ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ
ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հունվարի 2020 թ. N 16-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ 2020 Թ. ԲՅՈՒՋԵԻ ՀՈԴՎԱԾՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 5րդ, 38-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի պահանջներով, ինչպես նաև համայնքի ավագանու կանոնակարգով և նկատի ունենալով, որ համայնքի 2019թ. բյուջեի տարեվերջի ազատ մնացորդը կազմել է 124048,001.0 հազ. դրամ, նույն թվում՝
- 2019թ. համայնքի բյուջեի վարչական մասի տարեվերջի մնացորդը կազմել է 68376,729.9 հազ. դրամ
- 2019թ. համայնքի բյուջեի ֆոնդային մասի տարեվերջի մնացորդը կազմել է 55671,271.1 հազ. դրամ։
ԱՐԱՐԱՏ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ
ՈՐՈՇՈՒՄ Է՝
Հաստատել Արարատ քաղաքային համայնքի 2020թ. բյուջեում հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1. Համայնքի 2019թ. բյուջեի տարեվերջյան մնացորդը 124048,001.0 հազ. դրամը ավելացնել 2020թ. բյուջեի ֆոնդային մասի եկամուտներին և այն սահմանել 192468,001 հազ. դրամ։ 2020թ. բյուջեի ընդհանուր եկամուտները սահմանել 821913,401 հազ. դրամ։ Տարեվերջյան մնացորդը 124048,001 հազ. դրամը բաշխել հետևյալ կերպ`
2. Ավելացնել 0451.51 «Ճանապարհային տրանսպորտ» ծրագրի
ա/ 5113 «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածը 46108,0 հազ. դրամ։
Սահմանել վերջինիս ծախսային պլանը 86637,001 հազ. դրամ,
բ/ 5134 «Նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմում» հոդվածը 4190,0 հազ. դրամ։
Սահմանել վերջինիս ծախսային պլանը 6590,0 հազ. դրամ։ Սահմանել ծրագրի ծախսային պլանը 93227,001 հազ. դրամ,
3. Ավելացնել 0661.54 «Բազմաբնակարան շենքերի բարեկարգում» ծրագրի
ա/5113 «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածը 25850,0 հազ. դրամ, սահմանելով վերջինիս ծախսային պլանը 30850,0 հազ. դրամ։
բ/ 5134 «Նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմում» հոդվածը 2600,0 հազ. դրամ, սահմանելով վերջինիս ծախսային պլանը 2900,0 հազ. դրամ։
Սահմանել ծրագրի ծախսային պլանը 33750,0 հազ. դրամ։
4. Ավելացնել 0861.51 «Հանգիստ, մշակույթ և կրոն» ծրագրի
ա/5113 «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածը 42000,0 հազ. դրամ, սահմանելով վերջինիս ծախսային պլանը 42000,0 հազ. դրամ։
բ/ 5134 «Նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմում» հոդվածը 3300,0 հազ. դրամ, սահմանելով վերջինիս ծախսային պլանը 3300,0 հազ.դրամ։
Սահմանել ծրագրի ծախսային պլանը 51800,0 հազ. դրամ։
5. Համայնքի ղեկավարին` կազմել նոր նախահաշիվներ և ժամանակացույցեր։
Համայնքի ղեկավար |
Հ. Հայկյան |