Basic information
Number
թիվ 159
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (22.06.2000-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Enactment organisation
Կենտրոնական բանկի խորհուրդ
Enactment date
22.06.2000
Ratification date
22.06.2000
Effective date
22.06.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

22 հունիսի 2000 թվականի

թիվ 159

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՍԵՎԾՈՎՅԱՆ ԲԱՆԿ (ՀԱՅԱՍՏԱՆ)» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1999 թվականի մայիսի 12-ի «Բանկերի, նրանց մասնաճյուղերի անվանափոխության, հասցեափոխության մասին» թիվ 41 արձանագրային որոշումը, քննարկելով «Միջազգային Առևտրային Սևծովյան Բանկ (Հայաստան)» փակ բաժնետիրական ընկերության անվանափոխության հարցը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

 1. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բանկային վերահսկողության դեպարտամենտին` սահմանված կարգով գրանցել «Միջազգային Առևտրային Սևծովյան Բանկ (Հայաստան)» փակ բաժնետիրական ընկերության անվանափոխությունը. այսուհետ` «Միջազգային Առևտրային Բանկ (Հայաստան)» փակ բաժնետիրական ընկերություն:

 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: