխայի/ընտանիքի իրավիճակի բազմամասնագիտական գնահատում, անհատական աշխատանքի պլանի ստեղծում, միջամտության պլանի ստեղծում և իրագործում, մոնիթորինգ և վերանայումներ՝ ըստ անհրաժեշտության։ Ծառայությունները մատուցվելու են երեք մոտեցմամբ` անմիջապես Կենտրոնում` 24-ժամյա ապաստանման, Կենտրոնում՝ առանց ապաստանման, արտագնա` անմիջապես երեխայի ընտանիքում կամ ցերեկային կենտրոններում: Ներկենտրոնային ծրագրի շահառու երեխաները ստանում են ծառայությունների ամբողջ փաթեթը` խնամք (հիգիենա, սնունդ), սոցիալ-հոգեբանական աջակցություն, առողջապահական (տեղում կամ ստացիոնար բուժ. հաստատությունում), կրթական, մշակութային, մասնագիտական կողմնորոշման աջակցություն, թերապևտիկ ծառայություններ` հաղթահարելու բռնարարքների, լքումների և այլ վնասող վերաբերմունքի պատճառով առաջ եկած տրավմաները: Ճգնաժամային միջամտության շրջանակներում ծառայությունների մատուցումը տևում է միջինը մեկ ամիս, անհրաժեշտության դեպքում` խնդրի յուրահատկություններից և երեխայի/ընտանիքի կարիքներից ելնելով մինչև 6 ամիս և ավելի՝ համապատասխան հիմնավորմամբ։ Արտակենտրոնային ծառայությունների միջոցով երեխան/ընտանիքը սպասարկվում են տեղում, իրենց ընտանիքում և համայնքում, մասնագետները իրենց աշխատանքը իրականացնում են անմիջապես երեխայի ընտանիքում: Այս դեպքում երեխան ստանում է իր կարիքներին համապատասխան, բոլոր վերը հիշատակված ծառայությունները, բացի ապաստանումից և խնամքի ծառայություններից: Մասնագետները տեղում համախմբում են բոլոր այն կառույցներին և ծառայություններին, որոնք առնչվում են տվյալ ընտանիքի հետ, կազմակերպում դեպքերի քննարկումներ` օգնելու երեխային/ընտանիքին` հաղթահարելու ստեղծված ռիսկային

իրավիճակը: Սոցիալ-հոգեբանական աջակցություն տրամադրելու նպատակով երեխաների ծնողների հետ կապ է պահպանում 3-6 ամիս տևողությամբ` հեռախոսային կամ թերապևտիկ ու տեղեկատվական հանդիպումների միջոցով: Երեխաները Կենտրոն են ուղղորդվում ՀՀ բոլոր բնակավայրերից, առանց տարածքային սահմանափակումների: Ծախսերը ներառում են երեխաների խնամքի, հիգիենայի, սննդի, հագուստի, տուն այցերի, երեխաների տեղափոխման (ներառյալ արտադասարանային, հոբիների զարգացման, լրացուցիչ հմտությունների զարգացման, լրացուցիչ հմտությունների ուսուցման), առողջապահական, կրթական, օրվա զբաղվածության կազմակերպման, արտակենտրոնային մշակութային և արտադասարանային միջոցառումների կազմակերպման, շենքի պահպանության, կոմունալ- կենցաղային և այլ տնտեսական, ինչպես նաև խնամող, մասնագիտական, ադմինիստրատիվ և սպասարկող անձնակազմի աշխատավարձերն ու սահմանված հարկերը:

2. Նախատեսվում է 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում «Երեխաների պաշտպանության կենտրոն» հիմնադրամի շահառու երեխաների համար իրականացնել ընդհանուր 143,311,476 դրամ արժեքով ծրագիր, որն ըստ եռամսյակների բաշխվելու է հետևյալ կերպ. առաջին եռամսյակ` 35,827,869 դրամ, երկրորդ եռամսյակ` 35,827,869 դրամ, երրորդ եռամսյակ` 35,827,869 դրամ և չորրորդ եռամսյակ` 35,827,869 դրամ, որից`

1) սննդի ձեռքբերում - 11,000,000 դրամ.

2) բժշկական սպասարկում/դեղորայքի, մանկական հագուստի, տնտեսական ապրանքների ու պարագաների ձեռքբերում - 6,000,000 դրամ.

3) հաշվապահական և աուդիտորական ծառայությունների ձեռքբերում - 5,120,000 դրամ.

4) կոմունալ ծառայություններ - 8,821,470 դրամ.

5) շահառուների սպասարկմանն անհրաժեշտ տրանսպորտային ծառայությունների, վառելիքի, ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման ու ընթացիկ վերանորոգման ծառայությունների ձեռքբերում - 3,500,000 դրամ.

6) վարչական աշխատակազմի աշխատավարձ - 6,500,000 դրամ.

7) կապ և հեռահաղորդակցություն - 870,000 դրամ.

8) շահառուների հետ տարվող խնամքի և սոցիալ-հոգեբանական աշխատանքների իրականացում (մասնագետների աշխատավարձ) - 95,000,000 դրամ.

9) գրասենյակային պիտույքների, համակարգչային տեխնիկայի, սարքավորումների և պարագաների ձեռքբերում - 1,000,000 դրամ.

10) մասնագիտական աշխատակազմի վերապատրաստման ծախսեր - 3,000,000 դրամ.

11) շենքի պահպանման/սպասարկման ծախսեր 2,500,000 դրամ։

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1) էլեկտրական էներգիայի ծառայությունների ձեռքբերում՝ 3,500,000 դրամ.

2) բնական գազի ծառայությունների ձեռքբերում՝ 4,000,000 դրամ.

3) գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայությունների ձեռքբերում՝ 121,470 դրամ.

4) ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների ձեռքբերում` 1,200,000 դրամ.

5) հեռախոսակապի ծառայությունների ձեռքբերում` 170,000 դրամ.

6) էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների ձեռքբերում` 700,000 դրամ,

7) սննդի և շշալցված ջրերի ձեռքբերում` 11,000,000 դրամ.

8) հաշվապահական հաշվառման ծառայությունների ձեռքբերում՝ 4,560,000 դրամ.

9) աուդիտորական ծառայությունների ձեռքբերում` 560,000 դրամ.

10) գրասենյակային պիտույքների, համակարգչային տեխնիկայի, սարքավորումների և պարագաների ձեռքբերում` 1,000,000 դրամ.

11) մանկական հագուստի, տնտեսական ապրանքների ու պարագաների ձեռքբերում` 5,500,000 դրամ.

12) վառելիքի ձեռքբերում (բենզին, դիզել)` 1,500,000 դրամ.

13) ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման ու ընթացիկ վերանորոգման ծառայությունների ձեռքբերում` 2,000,000 դրամ։

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Ծրագրի սպասարկման համար ծախսվելու է 15,990,000 դրամ՝ ծրագրի ընդհանուր արժողության 11,2 %-ը: Ծրագրի սպասարկումը ներառում է՝

1) վարչական աշխատակազմի աշխատավարձ - 6,500,000 դրամ.

2) հաշվապահական և աուդիտորական ծառայությունների ձեռքբերում - 5,120,000 դրամ.

3) կապ և հեռահաղորդակցություն - 870,000 դրամ.

4) շենքի պահպանման/սպասարկման ծախսեր - 2,500,000 դրամ.

5) գրասենյակային պիտույքների, համակարգչային տեխնիկայի, սարքավորումների և պարագաների ձեռքբերում - 1,000,000 դրամ։

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություններ, Մարզպետների աշխատակազմերի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչություն, Միասնական սոցիալական ծառայության տարածքային բաժիններ, համայնքային խնամակալության հանձնաժողովներ, միջազգային կազմակերպություններ, հասարակական կազմակերպություններ և այլն:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Վերահսկողությունն իրականացվելու է Հայ օգնության ֆոնդի Նյու Յորքի և հայաստանյան գրասենյակների, «Երեխաների պաշտպանության կենտրոն» հիմնադրամի խորհրդի կողմից։ Հիմնադրամը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

 

26.12.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան