ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԿՈԴ
050.0236 Ն. 29.12.23
29 դեկտեմբերի 2023 թվականի |
թիվ 236-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23-Ի ԹԻՎ 250-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքի 41-րդ հոդվածը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով և 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի սեպտեմբերի 23-ի ««Արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերում մասնակցելու թույլտվության տրամադրումը, արտասահմանյան վճարահաշվարկային համակարգի գործունեության կանոններում և ներկայացված փաստաթղթերում կենտրոնական բանկին տեղեկացման ենթակա փոփոխությունների ցանկը և համակարգը բնութագրող չափանիշները, գրանցամատյանի վարման կարգը» կանոնակարգ 19-ը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի հունիսի 8-ի թիվ 296-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 250-Ն որոշմամբ հաստատված Կանոնակարգ 19-ում (այսուհետ՝ Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Կանոնակարգի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Սույն կանոնակարգը չի տարածվում Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով սահմանված վճարահաշվարկային ծառայությունը վճարահաշվարկային համակարգերի օպերատորների համագործակցությամբ իրականացնելու արդյունքում ծագած հարաբերությունների վրա, ինչպես նաև հայաստանյան վճարահաշվարկային համակարգի այն մասնակիցների վրա, որոնք հայաստանյան վճարահաշվարկային համակարգի և Համակարգի օպերատորի միջև կնքված պայմանագրի հիման վրա ստացել են Համակարգով ծառայություններ մատուցելու իրավասություն, բացառությամբ՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2021 թվականի ապրիլի 27-ի ««Դրամական միջոցների փոխանցման Հայաստանյան և արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերի համագործակցության կարգը» կանոնակարգ 19.1-ը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի ապրիլի 29-ի թիվ 105-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 53-Ն որոշման 4-րդ կետով նախատեսված դեպքի։»,
2. Կանոնակարգը 10-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 10.1 կետով.
«10.1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2021 թվականի ապրիլի 27-ի ««Դրամական միջոցների փոխանցման Հայաստանյան և արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերի համագործակցության կարգը» կանոնակարգ 19.1-ը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի ապրիլի 29-ի թիվ 105-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 53-Ն որոշման 4-րդ կետով նախատեսված դեպքում համակարգում մասնակցության թույլտվություն ստանալու համար հայաստանյան մասնակիցը Կենտրոնական բանկ է ներկայացնում նաև սույն կանոնակարգի 8-րդ հավելվածով սահմանված տեղեկատվությունը:»:
3. Կանոնակարգը լրացնել նոր Հավելված 8-ով (կցվում է)։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ |
Մ. Գալստյան |
Երևան |
Հավելված 8 Հաստատված էՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2023 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 236-Ն որոշմամբ |
Առանց բանկային հաշվի բացման դրամական փոխանցումների իրականացման արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերում թույլտվության տրամադրման լրացուցիչ պահանջները
1. Արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցելու թույլտվություն ստանալու համար միջնորդագրի ձևում (հավելված 2) պետք է ներկայացվեն նաև Համակարգում հայաստանյան մասնակցի կողմից մատուցվող ծառայությունների տեսակը/տեսակները.
առանց բանկային հաշիվների բացման դրամական միջոցների փոխանցման ծառայությունը նշվում է հետևյալ բացվածքով՝ փոխանցումների կատարումը ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձանց, շահառուին միջոցների տրամադրում կանխիկ և (կամ) անկանխիկ եղանակով, փոխանցումների կատարում տերմինալների միջոցով և այլն,
__________________________________________________________________________
(նշել ծառայության տեսակը)
2. Հայաստանյան մասնակցի իրավունքների և պարտավորությունների վերաբերյալ տեղեկանքը (հավելված 5) պետք է պարունակի նաև հետևյալ տեղեկությունները.
Հայաստանյան մասնակցի ցանկացած տարածքային ստորաբաժանման տարածքում (մասնաճյուղում) վճարահաշվարկային ծառայությունների մատուցման իրավասության և/կամ սահմանափակման առկայություն/բացակայություն (սահմանված է արդյոք դրույթ, որով օպերատորը պարտավորվում է հայաստանյան մասնակցի բոլոր մասնաճյուղերում մատուցել վճարահաշվարկային ծառայություն կամ արդյոք սահմանված է հայաստանյան մասնակցի տվյալ իրավասությունը սահմանափակող որևէ դրույթ),
3. Արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում հայաստանյան մասնակցի մասնակցության հետևանքով Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի կայունությունը և (կամ) իրացվելիությունը և (կամ) վճարունակությունը կարող են վտանգվել այն դեպքերում, երբ արտասահմանյան վճարահաշվարկային համակարգի Օպերատորի կողմից ընդունված համակարգի գործունեության կանոններում (և/կամ) հայաստանյան մասնակցի և Օպերատորի միջև կնքված պայմանագրում, և/կամ ցանկացած այլ փաստաթղթում, որով կարգավորվում են հայաստանյան մասնակցի և Օպերատորի միջև հարաբերությունները.
1) սահմանված է Օպերատորի իրավասությունը զրկելու հայաստանյան մասնակցին արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում անդամակցությունից, և միաժամանակ սահմանված չեն զրկելու պայմանները (պատճառները, հիմքերը) և ընթացակարգերը (այդ թվում՝ տեղեկացման), կամ վերջիններս սահմանված են ոչ հստակ (կարող են ոչ միանշանակորեն մեկնաբանվել), կամ
2) առանց բանկային հաշվի բացման դրամական փոխանցումների իրականացման արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերում (այսուհետ՝ Արագ փոխանցումների համակարգ) սահմանված չէ Օպերատորի պարտավորությունն ապահովել իր համակարգի սպասարկումը հայաստանյան մասնակցի բոլոր տարածքային ստորաբաժանումներում, այդ թվում` սահմանված չէ Օպերատորի պարտավորությունն իր համակարգին միացված հայաստանյան մասնակցի բոլոր տարածքային ստորաբաժանումների և (կամ) համակարգը սպասարկող ինքնասպասարկման սարքավորումների (սպասարկման կետերի) գտնվելու վայրերի (առնվազն բնակավայրերի) վերաբերյալ տեղեկատվությունը տեղադրել համակարգի ծրագրային ապահովման համակարգում կամ էլեկտրոնային տեղեկատուներում և ուղղակի ձևով (առանց հղումների) իր ինտերնետային կայքում տեսանելի վայրում, ինչպես նաև ապահովել այդ տեղեկատվության հասանելիությունը համակարգի բոլոր սպասարկման կետերում,
3) սահմանված են վճարահաշվարկային համակարգի անդամակցությունից մեկամսյա ժամկետից շուտ զրկելու կամ միակողմանիորեն պայմանագիրը լուծելու հիմքեր (պայմաններ), բացառությամբ հետևյալ դեպքերի՝
ա. հայաստանյան մասնակցի կողմից իր պարտավորությունների չկատարումը, կամ
բ. Oպերատորի երկրի իրավասու մարմնի կողմից այնպիսի որոշման ընդունումը, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն պարտավորեցնում կամ որևէ այլ կերպ պարտադրում է Օպերատորին մեկամսյա ժամկետից շուտ հայաստանյան մասնակցին զրկել անդամակցությունից, կամ
գ. հայաստանյան մասնակցի 10%-ից ավել ձայնի իրավունք ունեցող սեփականատերերի (մասնակիցների) փոփոխությունը, կամ
դ. հայաստանյան մասնակցին անվճարունակ ճանաչելը կամ սնանկ ճանաչելու հայցով դատարան դիմելը, կամ ֆինանսական գործունեություն իրականացնելու լիցենզիայից (թույլտվությունից) զրկելը:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 դեկտեմբերի 2023 թվական: