Գլխավոր տեղեկություն
Համար
N 2341-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.12.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.12.25-2024.01.07 Պաշտոնական հրապարակման օրը 29.12.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.12.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.12.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 դեկտեմբերի 2023 թվականի N 2341-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ «ԵՐԵՎԱՆԻ N 1 ՏՈՒՆ-ԻՆՏԵՐՆԱՏ», «ՏՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՄԻԱՅՆԱԿ ՏԱՐԵՑՆԵՐԻ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ», «ՆՈՐՔԻ ՏՈՒՆ-ԻՆՏԵՐՆԱՏ», «ՎԱՐԴԵՆԻՍԻ ՆՅԱՐԴԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՏՈՒՆ-ԻՆՏԵՐՆԱՏ» ԵՎ «ՁՈՐԱԿ» ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԽՆԱՄՔԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածներով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Երևանի N 1 տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել «Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի «Երևանի N 1 տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1908-Ն որոշման մեջ և վերնագրում «Երևանի N 1 տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերը փոխարինել «Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերով՝ համապատաս խան հոլովաձևերով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի «Երևանի N 1 տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1908-Ն որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«3. Սահմանել, որ՝

1) «Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հիմնական նպատակն է խնամքի կարիք ունեցող, տարեց և (կամ) հաշմանդամություն (այդ թվում՝ համապատասխան դեղեր չգործածող, վարքային խանգարում չունեցող, անգործունակ չճանաչված՝ թեթև կամ չափավոր աստիճանի մտավոր խնդիրներ) ունեցող անձանց (այսուհետ՝ շահառուների) շուրջօրյա խնամքի տրամադրումը.

2) «Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան են՝ կազմակերպել շահառուների սննդի տրամադրումը, առաջնային բժշկական օգնության և սպասարկման տրամադրումը, սոցիալ-հոգեբանական օգնության տրամադրումը, իրավական խորհրդատվության տրամադրումը, աջակցող միջոցներով ապահովումը, բժշկասոցիալական փորձաքննությունը կամ անձի ֆունկցիոնալության գնահատումը, հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություն ուղեգրելը, ազատ ժամանցը, աշխատանքային թերապիան, ինչպես նաև անհրաժեշտ կահույքի, հագուստի, սպիտակեղենի, կոշկեղենի, անկողնային պարագաների և անձնական հիգիենայի պարագաների տրամադրումը.

3) «Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանի հավելվածի համաձայն, կարող է իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

ա. բուսաբուծություն ու անասնաբուծություն, որսորդություն և հարակից ծառայություններ (01), մասնավորապես՝ ոչ բազմամյա մշակաբույսերի աճեցում (01.1), բազմամյա մշակաբույսերի աճեցում (01.2), տնկիների և այլ տնկանյութերի աճեցում (01.3), անասնաբուծություն (01.4),

բ. սննդամթերքի արտադրություն (10), մասնավորապես՝ մսի մշակում և պահածոյացում, մսամթերքի արտադրություն (10.1), մրգերի և բանջարեղենի մշակում և պահածոյացում (10.3), կաթնամթերքի արտադրություն (10.5), հացի և ալյուրե հրուշակեղենի արտադրություն (10.7),

գ. մանածագործական արտադրատեսակների արտադրություն (13), մանածագործվածքի արտադրություն (13.2), այլ մանածագործական արտադրատեսակների արտադրություն (13.9),

դ. բնակչության սոցիալական սպասարկում՝ կացության ապահովմամբ (87), մասնավորապես՝ անգործունակների և տարեցների սոցիալական սպասարկում՝ կացության ապահովմամբ (87.3)՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 27-ի N 1112-Ն որոշմամբ սահմանված կարգի,

ե. այլ անհատական ծառայությունների մատուցում (96), մասնավորապես՝ մանածագործական և մորթե արտադրատեսակների լվացում, մաքրում և չոր մաքրում (96.01)։»։

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու և սոցիալական բնակարանային ֆոնդ հանդիսացող շենքերի բնակարաններում բնակվող շահառուներին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված գույքը նվիրատվության կարգով հանձնելու մասին» N 1159-Ն որոշման 2-րդ կետում, 4-րդ կետի 3-4-րդ ենթակետերում «Երևանի N 1 տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերը փոխարինել «Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով:

4. «Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել «Օթևան» պետական ոչ առևտրային կազմակերպության և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 31-ի «Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1701-Ն որոշման մեջ և վերնագրում «Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերը փոխարինել «Օթևան» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 31-ի «Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1701-Ն որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«3. Սահմանել, որ՝

1) «Օթևան» պետական ոչ առևտրային կազմակերպության հիմնական նպատակներն են՝

ա. պետական սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվելու իրավունք ունեցող անձանց (Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1069-Ն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված անձանց) կացարաններով ապահովման և այլ սոցիալական ծառայությունների տրամադրման կազմակերպումը,

բ. որպես սոցիալական բնակարանային ֆոնդ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացված շենքերի, շինությունների ընդհանուր օգտագործման ենթակա տարածքների սպասարկումը և պահպանումը,

գ. սոցիալական աջակցության ծրագրերով նախատեսված բնաիրային օգնության պահեստավորման և բաշխման ծառայությունների իրականացման ապահովումը,

դ. կանոնադրությամբ նախատեսված բնակավայրերում խնամքի կարիք ունեցող, չաշխատող (բացառությամբ տնային պայմաններում աշխատող) տարեց և (կամ) հաշմանդամություն (այդ թվում՝ համապատասխան դեղեր չգործածող, վարքային խանգարում չունեցող, անգործունակ չճանաչված՝ թեթև կամ չափավոր աստիճանի մտավոր խնդիրներ) ունեցող անձանց (այսուհետ՝ շահառուների) տնային պայմաններում օրենսդրությամբ սահմանված սոցիալական սպասարկման տրամադրումը.

2) «Օթևան» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան են՝

ա. Հայաստանի Հանրապետությունում պետական սոցիալական բնակարանային ֆոնդի պահպանման ու շահագործման ապահովումը, ինչպես նաև սոցիալական բնակարանային ֆոնդի բնակիչների տեղավորումը, համապատասխան պայմանագրի կնքումը, լուծումը, անձի կամ ընտանիքի անհատական սոցիալական ծրագրերի իրականացման ապահովումը, պայմանագրի կատարման նկատմամբ հսկողության իրականացումը և օրենսդրությամբ նախատեսված այլ սոցիալական ծառայությունների մատուցումը,

բ. մասնակցությունը սոցիալական աջակցության ծրագրերով բնաիրային օգնության պահեստավորման և բաշխման աշխատանքների կազմակերպմանը,

գ. տնային պայմաններում շահառուների կենցաղային սպասարկման, բժշկական օգնության և սպասարկման, սոցիալ-հոգեբանական և խորհրդատվական օգնության տրամադրումը.

3) «Օթևան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը կարող է իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները՝

ա. մանածագործական արտադրատեսակների արտադրություն (13), մանածագործվածքի արտադրություն (13.2), այլ մանածագործական արտադրատեսակների արտադրություն (13.9),

բ. սննդամթերքի արտադրություն (10), մասնավորապես՝ մսի մշակում և պահածոյացում, մսամթերքի արտադրություն (10.1), մրգերի և բանջարեղենի մշակում և պահածոյացում (10.3), կաթնամթերքի արտադրություն (10.5), հացի և ալյուրե հրուշակեղենի արտադրություն (10.7):»:

6. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից «Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (ներառյալ նախկին «Հանգրվան» պետական ոչ առևտրային կազմակերպության) և բնակիչների միջև կացարանի տրամադրման համար կնքված և գործող պայմանագրերի կողմ ճանաչել «Օթևան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ վերջինիս փոխանցելով կողմի բոլոր իրավունքներն և պարտականությունները:

7. «Նորքի տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել «Նորք» շուրջօրյա խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի «Նորքի տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1905-Ն որոշման մեջ և վերնագրում «Նորքի տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերը փոխարինել «Նորք» շուրջօրյա խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով:

8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի «Նորքի տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1905-Ն որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«3․ Սահմանել, որ ՝

1) «Նորք» շուրջօրյա խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հիմնական նպատակն է խնամքի կարիք ունեցող, տարեց և (կամ) հաշմանդամություն (այդ թվում՝ համապատասխան դեղեր չգործածող, վարքային խանգարում չունեցող, անգործունակ չճանաչված՝ թեթև կամ չափավոր աստիճանի մտավոր խնդիրներ) ունեցող անձանց (այսուհետ՝ շահառուների) շուրջօրյա խնամքի տրամադրումը.

2) «Նորք» շուրջօրյա խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան են՝ կազմակերպել շահառուների սննդի տրամադրումը, առաջնային բժշկական օգնության և սպասարկման տրամադրումը, սոցիալ-հոգեբանական օգնության տրամադրումը, իրավական խորհրդատվության տրամադրումը, աջակցող միջոցներով ապահովումը, բժշկասոցիալական փորձաքննությունը կամ անձի ֆունկցիոնալության գնահատումը, հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություն ուղեգրելը, ազատ ժամանցը, աշխատանքային թերապիան, ինչպես նաև անհրաժեշտ կահույքի, հագուստի, սպիտակեղենի, կոշկեղենի, անկողնային պարագաների և անձնական հիգիենայի պարագաների տրամադրումը.

3) «Նորք» շուրջօրյա խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանի հավելվածի համաձայն, կարող է իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

ա. բուսաբուծություն ու անասնաբուծություն, որսորդություն և հարակից ծառայություններ (01), մասնավորապես՝ ոչ բազմամյա մշակաբույսերի աճեցում (01.1), բազմամյա մշակաբույսերի աճեցում (01.2),

բ. սննդամթերքի արտադրություն (10), մասնավորապես՝ մրգերի և բանջարեղենի մշակում և պահածոյացում (10.3), հացի և ալյուրե հրուշակեղենի արտադրություն (10.7),

գ. մանածագործական արտադրատեսակների արտադրություն (13), մանածագործվածքի արտադրություն (13.2), այլ մանածագործական արտադրատեսակների արտադրություն (13.9),

դ․ բնակչության սոցիալական սպասարկում (87), մասնավորապես՝ անգործունակների և տարեցների սոցիալական սպասարկում՝ կացության ապահովմամբ (87.3)՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 27-ի N 1112-Ն որոշմամբ սահմանված կարգի․

ե. այլ անհատական ծառայությունների մատուցում (96), մասնավորապես՝ մանածագործական և մորթե արտադրատեսակների լվացում, մաքրում և չոր մաքրում (96.01):»։

9. «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել «Վարդենիսի շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 20-ի «Վարդենիսի տուն-ինտերնատ» պետական փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմակերպելու մասին» N 104-Ն որոշման մեջ «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերը փոխարինել «Վարդենիսի շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով:

10. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 20-ի «Վարդենիսի տուն-ինտերնատ» պետական փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմակերպելու մասին» N 104-Ն որոշման 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«5. Սահմանել, որ՝

1) «Վարդենիսի շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հիմնական նպատակն է խնամքի կարիք ունեցող տարեց և (կամ) հաշմանդամություն (այդ թվում՝ համապատասխան դեղեր գործածող, վարքային խանգարում ունեցող թեթև կամ չափավոր աստիճանի, ինչպես նաև՝ խոր կամ ծանր աստիճանի մտավոր խնդիրներ կամ հոգեկան և վարքային այլ խանգարումներ) ունեցող անձանց (այսուհետ՝ շահառուներ) շուրջօրյա խնամքի տրամադրումը.

2) «Վարդենիսի շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան են՝ շահառուների՝ սննդի տրամադրումը, առաջնային բժշկական օգնության և սպասարկման, այդ թվում՝ հոգեբուժական օգնության և սպասարկման տրամադրումը, սոցիալ-հոգեբանական օգնության, այդ թվում՝ հոգեկան առողջության վերականգնմանն ուղղված ծառայությունների, իրավական խորհրդատվության տրամադրումը, աջակցող միջոցներով ապահովումը, բժշկասոցիալական փորձաքննությունը կամ անձի ֆունկցիոնալության գնահատումը, հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություն ուղեգրելը, ազատ ժամանցի, աշխատանքային թերապիան, այդ թվում՝ սոցիալական հմտությունների և կարողությունների զարգացմանն ուղղված և այլ մասնագիտացված ծառայությունների կազմակերպումը, ինչպես նաև անհրաժեշտ կահույքի, հագուստի, սպիտակեղենի, կոշկեղենի, անկողնային պարագաների և անձնական հիգիենայի պարագաների տրամադրումը.

3) «Վարդենիսի շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանի հավելվածի համաձայն, կարող է իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

ա. բուսաբուծություն ու անասնաբուծություն, որսորդություն և հարակից ծառայություններ (01), մասնավորապես՝ ոչ բազմամյա մշակաբույսերի աճեցում (01.1), բազմամյա մշակաբույսերի աճեցում (01.2), տնկիների և այլ տնկանյութերի աճեցում (01.3), անասնաբուծություն (01.4),

բ. սննդամթերքի արտադրություն (10), մասնավորապես՝ մսի մշակում և պահածոյացում, մսամթերքի արտադրություն (10.1), մրգերի և բանջարեղենի մշակում և պահածոյացում (10.3), կաթնամթերքի արտադրություն (10.5), հացի և ալյուրե հրուշակեղենի արտադրություն (10.7),

գ. մանածագործական արտադրատեսակների արտադրություն (13), մանածագործվածքի արտադրություն (13.2), այլ մանածագործական արտադրատեսակների արտադրություն (13.9),

դ․ բնակչության սոցիալական սպասարկում (87), մասնավորապես՝ մտավոր թերզարգացած, հոգեկան խանգարումներով կամ ֆիզիկական թերություններով անձանց, գինեմոլների և թմրամոլների սոցիալական սպասարկում՝ կացության ապահովմամբ (87.2), անգործունակների և տարեցների սոցիալական սպասարկում՝ կացության ապահովմամբ (87.3)՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 27-ի N 1112-Ն որոշմամբ սահմանված կարգի,

ե. այլ անհատական ծառայությունների մատուցում (96), մասնավորապես՝ մանածագործական և մորթե արտադրատեսակների լվացում, մաքրում և չոր մաքրում (96.01)։»:

11. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 20-ի N 104-Ն որոշման 6-րդ կետը։

12. «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել «Ձորակ» շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի ապրիլի 2-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երևանի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 26-ի N 890-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 381-Ն որոշման մեջ «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերը փոխարինել «Ձորակ» շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով:

13. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի ապրիլի 2-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երևանի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվա կանի հուլիսի 26-ի N 890-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 381-Ն որոշման 2-րդ կետի 1-ին, 2-րդ և 5-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1) «Ձորակ» շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ կազմակերպություն) հիմնական նպատակն է խնամքի կարիք ունեցող տարեց և (կամ) հաշմանդամություն (այդ թվում՝ համապատասխան դեղեր գործածող, վարքային խանգարում ունեցող թեթև կամ չափավոր աստիճանի, ինչպես նաև՝ խոր կամ ծանր աստիճանի մտավոր խնդիրներ կամ հոգեկան և վարքային այլ խանգարումներ) ունեցող անձանց (այսուհետ՝ շահառուներ) շուրջօրյա խնամքի տրամադրումը.

2) կազմակերպության գործունեության առարկան են՝ շահառուների՝ սննդի տրամադրումը, առաջնային բժշկական օգնության և սպասարկման, այդ թվում՝ հոգեբուժական օգնության և սպասարկման տրամադրումը, սոցիալ-հոգեբանական օգնության, այդ թվում՝ հոգեկան առողջության վերականգնմանն ուղղված ծառայությունների, իրավական խորհրդատվության տրամադրումը, աջակցող միջոցներով ապահովումը, բժշկասոցիալական փորձաքննությունը կամ անձի ֆունկցիոնալության գնահատումը, հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություն ուղեգրելը, ազատ ժամանցի, աշխատանքային թերապիան, այդ թվում՝ սոցիալական հմտությունների և կարողությունների զարգացմանն ուղղված և այլ մասնագիտացված ծառայությունների կազմակերպումը, ինչպես նաև անհրաժեշտ կահույքի, հագուստի, սպիտակեղենի, կոշկեղենի, անկողնային պարագաների և անձնական հիգիենայի պարագաների տրամադրումը․

5)ուղղ. կազմակերպությունը, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանի հավելվածի համաձայն, կարող է իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

ա. բուսաբուծություն ու անասնաբուծություն, որսորդություն և հարակից ծառայություններ (01), մասնավորապես՝ ոչ բազմամյա մշակաբույսերի աճեցում (01.1), բազմամյա մշակաբույսերի աճեցում (01.2), տնկիների և այլ տնկանյութերի աճեցում (01.3), անասնաբուծություն (01.4),

բ. սննդամթերքի արտադրություն (10), մասնավորապես՝ մսի մշակում և պահածոյացում, մսամթերքի արտադրություն (10.1), մրգերի և բանջարեղենի մշակում և պահածոյացում (10.3), կաթնամթերքի արտադրություն (10.5), հացի և ալյուրե հրուշակեղենի արտադրություն (10.7),

գ. մանածագործական արտադրատեսակների արտադրություն (13), մանածագործվածքի արտադրություն (13.2), այլ մանածագործական արտադրատեսակների արտադրություն (13.9),

դ․ բնակչության սոցիալական սպասարկում (87), մասնավորապես՝ մտավոր թերզարգացած, հոգեկան խանգարումներով կամ ֆիզիկական թերություններով անձանց, գինեմոլների և թմրամոլների սոցիալական սպասարկում՝ կացության ապահովմամբ (87.2), անգործունակների և տարեցների սոցիալական սպասարկում՝ կացության ապահովմամբ (87.3)՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 27-ի N 1112-Ն որոշմամբ սահմանված կարգի,

ե. այլ անհատական ծառայությունների մատուցում (96), մասնավորապես՝ մանածագործական և մորթե արտադրատեսակների լվացում, մաքրում և չոր մաքրում (96.01)։»։

14. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 2-ի «Հանգրվան» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու, Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 1009-Ն որոշման 2.2-րդ, 2.3-րդ կետերը ճանաչել ուժը կորցրած:

15. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությանը հանձնված խնամք և սպասարկում իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպությունների հաստիքային միավորների չափորոշիչները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 31-ի N 730-Ն և N 815-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 1292-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետը և N 3 հավելվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 31-ի «Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1701-Ն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերությունը, 3-րդ կետի 2-րդ ենթակետի «գ» պարբերությունը՝ 2024 թվականի հունվարի 1-ից:

16. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝

1) վեցամսյա ժամկետում հաստատել «Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոն» և «Օթևան» պետական ոչ առևտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվող և սեփականության իրավունքով հանձնվող գույքերի կազմերը․

2) երկամսյա ժամկետում հաստատել «Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոն», «Նորք» շուրջօրյա խնամքի կենտրոն», «Վարդենիսի շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոն», «Ձորակ» շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոն» և «Օթևան» պետական ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրությունների լրացումները և փոփոխությունները և դրանք սահմանված կարգով ներկայացնել պետական գրանցման.

3) եռամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ՝ պետական բյուջեում փոփոխություններ կատարելու վերաբերյալ․

4) ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ այլ գործողությունների կատարումը, այդ թվում՝ «Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից «Օթևան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սոցիալական բնակարանային ֆոնդի սպասարկման, կացարաններով ապահովման և այլ սոցիալական ծառայությունների տրամադրման հետ կապված փաստաթղթերի հանձնում-ընդունումը և սույն որոշման 7-րդ, 9-րդ և 12-րդ կետերում նշված մյուս պետական ոչ առևտրային կազմակերպությունների հետ կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրերում սույն որոշումից բխող փոփոխությունների իրականացումը։

17. «Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոն», «Նորք» շուրջօրյա խնամքի կենտրոն», «Վարդենիսի շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոն», «Ձորակ» շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոն» և «Օթևան» պետական ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրությունների փոփոխությունները և լրացումները Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցման, նոր կնիքի ձեռքբերման, ինչպես նաև «Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոն» և «Օթևան» պետական ոչ առևտրային կազմակերպություններին ամրացվող անշարժ գույքի նկատմամբ իրավունքի գրանցման և սույն որոշումից բխող այլ գործողությունների իրականացման հետ կապված ծախսերը կատարել նշված կազմակերպությունների պահպանման համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին:

18. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի «Սոցիալական փաթեթի հատկացման կարգը և փաթեթի մեջ մտնող ծառայությունների բովանդակությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1917-Ն և N 1923-Ն, ինչպես նաև 2012 թվականի ապրիլի 19-ի N 594-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1691-Ն որոշման N 1 հավելվածի 2-րդ կետի 6-րդ ենթակետի «ժգ» պարբերության «Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը» բառերը փոխարինել «Օթևան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը» բառերով։

19. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 6-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության սպասարկման կենտրոնի գործառույթներն իրականացնող հանրային ծառայությունների միասնական գրասենյակների և քաղաքացիների սպասարկման ոլոր տում գործառույթներ իրականացնող այլ սուբյեկտների ցանկը և նստավայրերը հաստատելու մասին» N 1264-Ն որոշման N 2 հավելվածի «Երևանի N 1 տունինտերնատ» ՊՈԱԿ» բառերը փոխարինել «Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոն» ՊՈԱԿ» բառերով։

20. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի «Այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցնելու վայրերի (կազմակերպությունների), ծառայության իրականացումը կազմակերպող և վերահսկող լիազոր մարմինների և այլընտրանքային աշխատանքային ծառայության ընթացքում կատարվող աշխատանքների ցանկերը հաստատելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 25-ի N 940-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N 796-Ն որոշման N 1 հավելվածի «Երևանի N 1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ» բառերը փոխարինել «Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոն» ՊՈԱԿ» բառերով, «Նորքի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ» բառերը՝ «Նորք» շուրջօրյա խնամքի կենտրոն» ՊՈԱԿ» բառերով, իսկ «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ» բառերը՝ «Վարդենիսի շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոն» ՊՈԱԿ» բառերով։

21. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 665-Ն որոշման N 9 հավելվածում «Նորքի տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերը փոխարինել «Նորք» շուրջօրյա խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերով, իսկ «Թիվ 1 տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերը՝ «Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերով։

22. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

29.12.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 դեկտեմբերի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան