Գլխավոր տեղեկություն
Համար
N 163-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.12.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.12.25-2024.01.07 Պաշտոնական հրապարակման օրը 25.12.2023
Ընդունող մարմին
Աշտարակ համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
11.12.2023
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
11.12.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.12.2023

ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11-ը դեկտեմբերի 2023 թ. N 163-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ և 33-րդ հոդվածի 3-րդ մասերի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին`

 

ՈՐՈՇՈՒՄ Է.

 

1. Հաստատել Աշտարակ համայնքի 2024 թվականի տարեկան բյուջեն`

 

/հազ. դրամ/

 

 

Վարչական բյուջե

Ֆոնդային բյուջե

Ընդամենը

Եկամտային մաս 

4299212․1

1850000․0

6149212․1

Ծախսային մաս

4324851․3

2020000.0

6344851.3

Դեֆիցիտ

- 25639.2

- 170000.0

- 195639.2 

Պահուստային

700000.0

            0

700000.0

 

2. Հաստատել Աշտարակ համայնքի 2024թ-ի տարեկան բյուջեի եկամտային մասը` համաձայն հավելված 1-ի:

3. Հաստատել Աշտարակ համայնքի 2024թ-ի տարեկան բյուջեի ծախսային մասը` համաձայն բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման, համաձայն հավելված 2-ի:

4. Հաստատել Աշտարակ համայնքի 2024թ-ի տարեկան բյուջեի ծախսային մասը` համաձայն բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման, համաձայն հավելված 3-ի:

5. Հաստատել Աշտարակ համայնքի 2024թ-ի տարեկան բյուջեի տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդին), համաձայն հավելված 4-ի:

6. Հաստատել Աշտարակ համայնքի տարեկան բյուջեի տարեվերջի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները` համաձայն հավելված 5-ի:

7. Հաստատել Աշտարակ համայնքի 2024թ-ի տարեկան բյուջեի ծախսային մասը` համաձայն բյուջետային ծախսերի գործառնական և տնտեսագիտական դասակարգման, համաձայն հավելված 6-ի:

8. Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարելու վերաբաշխումներ ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների միջև:

9. Սահմանել, որ փոփոխությունների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել հաստատված չափաքանակների 15 %-ը:

10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Ա Վ Ա Գ Ա Ն Ի`

 

ԿՈՂՄ - 22

 

 

ԴԵՄ- 0       ՁԵՌՆՊԱՀ - 0

 

ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

ՇԱՆԹ ՎԱՀԱՆՅԱՆ

ԱՐՄԵՆ ՄԱՐԿՈՍՅԱՆ

ՄԵՐԻ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

ԳՈՌ ԱՐՇԱԿՅԱՆ

ՄԵՐԻ ԴԱՏՈՒՄՅԱՆ

ԱԼԲԵՐՏ ԴԱՏՈՒՄՅԱՆ

ՏԱՐՈՆ ՀԱԿՈԲՅԱՆ

ՌՈՒԶԱՆՆԱ ՏՈՆՈՅԱՆ

ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆ

ԺԱՆՆԱ ԱՎԵՏԻՍՅԱՆ

ԲԱՎԱԿԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՆԱԶԵԼԻ ԱՐՍԵՆՅԱՆ

ՄԻՇԱ ՄԿՐՏՉՅԱՆ

ՆՈՐԻԿ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

ՍՈՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

ԳՆԵԼ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

ԱԶԱՏ ԶԱՔԱՐՅԱՆ

ԿԱՐԱՊԵՏ ԱՌԱՔԵԼՅԱՆ

ԿԱՐԵՆ ՇԱՀԱԶԻԶՅԱՆ

ԱՐՄԵՆ ՇՄԱՎՈՆՅԱՆ

ԳԵՎՈՐԳ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Ս Օվոյանը չի մասնակցել քվեարկությանը:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`

Թ. ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

 

Հավելված 1-6

Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի

ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 11-ի

N 163-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 դեկտեմբերի 2023 թվական: