ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ
ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 դեկտեմբեր 2023 թվականի թիվ 144-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԹԻՎ 221-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`
1․ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի «Ծաղկաձոր համայնքի 2023 թվականի տարեկան բյուջեն հաստատելու մասին» թիվ 221-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները․
1) Տող 1261 - Պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ) «293814.5» թիվը փոխարինել «519686.1» թվով:
2) Բաժին 1 խումբ 1 դաս 1 (Օրենսդիր և գործադիր մարմիններ,պետական կառավարում) հոդված «4215» (Ապահովագրական ծախսեր) «200.0» թիվը փոխարինել «215.0» թվով:
3) Բաժին 1 խումբ 1 դաս 1 (Օրենսդիր և գործադիր մարմիններ,պետական կառավարում) հոդված «4261» (Գրասենյակային նյութեր) «1700.0» թիվը փոխարինել «1710.0» թվով:
4) Բաժին 4 խումբ 5 դաս 1 (ճանապարհային տրանսպորտ) հոդված «5113» (Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում) «639862.8» թիվը փոխարինել «666096.9» թվով:
5) Բաժին 5 խումբ 1 դաս 1 (Աղբահանում) հոդված «4215» (Ապահովագրական ծախսեր ) «300.0» թիվը փոխարինել «800.0» թվով:
6) Բաժին 6 խումբ 3 դաս 1 (Ջրամատակարարում) հոդված «5112» (Շենքերի և շինությունների կառուցում) «400 000.0» թիվը փոխարինել «599637.5» թվով:
7) Բաժին 8 խումբ 2 դաս 4 (Այլ մշակութային կազմակերպություններ) հոդված «4239» (Ապահովագրական ծախսեր) «5000.0» թիվը փոխարինել «4475.0» թվով:
8) Բաժին 10 խումբ 7 դաս 1 (Սոցիալական հատուկ արտոնություններ (այլ դասերին չպատկանող)) հոդված «4727» (Կրթական, մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից) «4200.0» թիվը փոխարինել «3400.0» թվով:
9) Բաժին 10 խումբ 7 դաս 1 (Սոցիալական հատուկ արտոնություններ (այլ դասերին չպատկանող)) հոդված «4729» (Այլ նպաստներ բյուջեից) «6000.0» թիվը փոխարինել «6800.0» թվով:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից:
Կողմ-12
ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ ԱՍԱՏՐՅԱՆ ԱՐՄԵՆ ԲԱՂՐԱՄՅԱՆ ԿԱՐԵՆ ԳՈԳՈԼՅԱՆ ՀՈՎԻԿ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՈՍԿԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՀՄԱՅԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱՐԵԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՄԵՐՈՒԺԱՆ ՂԱՐԻԲՅԱՆ ԳՐԻԳՈՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ ՅՈՒՐԱ ՍԱՖԱՐՅԱՆ ՌՈՒԲԵՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ ՆՈՒՆԻԿ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ |
Նարեկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 դեկտեմբերի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|