Գլխավոր տեղեկություն
Համար
N 206-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.12.2023-03.02.2024)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.12.25-2024.01.07 Պաշտոնական հրապարակման օրը 29.12.2023
Ընդունող մարմին
Մեծամոր համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
15.12.2023
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
15.12.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ

 

ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 դեկտեմբերի 2023 թվականի N 206-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասով՝ և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը

 

ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է

 

1․ Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի 2024 թվականի բյուջեի եկամուտներն ըստ եկամտատեսակների՝ համաձայն N 1 հավելվածի:

2․ Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի 2024 թվականի բյուջեի ծախսերն ըստ գործառնական դասակարգման՝ համաձայն N 2 հավելվածի:

3․ Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի 2024 թվականի բյուջեի ծախսերն ըստ տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն N 3 հավելվածի:

4․ Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի 2024 թվականի բյուջեի միջոցների տարեվերջի հավելուրդը կամ պակասուրդը (դեֆիցիտը)՝ համաձայն N 4 հավելվածի:

5․ Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի 2024 թվականի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ պակասուրդի (դեֆիցիտի) ֆինանսավորման աղբյուրները՝ համաձայն N 5 հավելվածի

6․ Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի 2024 թվականի բյուջեի ծախսերն ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն N 6 հավելվածի

7․ Թույլատրել Մեծամոր համայնքի ղեկավարին «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն համայնքի 2024 թվականի բյուջեի կատարման ընթացքում կատարել 30 տոկոսի չափով վերաբաշխումներ։ Սույն փոփոխությունները կատարել այնպես, որ բյուջետային տարվա ընթացքում կատարված փոփոխությունների հանրագումարը չգերազանցի սահմանված չափաքանակը։

8․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2024 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:

 

Կողմ -18

 

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԷԴԳԱՐ

ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՌԱԶՄԻԿ

ԱՍԱՏՐՅԱՆ ԷԴԳԱՐ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԳԱՅԱՆԵ

ԴՈԲՈՅԱՆ ՏԱՏՅԱՆԱ

ԵՐՎԱՆԴՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ

ԶԱՔԱՐՅԱՆ ՍԱՄՎԵԼ

ԾԱՏՈՒՐՅԱՆ ՅՈՒՐԻԿ

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԳԱՅԱՆԵ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱՀԱՊԵՏ

ՂԱԶԱՐՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՄԱԿՅԱՆ ՄԱՐԳԱՐԻՏԱ

ՄԱՑԱԿՅԱՆ ՏՈՆԻԿ

ՄԽԻԹԱՐՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ

ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՂԻՆԱԿ

ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐԴԳԵՍ

ՍԱՖԱՐՅԱՆ ԱՐՄԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0

 

Համայնքի ղեկավար`

ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 
 

Հավելվածներ 1-6

ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի

ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 15-ի

N 206-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 դեկտեմբերի 2023 թվական: