Գլխավոր տեղեկություն
Համար
N 2228-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (16.01.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1999.05.18/13(79) Հոդ.84
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.12.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.12.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
29.12.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.07.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
29 դեկտեմբերի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
 
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 դեկտեմբերի 2005 թվականի N 2228-Ն

ՌԱԴԻՈՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐՋՆԱԿԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «ա» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը խմբ. 20.07.23 N 1200-Ն)

1. Հաստատել ռադիոսարքավորումների և հեռահաղորդակցության վերջնակետային սարքավորումների տեխնիկական կանոնակարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. դեկտեմբերի 26
Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
դեկտեմբերի 15-ի N 2228-Ն որոշման

Տ Ե Խ Ն Ի Կ Ա Կ Ա Ն  Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

ՌԱԴԻՈՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐՋՆԱԿԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ

I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

1. Սույն ռադիոսարքավորումների և հեռահաղորդակցության վերջնակետային սարքավորումների տեխնիկական կանոնակարգի (այսուհետ` տեխնիկական կանոնակարգ) գործողությունը տարածվում է արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագրերին համապատասխան հետևյալ սարքավորումների վրա`

 

ա) ֆաքսիմիլային սարքավորումներ

 8443 32 300 0

բ) 10 կգ ոչ ավելի զանգվածով դյուրակիր թվային հաշվիչ
մեքենաներ, որոնց կազմում ընդգրկված են` տվյալների
մշակման կենտրոնական բլոկը, ստեղնաշարը և դիսփլեյը

8471 30 000

գ) այլ հաշվիչ մեքենաներ, որոնք մատակարարվում են
համակարգի տեսքով

8471 49 000

դ) անլար լսափողով հեռախոսային ապարատներ`
լարային կապի համար

8517 11 000

ե) հեռախոսային ապարատներ` բջջային կամ այլ անլար կապի ցանցերի համար

8517 300 0, 8517 400 0

 

զ) այլ հեռախոսային սարքավորումներ

8517 18 000

է) բազային կայաններ

8517 61 000

ը) ձայնի, պատկերի կամ այլ տվյալների ընդունման,
վերափոխման և հաղորդման կամ վերականգնման
մեքենաներ, այդ թվում` մարշրուտիզատորներ և
կոմուտացման սարքավորումներ

8517 62 000

թ) (ենթակետն ուժը կորցրել է 20.07.23 N 1200-Ն)

ժ) (ենթակետն ուժը կորցրել է 20.07.23 N 1200-Ն)

 

ժա) հաղորդող սարքավորումներ, ինչպես նաև
հաղորդող սարքավորումներ, որոնք իրենց կազմում
ընդգրկում են ընդունիչ սարքավորումներ

8525 50 000,
8525 60 000

ժբ) հեռաղեկավարման ռադիոսարքավորում

8526 92 000

ժգ) անալոգային և թվային հաշվիչ համակարգեր
և այլ սարքավորումներ

8527 12 100,
8527 12 900,
8527 99 000

(1-ին կետը խմբ. 24.05.07 N 736-Ն, խմբ., փոփ. 20.07.23 N 1200-Ն)

2. Սույն տեխնիկական կանոնակարգի գործողությունը տարածվում է նաև տեխնիկական կանոնակարգի 1-ին կետում նշված սարքավորումների վրա, երբ դրանք տեղադրվում են տրանսպորտային միջոցներում կամ տրանսպորտային միջոցների վրա, կամ կազմում են տրանսպորտային միջոցի միավոր:

3. Սույն տեխնիկական կանոնակարգի գործողությունը չի տարածվում հետևյալ ռադիոսարքավորումների և հեռահաղորդակցության վերջնակետային սարքավորումների վրա`

ա) ռադիոսիրողների կողմից ստեղծված (մոդիֆիկացված) և օգտագործվող ոչ սերիական (մասսայական) արտադրության ռադիոսարքավորումների,

բ) ռադիոընդունիչների և ալեհավաքների, որոնք նախատեսված են ձայնի և հեռուստատեսային հաղորդումների ընդունման համար,

գ) օդային երթևեկության կառավարման և դրա համար նախատեսված սարքավորումների և համակարգերի,

դ) ազգային անվտանգության ապահովման, պետության պաշտպանության և հասարակական կարգի պահպանության նպատակներով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության արտակարգ իրավիճակների վարչության համար նախատեսված սարքավորումների:

4. Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանվում են կանոնակարգի 1-ին կետով նախատեսված ռադիոսարքավորումներին և հեռահաղորդակցության վերջնակետային սարքավորումներին (այսուհետ` սարքավորումներ) ներկայացվող տեխնիկական, ինչպես նաև դրանց շուկայահանմանը, մակնշմանը ներկայացվող պահանջները և համապատասխանության գնահատման ընթացակարգերը:

(4-րդ կետը փոփ. 02.04.15 N 356-Ն, 20.07.23 N 1200-Ն)

5. Սույն տեխնիկական կանոնակարգի 1-ին կետում նշված սարքավորումները ենթակա են համապատասխանության պարտադիր գնահատման:

(5-րդ կետը խմբ. 06.04.06 N 498-Ն, 19.10.06 N 1456-Ն, 24.05.07 N 736-Ն, փոփ. 02.04.15 N 356-Ն, 20.07.23 N 1200-Ն)

II. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

6. Սույն տեխնիկական կանոնակարգում օգտագործված են հետևյալ հասկացությունները`

ա) սարքավորում` ցանկացած սարքավորում, որը հանդիսանում է ռադիոսարքավորում կամ հեռահաղորդակցության վերջնակետային սարքավորում, կամ էլ ցանկացած սարքավորում, որը պարունակում է ռադիոսարքավորման կամ հեռահաղորդակցության վերջնակետային սարքավորման մաս: Սարքավորումներն ըստ կատեգորիաների դասակարգվում են որպես ապարատներ, համակարգեր և կայանքներ.

բ) հեռահաղորդակցության վերջնակետային սարքավորում` սարքավորում կամ սարքավորման այն մասը, որը միացված լինելով հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցին` սահմանաբաժան կետում որտեղ հանդիպում են վերջնական օգտագործողը և ծառայություններ մատուցողի սարքավորումը և (կամ) գծերը, թույլ է տալիս ուղարկել, մշակել կամ ստանալ տեղեկատվություն (ձայն, տվյալներ, պատկերներ և այլն).

գ) ռադիոսարքավորում` ռադիոալիքների արձակման և (կամ) ընդունման միջոցով հաղորդակցության հնարավորություն ընձեռող սարքավորում կամ դրա այն մասը, որը շահագործում է վերգետնյա տիեզերական ռադիոհաղորդակցության համար հատկացված ռադիոհաճախությունների տիրույթը.

դ) ռադիոալիքներ` էլեկտրամագնիսական ալիքներ, որոնց հաճախականությունները պայմանականորեն սահմանափակված են 3000 ԳՀց հաճախականությունից ցածր, տարածվում են տարածությունում առանց արհեստական ալիքատարի.

ե) փոխկապակցման կետ (ինտերֆեյս)` ցանցի վերջնակետ կամ եթերային փոխկապակցման կետ, կամ դրանց զուգակցություն, որոնք բնութագրվում են.

1) ցանցի վերջնակետը ֆիզիկական միացման կետ է, որտեղ օգտագործողին տրամադրվում է հասանելիություն հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցին,

2) եթերային փոխկապակցման կետը հատկորոշում է ռադիոհաղորդակցության ուղին ռադիոսարքավորումների միջև.

զ) սարքավորման դաս` դաս, որը նույնացնում է սարքավորումների որոշակի տեսակներ, որոնք սույն տեխնիկական կանոնակարգի իմաստով համարվում են նույնանման, ինչպես նաև այն փոխկապակցման կետերը, որոնց համար այդ սարքավորումները նախատեսված են: Մեկ սարքավորումը կարող է պատկանել մեկից ավելի սարքավորումների դասերի.

է) շահագործման փաստաթուղթ` փաստաթուղթ, որը պարունակում է սարքավորման նկարագրությունը և սարքավորմանը ներկայացվող հիմնական պահանջներին համապատասխանության մասին տեղեկություններ.

ը) վնասակար խանգարում՝ խանգարում, որը խոչընդոտում է ռադիոնավիգացիոն ծառայության գործունեությանը կամ անվտանգությանը կամ էապես վատթարացնում է որակը, դժվարացնում է կամ բազմակի անգամ ընդհատում է ռադիոկապի ծառայության աշխատանքը, որը գործում է՝ համաձայն հեռահաղորդակցության միջազգային միության ռադիոկապի կանոնակարգի:

(6-րդ կետը խմբ. 20.07.23 N 1200-Ն)

III. ՇՈՒԿԱՅԱՀԱՆՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
(վերնագիրը փոփ. 20.07.23 N 1200-Ն)

7. Հայաստանի Հանրապետության տարածքում արգելվում է համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա սարքավորումների իրացումն առանց համապատասխանության պարտադիր գնահատման:

(7-րդ կետը փոփ. 24.05.07 N 736-Ն, 02.04.15 N 356-Ն)

8. Հայաստանի Հանրապետության տարածքում համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա սարքավորումները պետք է ուղեկցվեն համապատասխանության սերտիֆիկատով և համապատասխանության ազգային նշանի մակնշմամբ:

(8-րդ կետը փոփ. 02.04.15 N 356-Ն)

9. Ցուցահանդեսների, շնորհանդեսների և նմանատիպ այլ միջոցառումների ընթացքում տեխնիկական կանոնակարգի հիմնական պահանջներին չբավարարող սարքավորումների ցուցադրությունը չի արգելվում, եթե առկա է հստակ տեսանելի ցուցանակ առ այն, որ այդ սարքավորումները չեն կարող շուկա մուտք գործել կամ շահագործման մեջ դրվել նախքան սահմանված կարգով համապատասխանության հավաստումը:

IV. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

10. Սարքավորումների վերաբերյալ սույն տեխնիկական կանոնակարգով չնախատեսված անվտանգության պահանջները պետք է համապատասխանեն`

ա) օգտագործողի անվտանգության և առողջության պահպանումը՝ ներառյալ համապատասխանությունը Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի օգոստոսի 16-ի N 768 որոշմամբ հաստատված՝ «Ցածրավոլտ սարքավորումների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 004/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին,

բ) էլեկտրամագնիսական համատեղելիության պահպանումը՝ ներառյալ համապատասխանությունը Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 879 որոշմամբ հաստատված՝ «Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիություն» (ՄՄ ՏԿ 020/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի դրույթներին:

(10-րդ կետը խմբ. 20.07.23 N 1200-Ն)

11. Վնասակար խանգարումից խուսափելու նպատակով և վերգետնյա ու տիեզերական ռադիոհաղորդակցության համար հատկացված ռադիոհաճախականությունների տիրույթի և ուղեծրային ռեսուրսների արդյունավետ օգտագործելու համար սարքավորումները պետք է համապատասխանեն «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված` Հայաստանի Հանրապետությունում հաճախականությունների բաշխումների աղյուսակով սահմանված նորմերին:

(11-րդ կետը փոփ. 20.07.23 N 1200-Ն)

12. Սարքավորումների, ցանցի ֆիզիկական բաղադրիչների կամ դրա գործառույթների առանց վնասելու օգտագործումը, ինչպես նաև ցանցային ռեսուրսների օգտագործումը չպետք է առաջացնեն էլեկտրոնային հաղորդակցության ծառայության որակի անընդունելի փոփոխություններ:

13. Սարքավորումներին ներկայացվող անվտանգության պահանջները պետք է համապատասխանեն սույն տեխնիկական կանոնակարգի IX բաժնում նախատեսված ստանդարտներով սահմանված պահանջներին:

14. Սարքավորումների շահագործման փաստաթղթերը պետք է ընդգրկեն դրանց շահագործման եղանակները, տեղադրման, փոխադրման, պահման, օգտահանման (ոչնչացման), հավաքակցման (մոնտաժման), գործարկման և կարգավորման մասին տեղեկությունները, որոնք ապահովում են շահագործման պայմաններում սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին դրանց համապատասխանությունը: Սարքավորումների շահագործման փաստաթղթերը պետք է համապատասխանեն ԳՕՍՏ 32068 և ԳՕՍՏ ԻԷԿ 60065 ստանդարտներով սահմանված պահանջներին:

(14-րդ կետը փոփ. 20.07.23 N 1200-Ն)

15. Առանձին դասին կամ տեսակին պատկանող սարքավորումների նկատմամբ Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում կարգավորումն իրականացնող մարմնի կողմից կարող են սահմանվել հետևյալ լրացուցիչ պահանջները`

ա) ցանցի միջոցով միևնույն դասին կամ տեսակին կամ այլ դասին կամ տեսակին պատկանող սարքավորումների փոխգործակցությանը (համատեղելիությանը) և համապատասխան փոխկապակցման կետերին միանալու ունակությանը ներկայացվող պահանջները.

բ) օգտագործողի կամ բաժանորդի անհատական տվյալների և անձնական կյանքին վերաբերող այլ տեղեկությունների պաշտպանվածությունը կանխարգելող հատկություններով սարքավորումների օժտված լինելու վերաբերյալ պահանջները.

գ) անբարեխիղճ օգտագործումից կամ չարաշահումներից զերծ մնալու և շտապ կանչի ծառայություններին հասանելիությունը երաշխավորող որոշակի հատկություններով սարքավորումների օժտված լինելու վերաբերյալ պահանջները.

դ) հաշմանդամ օգտագործողների կողմից սարքավորումների օգտագործումն ընձեռելու հատկություններով դրանց օժտված լինելու վերաբերյալ պահանջները:

V. ՌԱԴԻՈՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐՋՆԱԿԵՏԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՄԱԿՆՇՈՒՄԸ

16. Սարքավորումները պետք է ունենան համապատասխան մակնշում, որը պետք է նշված լինի դրանց վրա և (կամ) դրանց փաթեթվածքների վրա երևացող տեղում և (կամ) շահագործման փաստաթղթերում: Սարքավորումների վրա մակնշվածքը պետք է լինի ընթեռնելի, չջնջվող, երկարակյաց, զետեղված լինի օգտագործողի համար մատչելի տեղում և համապատասխանի ԳՕՍՏ 32068 և ԳՕՍՏ ԻԷԿ 60065 ստանդարտներով սահմանված պահանջներին:

(16-րդ կետը փոփ. 20.07.23 N 1200-Ն)

17. Սարքավորումների մակնշումը մասնավորապես պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները`

ա) սարքավորման պայմանական անվանումը, մակնիշը, մոդելը, վերափոխակը (մոդիֆիկացիան), դասը (անհրաժեշտության դեպքում) և ծածկագիրը.

բ) արտադրողի կամ մատակարարի անվանումը, ապրանքային կամ ֆիրմային նշանը (առկայության դեպքում) և գտնվելու վայրը.

գ) անվանական լարումը կամ անվանական լարումների ընդգրկույթը, հոսանքի տեսակի պայմանական նշանը, փոփոխական հոսանքի դեպքում` հաճախությունները, անվանական հոսանքը և սպառվող կամ օգտակար անվանական հզորությունը.

դ) արտադրման ամսաթիվը (ամիսը, տարին) և գործարանային համարը.

ե) վտանգի մասին նախազգուշացումները և նախազգուշական միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ ցուցումները (անհրաժեշտության դեպքում).

զ) նորմատիվ փաստաթղթի նշագիրը, որի պահանջներին համապատասխան արտադրված են սարքավորումները (առկայության դեպքում):

VI. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ գնահատման ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ
(վերնագիրը փոփ. 02.04.15 N 356-Ն)

17.1 Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին սարքավորումների համապատասխանության հավաստումը կարող է համատեղվել ցածր լարման և էլեկտրամագնիսական համատեղելիության վերաբերյալ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին, ինչպես նաև անվտանգության այլ պահանջներին համապատասխանության գնահատման գործընթացի հետ, եթե անվտանգության այլ պահանջներ սահմանված են առանձին տեխնիկական կանոնակարգերով:

(17.1-ին կետը փոփ. 02.04.15 N 356-Ն, 20.07.23 N 1200-Ն)

18. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին սարքավորումների համապատասխանությունը հավաստելու համար`

1) արտադրողը կիրառում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի N 56-Ն որոշմամբ սահմանված Ա 1, Ը, Զ ընթացակարգերից որևէ մեկն այն հեռահաղորդակցման սարքավորման համար, որը չի օգտագործում երկիր-տիեզերք կապի ապահովման նպատակով հատկացված սպեկտրը կամ ռադիոսարքավորման ընդունիչ մասերը.

2) այն դեպքում, երբ արտադրողը, կամ Հայաստանի Հանրապետությունում նրա լիազոր ներկայացուցիչը կիրառել է սույն տեխնիկական կանոնակարգի կիրարկումն ապահովող ստանդարտները, ապա կիրառում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի N 56-Ն որոշմամբ սահմանված Ա 1 և (կամ) Ը 1, Զ 1 ընթացակարգերից որևէ մեկն այն հեռահաղորդակցման սարքավորման համար, որը նշված չէ սույն տեխնիկական կանոնակարգի 18-րդ կետի 1-ին ենթակետում.

3) այն դեպքում, երբ արտադրողը, կամ Հայաստանի Հանրապետությունում նրա լիազոր ներկայացուցիչը չի կիրառել սույն տեխնիկական կանոնակարգի կիրարկումն ապահովող ստանդարտները, ապա կիրառում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի N 56-Ն որոշմամբ սահմանված Ը 1 ընթացակարգը` այն հեռահաղորդակցման սարքավորման համար, որը նշված չէ սույն տեխնիկական կանոնակարգի 18-րդ կետի 1-ին ենթակետում.

4) արտադրողը կամ Հայաստանի Հանրապետությունում գտնվող նրա լիազոր ներկայացուցիչը սարքավորումների և (կամ) դրանց սպառողական տարաների և փոխադրական տարաների վրա և (կամ) ապրանքաուղեկից փաստաթղթերում կարող է մակնշել համապատասխանության ազգային նշանը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 14-ի N 337-Ն որոշմամբ սահմանված կարգով:

(18-րդ կետը խմբ. 02.04.15 N 356-Ն)

19. Ը 1 ընթացակարգի կիրառման դեպքում` համապատասխանության գնահատման նշանակված մարմինը փորձարկումներ կատարելու նպատակով սարքավորումների նմուշառումն իրականացնում է`

1) արտադրողի կամ Հայաստանի Հանրապետությունում գտնվող նրա լիազոր ներկայացուցչի ներկայությամբ, տվյալ խմբաքանակը բնորոշող նվազագույն բավարար քանակով, սույն տեխնիկական կանոնակարգի կիրարկումն ապահովող ստանդարտներին համապատասխան.

2) համապատասխանության գնահատման նշանակված սերտիֆիկացման մարմնի և փորձարկման լաբորատորիայի ներկայացուցիչների (փորձագետների) մասնակցությամբ, եթե սարքավորումների նորմատիվ փաստաթղթերով սահմանված են մեծ ծախսերի և ժամանակի հետ կապված փորձարկումներ, ինչպես նաև արտադրատեսակները դժվար փոխադրվող և պատվերով կատարվող են և (կամ) եթե փորձարկումների կատարումը բարդ է, իսկ նմուշները՝ թանկարժեք, ապա համապատասխանության գնահատման նշանակված մարմինը կարող է որոշում ընդունել արտադրության գործընթացում կատարվող փորձարկումների հետ գնահատման համար կատարվող փորձարկումները համատեղելու մասին:

(19-րդ կետը խմբ. 02.04.15 N 356-Ն)

20. Սարքավորումների նույնականացումն իրականացվում է համապատասխանության գնահատմանը ներկայացված սարքավորումների նմուշների և ապրանքաուղեկից փաստաթղթերի փորձաքննության եղանակով:

(20-րդ կետը փոփ. 02.04.15 N 356-Ն)

21. Սարքավորումների նույնականացումն իրականացվում է համապատասխանության գնահատմանը ներկայացված սարքավորումների նմուշների և ապրանքաուղեկից փաստաթղթերի փորձաքննության եղանակով:

Համապատասխանության գնահատման նշանակված մարմինը փորձարկումները պետք է կատարի սույն տեխնիկական կանոնակարգի կիրարկումն ապահովող ստանդարտների և փորձարկման մեթոդներ սահմանող ստանդարտներին համապատասխան: Բարդ համակարգերի դեպքում կատարվում են համակարգի օպտիմալ փոխդասավորության (կոնֆիգուրացիայի) նմուշի փորձարկումներ:

(21-րդ կետը խմբ. 02.04.15 N 356-Ն)

22. Համապատասխանության գնահատման նշանակված մարմինը հայտատուին համապատասխանության սերտիֆիկատ հանձնելու ժամանակ նրա հետ կնքում է սերտիֆիկատ տալու պայմանների պահպանման նկատմամբ իրականացվող հսկողության պայմանագիր:

(22-րդ կետը խմբ. 02.04.15 N 356-Ն)

23. Համապատասխանության հայտարարագրի կամ սերտիֆիկատի գործողության ժամկետի ընտրությունը պետք է կատարվի ըստ իրականացված համապատասխանության գնահատման ընթացակարգի և սարքավորումների ծառայության կամ երաշխիքի ժամկետների, բայց 3 տարվանից ոչ ավելի: Համապատասխանության հայտարարագրի գործողության ժամկետը սահմանվում է`

1) Ա 1 ընթացակարգի դեպքում` 12 ամիս.

2) Ը, Ը 1 ընթացակարգի դեպքում` 24 ամիս.

3) Զ, Զ 1 ընթացակարգի դեպքում` հայտարարագրի և սերտիֆիկատի գործողության ժամկետ է սահմանվում 36 ամիս:

(23-րդ կետը խմբ. 02.04.15 N 356-Ն)

24. Համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետի սահմանման ժամանակ պետք է հաշվի առնվեն նաև սարքավորումների տվյալ խմբի վրա տարածվող Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի օգոստոսի 16-ի N 768 և Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 879 որոշումներով սահմանված պահանջներին համապատասխանությունը հավաստող սերտիֆիկատների գործողության ժամկետները: Նոր համապատասխանության սերտիֆիկատների գործողության ժամկետները սահմանվում են ոչ ավելի, քան էլեկտրամագնիսական համատեղելիության վերաբերյալ և ցածր լարման վերաբերյալ վերոհիշյալ տեխնիկական կանոնակարգերով սահմանված ժամկետները:

(24-րդ կետը խմբ. 02.04.15 N 356-Ն, փոփ. 20.07.23 N 1200-Ն)

25. Համապատասխանության գնահատման նշանակված սերտիֆիկացման մարմինը համապատասխանության հսկողության արդյունքների հիման վրա իրավունք ունի պահպանելու իր կողմից տրված սերտիֆիկատի գործողության ժամկետը կամ այն կասեցնելու կամ դադարեցնելու:

(25-րդ կետը խմբ. 02.04.15 N 356-Ն)

26. Համապատասխանության սերտիֆիկատի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու դեպքում համապատասխանության գնահատման նշանակված մարմինը դրա մասին տեղեկացնում է համապատասխանության սերտիֆիկատը տնօրինողին և գրավոր ծանուցում ստուգումներ իրականացնող իրավասու մարմիններին:

(26-րդ կետը խմբ. 02.04.15 N 356-Ն)

VII. ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

27. Սարքավորումների չափումների միասնականությունը պետք է ապահովվի «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

VIII. ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

28. Սույն տեխնիկական կանոնակարգի հիմնական պահանջներին սարքավորումների համապատասխանության նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացվում է «Տեխնիկական կանոնակարգման մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքներով սահմանված կարգով:

(28-րդ կետը փոփ. 20.07.23 N 1200-Ն)

 

IX. ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ
(բաժինը խմբ. 20.07.23 N 1200-Ն)

Ստանդարտի

նշագիրը

Պահանջներ և փորձարկման մեթոդներ սահմանող

ստանդարտների անվանումը

ԳՕՍՏ 5238

Հաղորդալարային կապի տեղադրում. Գծերում առաջացող վտանգավոր լարումներից և հոսանքներից պաշտպանության

սխեմաներ. Տեխնիկական պահանջներ

ԳՕՍՏ 6343

Հեռախոսներ. Էլեկտրաձայնային պարամետրերի չափման

մեթոդներ

ԳՕՍՏ 7152

Միկրոֆոններ և պատիճավար հեռախոսներ ընդհանուր օգտագործման հեռախոսային ապարատների համար. Ընդհանուր

տեխնիկական պայմաններ

ԳՕՍՏ 7153

Ընդհանուր օգտագործման հեռախոսային ապարատներ.

Ընդհանուր տեխնիկական պայմաններ

ԳՕՍՏ 7845

Հեռուստահեռարձակման համակարգ. Հիմնական պարամետրեր.

Չափման մեթոդներ

ԳՕՍՏ 11216

Հեռուստառադիոհեռարձակման ընդունիչ համակարգերի բաշխիչ ցանցեր. Հիմնական պարամետրեր, տեխնիկական պահանջներ,

չափման և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ 11515

Ձայնային հեռարձակման ուղիներ և կապուղիներ. Որակի

հիմնական պարամետրեր. Չափման մեթոդներ

ԳՕՍՏ 12252

Անկյունային մոդուլացմամբ ցամաքային շարժական կապի ռադիոկայաններ. Տիպեր, հիմնական պարամետրեր, տեխնիկական

պահանջներ և չափման մեթոդներ

ԳՕՍՏ 14663

Ռադիոկապի մայրուղային ընդունիչներ հեկտամետրայինդեկամետրային տիրույթի ալիքների համար. պարամետրեր,

տեխնիկական պահանջներ և չափման մեթոդներ

ԳՕՍՏ 16019

Ապարատուրա ցամաքային շարժական ռադիոկապի.

Մեխանիկական և կլիմայական գործոնների ազդեցության նկատմամբ կայունության պահանջներ և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ 18471

Հեռուստահեռարձակման պատկերի փոխանցման ուղի. Ուղու

օղակներ և չափման ազդանշաններ

ԳՕՍՏ 19463

Ռադիոռելեային և արբանյակային համակարգերի միջոցով պատկերի հաղորդման մայրուղային կապուղիներ. Հիմնական

պարամետրեր և չափման մեթոդներ

ԳՕՍՏ 19654

Տվյալների փոխանցման կապուղիներ. Պարամետրերի չափման

մեթոդներ

ԳՕՍՏ 20532

I-V տիրույթի հեռուստատեսային ռադիոհաղորդիչներ. Հիմնական

պարամետրեր, տեխնիկական պահանջներ և չափման մեթոդներ

ԳՕՍՏ 20855

Տոնային հաճախության համակցվող և ոչ համակցվող կապուղիներում տվյալների փոխանցման սարքավորումների ազդանշանների փոխակերպիչ սարք. Տիպեր և հիմնական

պարամետրեր

ԳՕՍՏ 21655

Կապի միասնական ավտոմատացված համակարգի մայրուղային առաջնային ցանցի ուղիներ և կապուղիներ. Էլեկտրական

պարամետրեր և չափման մեթոդներ

ԳՕՍՏ 22505

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Արդյունաբերական ռադիոխանգարումներ ռադիոհաղորդման ընդունիչներից, հեռուստացույցներից և այլ կենցաղային ռադիոէլեկտրոնային ապարատուրայից. Փորձարկման

նորմեր և մեթոդներ

ԳՕՍՏ 22579

Միաշերտ մոդուլացմամբ ցամաքային շարժական ծառայության ռադիոկայաններ. Տիպեր. Հիմնական պարամետրեր, տեխնիկական

պահանջներ և չափման մեթոդներ

ԳՕՍՏ 22670

Ինտեգրալային թվային կապի ցանց. Տերմիններ և սահմանումներ

ԳՕՍՏ 22937

Տվյալների փոխանցման և հեռագրային կապի համակարգերի

երկբևեռային տեղական շղթաներ. Տիպեր և հիմնական պարամետրեր

ԳՕՍՏ 23675

Տվյալների փոխանցման համակարգերի C2 համակցման շղթաներ.

Էլեկտրական պարամետրեր

ԳՕՍՏ 25007

Տվյալների փոխանցման սարքավորումների համակցում կապուղիների հաճախականային բաժանումով փոխանցման համակարգերի կապուղիների հետ. Լծորդման հիմնական

պարամետրեր

ԳՕՍՏ 26315

Կապուղիների հաճախականային բաժանումով հաղորդման համակարգերի խմբային և գծային ուղիների սարքավորումներ. Անվանական հարաբերական մակարդակների վերաբերյալ նորմեր. Փոխանցման ազդանշանների անվանական հարաբերական մակարդակներ և փոխադարձ միացման կետերում մուտքային և

ելքային դիմադրություններ

ԳՕՍՏ 26557

Կապուղիներում ընդունվող տվյալների հաղորդման ազդանշաններ.

Էներգետիկական պարամետրեր

ԳՕՍՏ 26797

Հաղորդալարային կապի սարքավորումների և սպասարկող

անձնակազմի պաշտպանություն էլեկտրամագնիսական դաշտերի ազդեցությունից. Չափման մեթոդներ

ԳՕՍՏ 26886

Փոխանցման թվային կապուղիների և կապի միասնական

ավտոմատացված համակարգի առաջնային ցանցի խմբակային ուղիների համակցում. Հիմնական պարամետրեր

ԳՕՍՏ 27049

Հաղորդալարային կապի սարքավորումների և սպասարկող

անձնակազմի պաշտպանություն մթնոլորտային պարպումներից

ԳՕՍՏ 27232

Տվյալների փոխանցման սարքավորումների համակցում

ֆիզիկական գծերի հետ. Հիմնական պարամետրեր

ԳՕՍՏ 27908

Կապի միասնական ավտոմատացված համակարգի առաջնային ցանցի փոխանցման թվային թելքաօպտիկական համակարգերի

համակցում. Անվանացուցակ և հիմնական պարամետրեր

ԳՕՍՏ 28263

Ֆաքսիմիլային սարքավորումների համար թեստ-

փաստաթղթեր. ИГП1, ИГП2, ИГП3, ИГП4, ИГП5. Տեխնիկական պայմաններ

ԳՕՍՏ 28264

Ֆաքսիմիլային սարքավորումների համար թեստ-փաստաթղթեր.

ФС1, ФС2, ФС3. Տեխնիկական պայմաններ

ԳՕՍՏ 28265

Ֆաքսիմիլային սարքավորումների համար թեստ-փաստաթղթեր.

МК1, МК2, МК3. Տեխնիկական պայմաններ

ԳՕՍՏ 28266

Ֆաքսիմիլային սարքավորումների համար թեստ-

փաստաթղթեր. МПС, ПНС, УПТ, СП. Տեխնիկական պայմաններ

ԳՕՍՏ 28384

Հեռախոսային կայաններ. Տոնային հաճախականությամբ տեղեկատվական ձայնային (ակուստիկ) ազդանշանների

պարամետրեր

ԳՕՍՏ 28439

Էլեկտրահաղորդման գծերով թելքաօպտիկական փոխանցման

համակարգերի սարքավորումներ թվային. Ընդհանուր տեխնիկական պահանջներ

ԳՕՍՏ 28449

Ավտոմատ հեռախոսային կայաններ. Էլեկտրոնային ավտոմատ հեռախոսային կայանների կոորդինատայինների հետ

փոխգործակցության ընդհանուր պահանջներ.

ԳՕՍՏ 28749

2400 բիթ/վ արագությամբ ընդհանուր օգտագործման հեռախոսային ցանցի կոմուտացվող կապուղիներով միաժամանակյա երկկողմանի տվյալների փոխանցման համար ազդանշանների փոխակերպման

սարքավորումներ. Տիպեր և հիմնական պարամետրեր

ԳՕՍՏ 28871

Թվային թելքաօպտիկական փոխանցման համակարգերի գծային

ուղիների սարքավորումներ. Հիմնական պարամետրերի չափման մեթոդներ

ԳՕՍՏ 30804.4.4

Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական

համատեղելիություն. Կայունություն նանովայրկյանային

իմպուլսային խանգարումների նկատմամբ. Պահանջներ և

փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ 30804.4.2

Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական

համատեղելիություն. Էլեկտրաստատիկ պարպման նկատմամբ կայունություն. Պահանջներ և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ 30805.22

Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիություն. Տեղեկատվական տեխնոլոգիաների սարքավորանք. Արդյունաբերական ռադիոխանգարումներ. Նորմեր

և չափման մեթոդներ

ԳՕՍՏ 29280

Համատեղելիություն տեխնիկական միջոցների

էլեկտրամագնիսական. Փորձարկումներ խանգարումակայունության նկատմամբ. Ընդհանուր դրույթներ

ԻԷԿ 1000-4092

ԳՕՍՏ 30318

Տեխնիկական միջոցների համատեղելիություն էլեկտրամագնիսական. Պահանջներ ռադիոհաղորդիչների ռադիոհաճախությունների շերտի լայնության արտաշերտային

ճառագայթման նկատմամբ. Չափումների և վերահսկման մեթոդներ

ԳՕՍՏ 30805.14.1

Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիություն. Կենցաղային իրեր, էլեկտրական սարքեր և անալոգային սարքավորումներ. Արդյունաբերական

ռադիոխանգարումներ. Նորմեր և չափման մեթոդներ

ԳՕՍՏ 30338

Ռադիոէլեկտրոնային միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիություն. Բոլոր կարգերի և նշանակումների ժողովրդատնտեսական կիրառման ռադիոհաղորդիչ սարքավորումներ. Հաճախականության թույլատրելի շեղումներին

ներկայացվող պահանջներ. Չափման և վերահսկման մեթոդներ

ԳՕՍՏ 30429

Տեխնիկական միջոցների համատեղելիություն էլեկտրամագնիսական. Քաղաքացիական նշանակման ռադիոընդունիչ սարքավորումների հետ համատեղ տեղակայված սարքավորումներից և սարքերից ստացվող արդյունաբերական

ռադիոխանգարումներ. Նորմեր և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ 30379

Պաշտպանիչ, հրդեհային և հրդեհապաշտպանիչ ազդանշանների տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիություն. Խանգարակայունության և էլեկտրամագնիսական էմիսիայի պահանջներ, նորմեր և

փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ Ռ 50628

Տեխնիկական միջոցների համատեղելիություն

էլեկտրամագնիսական. Անհատական էլեկտրոնային հաշվողական

մեքենաների կայունությունը էլեկտրամագնիսական

խանգարումների նկատմամբ. Պահանջներ և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ Ռ 50736

Ալեհավաքա-ֆիդերային սարքեր ցամաքային շարժական ռադիոկապի համակարգերի. Տիպերը, հիմնական պարամետրերը,

տեխնիկական պահանջները և չափման մեթոդները

ԳՕՍՏ Ռ 50739

Միջոցներ հաշվողական տեխնիկայի. Տեղեկատվության պաշտպանություն չարտոնված մուտքից. Ընդհանուր տեխնիկական

պահանջներ

ԳՕՍՏ Ռ 50799

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Ռադիոկապի տեխնիկական միջոցների կայունությունը էլեկտրասնուցման ցանցի էլեկտրաստատիկ պարպման իմպուլսային խանգարումների և լարման դինամիկ փոփոխությունների նկատմամբ. Պահանջներ և փորձարկման

մեթոդներ

ԳՕՍՏ Ռ 50829

Ռադիոկայանների, ընդունիչ-հաղորդիչ սարքերի կիրառմամբ ռադիոէլեկտրոնային ապարատուրայի և դրանց բաղկացուցիչ մասերի անվտանգությունը. Ընդհանուր պահանջներ և

փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ Ռ 50839

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Տեղեկագիտության և հաշվողական տեխնիկայի միջոցների կայունությունը էլեկտրամագնիսական խանգարումների նկատմամբ. Պահանջներ և փորձարկման

մեթոդներ

ԳՕՍՏ Ռ 50842

Համատեղելիություն ռադիոէլեկտրոնային միջոցների էլեկտրամագնիսական. Ռադիոհաղորդող սարքեր ժողովրդատնտեսական կիրառման. Կողմնակի ռադիոճառագայթումներին ներկայացվող պահանջներ. Չափման և

վերահսկման մեթոդներ

ԳՕՍՏ Ռ 50867

Անտենաներ ռադիոռելեային կապի գծերի. Դասակարգում և

ընդհանուր տեխնիկական պահանջներ

ԳՕՍՏ Ռ 50890

Հաղորդիչներ հեռուստատեսային փոքր հզորության. Հիմնական

պարամետրեր. Տեխնիկական պահանջներ. Չափման մեթոդներ

ԳՕՍՏ Ռ 50932

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Հաղորդալարային կապի սարքավորանքի կայունությունը էլեկտրամագնիսական խանգարումների նկատմամբ.

Պահանջներ և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ Ռ 50933

Ներգոտիային ռադիոռելեային գծերի ուղիներ և տրակտներ.

Հիմնական պարամետրեր և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ Ռ 51138

ԳԲՀ և ՈՒԲՀ տիրույթներով հեռուստառադիոհեռարձակող

ստացիոնար հաղորդող կայանների անտենաներ. Դասակարգում, տեխնիկական պահանջներ. Չափման մեթոդներ

ԳՕՍՏ Ռ 51241

Մուտքի կառավարման ու հսկման միջոցներ և համակարգեր. Դասակարգում. Ընդհանուր տեխնիկական պահանջներ.

Փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ 32068

Հեռախոսային տեխնիկա բաժանորդային. Անվտանգության

պահանջներ և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ 30804.3.2

Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիություն. 16 Ա-ից ոչ ավելի հոսանք (մեկ ֆազում) օգտագործող տեխնիկական միջոցների կողմից հոսանքի ներդաշնակ բաղադրիչների էմիսիա. Նորմեր և փորձարկման

մեթոդներ

ԳՕՍՏ 30804.3.3

Էլեկտրաէներգիա. Էլեկտրամագնիսական տեխնիկական միջոցների համատեղելիություն. Ընդհանուր նշանակության ցածր լարման էլեկտրամատակարարման համակարգերում լարման փոփոխման, լարման տատանումների և սահմանափակում.

Տեխնիկական միջոցներ 16 Ա-ից ոչ ավելի (մեկ ֆազում) անվանական հոսանքով, որոնք միանում են էլեկտրական ցանցին միացման որոշակի պայմանները չպահպանելու դեպքում. Նորմեր և

փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ Ռ 51317.3.8(ԻԷԿ 61000-3-8)

Տեխնիկական միջոցների համատեղելիություն էլեկտրամագնիսական. Ազդանշանների հաղորդում ցածրավոլտ էլեկտրական ցանցերով. Ազդանշանների մակարդակներ, հաճախությունների շերտեր և էլեկտրամագնիսական

խանգարումների նորմեր

ԳՕՍՏ 30804.4.2

Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիություն. Էլեկտրաստատիկ պարպման նկատմամբ

կայունություն. Պահանջներ և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ 30804.4.3

Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիություն. Կայունություն ռադիոհաճախականային էլեկտրամագնիսական դաշտի նկատմամբ. Պահանջներ և

փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ ԻԷԿ 61000-4-5

Էլեկտրամագնիսական համատեղելիություն. Մաս 4-5. Փորձարկման

և չափման մեթոդներ. Մեծ էներգիայի միկրովայրկյանային իմպուլսների կայունության փորձարկումներ

ԳՕՍՏ Ռ 51317.4.6

(ԻԷԿ 61000-4-6)

Տեխնիկական միջոցների համատեղելիություն էլեկտրամագնիսական. Ռադիոհաճախականային էլեկտրամագնիսական դաշտերից ուղղորդված կոնդուկտիվ խանգարումների նկատմամբ կայունություն. Պահանջներ և

փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ 30804.4.2

Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիություն. Էլեկտրաստատիկ պարպման նկատմամբ

կայունություն. Պահանջներ և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ ԻԷԿ 61000-4-12

Էլեկտրամագնիսական համատեղելիություն. Մաս 4-12. Չափման և

փորձարկման մեթոդներ. Կայունության փորձարկում ձայնային ալիքի նկատմամբ

ԳՕՍՏ 30804.6.1

Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիություն. Բնակելի, կոմերցիոն գոտիներում և արտադրական գոտիներում օգտագործվող փոքր էներգասպառմամբ տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական խանգարումների նկատմամբ կայունություն.

Պահանջներ և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ 30804.6.2

Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիություն. Կայունությունը արդյունաբերական գոտիներում օգտագործվող տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական խանգարումների նկատմամբ. Պահանջներ և

փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ 30804.6.3

Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիություն. Բնակելի, արտադրական և առևտրային գոտիներում կիրառվող փոքր էներգասպառմամբ. Տեխնիկական միջոցներից առաջացած խանգարաէմիսիա. Նորմեր և

փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ ԻԷԿ 61000-6-4

Էլեկտրամագնիսական համատեղելիություն (ЭМС). Մաս 6-4.

Ընդհանուր ստանդարտներ. Էլեկտրամագնիսական էմիսիայի ստանդարտ արդյունաբերական միջավայրի համար

ԳՕՍՏ ՍԻՍՊՌ 24

Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիություն. Տեղեկատվական տեխնոլոգիաների սարքավորանքներ. Կայունություն էլեկտրամագնիսական խանգարումների նկատմամբ. Պահանջներ և փորձարկման

մեթոդներ

ԳՕՍՏ Ռ 51320

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Ռադիոխանգարումներ արդյունաբերական. Արդյունաբերական ռադիոխանգարումների աղբյուրներ

հանդիսացող տեխնիկական միջոցների փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ Ռ 51513

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Հեռուստառադիոհեռարձակման ընդունիչ համակարգերի բաշխիչ ցանցերի սարքավորանք.

Էլեկտրամագնիսական խանգարումների նորմեր,

խանգարումակայունության պահանջներ և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ Ռ 51515

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Խանգարակայունություն ռադիոհաղորդման ընդունիչների հեռուստացույցների և այլ կենցաղային ռադիոէլեկտրոնային ապարատուրայի. Պահանջներ և փորձարկման

մեթոդներ

ԳՕՍՏ ԵՆ 55103-1

Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիություն. Խանգարումաէմիսիա մասնագիտական լսա-, տեսա-, լսադիտողական ապարատներից և հանդիսադիր միջոցառումների լուսային սարքերի ղեկավարման ապարատներից.

Նորմեր և չափման մեթոդներ

ԳՕՍՏ 32132.3

Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիություն. Հաստատուն հոսանքի ցածրավոլտ սնման

աղբյուրներ. Պահանջներ և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ Ռ 51558

Պահպանման համակարգեր հեռուստատեսային. Ընդհանուր

տեխնիկական պահանջներ և փորձարկման մեթոդներ

ԳՕՍՏ Ռ 51662

Հաղորդիչ անտենաների կոմուտատորներ. Հիմնական

պարամետրեր. Ընդհանուր տեխնիկական պահանջներ. Չափումների մեթոդներ

ԳՕՍՏ Ռ 51663

Սարքեր միաժամանակյա աշխատանքի ցածր և միջին հաճախությունների հաղորդիչների ընդհանուր անտենայով (ընդհանուր ֆիդեռ). Հիմնական պարամետրեր. Ընդհանուր

տեխնիկական պահանջներ. Չափման մեթոդներ

ԳՕՍՏ Ռ 51699

Համատեղելիություն տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական. Պահպանման ազդասարքերի տեխնիկական միջոցների կայունությունը էլեկտրամագնիսական խանգարումների նկատմամբ. Պահանջներ և փորձարկման

մեթոդներ

ԳՕՍՏ Ռ 51741

ՇԲՀ տիրույթի ռադիոհեռարձակման ստացիոնար հաղորդակներ.

Հիմնական պարամետրեր, տեխնիկական պահանջներ և չափումների մեթոդներ

ԳՕՍՏ Ռ 51742

Ամպլիտուդային մոդուլացմամբ ցածր, միջին և բարձր հաճախականային տիրույթներում ստացիոնար հեռարձակման հաղորդակներ. Հիմնական պարամետրեր, տեխնիկական

պահանջներ և չափումների մեթոդներ

ԳՕՍՏ Ռ 51820

Սարքեր ազդանշանների կերպարափոխման տոնային

հաճախության ռադիոկապուղիների համար. Տիպեր տեխնիկական բնութագրեր և կցորդման պարամետրեր

ԳՕՍՏ ԻԷԿ 60065

Լսա-, տեսա- և համանման էլեկտրոնային ապարատուրա.

Անվտանգության պահանջներ

ԳՕՍՏ Ռ ԻԷԿ 60950

Անվտանգություն տեղեկատվական տեխնոլոգիաների սարքավորանքի

(բաժինը խմբ. 20.07.23 N 1200-Ն)

(հավելվածը խմբ. 06.04.06 N 498-Ն, 19.10.06 N 1456-Ն, խմբ., փոփ. 24.05.07 N 736-Ն, 02.04.15 N 356-Ն, 20.07.23 N 1200-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Մ. Թոփուզյան