ՈՒՂՂՈՒՄ
2022 թվականի հունիսի 22-ին ԱՐԼԻՍ (http://www.arlis.am) Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգում հրապարակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի «Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկը և Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագինը հաստատելու, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշ որոշումներ փոփոխելու և ուժը կորցրած ճանաչելու մասին» № 80 որոշման պաշտոնական թարգմանությունը հայերեն լեզվով։
Հարկ է նշել, որ ներկայումս ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից մշակվել է «Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 5307 10 000 0 և 5307 20 000 0 ծածկագրերին դասվող ջութե մանրաթելերից կամ 5303 ապրանքային դիրքում ընդգրկված այլ թելատուների մանածագործական մանրաթելերից գործվածքների նկատմամբ սակագնային արտոնություն կիրառելու և ներմուծման ընթացակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որի շրջանառման շրջանակներում ի հայտ է եկել խնդիր՝ կապված ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 5307 դիրքին դասվող ապրանքների անվանման հետ։ Մասնավորապես՝ անհամապատասխանություն է առաջացել նշյալ ապրանքի անվանման մեջ «Пряжа» բառի՝ «Գործվածքներ» բառով թարգմանության մասով։
Հաշվի առնելով վերոգրյալը և հիմք ընդունելով ՀՀ արդարադատության նախարարի 2018 թվականի մայիսի 7-ի N180-Ն հրամանով հաստատված N 1 հավելվածի 2-րդ գլխի 5-րդ կետը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 25-րդ հոդվածի 5-րդ մասը՝ խնդրում ենք վերոնշյալ նորմատիվ իրավական ակտի տեքստում իրականացնել հետևյալ ուղղումը․
Որոշման հավելվածի ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 53-րդ խմբի 5307-րդ դիրքի անվանման մեջ՝ «Գործվածքներ» բառը փոխարինել «Մանվածքներ» բառով։
6/26/2024
Էկոնոմիկայի նախարարություն
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 հունիսի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|