Գլխավոր տեղեկություն
Համար
Հ.Ն.-0411-1
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԳԽՏ 1991/18 (998) հոդ. 408, 30 սեպտեմբերի 1991
Ընդունող մարմին
ՀՀ Գերագույն խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
25.09.1991
Ստորագրող մարմին
ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ ՀՀ Գերագույն խորհրդի քարտուղար
Ստորագրման ամսաթիվ
25.09.1991

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է`

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի մշտական հանձնաժողովների կազմում կատարել հետևյալ փոփոխությունները.

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի տնտեսական ինքնուրույնության և տնտեսության զարգացման հարցերի մշտական հանձնաժողովի անդամի պարտականություններից ազատել

Տիգրան Սպարտակի ԿՅՈՒՐԵՂՅԱՆԻՆ 

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կրթության և գիտության, լեզվի և մշակույթի հարցերի մշտական հանձնաժողովի անդամի պարտականություններից ազատել

Համլետ Համազասպի ՆԱՀԱՏԱԿՅԱՆԻՆ

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհոդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ ընտրել

Տիգրան Սպարտակի ԿՅՈՒՐԵՂՅԱՆԻՆ

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի տնտեսական ինքնուրույնության և տնտեսության զարգացման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ ընտրել

Արսեն Գրիգորի ԴԱՎԹՅԱՆՒՆ

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ագրարային և գյուղի զարգացման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ ընտրել

Վլադիմիր Լևոնի ԱՂԱՋԱՆՅԱՆԻՆ

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի տնտեսական ինքնուրույնության և տնտեսության զարգացման հարցերի մշտական հանձնաժողովից արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողով տեղափոխել

Սեմյոն Արմենակի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության  Գերագույն խորհրդի նախագահ`

Լ. Տեր-Պետրոսյան

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության գերագույն խորհրդի քարտուղար`

ա. սահակյան

 

25 սեպտեմբերի 1991 թվականի,

քաղ. Երևան

Հ.Ն.-0411-1