ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 հուլիսի 2023 թվականի |
թիվ 98 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԻՆՏԵԳՐՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԳՐՈԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ԵՆԹԱՀԱՄԱԿԱՐԳԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐՈՒՄ ԵՎ ԴՐԱ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 95-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ ենթակետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2021 թվականի մայիսի 21-ի թիվ 7 որոշմամբ հաստատված՝ գյուղատնտեսական բույսերի սորտերի փորձարկման և սերմնաբուծության ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության միասնականացմանն ուղղված միջոցների ցանկի 9-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի հունվարի 31-ի թիվ 18 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի շրջանակներում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ագրոարդյունաբերական համալիրի ենթահամակարգին ներկայացվող պահանջներում և դրա ձևավորման հետ կապված փոխգործակցության կանոններում կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի հուլիսի 11-ի թիվ 98 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի շրջանակներում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ագրոարդյունաբերական համալիրի ենթահամակարգին ներկայացվող պահանջներում և դրա ձևավորման հետ կապված փոխգործակցության կանոններում կատարվող
1. 1-ին կետում «ներառյալ՝ գյուղատնտեսական բույսերի սորտերի միասնական ռեեստրը, տոհմային կենդանիների և տոհմային անասնաբուծության ոլորտում սելեկցիոն նվաճումների մասին տվյալների ռեսուրսը, գիտահետազոտական մշակումների ռեսուրսը» բառերը փոխարինել «որոնք նշված են սույն պահանջների 11-րդ կետում» բառերով։
2. 11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ը» և «թ» ենթակետերով.
«ը) գյուղատնտեսական բույսերի սերմերի արտադրության և (կամ) իրացման գործունեություն իրականացնող անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների միասնական ռեեստր
թ) գյուղատնտեսական բույսերի սերմերի սորտային և ցանքային (տնկելու) որակների մասին տեղեկություններ պարունակող՝ անդամ պետություններում տրված փաստաթղթերի միասնական ռեեստր։»։
3. 12-րդ կետի «ա» ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություններով.
«գյուղատնտեսական բույսերի սերմերի արտադրության և (կամ) իրացման գործունեություն իրականացնող՝ անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների մասին․
գյուղատնտեսական բույսերի սերմերի սորտային և ցանքային (տնկելու) որակների մասին տեղեկություններ պարունակող՝ անդամ պետություններում տրված փաստաթղթերի մասին.»։
4. 14-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «թ» և «ժ» ենթակետերով.
«թ) գյուղատնտեսական բույսերի սերմերի արտադրության և (կամ) իրացման գործունեություն իրականացնող՝ անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների մասին
ժ) գյուղատնտեսական բույսերի սերմերի սորտային և ցանքային (տնկելու) որակների մասին տեղեկություններ պարունակող՝ անդամ պետություններում տրված փաստաթղթերի մասին։»։
5. 23-րդ կետն առաջին պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ.
«Գյուղատնտեսական բույսերի սերմերի արտադրության և (կամ) իրացման գործունեություն իրականացնող անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների միասնական ռեեստրը ձևավորվում է ագրոարդյունաբերական քաղաքականության համաձայնեցված (համակարգված) իրագործման համար լիազորված անդամ պետությունների մարմինների կողմից Եվրասիական տնտեսական հանձնաժողով մինչև ընթացիկ տարվա փետրվարի 1-ը՝ ընթացիկ տարվա հունվարի 1-ի դրությամբ փոխանցվող տեղեկությունների հիման վրա, հավելվածով սահմանված ձևով։»:
6. Լրացնել հետևյալ բովանդակությամբ հավելված.
«ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի շրջանակներում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ագրոարդյունաբերական համալիրի ենթահամակարգին ներկայացվող պահանջների և դրա ձևավորման հետ կապված փոխգործակցության կանոնների |
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
գյուղատնտեսական բույսերի սերմերի արտադրության և (կամ) իրացման գործունեություն իրականացնող անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների միասնական ռեեստրի ձևավորման համար ագրոարդյունաբերական քաղաքականության համաձայնեցված (համակարգված) իրագործման համար լիազորված Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մարմինների կողմից Եվրասիական տնտեսական հանձնաժողով փոխանցվող
Սերմեր արտադրողի և (կամ) իրացնողի անվանումը, կազմակերպաիրավական ձևը, իրավաբանական անձի պետական գրանցման մասին տեղեկությունները, ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում), ֆիզիկական անձի հարկ վճարողի նույնականացման համարը |
Սերմեր արտադրողի և (կամ) իրացնողի կոնտակտային տվյալները (գտնվելու վայրի հասցե, հեռախոսա- համար, էլեկտրոնային փոստ) |
Գործունե- ության տեսակը |
Սերմեր արտադրողի և (կամ) իրացնողի կատեգորիան (կարգա- վիճակը) |
Այն գյուղա- տնտեսական բույսերի անվանումը, որոնց առնչությամբ կատարվում է սերմերի արտա- դրություն և (կամ) իրացում |
Սերմեր արտադրողի և (կամ) իրացնողի կատեգորիա (կարգավիճակ) տալու մասին փաստաթղթի անվանումը, համարը, տրման ամսաթիվը |
Սերմեր արտադրողի և (կամ) իրացնողի կատեգորիա (կարգավիճակ) տալու մասին փաստաթղթի գործողության ժամկետը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2024 թվական: