ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 935-Ա
ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ԹԻՎ 2 ՄՍՈՒՐ-ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից իրականացվող՝ 68,517,765 դրամ ընդհանուր արժողությամբ «Նոյեմբերյանի թիվ 2 մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության շենքի վերանորոգում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից (ՀՎՀՀ` 02517115) «Կանակա» բաց բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 06901369) 2023 թվականի դեկտեմբերի 4-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է մանկապարտեզի երկրորդ մասնաշենքի վերանորոգման և երրորդ մասնաշենքի մասնակի վերանորոգման աշխատանքների իրականացում՝ 68,517,765 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
25.12.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 935-Ա որոշման |
ԾՐԱԳԻՐ
«ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ԹԻՎ 2 ՄՍՈՒՐ- ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ»
1. |
Ծրագրի նպատակը |
Ծրագրի նպատակն է վերանորոգել «Նոյեմբերյանի թիվ 2 մսուր- մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության թիվ 2 մասնաշենքը և մասնակի վերանորոգել թիվ 3 մասնաշենքը, որի արդյունքում կստեղծվեն հարմարավետ պայմաններ մանկապարտեզի սաների առօրյան կազմակերպելու համար: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
Հայ օգնության Ֆոնդ, Նյու Յորք, ԱՄՆ |
4. |
Ծրագիրը կատարողը |
Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղ, (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան 0010, Խորենացու փողոց 22, ՀՎՀՀ՝ 02517115) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետություն, Տավուշի մարզ, քաղ. Նոյեմբերյան, Կամոյի փողոց 10 Բնագավառը՝ սոցիալական |
6. |
Ծրագրի բյուջեն |
68,517,765 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
«Նոյեմբերյանի թիվ 2 մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն (Հայաստանի Հանրապետություն, Տավուշի մարզ, քաղ. Նոյեմբերյան, Կամոյի փողոց 10, ՀՎՀՀ՝ 07401804) |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2024 թվականի հունվարի 8-ից մինչև 2024 թվականի օգոստոսի 30-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների նկարագրություն՝ 1) 2-րդ մասնաշենքերի տանիքի վերակառուցում, ջրհորդանների և ջրթափ խողովակների տեղադրում. 2) մետաղական կարկասով գիպսոկարտոնե միջնապատերի կառուցում. 3) նոր դռների և պատուհանների տեղադրում. 4) լամինատե և կերամոգրանիտե հատակների պատրաստում. 5) պատերի և առաստաղի սվաղ ու ներքին հարդարման աշխատանքներ. 6) սանտեխնիկայի տեղադրում. 7) էլեկտրալուսավության աշխատանքներ. 8) արտաքին աստիճանների և մայթերի կառուցում: Բյուջե՝ 68,517,765 դրամ Նախատեսվում է իրականացնել 2024 թվականի հունվարի 8-ից մինչև 2024 թվականի օգոստոսի 30-ն ընկած ժամանակահատվածում: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
«Նոյեմբերյանի թիվ 2 մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության շենքի շինվերանորոգման աշխատանքների ծառայությունների ձեռքբերում - 68,517,765 դրամ։ |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Ծրագրի իրականացման շրջանակներում Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղը համագործակցելու է Տավուշի մարզպետի աշխատակազմի և Նոյեմբերյանի համայնքապետարանի հետ: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Վերահսկողությունը կատարվելու է Հայ օգնության Ֆոնդի հոգաբարձուների խորհրդի կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով բարեգործության ոլորտը համակարգող լիազորված մարմնին կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
25.12.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|