ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 հուլիսի 2010 թվականի N 998-Ն
Ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցների ներգրավման կարգը եվ ներգրավվող տրանսպորտային միջոցների ցանկը սահմանելու մասին
(վերնագիրը խմբ. 07.04.22 N 442-Ն)
Ղեկավարվելով «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին և 28-րդ հոդվածի 3-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(ՆԱԽԱԲԱՆԸ ՓՈՓ. 07.04.22 N 442-Ն)
1. Սահմանել`
1) ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցների ներգրավման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններից ներգրավվող տրանսպորտային միջոցների ցանկը` համաձայն N 2 հավելվածի:
(1-ԻՆ ԿԵՏԸ ՓՈՓ. 07.04.22 N 442-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2010 թ. օգոստոսի 17 Երևան |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2010 թվականի հուլիսի 22-ի N 998-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ
(վերնագիրը ՓՈՓ. 07.04.22 N 442-Ն)
1. Սույն կարգով սահմանվում են զորահավաքային նախապատրաստության շրջանակներում` խաղաղ և ռազմական դրության ժամանակ պաշտպանության նպատակով տրանսպորտային միջոցների ներգրավման հետ կապված հարաբերությունները:
2. Խաղաղ ժամանակ տրանսպորտային միջոցները ներգրավվում են զորահավաքային նախապատրաստության շրջանակներում հետևյալ միջոցառումներն իրականացնելիս`
1) վարժական հավաքների ժամանակ.
2) հրամանատարաշտաբային կամ շտաբային վարժանքների դեպքում.
3) զորավարժություններ (զորախաղեր) կազմակերպելիս:
3. Տրանսպորտային միջոցները ներգրավվում են պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմնի կողմից յուրաքանչյուր տարվա զորահավաքային նախապատրաստության պլանների համաձայն կազմակերպվող` սույն կարգի 2-րդ կետում նշված միջոցառումների նպատակներին և խնդիրներին համապատասխան` ըստ յուրաքանչյուր միջոցառման համար անհրաժեշտ տրանսպորտային միջոցների տեսակների և քանակի: Իրականացվող միջոցառումների շրջանակներում տրանսպորտային միջոցները կարող են ներգրավվել դրանց ամբողջ տևողությամբ կամ ավելի կարճ ժամանակահատվածով: Ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմնի նույն տրանսպորտային միջոցը յուրաքանչյուր տարվա համար կարող է ներգրավվել ոչ ավելի, քան 3 անգամ:
4. Համաձայն յուրաքանչյուր տարվա զորահավաքային նախապատրաստության պլանների` տարածքային զինվորական կոմիսարիատները, ըստ իրենց սպասարկման տարածքների, օրենքով սահմանված ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների հետ նախապես ճշտում են հաշվառված տրանսպորտային միջոցների առկայությունը, տեխնիկական վիճակը, ինչպես նաև համապատասխան ժամանակահատվածում տրանսպորտային միջոցի ներգրավման հնարավորությունը` ներգրավման ժամանակ հնարավոր խոչընդոտները բացառելու նպատակով:
5. Տրանսպորտային միջոցները ներգրավվում են ամփոփ կարգագրերի (N 1 ձև) և անհատական կարգագրերի (N 2 ձև) միջոցով, որոնք ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններ են ներկայացվում համապատասխան տարածքային զինկոմիսարիատների կողմից` տրանսպորտային միջոցների օգտագործման զորահավաքային առաջադրանքներին համապատասխան: Տրանսպորտային միջոցների ամփոփ կարգագրերը և անհատական կարգագրերը կազմվում են 2 օրինակից։ Առաջին օրինակն ստորագրությամբ հանձնվում է ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմնին:
6. Ամփոփ կարգագիրը տրվում է ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմնի անունով, և նշվում են վերջինիս մոտ առկա` ներգրավման ենթակա բոլոր տրանսպորտային միջոցների տեսակները և քանակը, ինչպես նաև զորահավաքի դեպքում դրանք ներկայացնելու ժամկետը և ընդունման-հանձնման կետը: Տրանսպորտային միջոցների օգտագործման զորահավաքային առաջադրանքների փոփոխության դեպքում ամփոփ կարգագրերը ենթակա են փոփոխման:
7. Ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններն անցկացվող միջոցառմանը տրանսպորտային միջոցների ներգրավման մասին տարածքային զինկոմիսարիատների կողմից ծանուցվում են անհատական կարգագրերով, որոնցում նշվում են տրանսպորտային միջոցի տեսակը, ներգրավման օրը և ժամը, ընդունման-հանձնման կետը: Տրանսպորտային միջոցն ընդունման-հանձնման կետ հասցվում է ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմնի ուժերով: Եթե տրանսպորտային միջոցի ներգրավման հետ միաժամանակ համապատասխան միջոցառմանն օրենքով սահմանված կարգով կանչվում է նաև տրանսպորտային միջոցը վարող քաղաքացին, ապա ընդունման-հանձնման կետում կազմվում է տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակի մասին ակտ, որն ստորագրվում է տրանսպորտային միջոցը ներկայացնողի և պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմնի համապատասխան իրավասու պաշտոնատար անձի կողմից: Եթե անցկացվող միջոցառմանը ներգրավվում է միայն տրանսպորտային միջոցը, ապա ընդունման-հանձնման կետում, բացի տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակի մասին ակտից, կազմվում է նաև ընդունման-հանձնման ակտ, որն ստորագրվում է տրանսպորտային միջոցն ընդունման-հանձնման կետ ներկայացնողի և իրավասու պաշտոնատար անձի կողմից: Նշված դեպքում ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինը ծանուցվում է տրանսպորտային միջոցը վերադարձնելու օրվա, ժամի և վայրի մասին: Տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակի մասին և տրանսպորտային միջոցի հանձնման-ընդունման ակտերի ձևերը սահմանվում են պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմնի ղեկավարի նորմատիվ հրամանով:
8. Ռազմական դրություն հայտարարվելու դեպքում` օրենքով սահմանված ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավվում են անհատական կարգագրերի միջոցով` սույն կարգի 7-րդ կետում նշված ակտերի հիման վրա:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Ձև N 1
Տարածքային զինկոմիսարիատի անկյունադրոշմը |
___________________________ (ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմնի անվանումը, հասցեն (հաշվառման վայրը) |
___________________________ (ղեկավարի ազգանունը, անունը) |
Ա Մ Փ Ո Փ Կ Ա Ր Գ Ա Գ Ի Ր
Դուք պարտավոր եք զորահավաք հայտարարվելու դեպքում և տարածքային զինվորական կոմիսարիատի անհատական կարգագրի հիման վրա ներկայացնել.
NN |
Տրանսպորտային միջոցի տեսակը և մակնիշը |
Տրանսպորտային միջոցի քանակը |
Ներկայացնելու ժամկետը |
Ներկայացնելու վայրը (ընդունման-հանձնման կետը) |
1 |
2 |
3 |
4 |
5 |
______________________________________________________
(զինվորական կոմիսար, կոչումը, ստորագրությունը, անունը, ազգանունը)
Կ.Տ.
______ ________________ 20 թ.
Կարգագիրն ստացա _______________________________________
(ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմնի ղեկավար)
______ ________________ 20 թ.
Ձև N 2
Տարածքային զինկոմիսարիատի անկյունադրոշմը |
___________________________ (ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմնի անվանումը, հասցեն (հաշվառման վայրը) |
___________________________ (ղեկավարի ազգանունը, անունը) |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Ր Գ Ա Գ Ի Ր
Դուք պարտավոր եք ներկայացնել.
NN |
Տրանսպորտային միջոցի տեսակը և մակնիշը |
Տրանսպորտային միջոցի քանակը |
Ներկայացնելու օրը, ժամը |
Ներկայացնելու վայրը (ընդունման-հանձնման կետը) |
1 |
2 |
3 |
4 |
5 |
______________________________________________________
(զինվորական կոմիսար, կոչումը, ստորագրությունը, անունը, ազգանունը)
Կ.Տ.
______ ________________ 20 թ.
Կարգագիրն ստացա _______________________________________
(ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմնի ղեկավար)
______ ________________ 20 թ.
(ՀԱՎԵԼՎԱԾԸ ՓՈՓ. 07.04.22 N 442-Ն)
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2010 թվականի հուլիսի 22-ի N 998-Ն որոշման |
ՌԱԶՄԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՑ ՆԵՐԳՐԱՎՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ
(վերնագիրը ՓՈՓ. 07.04.22 N 442-Ն)
Ուղևորափոխադրման համար օգտագործվող ավտոմեքենաներ | |
1. |
Քառանիվ մոտոցիկլ |
2. |
Ամենագնաց մեքենաներ (ներառյալ պիկապ) |
3. |
Միկրոավտոբուսներ |
4. |
Ավտոբուսներ |
Բեռնատար ավտոմեքենաներ | |
5. |
Բեռնաուղևորատար |
ա. Կողավոր | |
6. |
Մինչև 5 տոննա՝ ներառյալ բեռնատարողությամբ |
7. |
6-ից մինչև 10 տոննա՝ ներառյալ բեռնատարողությամբ |
8. |
11 և ավելի տոննա բեռնատարողությամբ |
բ․ Ինքնաթափ | |
9. |
Մինչև 5 տոննա՝ ներառյալ բեռնատարողությամբ |
10. |
6-ից մինչև 10 տոննա՝ ներառյալ բեռնատարողությամբ |
11. |
11 և ավելի տոննա բեռնատարողությամբ |
գ. Լծաթմբիկավոր | |
12. |
Մինչև 5 տոննա՝ ներառյալ բեռնատարողությամբ |
13. |
6-ից մինչև 10 տոննա՝ ներառյալ բեռնատարողությամբ |
14. |
11 և ավելի տոննա բեռնատարողությամբ |
15. |
Քարշակ |
16. |
Թամբային քարշակ |
17. |
Կողային կցորդ |
դ. Հեղուկ տեղափոխելու համար օգտագործվող ավտոմեքենաներ | |
18․ |
Բենզատար |
19․ |
Ջրատար |
20․ |
Սննդային հեղուկատար |
21․ |
Սպիրտատար |
22․ |
Ցիստեռն |
23․ |
Կաթատար |
24․ |
Գինետար |
Հատուկ թափքերով ավտոմեքենաներ | |
25. |
Ֆուրգոն |
26. |
Վագոն |
27. |
Սառնարան |
28. |
Ավտոկրպակ |
29. |
Տեխնիկական օգնություն |
30. |
Շարժական կրպակ |
31. |
Կոնտեյներ |
32. |
Կոնտեյներատար |
33. |
Հացատար |
34. |
Ավտոփոխադրող |
35. |
Ջրցան |
Հատուկ ավտոմեքենաներ և սարքեր | |
36. |
Հրշեջ |
37. |
Ծանրաքարշ |
38. |
Վթարային |
39. |
Սանիտարական |
40. |
Շտապ օգնություն |
41. |
Իզոթերմիկ |
42. |
Ձյունահավաք |
43. |
Բենզալից |
44. |
Ավտոտարհանիչ |
45. |
Ավտոարհեստանոց |
46. |
Հորատող սարք |
47. |
Կոմպրեսորային կայաններ` կցասայլերի վրա |
48. |
Ուժային էլեկտրակայաններ` կցասայլերի վրա |
Ամբարձիչներ | |
49. |
Ինքնաթափ ամբարձիչ |
50. |
Ինքնաթափ մանիպուլյատոր |
51. |
Տարհանող ամբարձիչ |
52. |
Հարթակ-ամբարձիչ |
53. |
Մանիպուլյատոր |
54. |
Ավտոկռունկ մինչև 5 տոննա՝ ներառյալ բարձրացնող հզորությամբ |
55. |
Ավտոկռունկ 6-ից մինչև 10 տոննա՝ ներառյալ բարձրացնող հզորությամբ |
56. |
Ավտոկռունկ 11-ից մինչև 16 տոննա՝ ներառյալ բարձրացնող հզորությամբ |
57. |
Ավտոկռունկ 17 և ավելի տոննա բարձրացնող հզորությամբ |
58. |
Ավտոաշտարակ |
Ճանապարհաշինարարական տեխնիկա | |
59. |
Կցասայլին ավտոուղեհարթիչ և ուղեհարթիչ (գրեյդերներ) |
60. |
Բուլդոզերներ |
61. |
Շարժիչային և կցասայլային ցլանիվ մեքենաներ |
62. |
Ռոտորային ձյունամաքրիչ |
63. |
Ինքնագնաց և կցասայլային սկեպերներ |
64. |
Քարաջարդ շարժական սարքավորումներ |
65. |
Բետոնախառնիչ |
66. |
Ձյութապատող մեքենաներ |
67. |
Մեկ շերեփանի էքսկավատորներ |
68. |
Բազմաշերեփ էքսկավատորներ (խրամատափորներ) |
(հավելվածը փոփ. 07.04.22 N 442-Ն, խմբ. 18.01.24 N 79-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |