ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 934-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հասցեով ստացված ներքոհիշյալ ապրանքների ներմուծման և անհատույց հանձնման ծրագիրը`
1) ԱՄՆ-ի «Հայաստան» հիմնադրամի կողմից ուղարկված բժշկական պարագաներ՝ 28 տեղ, 332 կգ ընդհանուր քաշով, 2,057 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 700 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, ցանկը՝ համաձայն հավելվածի (Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչություն).
2) ԱՄՆ-ի «Հայաստան» հիմնադրամի կողմից ուղարկված «Polaris» ամենագնացների համար նախատեսված պահեստամասեր՝ 2,251.1 կգ ընդհանուր քաշով, 47,650 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 3,033 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, ցանկը՝ համաձայն հավելվածի (Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչություն):
2. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` նշված բեռների համապատասխան ձևակերպումներն ու հանձնումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
25.12.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 934-Ա որոշման |
ՑԱՆԿ
«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌՆԵՐԻ
Ցանկ 1)
NN ը/կ |
Անվանումը |
Քանակը |
Երկիրը |
Հատի արժեքը (ԱՄՆ-ի դոլար) |
Ընդհանուրը |
1․ |
Կատետր |
36 |
ԱՄՆ |
2 |
72 |
2. |
Շնչառական սարք մինի |
2 |
ԱՄՆ |
20 |
40 |
3. |
Վերքերի փրփուր |
11 |
ԱՄՆ |
100 |
1,100 |
4. |
Թթվածնային խոնավացուցիչ |
1 |
ԱՄՆ |
10 |
10 |
5. |
Բակտերիաների զտիչ |
2 |
ԱՄՆ |
10 |
20 |
6. |
Սայլակի ետևի անիվ |
2 |
ԱՄՆ |
25 |
50 |
7. |
Սայլակի ոտնակ |
3 |
ԱՄՆ |
20 |
60 |
Քայլակ անիվներով |
1 |
ԱՄՆ |
60 |
60 | |
8. |
Թթվածնային բալոնի սայլակ |
4 |
ԱՄՆ |
25 |
100 |
9. |
Քայլակ |
2 |
ԱՄՆ |
35 |
70 |
10․ |
Սայլակ |
3 |
ԱՄՆ |
25 |
75 |
11․ |
Բժշկական հիգիենայի պարագաներ |
4 տուփ |
ԱՄՆ |
100 |
400 |
Ընդhանուր |
2,057 |
Ցանկ 2)
NN ը/կ |
Անվանումը |
Քանակը |
Երկիրը |
Հատի արժեքը (ԱՄՆ-ի դոլար) |
Ընդհանուրը |
1․ |
1000՝s «Prospector Pro Track» թրթուրավոր անիվ |
7 |
ԱՄՆ |
4,181.35 |
29,269.45 |
2. |
1000՝s «Prospector Track Mount Kit» թրթուրավոր անիվի կցորդիչ |
7 |
ԱՄՆ |
418.13 |
2,926.91 |
3. |
Առջևի առանցք |
12 |
ԱՄՆ |
209.06 |
2,508.72 |
4. |
Անիվ 30X10 R 15 |
5 |
ԱՄՆ |
200.70 |
1,003.50 |
5. |
Հրող գութանի շրջանակ |
1 |
ԱՄՆ |
393.04 |
393.04 |
6. |
Շարժիչի փոկ |
12 |
ԱՄՆ |
167.25 |
2,007 |
7. |
Հրող գութան |
1 |
ԱՄՆ |
409.76 |
409.76 |
8. |
Հետևի կիսալիք |
12 |
ԱՄՆ |
215.75 |
2,589 |
9. |
Անիվ-30 |
10 |
ԱՄՆ |
250.87 |
2,508.70 |
10. |
Անիվ 29x9.0014NHS |
12 |
ԱՄՆ |
163.90 |
1,966.80 |
11․ |
Անիվ 29X11.00-14-NHS |
12 |
ԱՄՆ |
172.26 |
2,067.12 |
Ընդամենը |
47,650 |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
25.12.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|