Գլխավոր տեղեկություն
Համար
N 1701-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (30.12.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1997.04.21/8 Հոդ.1173
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
31.10.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.11.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
09.11.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.11.2002

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

9 նոյեմբերի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 հոկտեմբերի 2002 թվականի N 1701-Ն

 

«ՕԹԵՎԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 28.12.23 N 2341-Ն)

 

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության «Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման հանրապետական կենտրոն» պետական հիմնարկը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Օթևան» պետական ոչ առևտրային կազմակերպության:

(1-ին կետը փոփ. 28.12.23 N 2341-Ն)

2. «Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման հանրապետական կենտրոն» պետական հիմնարկի տնօրինության՝ պետական սեփականություն հանդիսացող գույքը, բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի, սեփականության իրավունքով հանձնել «Օթևան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

«Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման հանրապետական կենտրոն» պետական հիմնարկի տնօրինության շենքերը, շինությունները, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Օթևան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործման պայմանով:

(2-րդ կետը փոփ. 28.12.23 N 2341-Ն)

3. Սահմանել, որ՝

1) «Օթևան» պետական ոչ առևտրային կազմակերպության հիմնական նպատակներն են՝

ա. պետական սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվելու իրավունք ունեցող անձանց (Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1069-Ն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված անձանց) կացարաններով ապահովման և այլ սոցիալական ծառայությունների տրամադրման կազմակերպումը,

բ. որպես սոցիալական բնակարանային ֆոնդ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացված շենքերի, շինությունների ընդհանուր օգտագործման ենթակա տարածքների սպասարկումը և պահպանումը,

գ. սոցիալական աջակցության ծրագրերով նախատեսված բնաիրային օգնության պահեստավորման և բաշխման ծառայությունների իրականացման ապահովումը,

դ. (պարբերությունն ուժը կորցրել է 28.12.23 N 2341-Ն)

2) «Օթևան» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան են՝

ա. Հայաստանի Հանրապետությունում պետական սոցիալական բնակարանային ֆոնդի պահպանման ու շահագործման ապահովումը, ինչպես նաև սոցիալական բնակարանային ֆոնդի բնակիչների տեղավորումը, համապատասխան պայմանագրի կնքումը, լուծումը, անձի կամ ընտանիքի անհատական սոցիալական ծրագրերի իրականացման ապահովումը, պայմանագրի կատարման նկատմամբ հսկողության իրականացումը և օրենսդրությամբ նախատեսված այլ սոցիալական ծառայությունների մատուցումը,

բ. մասնակցությունը սոցիալական աջակցության ծրագրերով բնաիրային օգնության պահեստավորման և բաշխման աշխատանքների կազմակերպմանը,

գ. (պարբերությունն ուժը կորցրել է 28.12.23 N 2341-Ն)

3) «Օթևան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը կարող է իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները՝

ա. մանածագործական արտադրատեսակների արտադրություն (13), մանածագործվածքի արտադրություն (13.2), այլ մանածագործական արտադրատեսակների արտադրություն (13.9),

բ. սննդամթերքի արտադրություն (10), մասնավորապես՝ մսի մշակում և պահածոյացում, մսամթերքի արտադրություն (10.1), մրգերի և բանջարեղենի մշակում և պահածոյացում (10.3), կաթնամթերքի արտադրություն (10.5), հացի և ալյուրե հրուշակեղենի արտադրություն (10.7):

(3-րդ կետը խմբ. 15.02.18 N 163-Ն, խմբ., փոփ. 28.12.23 N 2341-Ն)

4. «Օթևան» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի երկրորդ մասի «գ», «դ», «ե» և «է» կետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը:

(4-րդ կետը փոփ. 28.12.23 N 2341-Ն) 

5. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարին՝ մեկամսյա ժամկետում հաստատել՝

ա) կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող գույքի կազմը.

բ) կազմակերպության կանոնադրությունը և այն սահմանված կարգով ներկայացնել պետական գրանցման:

6. «Օթևան» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցման, կնիքի ձեռքբերման, ինչպես նաև սույն որոշման համաձայն հանձնվող գույքի գրանցման ու հաշվապահների վերապատրաստման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով «Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոն» պետական հիմնարկի պահպանման համար նախատեսված միջոցների հաշվին:

(6-րդ կետը փոփ. 28.12.23 N 2341-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. նոյեմբերի 6
Երևան