Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 հունվարի 2024 թվականի N 19-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 252-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի «Կառավարության աշխատակարգը հաստատելու մասին» N 252-Լ որոշման (այսուհետ՝ որոշում) հավելվածում կատարել հետևյալ լրացումները՝
1) որոշման հավելվածի 17-րդ կետը «ենթակա է պետական-իրավական փորձաքննության» բառերից հետո լրացնել «, ներառյալ՝ Եվրոպական միության օրենսդրությանը մոտարկման համապատասխանության որոշման» բառերով.
2) 20-րդ կետի 2-րդ ենթակետը «ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին» բառերից հետո լրացնել «, իսկ Եվրոպական միության օրենսդրությանը մոտարկումն ապահովելու նպատակով մշակված նորմատիվ իրավական ակտի նախագծին կցվող հիմնավորման մեջ ներառելով նաև առանձին նշում Եվրոպական միության մոտարկման ենթակա օրենսդրության մասին, որը ներառում է մոտարկման ենթակա իրավական ակտի վերնագիրը, համարը, ընդունման տարին, ամիսը, ամսաթիվը և ներկայացված նախագծի՝ Եվրոպական միության օրենսդրությանը համապատասխանեցման կամ մասնակի համապատասխանեցման (նաև չհամապատասխանեցման) պատճառների վերաբերյալ» բառերով.
3) 22-րդ կետի 2-րդ նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Եվրոպական միության օրենսդրությանը մոտարկման նպատակով մշակված նախագծերի դեպքում արդարադատության նախարարությունը նախագիծն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում վարչապետի աշխատակազմ է ներկայացնում մոտարկման համապատասխանության վերաբերյալ իր կարծիքը:»:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
04.01.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|