ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 964-Ա
«ՋԵՐՄԻԿ ԱՆԿՅՈՒՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՋԵՐՄԻԿ ԱՆԿՅՈՒՆ» ՓՈՔՐ ԽՄԲԱՅԻՆ ՏՆԵՐ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Ջերմիկ անկյուն» հիմնադրամի կողմից իրականացվող` 5,928,251 դրամ արժողությամբ «Ջերմիկ անկյուն» փոքր խմբային տներ» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Ջերմիկ անկյուն» հիմնադրամի (ՀՎՀՀ` 01242562) կողմից կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության («ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության) (ՀՎՀՀ` 00046317) հետ 2013 թվականի հուլիսի 7-ին կնքված` N 012.08.13. 0661 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի հունվարի 8-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գազի մատակարարում` 1,197,935 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության (ՀՎՀՀ` 01520882) հետ 2021 թվականի հունիսի 7-ին կնքված` N 7262051 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի հունվարի 8-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարում` 483,600 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Տելեկոմ Արմենիա» բաց բաժնետիրական ընկերության («ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության) (ՀՎՀՀ` 02500052) հետ 2009 թվականի փետրվարի 20-ին կնքված՝ N 20/02.2009 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի հունվարի 8-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսակապի ծառայությունների մատուցում` 48,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության (ՀՎՀՀ` 02655115) հետ 2017 թվականի նոյեմբերի 25-ին կնքված` N 01-0017-2 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի հունվարի 8-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում՝ 184,342 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
5) «էՅ-Ի-ՋԻ-ՍԵՐՎԻՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (ՀՎՀՀ` 00930884) հետ 2021 թվականի հոկտեմբերի 7-ին կնքված` N Կ 01-0184 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի հունվարի 8-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գազասպառման կենցաղային համակարգի տեխնիկական սպասարկման և հրահանգավորման ծառայությունների մատուցում` 21,866 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
6) «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության (ՀՎՀՀ` 00046317) հետ 2018 թվականի հունիսի 21-ին կնքված` N 051061812265 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի հունվարի 8-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գազի մատակարարում` 1,077,750 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
7) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության (ՀՎՀՀ` 01520882) հետ 2018 թվականի հունիսի 28-ին կնքված` N 0227445 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի հունվարի 8-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարում` 323,133 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
8) «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության (ՀՎՀՀ` 02655115) հետ 2018 թվականի դեկտեմբերի 10-ին կնքված՝ N 7-188-0-0-40 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի հունվարի 8-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում՝ 142,516 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
9) «էՅ-Ի-ՋԻ-ՍԵՐՎԻՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (ՀՎՀՀ` 00930884) հետ 2021 թվականի հոկտեմբերի 26-ին կնքված` N Կ 06-0584 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի հունվարի 8-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գազասպառման կենցաղային համակարգի տեխնիկական սպասարկման և հրահանգավորման ծառայությունների մատուցում` 21,865 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
10) «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության (ՀՎՀՀ` 00046317) հետ 2021 թվականի հունիսի 21-ին կնքված` N 018.06.21.0661/1 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի հունվարի 8-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գազի մատակարարում` 1,077,750 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
11) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության (ՀՎՀՀ` 01520882) հետ 2020 թվականի հունիսի 26-ին կնքված` N 7020570 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի հունվարի 8-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարում` 483,600 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
12) «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության (ՀՎՀՀ` 02655115) հետ 2020 թվականի նոյեմբերի 18-ին կնքված` N 33-1091-0-23-1 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի հունվարի 8-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում` 142,516 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
13) «էՅ-Ի-ՋԻ-ՍԵՐՎԻՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (ՀՎՀՀ` 00930884) հետ 2021 թվականի հունիսի 2-ին կնքված` N Կ 01-2143 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի հունվարի 8-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գազասպառման կենցաղային համակարգի տեխնիկական սպասարկման և հրահանգավորման ծառայությունների մատուցում` 23,378 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
14) «Քրոու ընդ Ասատրյանս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (ՀՎՀՀ` 02618043) հետ 2023 թվականի դեկտեմբերի 7-ին կնքված` N AM-AS-23-108 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի ֆինանսական տարվա աուդիտորական ծառայությունների մատուցում` 700,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. «Ջերմիկ անկյուն» հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
29.12.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 964-Ա որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
«ՋԵՐՄԻԿ ԱՆԿՅՈՒՆ» ՓՈՔՐ ԽՄԲԱՅԻՆ ՏՆԵՐ»
1. |
Ծրագրի նպատակը |
Միայնակ, խնամքի կարիք ունեցող հոգեկան առողջության կամ մտավոր խնդիրներ ունեցող անձանց կենսապահովման նվազագույն պայմանների և կացարանի ապահովում։ |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի գծով արտոնություններից։ |
3. |
Բարեգործը |
«ԱՄՔՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» բարեգործական հիմնադրամ (հասցե՝ քաղաք Երևան, Արաբկիր 27 փողոց, 12 տուն, ՀՎՀՀ՝ 00141643): |
4. |
Ծրագրի կատարողը |
«Ջերմիկ անկյուն» հիմնադրամ (հասցե` քաղաք Երևան, Սիլիկյան թաղամաս, 4-րդ փողոց, 1-ին նրբանցք, 14/16-1 տուն, ՀՎՀՀ ՝ 01242562): |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Վայրը՝ քաղաք Երևան, Աջափնյակ վարչական շրջան, Սիլիկյան թաղամաս, 4-րդ փողոց, 1-ին նրբանցք, 14/16-1 տուն, Կոտայքի մարզ, գյուղ Առինջ 20 փողոց, 6 տուն, Արարատի մարզ, համայնք Գեղանիստ, 27 փողոց, 23/1 տուն։ Բնագավառը՝ սոցիալական: |
6. |
Ծրագրի բյուջեն |
5,928,251 դրամ։ |
7. |
Բարեգործություն ստացողը |
1) Խմբային տան, որը գործում է Երևանի Աջափնյակ վարչական շրջանի, Սիլիկյան թաղամաս, 4-րդ փողոց, 1-ին նրբանցք, 14/16-1 տուն հասցեում, բնակիչները՝ 18 տարին լրացած, հատուկ կրթահամալիրներն ավարտած, մտավոր խնդիրներ ունեցող միայնակ անձինք։ Ներկայումս խմբային տանը բնակվում են 17 երիտասարդներ (9 տղամարդ և 8 կին), ովքեր տեղափոխվել են քաղաք Կապանի թիվ 3, Փարաքարի թիվ 2 հատուկ կրթահամալիրներից, Գավառի մանկատնից, Լեռնային Ղարաբաղից։ 2) Խմբային տան, որը գործում է Կոտայքի մարզի գյուղ Առինջ, 20 փողոց, 6 տուն հասցեում, բնակիչները՝ 18 տարին լրացած, հատուկ կրթահամալիրներն ավարտած, մտավոր խնդիրներ ունեցող միայնակ անձինք։ Ներկայումս խմբային տանը բնակվում են 8 երիտասարդներ (4 տղամարդ և 4 կին), ովքեր տեղափոխվել են քաղաք Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիրից։ 3) Խմբային տան, որը գործում է Արարատի մարզի Գեղանիստ համայնք, 27 փողոց, 23/1 տուն հասցեում, բնակիչները՝ 18 տարին լրացած, հատուկ կրթահամալիրներն ավարտած, մտավոր խնդիրներ ունեցող միայնակ անձինք։ Ներկայումս խմբային տանը բնակվում են 8 երիտասարդներ (8 կին), 7-ը տեղափոխվել են քաղաք Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիրից, 1-ը՝ Լեռնային Ղարաբաղից։ |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2024 թվականի հունվարի 8-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը: |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1) Խմբային տների բնական գազի, էլեկտրաէներգիայի, ջրամատակարարման և ջրահեռացման, հեռախոսակապի, գազասպառման կենցաղային համակարգի տեխնիկական սպասարկման և հրահանգավորման ծառայությունների մատուցում՝ 5,228,251 դրամ: Միջոցառումները նախատեսվում են իրականացնել 2024 թվականի հունվարի 8-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի ընթացքում։ 2) Հիմնադրամի ֆինանսական գործունեության վերաբերյալ տարեկան անկախ աուդիտի իրականացում՝ 700,000 դրամ: Աուդիտը նախատեսվում է իրականացնել 2024 թվականի հունվար-փետրվար ամիսներին։ |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսված գինը |
1) Բնական գազի ծառայությունների մատուցում՝ 3,353,435 դրամ: 2) Էլեկտրաէներգիայի ծառայությունների մատուցում՝ 1,290,333 դրամ: 3) Ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում՝ 469,374 դրամ: 4) Գազասպառման կենցաղային համակարգի տեխնիկական սպասարկման և հրահանգավորման ծառայությունների մատուցում՝ 67,109 դրամ: 5) Հեռախոսակապի ծառայությունների մատուցում՝ 48,000 դրամ: 6) Աուդիտորական ծառայությունների մատուցում՝ 700,000 դրամ: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերը |
Աուդիտորական ծառայությունների մատուցում՝ 700,000 դրամ: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառա- վարման մարմինների, այլ կազմակեր- պությունների հետ |
Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է համագործակցել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Երևանի քաղաքապետարանի, Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի, Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Առինջ բնակավայրի, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի Գեղանիստ բնակավայրի, հասարակական և միջազգային կազմակերպությունների հետ, ինչպես նաև նախատեսվում է համագործակցություն միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների հետ՝ շահառուների ընտրության շրջանակներում: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
1) «Ջերմիկ անկյուն» հիմնադրամը պարբերաբար և նաև իրենց պահանջով հաշվետվություն է ներկայացնում բարեգործին, իրականացնում է անկախ աուդիտորական վերահսկողություն։ 2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով տեղեկությունների ներկայացում լիազոր մարմին։ |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
29.12.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|