Գլխավոր տեղեկություն
Համար
N 935-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.12.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՆԻԱԺ 2020.06.30/2(67)
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
25.12.2023
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.12.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 935-Ա

 

ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ԹԻՎ 2 ՄՍՈՒՐ-ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից իրականացվող՝ 68,517,765 դրամ ընդհանուր արժողությամբ «Նոյեմբերյանի թիվ 2 մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության շենքի վերանորոգում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից (ՀՎՀՀ` 02517115) «Կանակա» բաց բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 06901369) 2023 թվականի դեկտեմբերի 4-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է մանկապարտեզի երկրորդ մասնաշենքի վերանորոգման և երրորդ մասնաշենքի մասնակի վերանորոգման աշխատանքների իրականացում՝ 68,517,765 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

 

25.12.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 935-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ԹԻՎ 2 ՄՍՈՒՐ- ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ»

 

1.

Ծրագրի նպատակը

Ծրագրի նպատակն է վերանորոգել «Նոյեմբերյանի թիվ 2 մսուր- մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության թիվ 2 մասնաշենքը և մասնակի վերանորոգել թիվ 3 մասնաշենքը, որի արդյունքում կստեղծվեն հարմարավետ պայմաններ մանկապարտեզի սաների առօրյան կազմակերպելու համար:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի,

պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը

Հայ օգնության Ֆոնդ, Նյու Յորք, ԱՄՆ

4.

Ծրագիրը կատարողը

Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղ, (Հայաստանի

Հանրապետություն, քաղ. Երևան 0010, Խորենացու փողոց 22, ՀՎՀՀ՝ 02517115)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետություն, Տավուշի մարզ, քաղ. Նոյեմբերյան, Կամոյի փողոց 10

Բնագավառը՝ սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

68,517,765 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

«Նոյեմբերյանի թիվ 2 մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ

առևտրային կազմակերպություն (Հայաստանի Հանրապետություն, Տավուշի մարզ, քաղ. Նոյեմբերյան, Կամոյի փողոց 10, ՀՎՀՀ՝ 07401804)

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2024 թվականի հունվարի 8-ից մինչև 2024 թվականի օգոստոսի 30-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների նկարագրություն՝

1) 2-րդ մասնաշենքերի տանիքի վերակառուցում, ջրհորդանների և ջրթափ խողովակների տեղադրում.

2) մետաղական կարկասով գիպսոկարտոնե միջնապատերի կառուցում.

3) նոր դռների և պատուհանների տեղադրում.

4) լամինատե և կերամոգրանիտե հատակների պատրաստում.

5) պատերի և առաստաղի սվաղ ու ներքին հարդարման աշխատանքներ.

6) սանտեխնիկայի տեղադրում.

7) էլեկտրալուսավության աշխատանքներ.

8) արտաքին աստիճանների և մայթերի կառուցում:

Բյուջե՝ 68,517,765 դրամ

Նախատեսվում է իրականացնել 2024 թվականի հունվարի 8-ից մինչև 2024 թվականի օգոստոսի 30-ն ընկած ժամանակահատվածում:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և

նախատեսվող գինը

«Նոյեմբերյանի թիվ 2 մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության շենքի շինվերանորոգման աշխատանքների ծառայությունների ձեռքբերում - 68,517,765 դրամ։

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ

կազմակերպությունների հետ

Ծրագրի իրականացման շրջանակներում Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղը համագործակցելու է Տավուշի մարզպետի

աշխատակազմի և Նոյեմբերյանի համայնքապետարանի հետ:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Վերահսկողությունը կատարվելու է Հայ օգնության Ֆոնդի հոգաբարձուների խորհրդի կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով բարեգործության ոլորտը համակարգող լիազորված մարմնին կներկայացվեն

տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

 

25.12.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ