Գլխավոր տեղեկություն
Համար
N 620
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.12.1992-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1996/6, հունիս 1996
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.12.1992
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
13.12.1992

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 դեկտեմբերի 1992 թվականի N 620
քաղ. Երևան

 

ՕՊԵՐԱՏԻՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՇՏԱԲԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի դեկտեմբերի 9-ի «Հանրապետությունում ստեղծված սոցիալ-տնտեսական արտակարգ իրավիճակի պայմաններում բնակչության և տնտեսության կենսագործունեության ապահովման լրացուցիչ միջոցառումների մասին» հրամանագրի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Ընդունել ի գիտություն, որ Հայաստանի Հանրապետության նախագահի վերոհիշյալ հրամանագրով օպերատիվ կառավարման հանրապետական շտաբի ղեկավար է նշանակվել Հայաստանի Հանրապետության վարչապետ Խ. Հարությունյանը:

2. Հաստատել օպերատիվ կառավարման հանրապետական շտաբի հետևյալ կազմը`

 

Գ. Շահբազյան ՀՀ պետնախարար
Վ. Չիտեչյան ՀՀ պետնախարար
Գ. Վարդանյան ՀՀ պետնախարար
Հ. Քոթանյան

ՀՀ կառավարության գործերի կառավարչի պաշտոնակատար
պատգամավորների Երքաղխորհրդի գործկոմի նախագահ

Ս. Բադալյան ՀՀ արտակարգ իրավիճակների պետական վարչության պետ
Ն. Գրիգորյան

օպերատիվ կառավարման հանրապետական շտաբի աշխատանքային խմբի ղեկավար

Ս. Թաշճեան ՀՀ էներգետիկայի և վառելիքի նախարար
Հ. Ղանդիլյան ՀՀ երկաթգծի պետ
Գ. Մարտիրոսյան

ՀՀ շինարարության նախարար (օպերատիվ կառավարման հանրապետական
շտաբի կոորդինատոր)

Վ. Մելքոնյան ՀՀ նյութական ռեսուրսների նախարար
Յու. Մնացականով ՀՀ կառավարությանն առընթեր ավիացիայի գլխավոր վարչության պետ
Վ. Սիրադեղյան ՀՀ ներքին գործերի նախարար
Գ. Սրապյան

ՀՀ պարենի և մթերումների նախարարի պաշտոնակատար

Հ. Քոչինյան ՀՀ տրանսպորտի և հաղորդակցության նախարար

 

3. Օպերատիվ կառավարման հանրապետական շտաբին`

ստեղծել Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների և գերատեսչությունների բարձր որակավորում ունեցող մասնագետներից համալրված աշխատանքային հանձնախումբ:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի մարտի 27-ի N 182 որոշումը:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության
վարչապետ

Խ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՔՈԹԱՆՅԱՆ 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան