Գլխավոր տեղեկություն
Համար
N 218-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.12.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.12.25-2024.01.07 Պաշտոնական հրապարակման օրը 25.12.2023
Ընդունող մարմին
Արաքս համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
20.12.2023
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավարի առաջին տեղակալ, համայնքի ղեկավարին փոխարինող՝
Ստորագրման ամսաթիվ
20.12.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ

 

ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 դեկտեմբերի 2023 թվական N 218-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 12-Ի N 3-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով, 34-րդ հոդվածի 1-ին մասով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը.

 

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝

 

1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի ավագանու 2023 թվականի հունվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքս համայնքի 2023 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 3-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Ավագանու անդամներ՝

կողմ-14 դեմ-0

ձեռնպահ-0

 

1. Ղազարյան Ղազար

2. Հարությունյան Վահրամ

3. Համբարյան Մելանյա

4. Նահապետյան Տիգրան

5. Շահինյան Շահեն

6. Մնացականյան Գայանե

7. Առաքելյան Արմեն

8. Մակարյան Մարյամ

9. Մելքոնյան Հակոբ

10. Մկրտչյան Սարիբեկ

11. Սեփխանյան Սևան

12. Միրզախանյան Վարդան

13. Մարկոսյան Սեյրան

14. Աբասյան Արայիկ

     

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ

ՏԵՂԱԿԱԼ, ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ

ՓՈԽԱՐԻՆՈՂ՝

ՎՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

2023 թվականի դեկտեմբերի 20

Արաքս համայնք

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

Արմավիրի մարզի Արաքս համայնքի ավագանու

2023 թվականի դեկտեմբերի 20–ի N 218 - Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 12-Ի N 3-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1 ԵԿԱՄՏԱՅԻՆ ՄԱՍ

 

1. Պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակով հատկացումները նվազեցնել 125839,2 հազար դրամ

 

2.ԾԱԽՍԱՅԻՆ ՄԱՍ

1 911-ի (Նախադպրոցական ուսուցում)

1) 5113 հոդվածին նվազեցնել 44297,3 հազ. դրամ /սուբվենցիա/

2 823-ի (մշակույթի տներ, ակումբներ)

1) 5113 հոդվածից նվազեցնել 4973,0 հազ. դրամ /սուբվենցիա/

34.2.4-ի (Ոռոգում)

1) 5112 հոդվածից նվազեցնել 61729,8 հազար դրամ /սուբվենցիա/

4. 01.1.1-ի (Արաքսի համայնքապետարան)

1) 5113 հոդվածից նվազեցնել 14839,1 հազ. դրամ/սուբվենցիա/

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

Արմավիրի մարզի Արաքս համայնքի ավագանու

2023 թվականի դեկտեմբերի 20–ի N 218-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 դեկտեմբերի 2023 թվական: