ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ
ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 դեկտեմբեր 2020 թվականի թիվ 74-Ն
ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5– րդ կետով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասով և 33-րդ հոդվածի 3-րդ մասով ՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈւՄ է՝
1. Հաստատել Ծաղկաձոր համայնքի 2021 թվականի տարեկան բյուջեն՝ համաձայն 1-6 հավելվածների։
2. Սահմանել, որ համայնքի ղեկավարի կողմից բյուջետային տարվա ընթացքում կատարվող վերաբաշխումների հանրագումարը չպետք է գերազանցի տվյալ տարվա բյուջեի քսան տոկոսը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից։
Կողմ -6 ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԳԱՌՆԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐՄԱՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԿԱՐԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԱՐՄԵՆ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ |
ԱՐԹՈՒՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
(հավելվածները խմբ. 14.01.21 թիվ 03-Ն)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2020 թվական: