Գլխավոր տեղեկություն
Համար
N 162-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.12.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.12.25-2024.01.07 Պաշտոնական հրապարակման օրը 25.12.2023
Ընդունող մարմին
Աշտարակ համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
11.12.2023
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
11.12.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.12.2023

ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11-ը դեկտեմբերի 2023 թ. N 162-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի և 38-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի, 11-րդ հոդվածի 1-ին մասի, 12-րդ, 13-րդ, 14-րդ հոդվածների, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 5-րդ, 14-րդ հոդվածների պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին`

ՈՐՈՇՈՒՄ Է.

1. Սահմանել Աշտարակ համայնքի վարչական տարածքում 2024 թվականի տեղական տուրքերի ու վճարների դրույքաչափերը՝ համաձայն հավելված 1-ի, 2-ի, 3-ի, 4-ի, 5-ի, 6-ի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Ա Վ Ա Գ Ա Ն Ի`

ԿՈՂՄ - 22

ԴԵՄ- 0  ՁԵՌՆՊԱՀ - 0

ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

ՇԱՆԹ ՎԱՀԱՆՅԱՆ

ԱՐՄԵՆ ՄԱՐԿՈՍՅԱՆ

ՄԵՐԻ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

ԳՈՌ ԱՐՇԱԿՅԱՆ

ՄԵՐԻ ԴԱՏՈՒՄՅԱՆ

ԱԼԲԵՐՏ ԴԱՏՈՒՄՅԱՆ

ՏԱՐՈՆ ՀԱԿՈԲՅԱՆ

ՌՈՒԶԱՆՆԱ ՏՈՆՈՅԱՆ

ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆ

ԺԱՆՆԱ ԱՎԵՏԻՍՅԱՆ

ԲԱՎԱԿԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՆԱԶԵԼԻ ԱՐՍԵՆՅԱՆ

ՄԻՇԱ ՄԿՐՏՉՅԱՆ

ՆՈՐԻԿ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

ՍՈՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

ԳՆԵԼ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

ԱԶԱՏ ԶԱՔԱՐՅԱՆ

ԿԱՐԱՊԵՏ ԱՌԱՔԵԼՅԱՆ

ԿԱՐԵՆ ՇԱՀԱԶԻԶՅԱՆ

ԱՐՄԵՆ ՇՄԱՎՈՆՅԱՆ

ԳԵՎՈՐԳ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Ս Օվոյանը չի մասնակցել քվեարկությանը:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`

Թ. ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հավելված 1

Հաստատված է

Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի

ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 11-ի

N 162-Ն որոշմամբ

ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2024 Թ. ՍԱՀՄԱՆՎԱԾ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐ

ԴՐՈՒՅՔԱՉԱՓ /դրամ/

1) ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան` համայնքի վարչական տարածքում նոր շենքերի, շինությունների և ոչ հիմնական շինությունների շինարարության (տեղադրման) (բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի) թույլտվության համար.

ա. հիմնական շենքերի և շինությունների համար`

մինչև 300 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում` այգեգործական (ամառանոցային) տների, ինչպես նաև մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների համար` տասնհինգ հազար դրամ.
գյուղական բնակավայրերի համար.

45000
15000

բ. սույն կետի «ա» ենթակետով չնախատեսված շենքերի և շինությունների համար`

- 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` երեսուն հազար դրամ
գյուղական բնակավայրերի համար.

70000
30000

- 500-ից մինչև 1000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` հիսուն հազար դրամ
գյուղական բնակավայրերի համար.

150000
50000

- 1000-ից մինչև 3000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝ հիսուն հազար դրամ,
գյուղական բնակավայրերի համար.

150000
50000

- 3000-ից և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝ հարյուր հազար դրամ.
գյուղական բնակավայրերի համար.

150000
100000

գ. ոչ հիմնական շենքերի և շինությունների համար`

- մինչև 20 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` երեք հազար դրամ,
գյուղական բնակավայրերի համար.

9000
3000

- 20 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` հինգ հազար դրամ.
գյուղական բնակավայրերի համար.

15000
5000

2) համայնքի վարչական տարածքում գոյություն ունեցող շենքերի և շինությունների վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման և բարեկարգման աշխատանքների (բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված շինարարության թույլտվություն չպահանջվող դեպքերի) թույլտվության համար, եթե սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծով`

ա. չի նախատեսվում կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն` երեք հազար դրամ,
գյուղական բնակավայրերի համար.

9000
3000

բ. բացի շենքերի և շինությունների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման կամ արդիականացման աշխատանքներից, նախատեսվում է նաև կցակառույցների, վերնակառույցների, շենքի տրամաչափային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն, և, բացի սույն կետի «ա» ենթակետով սահմանված դրույքաչափից, կիրառվում են նաև նոր շինարարության համար 1-ին կետով սահմանված նորմերը և դրույքաչափերը` շենքերի և շինությունների ընդհանուր մակերեսի ավելացման կամ շենքերի գործառական նշանակության փոփոխության մասով,

գ. նախատեսվում է միայն կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) շինարարություն կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն, ապա, սույն օրենքի իմաստով, այն համարվում է նոր շինարարություն, որի նկատմամբ կիրառվում են նոր շինարարության համար 1-ին կետով սահմանված նորմերը և դրույքաչափերը.

3) համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների և քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման (բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված քանդման թույլտվություն չպահանջվող դեպքերի) թույլտվության համար` հինգ հազար դրամ.
գյուղական բնակավայրերի համար.

15000
5000

4) համայնքի վարչական տարածքում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար` երկու հարյուր հազար դրամ.
ա/գյուղական բնակավայրերի համար.

300000
200000

5) համայնքի վարչական տարածքում գտնվող խանութներում և կրպակներում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի, մանրածախ առևտրի կետերում կամ ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար` վաթսուն հազար դրամ.

60000

6) համայնքի վարչական տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի որոշակի վայրում մանրածախ առք ու վաճառք իրականացնելու թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար` հիսուն հազար դրամ.

50000

7) համայնքի վարչական տարածքում ոգելից և ալկոհոլային խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար՝

ա. ոգելից և ալկոհոլային խմիչքի վաճառքի թույլտվության համար՝ յուրաքանչյուր եռամսյակի համար՝

- մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ մինչև տասը հազար մեկ դրամ,

Գյուղական բնակավայրերի համար 11-12 գոտիականություն /Կարբի, Օհանավան, Ագարակ, Արտաշավան, Բյուրական, Բազմաղբյուր, Ոսկեվազ, Սաղմոսավան, Ուշի, Փարպի, Օշական/ - գործակից 0.75

Գյուղական բնակավայրերի համար 13-18 գոտիականություն /Անտառուտ, Ղազարավան, Ոսկեհատ, Սասունիկ, Ուջան, Նոր Երզնկա, Աղձք, Տեղեր, Կոշ, Օրգով, Արուճ, Արագածոտն, Ավան, Դպրեվանք, Նոր Եդեսիա, Նոր Ամանոս, Վ. Սասունիկ, Լեռնարոտ/ - գործակից 0.5

5000

3750

2500

- 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ տասը հազար մեկ դրամից մինչև տասներեք հազար մեկ դրամ,

11000

8250

5500

- 50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ տասներեք հազար մեկ դրամից մինչև քսան հազար մեկ դրամ,

14000

10500

7000

- 100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ քսան հազար մեկ դրամից մինչև քսանհինգ հազար մեկ դրամ,

21000

15750

10500

- 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ քսանհինգ հազար մեկ դրամից մինչև քառասունհինգ հազար մեկ դրամ,

Գյուղական բնակավայրերի համար 11-12 գոտիականություն /Կարբի, Օհանավան, Ագարակ, Արտաշավան, Բյուրական, Բազմաղբյուր, Ոսկեվազ, Սաղմոսավան, Ուշի, Փարպի, Օշական/ - գործակից 0.75

Գյուղական բնակավայրերի համար 13-18 գոտիականություն /Անտառուտ, Ղազարավան, Ոսկեհատ, Սասունիկ, Ուջան, Նոր Երզնկա, Աղձք, Տեղեր, Կոշ, Օրգով, Արուճ, Արագածոտն, Ավան, Դպրեվանք, Նոր Եդեսիա, Նոր Ամանոս, Վ. Սասունիկ, Լեռնարոտ/ - գործակից 0.5

26000

19500

13000

- 500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ քառասունհինգ հազար մեկ դրամից մինչև հարյուր մեկ հազար դրամ.

Գյուղական բնակավայրերի համար 11-12 գոտիականություն /Կարբի, Օհանավան, Ագարակ, Արտաշավան, Բյուրական, Բազմաղբյուր, Ոսկեվազ, Սաղմոսավան, Ուշի, Փարպի, Օշական/ - գործակից 0.75

Գյուղական բնակավայրերի համար 13-18 գոտիականություն /Անտառուտ, Ղազարավան, Ոսկեհատ, Սասունիկ, Ուջան, Նոր Երզնկա, Աղձք, Տեղեր, Կոշ, Օրգով, Արուճ, Արագածոտն, Ավան, Դպրեվանք, Նոր Եդեսիա, Նոր Ամանոս, Վ. Սասունիկ, Լեռնարոտ/ - գործակից 0.5

46000

34500

23000

բ. ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար՝ յուրաքանչյուր եռամսյակի համար

- մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ մինչև տասը հազար մեկ դրամ,

Գյուղական բնակավայրերի համար 11-12 գոտիականություն /Կարբի, Օհանավան, Ագարակ, Արտաշավան, Բյուրական, Բազմաղբյուր, Ոսկեվազ, Սաղմոսավան, Ուշի, Փարպի, Օշական/ - գործակից 0.75

Գյուղական բնակավայրերի համար 13-18 գոտիականություն /Անտառուտ, Ղազարավան, Ոսկեհատ, Սասունիկ, Ուջան, Նոր Երզնկա, Աղձք, Տեղեր, Կոշ, Օրգով, Արուճ, Արագածոտն, Ավան, Դպրեվանք, Նոր Եդեսիա, Նոր Ամանոս, Վ. Սասունիկ, Լեռնարոտ/ - գործակից 0.5

5000

3750

2500

- 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ տասը հազար մեկ դրամից մինչև տասներեք հազար մեկ դրամ,

Գյուղական բնակավայրերի համար 11-12 գոտիականություն /Կարբի, Օհանավան, Ագարակ, Արտաշավան, Բյուրական, Բազմաղբյուր, Ոսկեվազ, Սաղմոսավան, Ուշի, Փարպի, Օշական/ - գործակից 0.75

Գյուղական բնակավայրերի համար 13-18 գոտիականություն /Անտառուտ, Ղազարավան, Ոսկեհատ, Սասունիկ, Ուջան, Նոր Երզնկա, Աղձք, Տեղեր, Կոշ, Օրգով, Արուճ, Արագածոտն, Ավան, Դպրեվանք, Նոր Եդեսիա, Նոր Ամանոս, Վ. Սասունիկ, Լեռնարոտ/ - գործակից 0.5

11000

8250

5500

- 50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ տասներեք հազար մեկ դրամից մինչև քսան հազար մեկ դրամ,

Գյուղական բնակավայրերի համար 11-12 գոտիականություն /Կարբի, Օհանավան, Ագարակ, Արտաշավան, Բյուրական, Բազմաղբյուր, Ոսկեվազ, Սաղմոսավան, Ուշի, Փարպի, Օշական/ - գործակից 0.75

Գյուղական բնակավայրերի համար 13-18 գոտիականություն /Անտառուտ, Ղազարավան, Ոսկեհատ, Սասունիկ, Ուջան, Նոր Երզնկա, Աղձք, Տեղեր, Կոշ, Օրգով, Արուճ, Արագածոտն, Ավան, Դպրեվանք, Նոր Եդեսիա, Նոր Ամանոս, Վ. Սասունիկ, Լեռնարոտ/ - գործակից 0.5

14000

10500

7000

- 100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ քսան հազար մեկ դրամից մինչև քսանհինգ հազար մեկ դրամ,

Գյուղական բնակավայրերի համար 11-12 գոտիականություն /Կարբի, Օհանավան, Ագարակ, Արտաշավան, Բյուրական, Բազմաղբյուր, Ոսկեվազ, Սաղմոսավան, Ուշի, Փարպի, Օշական/ - գործակից 0.75

Գյուղական բնակավայրերի համար 13-18 գոտիականություն /Անտառուտ, Ղազարավան, Ոսկեհատ, Սասունիկ, Ուջան, Նոր Երզնկա, Աղձք, Տեղեր, Կոշ, Օրգով, Արուճ, Արագածոտն, Ավան, Դպրեվանք, Նոր Եդեսիա, Նոր Ամանոս, Վ. Սասունիկ, Լեռնարոտ/ - գործակից 0.5

21000

15750

10500

- 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ քսանհինգ հազար մեկ դրամից մինչև քառասունհինգ հազար մեկ դրամ.

Գյուղական բնակավայրերի համար 11-12 գոտիականություն /Կարբի, Օհանավան, Ագարակ, Արտաշավան, Բյուրական, Բազմաղբյուր, Ոսկեվազ, Սաղմոսավան, Ուշի, Փարպի, Օշական/ - գործակից 0.75

Գյուղական բնակավայրերի համար 13-18 գոտիականություն /Անտառուտ, Ղազարավան, Ոսկեհատ, Սասունիկ, Ուջան, Նոր Երզնկա, Աղձք, Տեղեր, Կոշ, Օրգով, Արուճ, Արագածոտն, Ավան, Դպրեվանք, Նոր Եդեսիա, Նոր Ամանոս, Վ. Սասունիկ, Լեռնարոտ/ - գործակից 0.5

26000

19500

13000

- 500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ քառասունհինգ հազար մեկ դրամից մինչև հարյուր հազար մեկ դրամ.

Գյուղական բնակավայրերի համար 11-12 գոտիականություն /Կարբի, Օհանավան, Ագարակ, Արտաշավան, Բյուրական, Բազմաղբյուր, Ոսկեվազ, Սաղմոսավան, Ուշի, Փարպի, Օշական/ - գործակից 0.75

Գյուղական բնակավայրերի համար 13-18 գոտիականություն /Անտառուտ, Ղազարավան, Ոսկեհատ, Սասունիկ, Ուջան, Նոր Երզնկա, Աղձք, Տեղեր, Կոշ, Օրգով, Արուճ, Արագածոտն, Ավան, Դպրեվանք, Նոր Եդեսիա, Նոր Ամանոս, Վ. Սասունիկ, Լեռնարոտ/ - գործակից 0.5

46000

34500

23000

8) իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին համայնքի վարչական տարածքում «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ բացօթյա առևտրի կազմակերպման թույլտվության համար՝ յուրաքանչյուր օրվա համար` երեք հարյուր հիսուն դրամ՝ մեկ քառակուսի մետրի համար.

350

9) համայնքի վարչական տարածքում առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտներին, խաղատներին և բաղնիքներին (սաունաներին) ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝

ա. առևտրի օբյեկտների համար` հինգ հազարից մինչև հիսուն հազար դրամ,

50000

բ. հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար` քսանհինգ հազարից մինչև հարյուր հազար դրամ,

50000

գ. բաղնիքների (սաունաների) համար` երկու հարյուր հազարից մինչև հինգ հարյուր հազար դրամ,

200000

դ. խաղատների համար` հինգ հարյուր հազարից մինչև մեկ միլիոն դրամ,

1000000

ե. շահումով խաղերի համար` երկու հարյուր հիսուն հազարից մինչև հինգ հարյուր հազար դրամ,

250000

զ. վիճակախաղերի համար` հարյուր հազարից մինչև հարյուր հիսուն հազար դրամ.

150000

10) համայնքի վարչական տարածքում, համայնքային կանոններին համապատասխան, հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվության համար տեղական տուրքը յուրաքանչյուր եռամսյակի համար սահմանվում է`

ա. հիմնական շինությունների ներսում՝

- մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ մինչև հինգ հազար մեկ դրամ,

3000

- 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ հինգ հազար մեկ դրամից մինչև տասը հազար մեկ դրամ,

10000

- 50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ տասը հազար մեկ դրամից մինչև տասնհինգ հազար մեկ դրամ,

15000

 - 100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ տասնհինգ հազար մեկ դրամից մինչև քսան հազար մեկ դրամ,

20000

 - 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ քսան հազար մեկ դրամից մինչև երեսուն հազար մեկ դրամ,

30000

 - 500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ երեսուն հազար մեկ դրամից մինչև հիսուն հազար մեկ դրամ.

50000

 բ. ոչ հիմնական շինությունների ներսում`

 - մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ մինչև հազար մեկ դրամ,

1000

 - 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ հազար մեկ դրամից մինչև երկու հազար մեկ դրամ,

2000

 - 50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ երկու հազար մեկ դրամից մինչև չորս հազար մեկ դրամ,

4000

 - 100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ չորս հազար մեկ դրամից մինչև ութ հազար մեկ դրամ,

8000

 - 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ ութ հազար մեկ դրամից մինչև տասնհինգ հազար մեկ դրամ,

15000

 - 500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ տասնհինգ հազար մեկ դրամից մինչև քսանհինգ հազար մեկ դրամ.

25000

11) քաղաքային բնակավայրերում ավագանու որոշմամբ սահմանված տնային կենդանիներ պահելու թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար` հինգ հազար դրամ.

5000

12) ավագանու սահմանած կարգին ու պայմաններին համապատասխան՝ համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար, բացառությամբ Երևան քաղաքի և միջպետական ու հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում տեղադրվող գովազդների թույլտվությունների, յուրաքանչյուր ամիս մեկ քառակուսի մետրի համար՝

ա. ալկոհոլային սպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային տոկոս արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար` երկու հազար դրամ,

2000

բ. թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար` երեք հազար հինգ հարյուր դրամ,

3500

գ. սոցիալական գովազդի համար՝ զրո դրամ,

0

դ. այլ արտաքին գովազդի համար` հազար հինգ հարյուր դրամ,

1500

ե. դատարկ գովազդային վահանակների համար՝ համայնքի վարչական տարածքում այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար սահմանված տուրքի 25 %-ի չափով,

375

զ. եթե արտաքին գովազդ տարածող գովազդակիրը տեղաբաշխել և տարածել է իր կազմակերպության գովազդը՝ համայնքի վարչական տարածքում այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար սահմանված տուրքի 10 %-ի չափով.

150

13) ՀՀ համայնքների խորհրդանիշերը (զինանշան, անվանում և այլն), որպես օրենքով գրանցված ապրանքային նշան, ապրանքների արտադրության, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման գործընթացներում օգտագործելու թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար` հարյուր հազար դրամ.

100000

14) համայնքի վարչական տարածքում մարդատար-տաքսու (բացառությամբ երթուղային տաքսիների՝ միկրոավտոբուսների) ծառայություն իրականացնելու թույլտվության համար՝ օրացուցային տարում յուրաքանչյուր մեքենայի համար` տասը հազար դրամ.

10000

15) համայնքի վարչական տարածքում քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման և (կամ) մատուցման թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար` հինգ հարյուր հազար դրամ.

500000

16) համայնքի վարչական տարածքում տեխնիկական և հատուկ նշանակության հրավառություն իրականացնելու թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար հիսուն հազարից մինչև երեք հարյուր հազար դրամ.

150000

17) համայնքի տարածքում սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտի գործունեության թույլտվության համար.

ա. կարաոկեի, դիսկոտեկի, բաղնիքի, սաունայի և շոգեբաղնիքի համար՝ օրացուցային տարվա համար` համայնքի վարչական տարածքում տասը հազարից մինչև քսան հազար ՀՀ դրամ. գյուղական բնակավայրերի համար.

30000

20000

բ. հեստապարային ակումբի համար՝ օրացուցային տարվա համար` համայնքի վարչական տարածքում հարյուր հազարից մինչև երեք հարյուր հազար ՀՀ դրամ

300000

ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐ

ԴՐՈՒՅՔԱՉԱՓ /դրամ/

1) համայնքի տարածքում շենքի կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար.

25000

2) ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված շինարարության թույլտվություն պահանջող, բոլոր շինարարական աշխատանքներն իրականացնելուց հետո շենքերի և շինությունների (այդ թվում` դրանց վերակառուցումը, վերականգնումը, ուժեղացումը, արդիականացումը, ընդլայնումն ու բարեկարգումը) կառուցման ավարտը ավարտական ակտով փաստագրման ձևակերպման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար.

25000

3) ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված աշխատանքներն ավարտելուց հետո շահագործման թույլտվության ձևակերպման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար.

5000

4) համայնքի տնօրինության և օգտագործման ներքո գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքերում փաստաթղթերի (փաթեթի) նախապատրաստման համար` համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար.

5000

5) համայնքի կողմից կազմակերպվող մրցույթների և աճուրդների մասնակցության համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար.

10000

6) համայնքի կողմից աղբահանության վճար վճարողների համար աղբահանության աշխատանքները կազմակերպելու համար աղբահանության վճարը համայնքի ավագանին սահմանում է «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և դրույքաչափերի սահմաններում.

Հավելված 2

7) համայնքի կողմից կառավարվող բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերի կատարման համար՝ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի չափով. 1քմ.-ի համար

20

8) համայնքային ենթակայության մանկապարտեզի ծառայությունից օգտվողների համար՝ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի չափով.

Հավելված 3

9) համայնքային ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատությունների (երաժշտական, նկարչական և արվեստի դպրոցներ և այլն) ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի չափով.

Հավելված 4

10) համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեններ տրամադրելու համար՝ մեկ փաստաթղթի համար՝ մինչև հազար դրամ փոխհատուցման վճար.

1000

11) անշարժ գույքի օբյեկտին (հողամաս, տուն) նոր հասցեի տրամադրման, անշարժ գույքի օբյեկտի վերահասցեավորման վճար.

2000

12) աճուրդի մուտքի վճար.

5000

13) համայնքն սպասարկող անասնաբույժի ծառայություններից օգտվելու վճար.

100

14) համայնքի տարածքում պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներից բխող՝ համայնքի կողմից ծառայություններ տրամադրելու վճար.

1500

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ`

Ս. ՍԱՀԱԿՅԱՆ

Հավելված 2

Հաստատված է

Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի

ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 11-ի

N 162-Ն որոշմամբ

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆ ՄԱՐԶԻ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻՆ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ ԳԱՆՁՎՈՂ ԱՄՍԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

N

Աղբահանության վճարի դրույքաչափը

ՀՀ դրամ

1

Բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում կոշտ կենցաղային թափոնների համար աղբահանության վճարը սահմանվում է ըստ հաշվառված անձանց քանակի՝ համայնքում անձնագրային հաշվառման կանոններով ըստ հասցեի հաշվառում ունեցող և (կամ) բնակվող յուրաքանչյուր բնակչի համար՝ ամսական հիսունից մինչև չորս հարյուր ՀՀ դրամ

200

2

Ոչ բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում աղբահանության վճարը սահմանվում է ըստ շինության ընդհանուր մակերեսի հետևյալ դրույքաչափերով.

1) առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների մատուցման շենքերի և շինությունների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ հիսունից մինչև հարյուր ՀՀ դրամ.

70

2) հյուրանոցային տնտեսության օբյեկտների, տրանսպորտի բոլոր տիպերի կայանների (ավտոկայանների, օդանավակայանների, երկաթուղային կայարանների), հանգստյան տների, բազաների ու ճամբարների, սպորտի համար նախատեսված շենքերի և շինությունների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ քսանից մինչև հիսուն ՀՀ դրամ.

50

3) վարչակառավարչական, ֆինանսական, կապի, ինչպես նաև առողջապահության համար նախատեսված շենքերի և շինությունների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ տասնհինգից մինչև քսան ՀՀ դրամ.

20

4) գիտական, կրթական և ուսումնական նշանակության, սոցիալական ապահովության, մշակույթի, արվեստի, կրոնական, պաշտամունքային, քաղաքացիական պաշտպանության համար նախատեսված շենքերի և շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ երեքից մինչև տասնհինգ ՀՀ դրամ

8

5) զորանոցների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ ութ ՀՀ դրամ

8

6) արտադրական՝ արդյունաբերական և գյուղատնտեսական նշանակության շենքերի և շինությունների մասով (այդ թվում՝ ավտոկայանատեղի)` մեկ քառակուսի մետր մակերեսի համար` հինգից մինչև տասնհինգ ՀՀ դրամ.

15

7) շինություններում, որտեղ իրականացվում է մեկից ավելի առանձնացված տնտեսական գործունեություն, աղբահանության վճարը հաշվարկվում է յուրաքանչյուր հատվածի համար՝ ըստ տվյալ հատվածում իրականացվող գործունեության տեսակի, համաձայն սույն մասի 1-6-րդ կետերով սահմանված դրույքաչափերի, եթե աղբահանության վճար վճարելու պարտավորություն ունեցող անձը դրա մասին գրավոր տեղեկացնում է համայնքի ղեկավարին՝ կցելով նշված հատվածների մակերեսների նշումով սխեման, իսկ համայնքի ղեկավարին չտեղեկացնելու դեպքում հաշվարկվում է սույն մասի 1-6-րդ կետերով սահմանված դրույքաչափով.

8) շինություններում (այդ թվում՝ առանձնացված տնտեսական գործունեության համար նախատեսված շինությունների առանձին հատվածներում), որտեղ որևէ գործունեություն մշտապես կամ ժամանակավորապես չի իրականացվում, աղբահանության վճար չի հաշվարկվում, եթե շինությունում մշտապես կամ ժամանակավորապես որևէ գործունեություն չիրականացնելու վերաբերյալ աղբահանության վճար վճարելու պարտավորություն ունեցող անձը դրա մասին տեղեկացնում է համայնքի ղեկավարին, իսկ համայնքի ղեկավարին չտեղեկացնելու դեպքում հաշվարկվում է սույն կետի 1-6-րդ ենթակետերով սահմանված դրույքաչափով:

2.1.

Շենքերից և շինություններից դուրս գտնվող առևտրի և հանրային սննդի օբյեկտների, ծառայությունների մատուցման վայրերի մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ հիսունից մինչև հարյուր ՀՀ դրամ:

50

2.2.

Շենքերից և շինություններից դուրս գտնվող առևտրի և հանրային սննդի օբյեկտների, կենցաղային ծառայությունների մատուցման վայրերում, որտեղ որևէ գործունեություն մշտապես կամ ժամանակավորապես չի իրականացվում, աղբահանության վճար չի հաշվարկվում, եթե շենքերից և շինություններից դուրս գտնվող առևտրի և հանրային սննդի օբյեկտների, ծառայությունների մատուցման վայրերում մշտապես կամ ժամանակավորապես որևէ գործունեություն չիրականացնելու վերաբերյալ աղբահանության վճար վճարելու պարտավորություն ունեցող անձը դրա մասին տեղեկացնում է համայնքի ղեկավարին:

3.

Ոչ կենցաղային աղբի համար, ինչպես նաև ոչ բնակելի տարածքների վերաբերյալ սույն հավելվածի 2-րդ կետի 1-6-րդ ենթակետերով սահմանված դրույքաչափերի հետ անհամաձայնության դեպքում աղբահանության վճարը սահմանվում է`

1) ըստ ծավալի՝ մեկ խորանարդ մետր աղբի համար՝ երեք հազար ՀՀ, կամ

2) ըստ զանգվածի՝ մեկ տոննա աղբի համար՝ տասը հազար ՀՀ դրամ.

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ`

Ս. ՍԱՀԱԿՅԱՆ

Հավելված 3

Հաստատված է

Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի

ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 11-ի

N 162-Ն որոշմամբ

Աշտարակ համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատություններում ծառայությունների դիմաց սահմանված փոխհատուցման վճարներ

 Աշտարակ համայնքի բնակիչների համար` ամսական 7000 ՀՀ դրամ

 Այլ համայնքի բնակիչների համար` ամսական 8000 ՀՀ դրամ

 Մանկապարտեզ ընդունվելու համար` միանվագ գումար 10000 ՀՀ դրամ

Աշտարակ համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատություններում ծնողների կամ նրանց ներկայացուցիչների վճարումները կատարել ամսական կտրվածքով` անկախ երեխայի հաճախած օրերի քանակից, բացառությամբ համաճարակների և նմանատիպ այլ դեպքերի:

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ`

Ս. ՍԱՀԱԿՅԱՆ

Հավելված 4

Հաստատված է

Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի

ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 11-ի

N 162-Ն որոշմամբ

1. «Աշտարակի Արտեմի Այվազյանի անվան երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ում ծառայությունների դիմաց սահմանված փոխհատուցման վճարներ

Բաժիններ

Դրամ

Դաշնամուր

5000

Լարային գործիքներ /ջութակ, թավջութակ/

4000

Կիթառ

5000

Ազգային նվագարաններ /քանոն, սանթուր, դուդուկ, շվի, բլուլ/

4000

Ուդ

3000

Քամանչա

3000

Դհոլ

4000

Հարվածային գործիք /բառաբան/

5000

Փողային գործիքներ /կլարնետ, սաքսոֆոն/

4000

Վոկալ /ակադեմիական, էստրադային, ժողովրդական/

5000

Գեղագիտություն /կոմպոզիցիա/

10000

2. «Աշտարակի Գ. Ոսկանյանի անվան գեղարվեստի դպրոց» ՀՈԱԿ-ում ծառայությունների դիմաց սահմանված փոխհատուցման վճարներ

Բաժիններ

Դրամ

Բոլոր բաժինների համար

3000

Ինքնուս ստեղծագործողների համար

10000

3. «Օշականի երաժշտական դպրոց» ՀՈԱԿ

Բաժիններ

Դրամ

Դաշնամուր

3500

Սինթեզատոր

3500

Վոկալ

3000

Շվի

2000

Դուդուկ

2000

Քամանչա

2000

Քանոն

2000

Դհոլ

2000

Ակորդեոն

2000

4. «Ուջանի երաժշտական դպրոց» ՀՈԱԿ

Բաժիններ

Դրամ

Դաշնամուր

2500

Լարային գործիքներ /կիթառ/

1500

Վոկալ

1500

Ակորդեոն

2500

Սինթեզատոր

2500

Փողային գործիքներ

2500

Կերպարվեստ

1500

5. «Ոսկեվազի արվեստի դպրոց» ՀՈԱԿ

Բաժիններ

Դրամ

Դաշնամուր

4000

Շվի

4000

Լարային գործիքներ

3000

Ազգային նվագարաններ (ժող.գործիքներ),

3000/սուբ

Վոկալ

4000

Փողային գործիքներ

3000/սուբ

Գոբելեն

3000

Կերպարվեստ

3000

Պար

3000

Սինթեզատոր

4000

Քանոն

4000

6. «Կոշի արվեստի դպրոց» ՀՈԱԿ

Բաժիններ

Դրամ

Դաշնամուր

4000

Քանոն

3000

Պար

3000

Դհոլ

3000

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ`

Ս. ՍԱՀԱԿՅԱՆ

Հավելված 5

Հաստատված է

Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի

ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 11-ի

N 162-Ն որոշմամբ

1. «Աշտարակի մշակույթի պալատ» ՀՈԱԿ-ի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց սահմանված փոխհատուցման վճարներ

Մատուցվող ծառայություններ

Դրամ

Համերգային դահլիճի և նախասրահների վարձակալություն՝ 1 ժամվա համար

25000

Համայնքի գյուղական բնակավայրերում՝ 1 ժամվա համար

15000

Շենքի տարածքներում՝ փորձասենյակներ, նախասրահներ և այլն, մշակութային և մասնագիտացված ուսուցումներ կազմակերպելու նպատակով մատուցվող ծառայությունների վճարները սահմանել՝

 Խմբային պարապմունքներ անցկացնելու համար` շաբաթական 6 ժամ ծանրաբեռնվածության դեպքում, ամսական

15000

 Անհատական պարապմունքներ անցկացնելու համար` շաբաթական 6 ժամ ծանրաբեռնվածության դեպքում, ամսական

10000

 Պար

3000

 Նկարչություն

3000

 Շախմատ

3000

 Օտար լեզուներ

3000

 Ժողովրդական երգ

3000

 Թատերական խմբակ

7000

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ`

Ս. ՍԱՀԱԿՅԱՆ

Հավելված 6

Հաստատված է

Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի

ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 11-ի

N 162-Ն որոշմամբ

1. Խմելու ջրի համար սահմանել տեղական վճար հետևյալ դրույքաչափերով՝

Արտաշավան

3 - 70 դրամ

Նոր Ամանոս

3 - 155 դրամ

Արուճ

3 - 155 դրամ

Ագարակ

մեկ անձը - 200 դրամ

Աղձք

մեկ անձը /կոյուղիով/ - 300 դրամ

մեկ անձը /առանց կոյուղի/ - 250 դրամ

Նոր Եդեսիա

3 - 180 դրամ

Կարբի

3 - 180 դրամ

2. Ջրատար մեքենաների միջոցով վաճառքի դեպքում ջրի յուրաքանչյուր տոննայի արժեքը սահմանվում է 1000 ՀՀ դրամ:

3․ Աշտարակի համայնքապետարանի սեփականություն հանդիսացող /համայնքային կազմակերպություններին փոխանցված/ JCB 3CXD մակնիշի տրակտորները ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրելու համար սահմանել տեղական վճար՝ 12 000 /տասներկու հազար/ ՀՀ դրամ ժամավճարով։

4․ Աշտարակ համայնքի վարչական տարածքում կեղտաջրերի հեռացման համար սահմանել տեղական վճար՝ յուրաքանչյուր խորանարդ մետրի համար 3000 /երեք հազար/ ՀՀ դրամ։

5․ Ներհամայնքային երթուղու ուղեվարձը 1 անձի համար սահմանել 100 /մեկ հարյուր/ ՀՀ դրամ։

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ`

Ս. ՍԱՀԱԿՅԱՆ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 դեկտեմբերի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան