Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 78
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.09.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.01.08-2024.01.21 Պաշտոնական հրապարակման օրը 10.01.2024
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
04.07.2023
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
04.07.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.09.2023

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 հուլիսի 2023 թվականի

թիվ 78

քաղ. Մոսկվա

 

ՊԵՏԱԿԱՆ (ՄՈՒՆԻՑԻՊԱԼ) ԳՆՈՒՄՆԵՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԾԱԳՄԱՆ ԵՐԿՐԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԹԻՎ 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 105 որոշմամբ հաստատված՝ Պետական (մունիցիպալ) գնումների նպատակներով ապրանքների առանձին տեսակների ծագման երկիրը որոշելու կանոնների թիվ 1 հավելվածում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ս. Ժումանգարին

Ա. Կասիմալիև

Ա. Օվերչուկ

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի 2023 թվականի

հուլիսի 4-ի թիվ 78 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

պետական (մունիցիպալ) գնումների նպատակներով ապրանքների առանձին տեսակների ծագման երկիրը որոշելու կանոնների թիվ 1 հավելվածում կատարվող

 

1. IV բաժնում.

ա) «9401-ից, 9403-ից Կահույք՝ գրասենյակների և առևտրի ձեռնարկությունների համար, 9401-ից, 9403 10-ից Կահույք մետաղական՝ գրասենյակների համար» դիրքում առաջին սյունակում տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

9401-ից, 9403-ից Կահույք մետաղական և դրա մասերը».

բ) «9401-ից, 9403-ից Կահույք՝ գրասենյակների և առևտրի ձեռնարկությունների համար 9403 60 300 0 Կահույք փայտից՝ խանութի 9401-ից, 9403 30-ից Կահույք փայտից՝ գրասենյակների համար» դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9401-ից, 9403-ից Կահույք փայտից և դրա մասերը

անդամ պետության իրավաբանական անձ — հարկային ռեզիդենտի՝ այն տեխնիկական փաստաթղթերի նկատմամբ իրավունքի առկայություն, որոնք անհրաժեշտ են համապատասխան արտադրանքի արտադրության, արդիականացման և զարգացման համար՝ առնվազն 5 տարի ժամկետով <4>.

անդամ պետությունների տարածքներում հետևյալ գործողությունների իրականացում (արտադրանքի արտադրության տեխնոլոգիական գործընթացում գործողությունների առկայության դեպքում).

փայտանյութերի ձևում.

գայլիկոնում.

ֆրեզում.

հիմնակմախքի հավաքում.

պաստառային աշխատանքներ».

«9403-ից Կահույք փայտից՝ ննջարանի համար 9403-ից Մահճակալներ փայտից՝ մեծահասակների համար 9403-ից Պահարաններ փայտից՝ ննջարանի համար 9403-ից Կարճապահարաններ փայտից՝ ննջարանի համար 9403-ից Գարնիտուրներ (լրակազմեր) փայտից, լրակազմ կահույքի հավաքածուներ ննջարանի համար 9403 50 000-ից, 9403 60 100-ից Կահույք փայտից՝ ննջարանի, ճաշասենյակի և հյուրասենյակի համար»  «9403-ից Կահույք փայտից՝ ննջարանի համար` այլ 9403-ից Կահույք փայտից՝ ճաշասենյակի և հյուրասենյակի համար 9403-ից Սեղաններ ճաշի, փայտից՝ ճաշասենյակի և հյուրասենյակի համար 9403-ից Լրագրասեղաններ փայտից 9403-ից Պահարաններ փայտից՝ ճաշասենյակի և հյուրասենյակի համար 9403 50 000-ից, 9403 60 100-ից Կահույք փայտից՝ ննջարանի, ճաշասենյակի և հյուրասենյակի համար»  «9403-ից Գարնիտուրներ և լրակազմ կահույքի հավաքածուներ փայտից՝ ճաշասենյակի և հյուրասենյակի համար, 9403-ից Կահույք փայտից՝ ճաշասենյակի և հյուրասենյակի համար` այլ, 9403 50 000-ից, 9403 60 100-ից Կահույք փայտից՝ ննջարանի, ճաշասենյակի և հյուրասենյակի համար»  «9403-ից Բազմոցներ, ցածրադիր օթոցներ, թախտեր փայտից հիմնակմախքով՝ մահճակալի վերածվող 9403-ից Բազմոցներ, ցածրադիր օթոցներ, թախտեր մանկական և դեռահասների համար՝ փայտից հիմնակմախքով, մահճակալի վերածվող 9403-ից Բազմոցներ, ցածրադիր օթոցներ, թախտեր փայտից հիմնակմախքով՝ մահճակալի վերածվող` այլ 9403 50 000-ից, 9403 60 100-ից Կահույք փայտից՝ ննջարանի, ճաշասենյակի և հյուրասենյակի համար»  «9403 20-ից Կահույք մետաղական` այլ», «9403 40-ից Կահույք խոհանոցային», «9403 60 900-ից Կահույք փայտից՝ այլ» դիրքերը հանել

դ) «9403 70 000-ից Կահույք պլաստմասսայե նյութերից» դիրքում առաջին սյունակում տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9403 70 000-ից Կահույք պլաստմասսայից»:

2. VI բաժնում «8203-ից, 8205-ից Գործիք ձեռքի, այլ. Գործիքներ աշխատանքային, հերթափոխային՝ հաստոցների և ձեռքի գործիքի համար (մեխանիկական շարժաբերով կամ առանց դրա) 8466-ից Կալակներ՝ գործիքի ամրակման համար, և ինքնաբացվող պարուրակահատ գլխիկներ՝ հաստոցների համար. Կալակներ՝ հաստոցների վրա դետալների ամրակման համար. Գլխիկներ բաժանարար և այլ հատուկ հարմարանքներ՝ հաստոցների համար» դիրքում առաջին սյունակում տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8203-ից, 8205-ից Գործիք ձեռքի, այլ. 8207-ից Գործիքներ աշխատանքային, հերթափոխային՝ հաստոցների և ձեռքի գործիքի համար (մեխանիկական շարժաբերով կամ առանց դրա) 8466-ից Կալակներ՝ գործիքի ամրակման համար, և ինքնաբացվող պարուրակահատ գլխիկներ՝ հաստոցների համար. Կալակներ՝ հաստոցների վրա դետալների ամրակման համար. Գլխիկներ բաժանարար և այլ հատուկ հարմարանքներ՝ հաստոցների համար 9017-ից Ձեռքի գործիքներ՝ գծային չափեր չափելու համար 9017 30 000 0 Միկրոմետրեր, չափակարկիններ, ձողակարկիններ և տրամաչափիչներ»:

3. IX բաժնում.

ա) «8544 70 000 0 Մալուխներ թելքաօպտիկական» դիրքում երկրորդ սյունակում երրորդ պարբերությունում «գործողությունների» բառը փոխարինել «գործողությունների (արտադրանքի արտադրության տեխնոլոգիական գործընթացում գործողությունների առկայության դեպքում)».

բ) «8544 70 000 0 Մալուխներ թելքաօպտիկական» դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքերով.

 

«8546 10 000 0

Մեկուսիչներ էլեկտրական, ապակե

անդամ պետության իրավաբանական անձ-հարկային ռեզիդենտի՝ կոնստրուկտորական փաստաթղթերի միասնական համակարգի և (կամ) տեխնոլոգիական փաստաթղթերի միասնական համակարգի պահանջներին համապատասխան մշակված տեխնիկական փաստաթղթերի նկատմամբ իրավունքի առկայություն՝ համապատասխան արտադրանքի արտադրության, արդիականացման և զարգացման համար՝ առնվազն 5 տարի ժամկետով <2>.

արտադրության ժամանակ օգտագործված օտարերկրյա նյութերի (հումքի) և լրակազմողների արժեքի տոկոսային բաժնի պահպանում.

նյութերի (հումքի) և լրակազմողների ընդհանուր քանակության 10 տոկոսից ոչ ավելի (35 բալ).

նյութերի (հումքի) և լրակազմողների ընդհանուր քանակության 30 տոկոսից ոչ ավելի (25 բալ):

Անդամ պետությունների տարածքներում արտադրանքի առանցքային պարամետրերը ձևավորող (դրանց վրա ազդող) բոլոր հետևյալ տեխնոլոգիական գործողությունների իրականացում.

բովախառնուրդի պատրաստում (15 բալ).

ապակեզանգվածի եփում (15 բալ).

ապակե դետալների մամլում (15 բալ).

կրկնակի ջերմամշակում (10 բալ).

մեկուսիչ դետալների պատրաստում (10 բալ).

մեկուսիչների (առկայության դեպքում) հավաքում (ամրացում) (5 բալ).

8546 20 000 0-ից

Մեկուսիչներ էլեկտրական՝ կերամիկայից

անդամ պետության իրավաբանական անձ-հարկային ռեզիդենտի՝ կոնստրուկտորական փաստաթղթերի միասնական համակարգի և (կամ) տեխնոլոգիական փաստաթղթերի միասնական համակարգի պահանջներին համապատասխան մշակված տեխնիկական փաստաթղթերի նկատմամբ իրավունքի առկայություն՝ համապատասխան արտադրանքի արտադրության, արդիականացման և զարգացման համար՝ առնվազն 5 տարի ժամկետով <2 >.

8547-ից

Մեկուսիչ ամրան էլեկտրաապարատուրայի և սարքերի համար՝ կերամիկայից

արտադրության ժամանակ օգտագործված օտարերկրյա նյութերի (հումքի) և լրակազմողների արժեքի տոկոսային բաժնի պահպանում.

նյութերի (հումքի) և լրակազմողների ընդհանուր քանակության գնի 10 տոկոսից ոչ ավելի (25 բալ).

նյութերի (հումքի) և լրակազմողների ընդհանուր քանակության գնի 20 տոկոսից ոչ ավելի (15 բալ).

Անդամ պետությունների տարածքներում արտադրանքի առանցքային պարամետրերը ձևավորող (դրանց վրա ազդող) բոլոր հետևյալ տեխնոլոգիական գործողությունների իրականացում՝

սկզբնական բաղադրիչների բաղադրատոմսի մեջ մտնող ճենապակե զանգվածի պատրաստում (15 բալ).

մեկուսիչի՝ կերամիկական մեկուսիչ իրանի պատրաստում (ձևավորում) (15 բալ).

մեկուսիչի՝ կերամիկական մեկուսիչ իրանի թրծում (10 բալ).

մեկուսիչների (առկայության դեպքում) հավաքում (ամրացում) (5 բալ)»:

4. X բաժնում «8701 21-ից, 8701 22-ից, 8701 23-ից, 8701 24-ից, 8701 29-ից, 8704-ից (8704 10-ից բացի) Ավտոմեքենաներ բեռնատար» դիրքը առաջին սյունակում «8701 29-ից,» բառերից հետո լրացնել «8703 33-ից,» բառերով:

5. XV բաժինը «8528 59 Ինտերակտիվ համալիր <29>» դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքով.

«8528 62

8471 ապրանքային դիրքի հաշվողական մեքենաներին անմիջականորեն միացող և դրանց հետ օգտագործման համար մշակված պրոյեկտորներ

1. Հայտատուին՝ համախմբում 20 բալ տրամադրող՝ պարտադիր պահանջների կատարում.

օտարերկրյա պետության և (կամ) միջազգային կազմակերպության և (կամ) օտարերկրյա իրավաբանական կամ ֆիզիկական անձի և (կամ) առանց իրավաբանական անձ ստեղծելու օտարերկրյա կառուցվածքի հսկողության տակ չգտնվող անդամ պետության հարկային ռեզիդենտ հանդիսացող իրավաբանական անձի մոտ <10>՝

անդամ պետությունների տարածքներում համապատասխան արտադրանքի նախագծման, արտադրման, արդիականացման և զարգացման համար կոնստրուկտորական և տեխնոլոգիական փաստաթղթերի նկատմամբ իրավունքների առկայություն՝ հետևյալ կազմով պատրաստի արտադրատեսակի մասնագրին համապատասխան <11>.

տեխնիկական պայմաններ.

պատրաստի արտադրատեսակի մասնագիր, որտեղ նշված են հավաքման միավորները և դետալները.

շահագործման ձեռնարկ (հրահանգ).

արտադրատեսակի բաժանման սխեմա.

սխեմա՝ էլեկտրական, ֆունկցիոնալ.

տեխնոլոգիական հրահանգ.

արտադրանքի կազմում առաքվող և արտադրանքի լիարժեք գործառման համար անհրաժեշտ՝ ներմուծման-արտածման ներկառուցված բազային համակարգի օգտագործման, ձևափոխման, արդիականացման, փոփոխման մասով սխեմատեխնիկական լուծման համար միկրոծրագրային ապահովման, այդ թվում՝ այն ծրագրային փաստաթղթերի լրակազմի նկատմամբ իրավունքների առկայություն, որը ներառում է.

ծրագրերի տեքստերի (ելակետային ծածկագրերի) և երկուական միկրոկոդ նիշքերի լրակազմ.

ներմուծման և արտածման ներկառուցված բազային համակարգի յուրացման և հավաքման ու արտադրանքի կազմում դրա երկուական պատկերի տեղադրման (ինստալացիայի) ձեռնարկ.

արտադրանքի անհատականացման համար ծառայող ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի կամ այն ապրանքային նշանի օգտագործման իրավունքի առկայություն, որի իրավատերն է անդամ պետության հարկային ռեզիդենտ հանդիսացող իրավաբանական անձը <10>, որը չի գտնվում օտարերկրյա պետության և (կամ) միջազգային կազմակերպության, և (կամ) օտարերկրյա իրավաբանական կամ ֆիզիկական անձի, և (կամ) առանց իրավաբանական անձի ստեղծման օտարերկրյա կառույցի (ապրանքային նշանի առկայության դեպքում) հսկողության ներքո.

անդամ պետություններից մեկի տարածքում արտադրանքի վերանորոգում, հետվաճառքային, երաշխիքային և հետերաշխիքային սպասարկում իրականացնելու համար լիազորված սպասարկման կենտրոնի առկայություն․

անդամ պետության տարածքում տեղակայված և արտադրանքի մշակման ու արտադրության համար անհրաժեշտ գիտաարտադրական բազայի (սեփական կամ պայմանագրային) առկայություն:

2. Ոչ պարտադիր պահանջներ (բավական է կատարել դրանցից որոշ պահանջներ՝ անհրաժեշտ քանակության բալ ստանալու համար)՝

անդամ պետությունների տարածքներում հետևյալ տեխնոլոգիական գործողությունների (եթե կիրառելի է) կատարում.

արտադրանքում՝ առաջին մակարդակի ինտեգրալային սխեմային կամ երկրորդ մակարդակի ինտեգրալային սխեմային ներկայացվող այն պահանջները բավարարող կենտրոնական պրոցեսորի <15> կիրառումը, որոնք ներկայացվում են այն՝ անդամ պետությունների տարածքներում արտադրված արտադրանքին դասելու նպատակով <16> <17> (50 բալ) <18>.

անդամ պետությունների տարածքներում արտադրված էլեկտրոնային մոդուլների <19> կիրառում, ընդ որում՝ բալերի հաշվարկն իրականացվում է հետևյալ բանաձևով <20>.

Ներմուծեք նկարագրությունը_23211

որտեղ В-ն՝ բալերի գումարային քանակն է նշված տեխնոլոգիական գործողությունների համար <21>.

Ք-ն՝ չկրկնվող էլեկտրոնային մոդուլների քանակը <23>՝ արտադրատեսակի մասնագրին համապատասխան.

Քi-ը՝ i տեսակի չկրկնվող մոդուլների ընդհանուր քանակն է <23>՝ արտադրատեսակի մասնագրին համապատասխան.

Bi-ը՝ i չկրկնվող էլեկտրոնային մոդուլով ստացված բալերի քանակը, որը նշված է անդամ պետության տարածքում այդ մոդուլի արտադրության հաստատման մասին փորձաքննության ակտում <22>.

արտադրատեսակի համար անդամ պետությունների տարածքներում արտադրված մալուխային հավաքվածքների կիրառում (8544 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից) (Вադպ = 5 բալ).

բալերի հաշվարկն ըստ բանաձևի.

В = Вադպ x Ք,

որտեղ Ք-ն՝ այն մալուխային հավաքվածքների քանակն է, որոնք բավարարում են անդամ պետությունների տարածքներում արտադրված արտադրանքին դրանք դասելու նպատակով ներկայացվող պահանջները՝ բաժանած մալուխային հավաքվածքների ընդհանուր քանակի.

անդամ պետությունների տարածքներում արտադրված շասսիի (կորպուսի) պատրաստում կամ կիրառում (8473 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից) (Вադպ = 20 բալ),

բալերի հաշվարկն ըստ բանաձևի.

В = Вադպ x Ք,

որտեղ Ք-ն՝ այն հենասարքերի (կորպուսների) քանակն է, որոնք բավարարում են անդամ պետությունների տարածքներում արտադրված արտադրանքին շասսիները (կորպուսները) դասելու նպատակով ներկայացվող պահանջները՝ բաժանած հենասարքերի (կորպուսների) ընդհանուր քանակի.

անդամ պետությունների տարածքներում արտադրված սնման բլոկների (այսուհետ՝ ՍԲ) պատրաստում կամ կիրառում (8504 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից) (Вադպ = 10 բալ).

բալերի հաշվարկն ըստ բանաձևի.

В = Вադպ x Ք,

որտեղ Ք-ն՝ այն ՍԲ-ի քանակն է, որոնք բավարարում են անդամ պետությունների տարածքներում արտադրված արտադրանքին՝ ՍԲ-ն դասելու նպատակով ներկայացվող պահանջները՝ բաժանած ՍԲ-ի ընդհանուր քանակի.

անդամ պետությունների տարածքներում արտադրված կուտակչային մարտկոցի կիրառում (8507 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից) (Вադպ = 10 բալ).

բալերի հաշվարկն ըստ բանաձևի.

В = Вադպ x Ք,

որտեղ Ք-ն՝ այն կուտակչային մարտկոցների քանակն է, որոնք բավարարում են անդամ պետությունների տարածքներում արտադրված արտադրանքին՝ դրանք դասելու նպատակով ներկայացվող պահանջները՝ բաժանած կուտակչային մարտկոցների ընդհանուր քանակի.

միկրոծրագրային ապահովման էներգաանկախ հիշողությունում գրառում՝ սխեմատեխնիկական լուծման համար (5 բալ, պարտադիր պահանջ) <24>.

պատրաստի արտադրատեսակի հավաքում, մոնտաժում և ֆունկցիոնալ փորձարկում և (կամ) պատրաստի արտադրանքի տեխնիկական պահանջներին համապատասխանության տեխնիկական հսկողության անցկացում (10 բալ, պարտադիր պահանջ).

արտադրատեսակում՝ առաջին մակարդակի ինտեգրալային սխեմային կամ երկրորդ մակարդակի ինտեգրալային սխեմային ներկայացվող այն պահանջները բավարարող կենտրոնական միկրոկոնտրոլերի <25> (բացառությամբ չիփսեթում <26> օգտագործվողի) և (կամ) հաղորդակցական պրոցեսորի <27> կիրառում, որոնք ներկայացվում են այն՝ անդամ պետությունների տարածքներում արտադրված արտադրանքին դասելու նպատակով (Вադպ = 30 բալ).

В = Вադպ x Ք,

որտեղ Ք-ն՝ առաջին մակարդակի ինտեգրալային սխեմային կամ երկրորդ մակարդակի ինտեգրալային սխեմային ներկայացվող այն պահանջները բավարարող կենտրոնական միկրոկոնտրոլերի և հաղորդակցական պրոցեսորի քանակն է, որոնք ներկայացվում են այն՝ անդամ պետությունների տարածքներում արտադրված արտադրանքին դասելու նպատակով՝ բաժանած ըստ մասնագրի կենտրոնական միկրոկոնտրոլերների և հաղորդակցական պրոցեսորների ընդհանուր քանակի.

արտադրատեսակում՝ անդամ պետությունների տարածքներում արտադրված այլ էլեկտրոնային բաղադրիչային բազայի կիրառում (բացառությամբ կենտրոնական պրոցեսորի, կենտրոնական միկրոկոնտրոլերի և հաղորդակցական պրոցեսորի), (Вադպ = 20 բալ).

В = Вադպ x Ք,

որտեղ Ք-ն՝ էլեկտրոնային բաղադրիչային բազայի այն տիպանոմինալների <28> քանակն է, որոնք բավարարում են անդամ պետությունների տարածքներում արտադրված արտադրանքին դրանք դասելու նպատակով ներկայացվող պահանջները՝ բաժանած ըստ մասնագրի էլեկտրոնային բաղադրիչային բազայի տիպանոմինալների ընդհանուր քանակի:»:

6. Տողատակի 2-րդ ծանոթագրությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություններով.

,8546 10 000 0 «Մեկուսիչներ էլեկտրական, ապակե» կարող են դասվել անդամ պետության տարածքում արտադրված արտադրանքի շարքին՝ անդամ պետությունների տարածքներում սույն հավելվածի IX բաժնում նշված պայմանները, արտադրական և տեխնոլոգիական գործողությունները կատարելու համար՝ բալերի հետևյալ ընդհանուր գումարային քանակն ապահովելու պայմանով.

մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը՝ առնվազն 60 բալ.

2025 թվականի հունվարի 1-ից՝ առնվազն 85 բալ:

8546 20 000 0 «Մեկուսիչներ էլեկտրական՝ կերամիկայից»  8547-ից «Մեկուսիչ ամրան՝ էլեկտրաապարատուրայի և սարքերի համար՝ կերամիկայից» կարող են դասվել անդամ պետության տարածքում արտադրված արտադրանքի շարքին՝ անդամ պետությունների տարածքներում սույն հավելվածի IX բաժնում նշված պայմանները, արտադրական և տեխնոլոգիական գործողությունները կատարելու համար՝ բալերի ընդհանուր գումարային քանակի ամբողջությունը՝ առնվազն 50 բալ ապահովելու պայմանով:»:

7. Տողատակի 6-րդ ծանոթագրության տասներեքերորդ պարբերությունը «8701 29» բառերից հետո լրացնել «, 8703 33» բառերով:

8. Ծանոթագրության մեջ՝

ա) «Ծանոթագրություն.» բառը փոխարինել «Ծանոթագրություններ.» բառով.

բ) «Ապրանքներ» բառը փոխարինել «1. Ապրանքներ» բառերով.

գ) աղյուսակը «Ժապավենային սղոցներ, սկավառակային սղոցներ» դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքերով.

«

Գործիքներ ձեռքի՝ գծային չափերի չափման համար

55

55

Միկրոմետրեր, չափակարկիններ, ձողակարկիններ և տրամաչափիչներ

55

55

դ) աղյուսակից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ կետով.

«2. Սույն ցանկի «Էլեկտրոնիկա և ռադիոէլեկտրոնիկա» XV բաժնում ներառված ապրանքները (արդյունաբերական ապրանքների համար, որոնց համար սահմանված են տեխնոլոգիական գործողությունների կատարման համար բալեր) կարող են դասվել անդամ պետության տարածքում արտադրված ապրանքների շարքին, անդամ պետությունների տարածքներում յուրաքանչյուր միավոր ապրանքի համար նշված գործողությունների կատարման համար՝ բալերի ընդհանուր հետևյալ գումարային քանակն ապահովելու պայմանով՝

8528 62 «8471 ապրանքային դիրքի հաշվողական մեքենաներին անմիջականորեն միացող և դրանց հետ օգտագործման համար մշակված պրոյեկտորներ».

2023 թվականի հունվարի 1-ից՝ առնվազն 65 բալ.

2024 թվականի հունվարի 1-ից՝ առնվազն 90 բալ:»:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2024 թվական: