ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 դեկտեմբերի 1992 թվականի N 620
քաղ. Երևան
ՕՊԵՐԱՏԻՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՇՏԱԲԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի դեկտեմբերի 9-ի «Հանրապետությունում ստեղծված սոցիալ-տնտեսական արտակարգ իրավիճակի պայմաններում բնակչության և տնտեսության կենսագործունեության ապահովման լրացուցիչ միջոցառումների մասին» հրամանագրի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Ընդունել ի գիտություն, որ Հայաստանի Հանրապետության նախագահի վերոհիշյալ հրամանագրով օպերատիվ կառավարման հանրապետական շտաբի ղեկավար է նշանակվել Հայաստանի Հանրապետության վարչապետ Խ. Հարությունյանը:
2. Հաստատել օպերատիվ կառավարման հանրապետական շտաբի հետևյալ կազմը`
Գ. Շահբազյան | ՀՀ պետնախարար |
Վ. Չիտեչյան | ՀՀ պետնախարար |
Գ. Վարդանյան | ՀՀ պետնախարար |
Հ. Քոթանյան |
ՀՀ կառավարության գործերի կառավարչի պաշտոնակատար |
Ս. Բադալյան | ՀՀ արտակարգ իրավիճակների պետական վարչության պետ |
Ն. Գրիգորյան |
օպերատիվ կառավարման հանրապետական շտաբի աշխատանքային խմբի ղեկավար |
Ս. Թաշճեան | ՀՀ էներգետիկայի և վառելիքի նախարար |
Հ. Ղանդիլյան | ՀՀ երկաթգծի պետ |
Գ. Մարտիրոսյան |
ՀՀ շինարարության նախարար (օպերատիվ կառավարման հանրապետական |
Վ. Մելքոնյան | ՀՀ նյութական ռեսուրսների նախարար |
Յու. Մնացականով | ՀՀ կառավարությանն առընթեր ավիացիայի գլխավոր վարչության պետ |
Վ. Սիրադեղյան | ՀՀ ներքին գործերի նախարար |
Գ. Սրապյան |
ՀՀ պարենի և մթերումների նախարարի պաշտոնակատար |
Հ. Քոչինյան | ՀՀ տրանսպորտի և հաղորդակցության նախարար |
3. Օպերատիվ կառավարման հանրապետական շտաբին`
ստեղծել Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների և գերատեսչությունների բարձր որակավորում ունեցող մասնագետներից համալրված աշխատանքային հանձնախումբ:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի մարտի 27-ի N 182 որոշումը:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության |
Խ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |