Գլխավոր տեղեկություն
Համար
N 136-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.12.25-2024.01.07 Պաշտոնական հրապարակման օրը 29.12.2023
Ընդունող մարմին
Արմավիր համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
21.12.2023
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
21.12.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐՄԱՎԻՐ ՄԱՐԶԻ

 

ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 դեկտեմբերի 2023 թվական N 136-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-14-րդ հոդվածներով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 18-րդ և 19-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ Արդարադատության նախարարության 2023 թվականի դեկտեմբերի 18-ի N/27.1/53655-2023 պետական փորձագիտական եզրակացությունը`

 

ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈԻՄ Է.

 

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի վարչական տարածքում 2024 թվականի համար տեղական տուրքերի դրույքաչափերը՝ համաձայն թիվ 1 հավելվածի և տեղական վճարների դրույքաչափերը՝ համաձայն թիվ 2 հավելվածի:

2. Որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:

 

 

Կողմ-18

 

ԽՈՒԴԱԹՅԱՆ ԴԱՎԻԹ
 

ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐՇԱՄ
 

ԱՂԱԽԱՆՅԱՆ ԿԱՐԵՆ

 

ԱՐՈՅԱՆ ԱՐՏԱԿ
 

ԲԱՐՍԵՂՅԱՆ ՀԱՅԿ
 

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԹԱՄԱՐԱ
 

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ
 

ԴՈԼԻՆՅԱՆ ՀԱՅԿ
 

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՇԱԿ
 

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԿԱՐԵՆ
 

ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐՄԵՆ
 

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԽԱՉԻԿ
 

ՄԱՏԻՆՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ
 

ՄԵԼԵՔՅԱՆ ՀԱՅԿ
 

ՄԿՐՏՉՅԱՆ ՀԵՐԻՔՆԱԶ
 

ՆԱԶԱՐՅԱՆ ՍՏԵՓԱՆ
 

ՇԱՀԻՆՅԱՆ ՄԱՄԻԿՈՆ
 

ՇԻՐՎԱՆՅԱՆ ԱՐՄԵՆ

Դեմ-0

Ձեռնպահ-0

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`

 

2023 թ. դեկտեմբերի 21

ք. Արմավիր

Դ. ԽՈՒԴԱԹՅԱՆ

 

Հավելված 1

Արմավիր համայնքի ավագանու

2023 թՎԱԿԱՆԻ ԴԵԿՏեմբերի 21-ի

թիվ 10 ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ

թիվ 136-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

 

Տեղական տուրքերի դրույքաչափերը սահմանել՝

1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան` համայնքի վարչական տարածքում նոր շենքերի, շինությունների և ոչ հիմնական շինությունների շինարարության (տեղադրման) (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի) թույլտվության համար՝

1) հիմնական շենքերի և շինությունների համար`

ա. մինչև 300 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում` այգեգործական (ամառանոցային) տների համար՝ 15000 /տասնհինգ հազար/ ՀՀ դրամ. «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն սահմանված դրույքաչափը քաղաքային բնակավայրերում հաշվարկել 1.4 գործակցի կիրառմամբ՝ 21000 /քսանմեկ հազար/ ՀՀ դրամ.

բ. մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների համար` 15000 /տասնհինգ հազար/ ՀՀ դրամ, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն սահմանված դրույքաչափը քաղաքային բնակավայրերում հաշվարկել 1.4 գործակցի կիրառմամբ՝ 21000 /քսանմեկ հազար/ ՀՀ դրամ.

2) սույն կետի 1-ին ենթակետով չնախատեսված և Կառավարության սահմանած ցանկում ընդգրկված՝ սահմանամերձ բնակավայրերից տարբերվող բնակավայրերի տարածքում կառուցվող շենքերի և շինությունների (այդ թվում՝ հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների) համար`

ա. 200-ից 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 30000 /երեսուն հազար/ ՀՀ դրամի և շենքի (շինության) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող՝ սույն կետով սահմանված գոտիականության գործակցի արտադրյալը. «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն սահմանված դրույքաչափը գյուղական բնակավայրերում, բացառությամբ 17-րդ գոտու /գ. Մյասնիկյան/, հաշվարկել 0.5 գործակցի կիրառմամբ.

բ. 501-ից 1000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 100000 /մեկ հարյուր հազար/ ՀՀ դրամի և շենքի (շինության) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող՝ սույն կետով սահմանված գոտիականության գործակցի արտադրյալը. «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն սահմանված դրույքաչափը գյուղական բնակավայրերում, բացառությամբ 17-րդ գոտու /գ. Մյասնիկյան/, հաշվարկել 0.5 գործակցի կիրառմամբ.

գ.1001-ից 3000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝ 200000 /երկու հարյուր հազար/ ՀՀ դրամի և շենքի (շինության) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող՝ սույն կետով սահմանված գոտիականության գործակցի արտադրյալը. «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն սահմանված դրույքաչափը գյուղական բնակավայրերում, բացառությամբ 17-րդ գոտու /գ. Մյասնիկյան/, հաշվարկել 0.5 գործակցի կիրառմամբ, քաղաքային բնակավայրերում՝ հաշվարկել 1.5 գործակցի կիրառմամբ.

դ. 3001 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝ մեկ միլիոն դրամի և 3000 քառակուսի մետրը գերազանցող մինչև յուրաքանչյուր 3000 քառակուսի մետրի համար մեկ միլիոն դրամի հանրագումարի ու սույն կետով սահմանված՝ շենքի (շինության) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող գոտիականության գործակցի արտադրյալը. «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն սահմանված դրույքաչափը գյուղական բնակավայրերում, բացառությամբ 17-րդ գոտու /գ. Մյասնիկյան/, հաշվարկել 0.5 գործակցի կիրառմամբ.

- Սույն ենթակետի համաձայն՝ շենքերի և շինությունների շինարարության թույլտվության համար տեղական տուրքի դրույքաչափի հաշվարկման նպատակով հիմք են ընդունվում Կառավարության որոշմամբ սահմանված՝ շինությունների տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականությանը համապատասխանող հետևյալ գործակիցները.

 

Գոտի

Գոտիականության գործակից

1-4

5.0

5-8

4.0

9-12

3.0

13-16

2.0

17-20

1.0

 

3) ոչ հիմնական շենքերի և շինությունների համար`

ա. մինչև 20 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամի և 2-րդ ենթակետով սահմանված՝ շենքի (շինության) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող գոտիականության գործակցի արտադրյալը. «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն սահմանված դրույքաչափը գյուղական բնակավայրերում, բացառությամբ 17-րդ գոտու /գ. Մյասնիկյան/, հաշվարկել 0.5 գործակցի կիրառմամբ.

բ. 20 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 10 000 /տասը հազար/ ՀՀ դրամի և 2-րդ ենթակետով սահմանված՝ շենքի (շինության) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող գոտիականության գործակցի արտադրյալը. «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն սահմանված դրույքաչափը գյուղական բնակավայրերում, բացառությամբ 17-րդ գոտու /գ. Մյասնիկյան/, հաշվարկել 0.5 գործակցի կիրառմամբ.

1.1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան` համայնքի վարչական տարածքում նոր շենքերի և շինությունների շինարարության թույլտվության ժամկետների երկարաձգման յուրաքանչյուր տարվա (այդ թվում՝ ոչ ամբողջական) համար

1) այլ շենքերի և շինությունների (այդ թվում՝ հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների) շինարարության թույլտվության ժամկետների երկարաձգման յուրաքանչյուր տարվա (այդ թվում՝ ոչ ամբողջական) համար՝

ա. 200-ից 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 60000 /վաթսուն հազար/ ՀՀ դրամի և շենքի կամ շինության (անհատական բնակելի տան) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող՝ 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված գոտիականության գործակցի արտադրյալը. «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն սահմանված դրույքաչափը գյուղական բնակավայրերում, բացառությամբ 17-րդ գոտու /գ. Մյասնիկյան/, հաշվարկել 0.5 գործակցի կիրառմամբ.

բ. 501-ից 1000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 200000 /երկուհարյուր հազար/ ՀՀ դրամի և շենքի կամ շինության (անհատական բնակելի տան) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող՝ 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված գոտիականության գործակցի արտադրյալը. «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն սահմանված դրույքաչափը գյուղական բնակավայրերում, բացառությամբ 17-րդ գոտու /գ. Մյասնիկյան/, հաշվարկել 0.5 գործակցի կիրառմամբ.

գ. 1001-ից 3000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝ 400000 /չորս հարյուր հազար/ ՀՀ դրամի և շենքի կամ շինության (անհատական բնակելի տան) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող՝ 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված գոտիականության գործակցի արտադրյալը. «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն սահմանված դրույքաչափը գյուղական բնակավայրերում, բացառությամբ 17-րդ գոտու /գ. Մյասնիկյան/, հաշվարկել 0.5 գործակցի կիրառմամբ.

դ. 3001 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝ երկու միլիոն դրամի և 3000 քառակուսի մետրը գերազանցող մինչև յուրաքանչյուր 3000 քառակուսի մետրի համար երկու միլիոն դրամի հանրագումարի ու 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված՝ շենքի կամ շինության (անհատական բնակելի տան) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող գոտիականության գործակցի արտադրյալը. «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն սահմանված դրույքաչափը գյուղական բնակավայրերում, բացառությամբ 17-րդ գոտու /գ. Մյասնիկյան/, հաշվարկել 0.5 գործակցի կիրառմամբ.

-1.1-րդ կետի 1-ին ենթակետի «ա»-ից «դ» պարբերությունների նկատմամբ կիրառել նաև «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 4.1-րդ մասը. այն է՝ անկախ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված գործակիցների կիրառությունից՝ շինարարության թույլտվության ժամկետները շինարարության թույլտվությամբ սահմանված՝ շինարարության ժամկետի մինչև 20 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան մեկ տարի ժամկետով առաջին անգամ երկարաձգելու դեպքում սույն հոդվածի 1-ին մասի 1․1-ին կետով սահմանված տեղական տուրքի դրույքաչափը հաշվարկվում է 0․5 գործակցի կիրառմամբ։ Շինարարության թույլտվության ժամկետների հաջորդ երկարաձգումների դեպքում (անկախ երկարաձգվող ժամկետների տևողությունից) շինարարության թույլտվության երկարաձգման համար տեղական տուրքը հաշվարկվում է սույն հոդվածի 1-ին մասի 1․1-ին կետով սահմանված դրույքաչափերով։

2. Համայնքի վարչական տարածքում գոյություն ունեցող շենքերի և շինությունների վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման և բարեկարգման աշխատանքների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շինարարության թույլտվություն չպահանջվող դեպքերի) թույլտվության համար, եթե սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծով`

1) չի նախատեսվում կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն` 3000 /երեք հազար/ ՀՀ դրամ. «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն սահմանված դրույքաչափը քաղաքային բնակավայրերում հաշվարկել 2.0 գործակցի կիրառմամբ՝ 6000 /վեց հազար/ ՀՀ դրամ.

2) բացի շենքերի և շինությունների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման կամ արդիականացման աշխատանքներից, նախատեսվում է նաև կցակառույցների, վերնակառույցների, շենքի տրամաչափային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն, և, բացի սույն կետի 1-ին ենթակետով սահմանված դրույքաչափից, կիրառվում են նաև նոր շինարարության համար սույն հավելվածի 1-ին կետով սահմանված նորմերը և դրույքաչափերը` շենքերի և շինությունների ընդհանուր մակերեսի ավելացման կամ շենքերի գործառական նշանակության փոփոխության մասով,

3) նախատեսվում է միայն կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) շինարարություն կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն, ապա, սույն օրենքի իմաստով, այն համարվում է նոր շինարարություն, որի նկատմամբ կիրառվում են նոր շինարարության համար սույն հավելվածի 1-ին կետով սահմանված նորմերը և դրույքաչափերը.

3. Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների և քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված քանդման թույլտվություն չպահանջվող դեպքերի) թույլտվության համար` 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամ. «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն սահմանված դրույքաչափը քաղաքային բնակավայրերում հաշվարկել 2.0 գործակցի կիրառմամբ՝ 10000 /տասը հազար/ ՀՀ դրամ.

4. Համայնքի վարչական տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում հեղուկ վառելիքի վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝ 200 000 /երկու հարյուր/ ՀՀ հազար դրամ. «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սահմանված դրույքաչափը գյուղական բնակավայրերում, հաշվարկել 0.75 գործակցի կիրառմամբ՝ 150000 /մեկ հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ.

5. Համայնքի վարչական տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում սեղմված բնական գազի վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝ 200 000 /երկու հարյուր/ ՀՀ հազար դրամ. «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն սահմանված դրույքաչափը քաղաքային բնակավայրերում, հաշվարկել 1.5 գործակցի կիրառմամբ՝ 300 000 /երեք հարյուր հազար/ ՀՀ դրամ. «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սահմանված դրույքաչափը գյուղական բնակավայրերում, հաշվարկել 0.75 գործակցի կիրառմամբ՝ 150000 /մեկ հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ.

6. Համայնքի վարչական տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝ 200 000 /երկու հարյուր/ ՀՀ հազար դրամ. «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սահմանված դրույքաչափը գյուղական բնակավայրերում, հաշվարկել 0.75 գործակցի կիրառմամբ՝ 150000 /մեկ հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ.

7. Համայնքի վարչական տարածքում գտնվող խանութներում, կրպակներում, հեղուկ վառելիքի կամ սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերում, ավտոլվացման կետերում, ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում տնտեսավարողի գործունեության յուրաքանչյուր վայրում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝ 60000 /վաթսուն հազար/ ՀՀ դրամ. «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սահմանված դրույքաչափը գյուղական բնակավայրերում, հաշվարկել 0.75 գործակցի կիրառմամբ՝ 45 000 /քառասունհինգ հազար/ ՀՀ դրամ.

8. Համայնքի վարչական տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի որոշակի վայրում մանրածախ առք ու վաճառք իրականացնելու թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար` 50000 /հիսուն հազար/ ՀՀ դրամ.

9. Համայնքի վարչական տարածքում ոգելից և ալկոհոլային խմիչքների կամ օրենքով սահմանված սահմանափակումներին համապատասխան ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվության համար`

1) ոգելից և ալկոհոլային խմիչքի վաճառքի թույլտվության համար՝ յուրաքանչյուր եռամսյակի համար՝

ա. մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 10000 /տասը հազար/ ՀՀ դրամ, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սահմանված դրույքաչափը գյուղական բնակավայրերում, հաշվարկել 0.75 գործակցի կիրառմամբ՝ 7500 /յոթ հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ.

բ. 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 13000/տասներեք հազար/ ՀՀ դրամ, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սահմանված դրույքաչափը գյուղական բնակավայրերում, հաշվարկել 0.75 գործակցի կիրառմամբ՝ 9750 /ինը հազար յոթ հարյուր հիսուն/ ՀՀ դրամ.

գ. 50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 20000 / քսան հազար/ ՀՀ դրամ, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սահմանված դրույքաչափը գյուղական բնակավայրերում, հաշվարկել 0.75 գործակցի կիրառմամբ՝ 15000 /տասնհինգ հազար/ ՀՀ դրամ.

դ. 100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 25000 /քսանհինգ հազար/ ՀՀ դրամ, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սահմանված դրույքաչափը գյուղական բնակավայրերում, հաշվարկել 0.75 գործակցի կիրառմամբ՝ 18750 /տասնութ հազար յոթ հարյուր հիսուն/ ՀՀ դրամ.

ե. 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 45000 /քառասունհինգ հազար/ ՀՀ դրամ, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սահմանված դրույքաչափը գյուղական բնակավայրերում, հաշվարկել 0.75 գործակցի կիրառմամբ՝ 33750 /երեսուներեք հազար յոթ հարյուր հիսուն/ ՀՀ դրամ.

զ. 500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում 100000/մեկ հարյուր հազար/ ՀՀ դրամ. «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սահմանված դրույքաչափը գյուղական բնակավայրերում, հաշվարկել 0.75 գործակցի կիրառմամբ՝ 75000 /յոթանասունհինգ հազար/ ՀՀ դրամ.

2) օրենքով սահմանված սահմանափակումներին համապատասխան ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվության համար` յուրաքանչյուր եռամսյակի համար`

ա. մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 10000 /տասը հազար/ ՀՀ դրամ. «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սահմանված դրույքաչափը գյուղական բնակավայրերում, հաշվարկել 0.75 գործակցի կիրառմամբ՝ 7500 /յոթ հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ.

բ. 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 13000 /տասներեք հազար/ ՀՀ դրամ. «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սահմանված դրույքաչափը գյուղական բնակավայրերում, հաշվարկել 0.75 գործակցի կիրառմամբ՝ 9750 /ինը հազար յոթ հարյուր հիսուն/ ՀՀ դրամ.

գ. 50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 20000 /քսան հազար/ ՀՀ դրամ. «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սահմանված դրույքաչափը գյուղական բնակավայրերում, հաշվարկել 0.75 գործակցի կիրառմամբ՝ 15000 /տասնհինգ հազար/ ՀՀ դրամ.

դ. 100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 25000 /քսանհինգ հազար/ ՀՀ դրամ, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սահմանված դրույքաչափը գյուղական բնակավայրերում, հաշվարկել 0.75 գործակցի կիրառմամբ՝ 18750 /տասնութ հազար յոթ հարյուր հիսուն/ ՀՀ դրամ.

ե. 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 45000 /քառասունհինգ հազար/ ՀՀ դրամ. «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սահմանված դրույքաչափը գյուղական բնակավայրերում, հաշվարկել 0.75 գործակցի կիրառմամբ՝ 33750 /երեսուներեք հազար յոթ հարյուր հիսուն/ ՀՀ դրամ.

զ. 500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 100000 /մեկ հարյուր հազար/ ՀՀ դրամ. «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սահմանված դրույքաչափը գյուղական բնակավայրերում, հաշվարկել 0.75 գործակցի կիրառմամբ՝ 75000 /յոթանասունհինգ հազար/ ՀՀ դրամ.

10. Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին համայնքի վարչական տարածքում «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ բացօթյա առևտրի կազմակերպման թույլտվության համար՝ յուրաքանչյուր օրվա համար` մեկ քառակուսի մետրի համար 350 /երեք հարյուր հիսուն/ ՀՀ դրամ.

11. Համայնքի վարչական տարածքում առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտներին, խաղատներին և բաղնիքներին (սաունաներին) ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝

1) առևտրի օբյեկտների համար՝ 50000 /հիսուն հազար/ ՀՀ դրամ,

2) հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար՝ 100000 /մեկ հարյուր հազար/ ՀՀ դրամ, որի նկատմամբ քաղաքային բնակավայրում կիրառվում է «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն 1,5 անգամ ավել` 150000 /մեկ հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ,

3) բաղնիքների (սաունաների) համար՝ 500000 /հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ,

4) խաղատների համար՝ 1000000 /մեկ միլիոն/ ՀՀ դրամ,

5) շահումով խաղերի համար՝ 500000 /հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ,

6) վիճակախաղերի համար՝ 150000 /հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ, որի նկատմամբ քաղաքային բնակավայրում կիրառվում է «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն 1,5 անգամ ավել` 225 000 /երկու հարյուր քսանհինգ հազար/ ՀՀ դրամ.

12. Համայնքի վարչական տարածքում հանրային սննդի կազմակերպման և իրականացման (համայնքի ավագանու որոշմամբ սահմանված կանոններին համապատասխան)՝ տնտեսավարողի գործունեության համար առանձնացված յուրաքանչյուր վայրում հանրային սննդի կազմակերպման և իրականացման թույլտվության համար տեղական տուրքը յուրաքանչյուր եռամսյակի համար սահմանվում է՝

1) հիմնական շինությունների ներսում՝

ա. մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հարային սննդի օբյեկտի համար՝ 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամ. «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սահմանված դրույքաչափը գյուղական բնակավայրերում, հաշվարկել 0.75 գործակցի կիրառմամբ՝ 3750 /երեք հազար յոթ հարյուր հիսուն/ ՀՀ դրամ.

բ. 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հարային սննդի օբյեկտի համար՝ 10000 /տասը հազար/ ՀՀ դրամ. «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սահմանված դրույքաչափը գյուղական բնակավայրերում, հաշվարկել 0.75 գործակցի կիրառմամբ՝ 7500 /յոթ հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ.

գ. 50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հարային սննդի օբյեկտի համար՝ 15000 /տասնհինգ հազար/ՀՀ դրամ. «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սահմանված դրույքաչափը գյուղական բնակավայրերում, հաշվարկել 0.75 գործակցի կիրառմամբ՝ 11250 /տասնմեկ հազար երկու հարյուր հիսուն/ ՀՀ դրամ.

դ.100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ 20000 /քսան հազար/ ՀՀ դրամ. «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սահմանված դրույքաչափը գյուղական բնակավայրերում, հաշվարկել 0.75 գործակցի կիրառմամբ՝ 15 000 /տասնհինգ հազար/ ՀՀ դրամ.

ե. 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ 30000 /երեսուն հազար/ ՀՀ դրամ. «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սահմանված դրույքաչափը գյուղական բնակավայրերում, հաշվարկել 0.75 գործակցի կիրառմամբ՝ 22500 /քսաներկու հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ.

զ. 500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ 50000 /հիսուն հազար/ ՀՀ դրամ, որի նկատմամբ քաղաքային բնակավայրերում կիրառվում է «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն 1,5 անգամ ավել` 75000 /յոթանասունհինգ հազար/ ՀՀ դրամ, իսկ «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սահմանված դրույքաչափը գյուղական բնակավայրերում, հաշվարկել 0.75 գործակցի կիրառմամբ՝ 37500 /երեսունյոթ հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ.

2) ոչ հիմնական շինությունների ներսում՝

ա. մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ 1000 /մեկ հազար/ ՀՀ դրամ. «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սահմանված դրույքաչափը գյուղական բնակավայրերում, հաշվարկել 0.75 գործակցի կիրառմամբ՝ 750 /յոթ հարյուր հիսուն/ ՀՀ դրամ.

բ. 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ 2000 /երկու հազար/ ՀՀ դրամ. «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սահմանված դրույքաչափը գյուղական բնակավայրերում, հաշվարկել 0.75 գործակցի կիրառմամբ՝ 1500 /հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ.

գ. 50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ 4000 /չորս հազար/ ՀՀ դրամ. «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սահմանված դրույքաչափը գյուղական բնակավայրերում, հաշվարկել 0.75 գործակցի կիրառմամբ՝ 3000 /երեք հազար/ ՀՀ դրամ.

դ. 100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ 8000 /ութ հազար/ ՀՀ դրամ. «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սահմանված դրույքաչափը գյուղական բնակավայրերում, հաշվարկել 0.75 գործակցի կիրառմամբ՝ 6000 /վեց հազար/ ՀՀ դրամ.

ե. 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ 15000 /տասնհինգ հազար/ ՀՀ դրամ. «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սահմանված դրույքաչափը գյուղական բնակավայրերում, հաշվարկել 0.75 գործակցի կիրառմամբ՝ 11250 /տասնմեկ հազար երկու հարյուր հիսուն/ ՀՀ դրամ.

զ. 500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ 25000 /քսանհինգ հազար/ ՀՀ դրամ. «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սահմանված դրույքաչափը գյուղական բնակավայրերում, հաշվարկել 0.75 գործակցի կիրառմամբ՝ 18750 /տասնութ հազար յոթ հարյուր հիսուն/ ՀՀ դրամ.

13. Քաղաքային բնակավայրերում ավագանու որոշմամբ սահմանված տնային կենդանիներ պահելու թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար` 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամ.

14. Ավագանու սահմանած կարգին ու պայմաններին համապատասխան՝ համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար, բացառությամբ բնակավայրերի սահմաններից դուրս գտնվող պետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում տեղադրվող գովազդների թույլտվությունների, յուրաքանչյուր ամիս մեկ քառակուսի մետրի համար՝

1) ալկոհոլային սպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային տոկոս արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար` 2000 /երկու հազար/ ՀՀ դրամ. «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սահմանված դրույքաչափը գյուղական բնակավայրերում, հաշվարկել 0.75 գործակցի կիրառմամբ՝ 1500 /մեկ հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ.

2) թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար` 3500 /երեք հազար հինգ հարյուր/ՀՀ դրամ. «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սահմանված դրույքաչափը գյուղական բնակավայրերում, հաշվարկել 0.75 գործակցի կիրառմամբ՝ 2625 /երկու հազար վեց հարյուր քսանհինգ/ ՀՀ դրամ.

3) սոցիալական գովազդի համար՝ 0 /զրո/ ՀՀ դրամ,

4) այլ արտաքին գովազդի համար՝ 1500 /հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ. «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սահմանված դրույքաչափը գյուղական բնակավայրերում, հաշվարկել 0.75 գործակցի կիրառմամբ՝ 1125 /մեկ հազար մեկ հարյուր քսանհինգ/ ՀՀ դրամ.

5) դատարկ գովազդային վահանակների համար ՝համայնքի վարչական տարածքում այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար սահմանված տուրքի 25 %-ի չափով՝ 375 /երեք հարյուր յոթանասունհինգ/ ՀՀ դրամ. «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սահմանված դրույքաչափը գյուղական բնակավայրերում, հաշվարկել 0.75 գործակցի կիրառմամբ՝ 281,25/երկու հարյուր ութսունմեկ ամբողջ քսանհինգ/ ՀՀ դրամ.

6) եթե արտաքին գովազդ տարածող գովազդակիրը տեղաբաշխել և տարածել էիր կազմակերպության գովազդը՝ համայնքի վարչական տարածքում այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար սահմանված տուրքի 10 %-ի չափով՝ 150 /մեկ հարյուր հիսուն/ ՀՀ դրամ. «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սահմանված դրույքաչափը գյուղական բնակավայրերում, հաշվարկել 0.75 գործակցի կիրառմամբ՝ 112,5 /մեկ հարյուր տասներկու ամբողջ հինգ/ ՀՀ դրամ.

15. Համայնքի կամ համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի խորհրդանիշները (զինանշանը, անվանումը) որպես օրենքով գրանցված ապրանքային նշան կամ ապրանքների արտադրության կամ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման գործընթացներում, ինչպես նաև ֆիրմային անվանումներում օգտագործելու թույլտվություն տրամադրելու համար ՝օրացուցային տարվա համար՝ 100000 /մեկ հարյուր հազար/ ՀՀ դրամ. «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սահմանված դրույքաչափը գյուղական բնակավայրերում, հաշվարկել 0.75 գործակցի կիրառմամբ՝ 75000 /յոթանասունհինգ հազար/ ՀՀ դրամ.

16. Համայնքի վարչական տարածքում մարդատար-տաքսու (բացառությամբ երթուղային տաքսիների՝ միկրոավտոբուսների) ծառայություն իրականացնելու թույլտվության համար՝ օրացուցային տարում յուրաքանչյուր մեքենայի համար` 10000 /տասը հազար/ ՀՀ դրամ.

17. Համայնքի վարչական տարածքում քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման և (կամ) մատուցման թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար` 500000 /հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ.

18. Համայնքի վարչական տարածքում մասնավոր գերեզմանատան կազմակերպման և շահագործման թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝

1) 3 հա-ից մինչև 5 հա մակերես ունեցող գերեզմանատների համար՝ 2500000 /երկու միլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ,

2) 5 հա-ից մինչև 7 հա մակերես ունեցող գերեզմանատների համար՝ 5000000 /հինգ միլիոն/ ՀՀ դրամ,

3) 7 հա-ից մինչև 10 հա մակերես ունեցող գերեզմանատների համար՝ 7000000 /յոթ միլիոն/ ՀՀ դրամ,

4) 10 հա-ից ավել մակերես ունեցող գերեզմանատների համար՝ 10000000 /տասը միլիոն/ ՀՀ դրամ:

19. Համայնքի վարչական տարածքում տեխնիկական և հատուկ նշանակության հրավառություն իրականացնելու թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝ 300000 /երեք հարյուր հազար/ ՀՀ դրամ,

20. Համայնքի տարածքում սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտի գործունեության թույլտվության համար՝

1) «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 15.2-րդ հոդվածով սահմանված սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների (բացառությամբ հեստապարային ակումբների) համար՝ օրացուցային տարվա համար համայնքի վարչական տարածքում՝ 20000 /քսան հազար/ ՀՀ դրամ, որի նկատմամբ կիրառվում է «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն 1,5 անգամ ավել` 30000 /երեսուն հազար/ ՀՀ դրամ.

2) հեստապարային ակումբի համար՝ օրացուցային տարվա համար` համայնքի վարչական տարածքում 300000 /երեք հարյուր հազար/ ՀՀ դրամ:

21. Համայնքի տարածքում հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց՝ տվյալ օբյեկտին հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում ամառային (մայիսի 1-ից հոկտեմբերի 31-ը ներառյալ) և ձմեռային (նոյեմբերի 1-ից ապրիլի 30-ը ներառյալ) սեզոններին հանրային սննդի ծառայության կազմակերպման թույլտվության համար՝ 10000 /տասը հազար/ ՀՀ դրամ՝ մեկ քառակուսի մետրի համար. որի նկատմամբ քաղաքային բնակավայրերում կիրառվում է «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն 1,5 անգամ ավել` 15000 /տասնհինգ հազար/ ՀՀ դրամ.

 

 Հավելված 2

Արմավիր համայնքի ավագանու

2023 թՎԱԿԱՆԻ ԴԵԿՏեմբերի 21-ի

թիվ 10 ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ

թիվ 136-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

 

Տեղական վճարների դրույքաչափերը սահմանել՝

1. Համայնքի տարածքում շենքի կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 10000 /տասը հազար/ ՀՀ դրամ.

2. Ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված շինարարության թույլտվություն պահանջող, բոլոր շինարարական աշխատանքներն իրականացնելուց հետո շենքերի և շինությունների (այդ թվում` դրանց վերակառուցումը, վերականգնումը, ուժեղացումը, արդիականացումը, ընդլայնումն ու բարեկարգումը) կառուցման ավարտը ավարտական ակտով փաստագրման ձևակերպման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 30000 /երեսուն հազար/ ՀՀ դրամ.

3. Ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված աշխատանքներն ավարտելուց հետո շահագործման թույլտվության ձևակերպման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 30000 /երեսուն հազար/ ՀՀ դրամ.

4. Համայնքի տնօրինության և օգտագործման ներքո գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքերում փաստաթղթերի (փաթեթի) նախապատրաստման համար` համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 10000 /տասը հազար/ ՀՀ դրամ.

5. Համայնքի կողմից կազմակերպվող մրցույթների և աճուրդների մասնակցության համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ 20000 /քսան հազար/ ՀՀ դրամ.

6. Համայնքի կողմից աղբահանության վճար վճարողների համար աղբահանության աշխատանքները կազմակերպելու համար աղբահանության վճարը սահմանվում է`

1) Բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում կոշտ կենցաղային թափոնների համար աղբահանության վճարը սահմանվում է.

ա. ըստ հաշվառված անձանց քանակի՝ համայնքում անձնագրային հաշվառման կանոններով ըստ հասցեի հաշվառում ունեցող և (կամ) բնակվող յուրաքանչյուր բնակչի համար՝ ամսական 200 /երկուհարյուր/ ՀՀ դրամ /քաղաքային/, յուրաքանչյուր բնակչի համար՝ ամսական 50 /հիսուն/ ՀՀ դրամ /գյուղական/:

2) Ոչ բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում աղբահանության վճարը սահմանվում է ըստ շինության ընդհանուր մակերեսի հետևյալ դրույքաչափերով.

ա. առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների մատուցման շենքերի և շինությունների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ 50 /հիսուն/ ՀՀ դրամ.

բ. հյուրանոցային տնտեսության օբյեկտների, տրանսպորտի բոլոր տիպերի կայանների (ավտոկայանների, օդանավակայանների, երկաթուղային կայարանների), հանգստյան տների, բազաների ու ճամբարների, սպորտի համար նախատեսված շենքերի և շինությունների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ 20 /քսան/ ՀՀ դրամ.

գ.վարչակառավարչական, ֆինանսական, կապի, ինչպես նաև առողջապահության համար նախատեսված շենքերի և շինությունների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ 20 /քսան/ ՀՀ դրամ.

դ. գիտական, կրթական և ուսումնական նշանակության, սոցիալական ապահովության, մշակույթի, արվեստի, կրոնական, պաշտամունքային, քաղաքացիական պաշտպանության համար նախատեսված շենքերի և շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ 3 /երեք/ ՀՀ դրամ, իսկ զորանոցների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ 8 /ութ/ ՀՀ դրամ.

ե. արտադրական՝ արդյունաբերական և գյուղատնտեսական նշանակության շենքերի և շինությունների մասով (այդ թվում՝ ավտոկայանատեղի)` մեկ քառակուսի մետր մակերեսի համար` 5 /հինգ/ ՀՀ դրամ.

զ. շինություններում, որտեղ իրականացվում է մեկից ավելի առանձնացված, ինչպես նաև տարբերակված տնտեսական գործունեություն, աղբահանության վճարը հաշվարկվում է յուրաքանչյուր հատվածի համար՝ ըստ տվյալ հատվածում իրականացվող գործունեության տեսակի, համաձայն սույն ենթակետի «ա-ե» պարբերություններով սահմանված դրույքաչափերի, եթե աղբահանության վճար վճարելու պարտավորություն ունեցող անձը դրա մասին գրավոր տեղեկացնում է համայնքի ղեկավարին՝ կցելով նշված հատվածների մակերեսների նշումով սխեման, իսկ համայնքի ղեկավարին չտեղեկացնելու դեպքում հաշվարկվում է սույն ենթակետի«ա-ե» պարբերություններով սահմանված առավել բարձր դրույքաչափով.

է. շինություններում (այդ թվում՝ առանձնացված, ինչպես նաև տարբերակված տնտեսական գործունեության համար նախատեսված շինությունների առանձին հատվածներում), որտեղ որևէ գործունեություն մշտապես կամ ժամանակավորապես չի իրականացվում, աղբահանության վճար չի հաշվարկվում, եթե շինությունում մշտապես կամ ժամանակավորապես որևէ գործունեություն չիրականացնելու վերաբերյալ աղբահանության վճար վճարելու պարտավորություն ունեցող անձը դրա մասին տեղեկացնում է համայնքի ղեկավարին, իսկ համայնքի ղեկավարին չտեղեկացնելու դեպքում հաշվարկվում է սույն ենթակետի «ա-ե» պարբերություններով սահմանված դրույքաչափով:

3) Շենքերից և շինություններից դուրս գտնվող առևտրի և հանրային սննդի օբյեկտների, ծառայությունների մատուցման վայրերի մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ 50 /հիսուն/ ՀՀ դրամ:

4) Շենքերից և շինություններից դուրս գտնվող առևտրի և հանրային սննդի օբյեկտների, կենցաղային ծառայությունների մատուցման վայրերում, որտեղ որևէ գործունեություն մշտապես կամ ժամանակավորապես չի իրականացվում, աղբահանության վճար չի հաշվարկվում, եթե շենքերից և շինություններից դուրս գտնվող առևտրի և հանրային սննդի օբյեկտների, ծառայությունների մատուցման վայրերում մշտապես կամ ժամանակավորապես որևէ գործունեություն չիրականացնելու վերաբերյալ աղբահանության վճար վճարելու պարտավորություն ունեցող անձը դրա մասին տեղեկացնում է համայնքի ղեկավարին:

5) Ոչ բնակելի նպատակային նշանակության առնվազն 1000 քմ ընդհանուր մակերես զբաղեցնող շենքերում և /կամ/ շինություններում և շենքերից և շինություններից դուրս գտնվող առևտրի և հանրային սննդի օբյեկտների, ծառայությունների մատուցման վայրերի վերաբերյալ սույն հավելվածի 6-րդ կետի 2-րդ ենթակետի «ա-ե» պարբերություններով և 3-րդ ենթակետի սահմանված դրույքաչափերի հետ անհամաձայնության դեպքում աղբահանության վճարը սահմանվում է՝

ա. ըստ ծավալի՝ մեկ խորանարդ մետր աղբի համար՝ 3000 /երեք հազար/ ՀՀ դրամ, կամ

 բ. ըստ զանգվածի՝ մեկ տոննա աղբի համար՝ 10000 /տասը հազար/ ՀՀ դրամ:

5.1) սույն հավելվածի 6-րդ կետի 5-րդ ենթակետով սահմանված ոչ բնակելի շենքի և /կամ/ շինության և /կամ/ տարածքների մասով աղբահանության հարաբերությունները կարգավորվում են աղբահանության ծառայություն մատուցող և ստացող կողմերի միջև կնքված պայմանագրով: Ընդ որում, նշված շենքի, շինության և տարածքի սեփականատերը սույն հավելվածի 6-րդ կետի 2-րդ ենթակետի «ա-ե» պարբերություններով և 3-րդ ենթակետի սահմանված դրույքաչափերի հետ անհամաձայնության վերաբերյալ գրավոր ներկայացնում է համայնքի ղեկավարին:

5.2) սույն հավելվածի 6-րդ կետի 5-րդ ենթակետի «ա» և «բ» պարբերություններով նախատեսված դեպքում ոչ բնակելի նպատակային նշանակության շենքի և /կամ/ շինության և կամ/ տարածքի սեփականատերն է կազմակերպում ըստ զանգվածի կամ ծավալի աղբի հավաքման և հաշվարկման ապահովումը` «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված անձանց կողմից դրա ապահովման անհնարինության դեպքում: Ընդ որում, ըստ զանգվածի կամ ծավալի աղբի հավաքման դեպքում պետք է ապահովվեն աղբի հավաքման ու հեռացման՝ համայնքի ավագանու հաստատած կարգն ու պայմանները:

5.3) սույն հավելվածի 6-րդ կետի 5-րդ ենթակետի «ա» և «բ» պարբերություններով նախատեսված կարգավորումները չեն կիրառվում սույն հավելվածի 6-րդ կետի 5.2-րդ ենթակետով սահմանվող ըստ զանգվածի կամ ծավալի աղբի հավաքման համար համապատասխան աղբամանների տեղադրման, ինչպես նաև աղբատար մեքենաների անարգել մուտքի ու ելքի անհնարինության դեպքերում:

7. Համայնքի կողմից իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին շինարարական և խոշոր եզրաչափի աղբի հավաքման և փոխադրման, ինչպես նաև աղբահանության վճար վճարողներին շինարարական և խոշոր եզրաչափի աղբի ինքնուրույն հավաքման և փոխադրման թույլտվության համար վճարների դրույքաչափերը` համապատասխան աղբահանության վճար վճարողի կողմից սույն հավելվածի 6-րդ կետով նախատեսված հաշվարկվելիք դրույքաչափերի 20 տոկոսի չափով:

8. «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ջրամատակարար» ՀՈԱԿ-ի կողմից հաշվարկի սարքով խմելու ջրի մատակարարման համար՝ 1խմ համար 90 /իննսուն/ ՀՀ դրամ, իսկ առանց հաշվարկի սարքի` յուրաքանչյուր միացման կետը` 500 /հինգ հարյուր/ ՀՀ դրամ:

9. «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ջրամատակարար» ՀՈԱԿ-ի կողմից ոռոգման ջրի մատակարարման համար՝ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարի չափով՝ 1 խմ համար 11 /տասնմեկ/ ՀՀ դրամ.

10. Համայնքային ենթակայության մանկապարտեզի ծառայությունից օգտվողների համար՝ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարի չափով՝ մանկապարտեզ հաճախող յուրաքանչյուր երեխայի համար՝ 7000 /յոթ հազար/ ՀՀ դրամ.

11. Համայնքային ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատությունների (երաժշտական, նկարչական և արվեստի դպրոցներ և այլն) ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարի չափով.

Այդ թվում՝

1) «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ում և «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ում՝

ա. Երաժշտական գործիքների բաժնում ուսուցանող սանի համար՝ամսական 4000 /չորս հազար/ ՀՀ դրամ.

բ. պարի բաժնում ուսուցանող սանի համար՝ամսական 4500 /չորս հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ.

գ. կերպարվեստի բաժնում ուսուցանող սանի համար՝ ամսական 3500 /երեք հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ.

2) «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի մարզադպրոց» ՀՈԱԿ-ում ուսուցանող սանի համար՝ ամսական 2500 /երկու հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ.

3) «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի ըմբշամարտ իդպրոց» ՀՈԱԿ-ում ուսուցանող սանի համար՝ ամսական 2500 /երկու հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ.

4) «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի շախմատի դպրոց» ՀՈԱԿ-ում ուսուցանող սանի համար՝ ամսական 2500 /երկու հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ.

5) «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի մշակույթի տուն» ՀՈԱԿ-ում ուսուցողական խմբերում մեկ սանի հաշվով ամսական վարձավճար սահմանել 2000 /երկու հազար/ ՀՀ դրամ:

6) Մշակույթի տան դահլիճի մինչև 1 ժամվա վարձակալության վճար սահմանել՝

ա. Համերգների համար՝ 30000 /երեսուն հազար/ ՀՀ դրամ

բ. կինո ցուցադրելու համար՝ 20000 /քսան հազար/ ՀՀ դրամ

գ. մանկական ներկայացումների համար՝ 20000 /քսան հազար/ ՀՀ դրամ

դ. թատերական ներկայացումների համար՝ 25000 /քսանհինգ հազար/ ՀՀ դրամ

ե. այլ միջոցառումների համար՝ 20000 /քսան հազար/ ՀՀ դրամ:

12. Համայնքապետարանի աշխատակազմի արխիվից փաստաթղթերի պատճեններ տրամադրելու համար փոխհատուցման վճար՝ մեկ փաստաթղթի համար՝ 25 /քսանհինգ/ ՀՀ դրամ:

13. Համայնքը սպասարկող անասնաբույժի ծառայությունների դիմաց տեղական վճարի դրույքաչափ` փոխհատուցման գումարի չափով` 0 /զրո/ ՀՀ դրամ:

14. Համայնքի վարչական տարածքում անշարժ գույքի հասցեի տրամադրման համար՝ քաղաքային համայնքում՝ 15000 /տասնհինգ հազար/ ՀՀ դրամ, գյուղական համայնքում՝ 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամ:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 դեկտեմբերի 2023 թվական: