Գլխավոր տեղեկություն
Համար
N 15-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.01.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.12.25-2024.01.07 Պաշտոնական հրապարակման օրը 04.01.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.01.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.01.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.01.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 հունվարի 2024 թվականի N 15-Ն

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՅԼ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՑ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԿԱՄ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Մաքսային կարգավորման մասին» օրենքի 198-րդ հոդվածի 6-րդ մասին և 338-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել մաքսային հսկողության իրականացման համար այլ պետական մարմիններից փորձագետների կամ մասնագետների ներգրավման կարգը՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

04.01.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

հունվարի 4-ի N 15-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՅԼ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՑ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԿԱՄ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ միություն) մաքսային օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 331-րդ հոդվածի 8-րդ կետին և 347-րդ հոդվածին համապատասխան՝ մաքսային մարմինների կողմից մաքսային հսկողության իրականացման նպատակներով այլ պետական մարմիններից փորձագետների կամ մասնագետների ներգրավման հետ կապված հարաբերությունները։

2. Մաքսային հսկողության իրականացման նպատակներով այլ պետական մարմիններից փորձագետների կամ մասնագետների ներգրավումն իրականացվում է «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 211-րդ հոդվածին համապատասխան՝ մաքսային մարմնի կողմից կայացվող որոշմամբ՝ սույն կարգին կից ձևին համապատասխան։

3. Սույն կարգի 2-րդ կետում նշված որոշումը մաքսային մարմնի կողմից կայացվում է, եթե մաքսային հսկողության իրականացման ընթացքում առաջացած առանձին հարցերի պարզաբանման նպատակով պահանջվում են հատուկ կամ գիտական գիտելիքներ, որոնց մաքսային մարմնի պաշտոնատար անձինք չեն տիրապետում, իսկ փորձագետների կամ մասնագետների ներգրավումն իրականացվում է այն պետական մարմնից, որին օրենսդրությամբ վերապահված են համապատասխան լիազորություններ։

4. Սույն կարգի 2-րդ կետում նշված որոշման կայացման նպատակով մաքսային հսկողություն իրականացնող մաքսային մարմինը հարցում է կատարում այն պետական մարմնին, որից ակնկալվում է համապատասխան փորձագետների կամ մասնագետների ներգրավումը՝ մանրամասն նկարագրելով այն գործողությունները, որոնց կատարման անհրաժեշտությունն առկա է և այն հարցերի շրջանակը, որոնք առաջադրվում են տվյալ անձանց, ինչպես նաև նշելով այդպիսի գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ժամանակահատվածի վերաբերյալ նախնական տեղեկատվությունը։

5. Սույն կարգին համապատասխան մաքսային հսկողության իրականացմանը ներգրավված փորձագետները կամ մասնագետները ներգրավվում են իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում գործողությունների իրականացման համար։

6. Սույն կարգի 4-րդ կետում նշված պետական մարմինը մաքսային մարմնի հարցումն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում մաքսային մարմնին ներկայացնում է համապատասխան փորձագետների կամ մասնագետների ներգրավման՝ հնարավոր կամ անհնարին լինելու վերաբերյալ տեղեկատվություն։

7. Պետական մարմնի կողմից համապատասխան փորձագետների կամ մասնագետների՝ մաքսային հսկողության իրականացմանը ներգրավման հնարավորության դեպքում պետական մարմնի կողմից սույն կարգի 6-րդ կետում նշված ժամկետում մաքսային մարմին են ներկայացվում նաև համապատասխան փորձագետների կամ մասնագետների վերաբերյալ հետևյալ տեղեկությունները՝

1) փորձագետի կամ մասնագետի անունը, ազգանունը, հայրանունը․

2) փորձագետի կամ մասնագետի զբաղեցրած պաշտոնը․

3) փորձագետի կամ մասնագետի կոնտակտային տվյալները (հեռախոսահամար, էլեկտրոնային փոստ և այլն)։

8. Մաքսային հսկողության իրականացման նպատակներով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի այլ ստորաբաժանումներից համապատասխան մասնագետների կամ փորձագետների ներգրավման անհրաժեշտության դեպքում սույն կարգով նախատեսված տեղեկությունների փոխանակումն իրականացվում է մաքսային մարմնի և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման միջև։

9. Սույն կարգի 7-րդ կետով նախատեսված տեղեկատվությունն ստանալուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում մաքսային մարմնի կողմից մաքսային մարմինների միասնական ավտոմատացված տեղեկատվական համակարգի միջոցով, իսկ մինչև նշված համակարգում համապատասխան փոփոխությունների իրականացումը՝ էլեկտրոնային եղանակով կամ անհաղթահարելի ուժի ազդեցության առկայության դեպքում՝ թղթային եղանակով, կայացվում է սույն կարգի 2-րդ կետով նախատեսված որոշումը, որում ներառվում են՝

1) մաքսային մարմնի անվանումը և մաքսային հսկողություն իրականացնող մաքսային մարմնի պաշտոնատար անձի (պաշտոնատար անձանց) վերաբերյալ տեղեկություններ․

2) այն անձի վերաբերյալ տեղեկություններ, որի նկատմամբ իրականացվում է մաքսային հսկողությունը.

3) այն պետական մարմնի անվանումը, որտեղից ներգրավվել են փորձագետները կամ մասնագետները․

4) մաքսային հսկողության իրականացմանը ներգրավված փորձագետների կամ մասնագետների անունը, ազգանունը, հայրանունը, զբաղեցրած պաշտոնը․

5) փորձագետին կամ մասնագետին հանձնարարվող գործողությունների նկարագիրը և (կամ) առաջադրվող հարցերը․

6) մաքսային հսկողության իրականացման վայրը, փորձագետի կամ մասնագետի՝ մաքսային հսկողության իրականացման վայր ժամանման ամսաթիվը և ժամը, եթե այդպիսի անհրաժեշտությունն առկա է, ինչպես նաև փորձագետի կամ մասնագետի՝ մաքսային հսկողությանը ներգրավման տևողությունը, որը չի կարող հավասար լինել փորձագետի կամ մասնագետի աշխատանքային օրվա լրիվ աշխատաժամանակի տևողությանը․

7) մաքսային հսկողության այն օբյեկտների նկարագիրը, որոնց առնչությամբ իրականացվող մաքսային հսկողության նպատակներով ներգրավվել են փորձագետներն ու մասնագետները։

10. Այլ պետական մարմիններից համապատասխան փորձագետների կամ մասնագետների ներգրավման վերաբերյալ որոշման օրինակը՝ այդպիսի որոշման ընդունման օրվանից հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում մաքսային մարմնի կողմից ուղարկվում է այն պետական մարմին, որից ներգրավվել են փորձագետներն ու մասնագետները։

11. Այլ պետական մարմիններից սույն կարգով նախատեսված փորձագետների կամ մասնագետների ներգրավման ժամանակահատվածում տվյալ փորձագետի կամ մասնագետի աշխատավարձը պահպանվում է, իսկ փորձագետին կամ մասնագետին մաքսային հսկողության աշխատանքներում ներգրավվելու կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեից աշխատավարձ չի վճարվում։

12. Սույն կարգին համապատասխան մաքսային հսկողության իրականացմանը ներգրավված փորձագետների կամ մասնագետների կողմից իրականացված գործողությունների արդյունքներն արտացոլվում են մաքսային հսկողության իրականացման արդյունքներն ամփոփող՝ մաքսային մարմնի կողմից օրենսդրությանը համապատասխան կազմվող փաստաթղթում։

13. Սույն կարգին համապատասխան մաքսային հսկողության իրականացմանը ներգրավված փորձագետները կամ մասնագետները չպետք է հրապարակեն մաքսային հսկողությանը ներգրավման արդյունքում իրենց հայտնի դարձած՝ պետական, առևտրային, հարկային, բանկային և օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկությունները, ինչպես նաև արտաքին տնտեսական գործունեության և մաքսային գործի ոլորտում այլ գործունեության մասնակիցներին առնչվող գաղտնի տեղեկությունները։

 

Ձև

 

ՈՐՈՇՈՒՄ N «___________________»/«_________»/«_____________»

                          (մաքսային մարմնի ծածկագիրը)       (ամսաթիվը)      (գրանցման համարը)

 

ԱՅԼ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՑ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԿԱՄ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1․ Մաքսային մարմնի անվանումը և մաքսային հսկողություն իրականացնող մաքսային մարմնի պաշտոնատար անձի (պաշտոնատար անձանց) վերաբերյալ տեղեկություններ.

 _________________________________________________________________________________________

 

2. Այն անձի վերաբերյալ տեղեկություններ, որի նկատմամբ իրականացվում է մաքսային հսկողությունը.

 _________________________________________________________________________________________

(իրավաբանական անձի պարագայում՝ անվանումը, գտնվելու վայրի հասցեն, հարկ վճարողի հաշվառման համարը, էլեկտրոնային փոստի հասցեն, իսկ անհատ ձեռնարկատերերի կամ ֆիզիկական անձանց պարագայում՝ անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում), հանրային ծառայության համարանիշը (առկայության դեպքում), հարկ վճարողի հաշվառման համարը (առկայության դեպքում)

 

3․ Այն պետական մարմնի անվանումը, որտեղից ներգրավվել են փորձագետները կամ մասնագետները․

 _________________________________________________________________________________________

 

4. Մաքսային հսկողության իրականացմանը ներգրավված փորձագետների կամ մասնագետների անունը, ազգանունը, հայրանունը, զբաղեցրած պաշտոնը․

 _________________________________________________________________________________________

 

5. Փորձագետին կամ մասնագետին հանձնարարվող գործողությունների նկարագիրը և (կամ) առաջադրվող հարցերը․

 _________________________________________________________________________________________

 

6․ Մաքսային հսկողության իրականացման վայրը, փորձագետի կամ մասնագետի՝ մաքսային հսկողության իրականացման վայր ժամանման ամսաթիվը և ժամը, եթե այդպիսի անհրաժեշտությունն առկա է, ինչպես նաև փորձագետի կամ մասնագետի՝ մաքսային հսկողությանը ներգրավման տևողությունը․

 _________________________________________________________________________________________

 

7․ Մաքսային հսկողության այն օբյեկտների նկարագիրը, որոնց առնչությամբ իրականացվող մաքսային հսկողության նպատակներով ներգրավվել են փորձագետներն ու մասնագետները․

 _________________________________________________________________________________________

 

 

Մաքսային մարմնի ղեկավար կամ նրա կողմից լիազորված անձ

 

___________________________

(անունը, ազգանունը)

 

__________________

(ստորագրությունը)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

04.01.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 հունվարի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան