Գլխավոր տեղեկություն
Համար
N 1905-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (30.12.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.12.25/57(232) Հոդ.1336
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.11.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.12.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
12.12.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.12.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
12 դեկտեմբերի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 նոյեմբերի 2002 թվականի N 1905-Ն

«ՆՈՐՔ» ՇՈՒՐՋՕՐՅԱ ԽՆԱՄՔԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 28.12.23 N 2341-Ն)

 

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության «Երևանի «Նորքի տուն-ինտերնատ» պետական հիմնարկը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Նորք» շուրջօրյա խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության:

(1-ին կետը փոփ. 28.12.23 N 2341-Ն)

2. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության «Երևանի «Նորքի տուն-ինտերնատ» պետական հիմնարկի տնօրինության՝ պետական սեփականություն հանդիսացող՝ 141030.7 հազ. դրամ արժողությամբ գույքը, բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի, սեփականության իրավունքով հանձնել «Նորք» շուրջօրյա խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության «Երևանի «Նորքի տուն-ինտերնատ» պետական հիմնարկի տնօրինության՝ 12525.3 հազ. դրամ արժողությամբ շենքերը, շինությունները, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Նորք» շուրջօրյա խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով:

(2-րդ կետը փոփ. 28.12.23 N 2341-Ն)

3․ Սահմանել, որ ՝

1) «Նորք» շուրջօրյա խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հիմնական նպատակն է խնամքի կարիք ունեցող, տարեց և (կամ) հաշմանդամություն (այդ թվում՝ համապատասխան դեղեր չգործածող, վարքային խանգարում չունեցող, անգործունակ չճանաչված՝ թեթև կամ չափավոր աստիճանի մտավոր խնդիրներ) ունեցող անձանց (այսուհետ՝ շահառուների) շուրջօրյա խնամքի տրամադրումը.

2) «Նորք» շուրջօրյա խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան են՝ կազմակերպել շահառուների սննդի տրամադրումը, առաջնային բժշկական օգնության և սպասարկման տրամադրումը, սոցիալ-հոգեբանական օգնության տրամադրումը, իրավական խորհրդատվության տրամադրումը, աջակցող միջոցներով ապահովումը, բժշկասոցիալական փորձաքննությունը կամ անձի ֆունկցիոնալության գնահատումը, հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություն ուղեգրելը, ազատ ժամանցը, աշխատանքային թերապիան, ինչպես նաև անհրաժեշտ կահույքի, հագուստի, սպիտակեղենի, կոշկեղենի, անկողնային պարագաների և անձնական հիգիենայի պարագաների տրամադրումը.

3) «Նորք» շուրջօրյա խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանի հավելվածի համաձայն, կարող է իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

ա. բուսաբուծություն ու անասնաբուծություն, որսորդություն և հարակից ծառայություններ (01), մասնավորապես՝ ոչ բազմամյա մշակաբույսերի աճեցում (01.1), բազմամյա մշակաբույսերի աճեցում (01.2),

բ. սննդամթերքի արտադրություն (10), մասնավորապես՝ մրգերի և բանջարեղենի մշակում և պահածոյացում (10.3), հացի և ալյուրե հրուշակեղենի արտադրություն (10.7),

գ. մանածագործական արտադրատեսակների արտադրություն (13), մանածագործվածքի արտադրություն (13.2), այլ մանածագործական արտադրատեսակների արտադրություն (13.9),

դ․ բնակչության սոցիալական սպասարկում (87), մասնավորապես՝ անգործունակների և տարեցների սոցիալական սպասարկում՝ կացության ապահովմամբ (87.3)՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 27-ի N 1112-Ն որոշմամբ սահմանված կարգի․

ե. այլ անհատական ծառայությունների մատուցում (96), մասնավորապես՝ մանածագործական և մորթե արտադրատեսակների լվացում, մաքրում և չոր մաքրում (96.01):

(3-րդ կետը խմբ. 22.01.15 N 32-Ն, 15.02.18 N 163-Ն, լրաց. 15.06.20 N 962-Ն, խմբ. 28.12.23 N 2341-Ն) 

4. «Նորք» շուրջօրյա խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը:

(4-րդ կետը լրաց. 18.11.04 N 1593-Ն, փոփ. 28.12.23 N 2341-Ն) 

5. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարին՝ մեկամսյա ժամկետում՝ սահմանված կարգով ապահովել «Նորք» շուրջօրյա խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցումը:

(5-րդ կետը փոփ. 28.12.23 N 2341-Ն)

6. «Նորք» շուրջօրյա խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցման, կնիքի ձեռքբերման, ինչպես նաև սույն որոշման համաձայն նրան հանձնվող գույքի գրանցման ու հաշվապահների վերապատրաստման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության «Երևանի «Նորքի տուն-ինտերնատ» պետական հիմնարկի պահպանման համար նախատեսված միջոցների հաշվին:

(6-րդ կետը փոփ. 28.12.23 N 2341-Ն)

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. դեկտեմբերի 9
Երևան