ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ
ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 դեկտեմբերի 2023 թվական N 218-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 12-Ի N 3-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով, 34-րդ հոդվածի 1-ին մասով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի ավագանու 2023 թվականի հունվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի 2023 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 3-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Ավագանու անդամներ՝ |
կողմ-14 | դեմ-0 |
ձեռնպահ-0 |
1. Ղազարյան Ղազար 2. Հարությունյան Վահրամ 3. Համբարյան Մելանյա 4. Նահապետյան Տիգրան 5. Շահինյան Շահեն 6. Մնացականյան Գայանե 7. Առաքելյան Արմեն 8. Մակարյան Մարյամ 9. Մելքոնյան Հակոբ 10. Մկրտչյան Սարիբեկ 11. Սեփխանյան Սևան 12. Միրզախանյան Վարդան 13. Մարկոսյան Սեյրան 14. Աբասյան Արայիկ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻՆՓՈԽԱՐԻՆՈՂ՝ |
Վ․ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
2023 թվականի դեկտեմբերի 20 Արաքս համայնք |
Հավելված Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 20–ի N 218 - Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 12-Ի N 3-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1․ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՄԱՍ
1. Պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակով հատկացումները նվազեցնել 125839,2 հազար դրամ
2.ԾԱԽՍԱՅԻՆ ՄԱՍ
1․ 9․1․1-ի (Նախադպրոցական ուսուցում)
1) 5113 հոդվածին նվազեցնել 44297,3 հազ. դրամ /սուբվենցիա/
2․ 8․2․3-ի (մշակույթի տներ, ակումբներ)
1) 5113 հոդվածից նվազեցնել 4973,0 հազ. դրամ /սուբվենցիա/
3․4.2.4-ի (Ոռոգում)
1) 5112 հոդվածից նվազեցնել 61729,8 հազար դրամ /սուբվենցիա/
4. 01.1.1-ի (Արաքսի համայնքապետարան)
1) 5113 հոդվածից նվազեցնել 14839,1 հազ. դրամ/սուբվենցիա/
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 դեկտեմբերի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|