ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 ՀՈՒՆՎԱՐԻ 2021 թվականի N 2-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության 2020 թվականի դեկտեմբերի 24-ի 27.4/2928-1-20 պետական փորձագիտական եզրակացությունը, համայնքի ավագանին որոշում է`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի 2021 թվականի բյուջեն՝ համաձայն հավելվածներ 1-ի, 2-ի, 3-ի և 4-ի։
2. Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքարի համայնքի 2021 թվականի բյուջեի պահուստային ֆոնդի միջոցներից համայնքի բյուջեում չնախատեսված ծախսերի կամ նախատեսված ծախսերի լրացուցիչ ֆինանսավորում իրականացնելուն։
3. Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի 2021 թվականի բյուջեի կատարման ընթացքում համայնքի ղեկավարի կողմից գործառական և տնտեսագիտական դասակարգման մեջ վերաբաշխումներ կատարելուն։
4. Սահմանել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի 2021 թվականի բյուջեի ծախսերի գործառական և տնտեսագիտական դասակարգման փոփոխություններ կատարելու համար 50 տոկոսի չափաքանակով։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը։
Կողմ-8 |
Դեմ-0 |
Ձեռնպահ-0 |
ԱՂԵԿՅԱՆ ՌՈՒԲԻԿ | ||
ԵՐԻՑՅԱՆ ԷՄԻՆ | ||
ՄԵԼՔՈՆՅԱՆ ՎԱՐԴԱՆ | ||
ՄԿՐՏՉՅԱՆ ԱՐՇԱԿ | ||
ՄԿՐՏՉՅԱՆ ԿՍՐԵՆ | ||
ՄՈՎՍԻՍՅԱՆ ԲԱԳՐԱՏ | ||
ՊՈՂՈՍՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ | ||
ՔՈԼՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ |
ԴԱՎԻԹ ԳԱՍՊԱՐՅԱՆ |
(հավելվածները փոփ. 14.04.21 N 20-Ն)
◙(14.04.21 N 20-Ն որոշման 1-ին կետով նախատեսված N 6 հավելվածի փոփոխությունը չի իրականացվել հիմնական և փոփոխող իրավական ակտերի միջև առկա տեքստային անհամապատասխանության պատճառով)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 փետրվարի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
26.08.2021, N 51-Ն | 28.08.2021, N 2-Ն | |
14.07.2021, N 41-Ն | 20.07.2021, N 2-Ն | |
14.04.2021, N 20-Ն | 28.04.2021, N 2-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|