ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ
ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 դեկտեմբերի 2022 թվական թիվ 233-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասի, 33-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2023 թվականի բյուջեն՝ համաձայն 1-6 հավելվածների:
1) եկամուտների գծով՝ 3746921.0 հազար Հայաստանի Հանրապետության դրամ
2) ծախսերի գծով՝ 4069725.8 հազար Հայաստանի Հանրապետության դրամ
(1-ին կետը փոփ. 16.02.23 թիվ 11-Ն, 31.03.23 թիվ 48-Ն, 04.07.23 թիվ 75-Ն, 15.09.23 թիվ 145-Ն, 22.11.23 թիվ 187-Ն, 21.12.23 թիվ 210-Ն)
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին.
1) կատարելու բյուջեով իրականացվող յուրաքանչյուր ծրագրի գծով սահմանված գումարի 15 % չափաքանակը չգերազանցող ներքին վերաբաշխումներ՝ ըստ տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների միջև
2) սահմանել, որ բյուջեով նախատեսված ծախսային ծրագրերի միջև վերաբաշխումների գումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել այդ ծրագրերի համար հաստատված ընդհանուր գումարի 15 %-ը:
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու անդամներ`
Կողմ -14 | Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
Մ. ԱՌԱՔԵԼՅԱՆ Հ. ԱՌԱՔԵԼՅԱՆ Կ. ԱՐՇԱԿՅԱՆ Հ. ԳԵՎՈՐԳՅԱՆ Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ Ա. ԴՐՄԵՅԱՆ Ա. ԻԳԻԹՅԱՆ Ս. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Լ. ՂԱԶԱՐՅԱՆ Ա. ՄԱԹԵՎՈՍՅԱՆ Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆ Ա. ՄԿՐՏՉՅԱՆ Գ. ՄԿՐՏՉՅԱՆ Ա. ՄՔՈՅԱՆ |
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան |
Ա. Իգիթյան |
26 դեկտեմբերի 2022 թվական գյուղ Ախուրյան |
(հավելվածները խմբ. 16.02.23 թիվ 11-Ն, 31.03.23 թիվ 48-Ն, , 04.07.23 թիվ 75-Ն, 15.09.23 թիվ 145-Ն, 22.11.23 թիվ 187-Ն, 21.12.23 թիվ 210-Ն)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
21.12.2023, թիվ 210-Ն | 28.12.2023, թիվ 233-Ն | |
22.11.2023, թիվ 187-Ն | 28.11.2023, թիվ 233-Ն | |
15.09.2023, թիվ 145-Ն | 21.09.2023, թիվ 233-Ն | |
04.07.2023, թիվ 75-Ն | 11.07.2023, թիվ 233-Ն | |
31.03.2023, թիվ 48-Ն | 01.04.2023, թիվ 233-Ն | |
16.02.2023, թիվ 11-Ն | 06.03.2023, թիվ 233-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|