ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ
ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 դեկտեմբերի 2023 թվական թիվ 209-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի, 32-րդ հոդվածի 5-րդ մասի, 33-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթներով՝
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2024 թվականի բյուջեն` համաձայն թիվ 1-6 հավելվածների.
1) եկամուտների գծով՝ 2,668,100.0 (երկու միլիարդ վեց հարյուր վաթսունութ միլիոն մեկ հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ,
2) ծախսերի գծով՝ 2,668,100.0 (երկու միլիարդ վեց հարյուր վաթսունութ միլիոն մեկ հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ:
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին.
1) կատարելու բյուջեով իրականացվող յուրաքանչյուր ծրագրի գծով սահմանված գումարի 15 % չափաքանակը չգերազանցող ներքին վերաբաշխումներ՝ ըստ տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների միջև,
2) սահմանել, որ բյուջեով նախատեսված ծախսային ծրագրերի միջև վերաբաշխումների գումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել այդ ծրագրերի համար հաստատված ընդհանուր գումարի 15 %-ը:
3.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու անդամներ`
Կողմ -20
Ֆ. ԱՆՏՈՆՅԱՆ Ա․ ԱՅՎԱԶՅԱՆ Հ. ԱՌԱՔԵԼՅԱՆ Մ. ԱՌԱՔԵԼՅԱՆ Վ․ ԱՐՇԱԿՅԱՆ Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ Շ․ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ Վ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Ս. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Ա. ՉԱԼՈՅԱՆ Ս. ՍԻՄՈՆՅԱՆ Մ․ ՄԱԹՈՍՅԱՆ Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆ Զ. ՄԱՆՈՒԿՅԱՆ Ա. ՄԿՐՏՉՅԱՆ Գ. ՄԿՐՏՉՅԱՆ Մ. ՄՆԱՑՅԱՆ Ն. ՄՈՒՇԵՂՅԱՆ Կ. ՆԵՐՍԻՍՅԱՆ Թ. ՍՈՒՎԱՐՅԱՆ |
Դեմ - 2 Ա․ ԴՐՄԵՅԱՆ Ա. ԻԳԻԹՅԱՆ |
Ձեռնպահ - 2 Հ. ԳԵՎՈՐԳՅԱՆ Ա. ՄՔՈՅԱՆ |
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան |
Զ. ՄԱՆՈՒԿՅԱՆ |
21 դեկտեմբերի 2023 թվական գյուղ Ախուրյան |
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Կարգավորման ենթակա ոլորտը
«Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին» համայնքի ավագանու որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի, 32-րդ հոդվածի 5-րդ մասի, 33-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթների պահանջների կատարումով։ Ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2024 թվականի բյուջեն ուղղված է համայնքի հնգամյա զարգացման և 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրով սահմանված դրույթների իրականացմանը, ապահովելով օրենսդրությամբ սահմանված լիազորությունների շրջանակում տեղական ինքնակառավարման մարմինների կողմից համայնքի բնակչության բարեկեցության բարձրացմանը:
2.Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
Բյուջեի կազմման հիմքում ընկած են խնայողականությունը, հաշվեկշռվածությունը, արդյունավետությունը և հստակեցումը: Բյուջեն լինելով համայնքի եկամուտների ձևավորման ու ծախսերի կատարման տարեկան ֆինանսական ծրագիր, ուղղված է ՏԻՄ-ին օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում համայնքային ծրագրերի իրականացմանը: Եկամտային և ծախսային հատվածներում կանխատեսումներն ու ծրագրավորումները իրականացվում են յուրաքանչյուր մասի համար առանձին: Համայնքի բյուջեի պլանավորումն իրականացվել է եկամուտների և ծախսերի ֆինանսական կառավարման միջակայքային (բարձր և ցածր) և ռեգրեսիոն մեթոդներով՝ վերջին երեք տարիների ընթացքում համայնքային բյուջե հաշվեգրված և փաստացի մուտքագրված եկամուտների հոսքի և առկա բազաների հիման վրա:
3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը.
«Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին» համայնքի ավագանու որոշման նախագիծը ընդունելու արդյունքում ակնկալվում է եկամուտների և ծախսերի արդյունավետ կառավարում (ֆինանսական ճիշտ կառավարում), ոլորտային տարբեր ծրագրերի իրականացման պլանավորված մոտեցում և արդյունքների ձեռքբերում: Կապահովվի բյուջետային ծրագրի միջոցառումների ու գործողությունների կատարման թափանցիկությունն ու վերահսկման արդյունավետությունը:
Համայնքի բյուջետավարումը կդադարի դիտարկվել որպես ֆինանսական պլանի կազմում ու կատարում, առավել կկարևորվեն բնակչությանը համայնքային որակյալ ծառայությունների մատուցումը և համայնքի խնդիրների աստիճանական լուծումը:
Կարևորելով մասնակցային գործընթացները տեղական ինքնակառավարման համակարգում՝ բյուջետավորման այս ձևաչափով կամրագրվեն հաշվետվողականությունը, շարունակականությունը, ծրագրերի առաջնահերթությունների հստակ սահմանումը, բյուջետավարման գործառույթների հստակ բաշխումը, չափելիությունը:
4. Իրավական ակտի նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը
Քանի որ համայնքի բյուջեն` տեղական ինքնակառավարման մարմնին` Սահմանադրությամբ և օրենքներով վերապահված լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ դրամական միջոցների ձևավորման և ծախսման որոշակի ժամանակահատվածի ֆինանսական ծրագիր է, որով սահմանվում են եկամուտների և ծախսերի կատարման նորմատիվները, հետևաբար բյուջեն հաստատելու վերաբերյալ ավագանու որոշման նախագիծը կրում է նորմատիվ բնույթ՝ պարունակելով վարքագծի պարտադիր կանոններ համայնքապետարանի աշխատակազմի, ենթակա կազմակերպություններ, համայնքի տարածքում գործունեություն ծավալող իրավաբանական անձանց և տնտեսվարող սուբյեկտների, համայնքի բնակիչների համար և ուղղված է կարգավորելու ՏԻՄ-ի վարած քաղաքականությունը ֆինանսական պլանավորում՝ եկամուտներ ակնկալող և ծախսեր պահանջող բոլոր ոլորտներում:
համայնքի ղեկավար` |
Զ. ՄԱՆՈՒԿՅԱՆ |
ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ, ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ՀԱՎԵԼՈՒՐԴԻ ԿԱՄ ԴԵՖԻՑԻՏԻ (ՊԱԿԱՍՈՒՐԴԻ) ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ
ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ՄՈՒՏՔԵՐԻ, ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ՀԱՎԵԼՈՒՐԴԻ ԿԱՄ ԴԵՖԻՑԻՏԻ (ՊԱԿԱՍՈՒՐԴԻ) ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ
2022 թվականի հաստատված ցուցանիշներ՝
Համայնքի 2023 թվականի բյուջեն` հաստատված համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբեր 26-ի N233-Ն որոշմամբ
2024 թվականի կանխատեսվող ցուցանիշներ՝
եկամուտների գծով՝ 2,668,100.0 (երկու միլիարդ վեց հարյուր վաթսունութ միլիոն մեկ հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ
ծախսերի գծով՝ 2,668,100.0 (երկու միլիարդ վեց հարյուր վաթսունութ միլիոն մեկ հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ
«Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքներով
ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ՄՈՒՏՔԵՐԻ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ
(հազար դրամ) |
Հ/հ |
ՄՈՒՏՔԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ |
2022թ.* փաստացի |
2023թ. հաստ. |
2024թ. կանխ. |
2024թ. 2023թ. նկատ. արտահայտ-ված/ հազար դրամով/ |
Ծանուցում |
1. |
ԸՆԴԱՄԵՆԸ ՄՈՒՏՔԵՐ |
2120829.5 |
3072142.9 |
2668100.0 |
-404042,9 |
|
2. |
Հողի հարկ համայնքների վարչական տարածքներում գտնվող հողի համար |
59373.5 |
34490.1 |
13317.1 |
-21173,0 |
|
3. |
Անշարժ գույքի հարկ |
92167.7 |
156995.3 |
159967.6 |
2972,3 |
Համաձ.ՀՕ –233 հոդվածի և կատարվել է բազային ճշտումներ |
4. |
Գույքահարկ փոխադրամիջոցների համար |
208132.8 |
215,015.8 |
224012.7 |
8996,9 |
Նոր գրանցված տրանսպ միջ.հաշվին |
5. |
Տեղական տուրքեր, որից` |
8794.1 |
7912.6 |
8267.8 |
355,0 |
Ավելացել է նոր բաց սպասարկման կենտ.հաշվին |
6. |
Համայնքի վարչական տարածքում ոգելից և ալկոհոլային խմիչքների կամ օրենքով սահմանված սահմանափակումներին համապատասխան ծխախոտային վաճառքի թույլտվության համար |
3930.2 |
3340.0 |
3456.0 |
116,0 |
|
7. |
Համայնքի վարչական տարածքում առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտներին, խաղատներին և բաղնիքներին (սաունաներին), ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար |
0 |
100.0 |
124.0 |
24,0 |
|
8. |
հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվության համար |
158.8 |
480.0 |
480.0 |
0 |
|
9. |
Հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվության համար |
3027.2 |
2800.0 |
2600.0 |
-200,0 |
|
10. |
Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների և ոչ հիմնական շինությունների շինարարության թույլտվության համար և քանդման |
746.2 |
250.0 |
250.0 |
0 |
|
11. |
գերեզմանատան կազմակերպման և շահագործման թույլտվության համար |
750.0 |
750.0 |
750.0 |
0 |
|
12. |
համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար |
181.7 |
192.6 |
607.8 |
415,2 |
նոր գովազդ. թույլտվ.տրամադ. |
13. |
Քաղաքացիական կացության ակտեր գրանցելու, դրանց մասին քաղաքացիներին կրկնակի վկայականներ |
3486.2 |
2500.0 |
3300.0 |
800,0 |
2023թ փաստացի մուտք. |
14. |
Պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաներ |
1156530.9 |
1500856.0 |
2063050.6 |
562194,6 |
|
15. |
Պետության կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի ֆինանսավորման համար պետական բյուջեից ստացվող միջոցներ |
1999.0 |
1999.0 |
1999.0 |
0 |
|
16. |
Պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ) |
182814.9 |
950982.9 |
0 |
-950982,9 |
Ֆոնդային ծախսեր չի նախատ. |
17. |
Կապիտալ ոչ պաշտոնական դրամաշնորհներ |
13735.6 |
0 |
0 |
||
18. |
Տեղական վճարներ ,որից` |
70903.3 |
123274,8 |
112329.0 |
-10945,8 |
|
19. |
Համայնքի կողմից աղբահանության վճար վճարողների համար աղբահանության աշխատանքները կազմակերպելու համար |
26285.5 |
54574,6 |
54079.3 |
-495,3 |
Պակասել է պայմ.բնակչ. փաստացի թվի նվազմամբ |
20. |
Համայնքի կողմից կառավարվող բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերի կատարման համար |
2757.9 |
2393,7 |
2407.7 |
14,0 |
|
21. |
Համայնքային ենթակայության մանկապարտեզի ծառայությունից օգտվողների համար |
33916.4 |
46420,5 |
44100.0 |
-2140,5 |
Պակասել է համձ.ավագանու 23.03.22թ թիվ 42-Ա արտոն.որշման |
22. |
Համայնքային ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատությունների |
7835.0 |
8836,0 |
10692.0 |
1856 |
նոր խմբերի համալրումով |
23. |
Համայնքի կողմից կազմակերպվող մրցույթների և աճուրդների մասնակցության համար և շին. թույլտվություն |
91.2 |
1050,0 |
1050.0 |
0 |
|
24. |
Համայնքի վարչական տարածքում ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների օրինականացման համար վճարներ |
17.3 |
10000,0 |
5000.0 |
-5000 |
2023թ փաստացի մուտք. |
25. |
Վարչական իրավախախտումների համար տեղական ինքնակառավարման մարմինների կողմից պատասխանատվության միջոցների կիրառումից եկամուտներ |
3042.0 |
3000,0 |
1000.0 |
-2000 |
2023թ փաստացի մուտք. |
26. |
Օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված` համայնքի բյուջեի մուտքագրման ենթակա այլ եկամուտներ |
27986.3 |
10036,0 |
5000.0 |
-5036 |
2023թ փաստացի մուտք. |
27. |
Գույքի վարձակալությունից եկամուտներ, որից` |
75957.4 |
65080,4 |
70856.2 |
5775,8 |
Վարձակ. նոր պայմ. պայմանավորված |
28. |
Համայնքի սեփականություն համարվող հողերի վարձակալության վարձավճարներ |
65213.1 |
56745,2 |
57849.4 |
1104,2 |
|
29. |
Համայնքի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն համարվող հողերի վարձակալության վարձավճարներ |
3025.6 |
3251,6 |
3597.8 |
346,2 |
|
30. |
Այլ գույքի վարձակալությունից մուտքեր |
7718.7 |
5083.6 |
9409.0 |
4325,4 |
|
31. |
Հավելուրդ /պակասուրդ/ֆինանսավ. |
215905.9 |
0 |
0 |
0 |
ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ
ա) ըստ գործառական դասակարգման
(հազար դրամ) |
Հ/հ |
ԾԱԽՍԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ |
2022թ. փաստ. |
2023թ. հաստ. |
2024թ.կանխ |
|
Ծանուցում |
2024թ. 2023թ. նկատ. արտահայտված/ հազար դրամով / |
||||||
ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ |
2120829.5 |
3072142.9 |
2668100,0 |
-404042.9 |
||
1. |
Օրենսդիր և գործադիր մարմիններ,պետական կառավարում |
567743.4 |
674000.0 |
715000,0 |
41000.0 |
|
2. |
Ընդհանուր բնույթի ծառայություններ |
3779.8 |
3999.0 |
5851,0 |
1852.0 |
|
3. |
Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող) |
293731.8 |
204825.0 |
275000,0 |
70175 |
|
4. |
Գյուղատնտեսություն |
15382.3 |
15000.0 |
12500,0 |
-2500 |
|
5. |
Քաղաքացիական պաշտպանություն |
0 |
0 |
8000,0 |
8000 |
|
6. |
Վառելիք և էներգետիկա |
|||||
7. |
ճանապարհային տրանսպորտ |
358394.3 |
320426.9 |
75000,0 |
-245426.9 |
|
8. |
Աղբահանում |
82844.4 |
85402.0 |
107000,0 |
21598 |
|
9. |
Հողի օտարումից մուտքեր |
-26876.9 |
-20027.7 |
0 |
-20027.7 |
|
10. |
Շրջակա միջավայրի պաշտպանություն (այլ դասերին չպատկանող) |
6054.6 |
10050.0 |
20000,0 |
9950.0 |
|
11. |
Ջրամատակարարում |
82283.0 |
284722.3 |
43000,0 |
-241722.3 |
|
12. |
Փողոցների լուսավորում |
55333.4 |
72680.0 |
70000,0 |
-2680.0 |
|
13. |
Բնակարանային շինարարության և կոմունալ ծառայություններ (այլ դասերին չպատկանող) |
3594.0 |
6520.0 |
40000,0 |
33480.0 |
|
14. |
Մշակութային ծառայություններ/ գրադարաններ/ |
22953.7 |
43510.0 |
0 |
-43510 |
|
15. |
Այլ մշակութային կազմակերպություններ |
6049.0 |
7000.0 |
8000,0 |
1000.0 |
|
16. |
Նախադպրոցական և տարրական ընդհանուր կրթություն |
489219.1 |
1028193.4 |
485235,7 |
-542957.7 |
|
17. |
Արտադպրոցական դաստիարակություն |
139581.8 |
179541.0 |
229893,3 |
50352.3 |
|
18. |
Սոցիալական պաշտպանություն |
15593.1 |
25000.0 |
40000,0 |
15000.0 |
|
19. |
ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ |
5171.4 |
131301.0 |
533620,0 |
402319.0 |
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
2022թ |
2023թ |
2024թ |
տարբեր |
% |
|||
ԸՆԴԱՄԵՆԸ |
2 152 082.2 /երկու միլիարդ հարյուր հիսուն երկու մլն ութսուներկու հազար երկու հարյուր/դր. |
3 072 142.9 /երեք միլիարդ յոթանասուն-երկու միլի.մեկ հարյուր քառասուն-երկու հազար ինը հարյուր/ |
2668100.0/երկու միլիարդ վեց հարյուր վաթսունութ միլիոն հարյուր հազար/ |
-404042.9 |
86,84% |
Նախն. բյուջ. ֆոնդային ծախսեր պլանավ. չեն | |
Պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաներ |
1156211.0/մեկ միլիարդ հարյուր հիսունվեց մլն երկու հարյուր տասնմեկ հազար/դր. |
1,500,856.0 /Մեկ միլիարդ հինգ հարյուր միլիոն ութ հարյուր հիսունվեց հազար/դր. |
2063050.6/երկու միլիարդ վաթսուներեք միլիոն հիսուն հազար վեց հարյուր դրամ |
5652194.6 |
137.45% |
Դոտացիան ավելաց է կառավար. որոշումով | |
Պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ) |
356487.0/երեք հարյուր հիսունվեց միլիոն չորս հարյուր ութսունյոթ հազար/ դր. |
950,982.9 /ինը հարյուր հիսուն միլիոն ինը հարյուր ութսուներկու հազար/դր |
0 /զրօ/ |
0 |
ֆոնդային ծախսեր պլանավ. չեն | ||
Պետության կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի ֆինանսավորման համար պետական բյուջեից ստացվող միջոցներ |
1,999.0 /մեկ միլիոն ինը հարյուր իննսունինը հազար/դր. |
1,999.0 /մեկ միլիոն ինը հարյուր իննսունինը հազար/դր |
1,999.0 /մեկ միլիոն ինը հարյուր իննսունինը/ հազար/դր |
100% |
|||
Սեփական եկամուտներ |
637385.2 /վեց հարյուր երեսունյոթ մլն երեք հարյուր ութսունհինգ հազար երկու հարյուր/դր. |
618305.0 /վեց հարյուր տասնութ միլիոն երեք հարյուր հինգ հազար/դր |
603050.4 /վեց հարյուր երեք միլիոն հիսուն հազար չորս հարյուր դրամ/ |
97.53% |
Պակաս է կատարված ճշտ. |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՈՒՂԵՐՁԸ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2024 թվականի բյուջեն մշակվել է` հիմք ընդունելով Ախուրյան համայնքի 2022-2026 թվականների հնգամյա զարգացման և 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրերը:
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի գործունեությունը մեծապես կախված է բյուջետային գործընթացի ճիշտ կազմակերպումից, բյուջեի եկամուտների հավաքագրումից և միջոցների խնայողական օգտագործումից:
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2024 թվականի զարգացման հիմնական ուղղություններում առաջնահերթ և գերակա են համարվելու դեռևս չկատարված, շարունակական և նոր ծրագրերը: Դրանք միտված են լինելու համայնքի վարչական տարածքների համաչափ և կայուն զարգացմանը, բարեկարգ, հարմարավետ և մատչելի միջավայրի ձևավորմանը և բնակչության կենսական շահերի ապահովմանը։
Ախուրյան համայնքի 2024 թվականի բյուջետային տարվա հիմնական զարգացման ուղղություններն են՝
● Բարելավել համայնքի ֆինանսական վիճակը՝ ճշտելով անշարժ գույքի և փոխադրամիջոցների հարկերի բազաները և բարձրացնել սեփական եկամուտների հավաքագրման մակարդակը:
● Հանրային լսումների, հարցումների և քննարկումների միջոցով ապահովել համայնքի ազգաբնակչությանը հուզող հանրային նշանակություն ունեցող հարցերի գծով որոշումների կայացմանը, ապահովելով ազգաբնակչության կողմից մասնակցային կառավարման մշակույթի ձևավորմանը:
● Բարձրացնել բնակչությանը մատուցվող համայնքայի ծառայությունների մակարդակը և որակը:
● Իրականացնել կրթության, մշակույթի և սպորտի բնագավառների համայնքային ենթակառուցվածքների պահպանման, ազգաբնակչությանը մատուցվող ծառայությունների որակի բաձրացմանը, նախակրթական նոր օբյեկտների շահագործում, գործող նախակրթական և մշակութային օբյեկտների նորոգման, ջեռուցման համակարգերի վերականգնման, գույքային վերազինման և այլ աշխատանքներ:
● Կապիտալ ներդրումներ կատարել համայնքի բնակարանային-կոմունալ տնտեսության բարելավման բնագավառում:
● Աշխուժացնել համայնքի մշակութային, հասարակական կյանքը:
● Իրականացնել սոցիալական տարաբնույթ ծրագրեր:
● Համայնքի բնակչների սոցիալական պաշտպանության ապահովման նպատակով համայնքի նախադպրոցական, ծառայություններից օգտվող համայնքի սոցիալապես անապահով, բազմազավակ, ծնողազուրկ ընտանիքներին մասնակի, իսկ առանձին դեպքերում ամբողջությամբ ազատել տեղական վճարներից:
● Իրականացնել արդյունավետ և թափանցիկ կառավարում։
● Խթանել համայնքի մասնակցությունը սուբվենցիոն ներդրումային ծրագրերի, ձևավորել կառավարման նոր մշակույթ։
Ախուրյան համայնքի 2024 թվականի զարգացման հիմնական ուղղությունները միտված են բնակչության կենսական շահերի ապահովմանը, շրջակա միջավայրի պահպանմանը, համայնքի հարմարավետ ու բարեկեցիկ միջավայրի ստեղծմանը, համայնքային ենթակառուցվածքների արդիականացմանն ու զարգացմանը, ինչպես նաև համայնքի բնակավայրերի գլխավոր հատակագծին համապատասխան քաղաքաշինական ծրագրերի իրականացմանը:
Դիմում եմ համայնքի բնակչությանը, ավագանու անդամներին, համայնքային կազմակերպությունների աշխատակիցներին՝ 2024 թվականի բյուջեի միջոցների գոյացման, դրանց նպատակային օգտագործման, բյուջեի կատարման և վերահսկման ուղղությամբ ցուցաբերել շահագրգիռ մոտեցում:
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան |
Զ. ՄԱՆՈՒԿՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 դեկտեմբերի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
11.09.2024, թիվ 183-Ն | 23.09.2024, թիվ 209-Ն | |
21.05.2024, թիվ 101-Ն | 06.06.2024, թիվ 209-Ն | |
12.04.2024, թիվ 68-Ն | 27.04.2024, թիվ 209-Ն | |
15.02.2024, թիվ 17-Ն | 22.02.2024, թիվ 209-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|