Գլխավոր տեղեկություն
Համար
N 2276-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.12.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.12.25-2024.01.07 Պաշտոնական հրապարակման օրը 25.12.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.12.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.12.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 դեկտեմբերի 2023 թվականի N 2276-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի N 847-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունիսի 9-ի «Անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողությունների կատարմանը ներգրավվող հոգեբանների որակավորման կարգը սահմանելու մասին» N 847-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) 3-րդ կետում «25 հոգեբաններին՝» բառերից հետո և «որակավորման վկայականներ՝» բառերից հետո «մինչև 2024 թվականի հունվարի 1-ը» բառերը փոխարինել «մինչև 2024 թվականի հուլիսի 1-ը» բառերով:

2. Որոշման հավելվածում՝

1) 2-րդ կետում «բարձրագույն կրթություն» բառերը փոխարինել «բակալավրի և մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում, դիմելու օրվան նախորդած վերջին հինգ տարվա ընթացքում ունի հոգեբանի առնվազն մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ» բառերով.

2) 6-րդ կետում՝

ա. 2-րդ ենթակետի «4x6 չափսի» բառերը փոխարինել «3x4 չափսի» բառերով,

բ. 6-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«6) դատվածություն չունենալու վերաբերյալ իրավասու պետական մարմնի կողմից տրված փաստաթուղթ»,

գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7-րդ և 8-րդ ենթակետերով՝

«7) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված չլինելու վերաբերյալ իրավասու պետական մարմնի կողմից տրված փաստաթուղթ.

8) սույն կարգի 2-րդ կետով պահանջվող մասնագիտական աշխատանքային ստաժը հավաստող տեղեկանք կամ գործատուի կողմից տրամադրված այլ փաստաթղթեր:».

3) 28-րդ կետում «նախարարությունը» բառը փոխարինել «նախարարության համապատասխան ստորաբաժանումը» բառերով.

4) 29-րդ կետում՝

ա. «Թեստերը» բառից հետո լրացնել «, հիմք ընդունելով հոգեբանի որակավորման դասընթացների թեմաները և որակավորված հոգեբանի մասնագիտական գործունեությանն առնչվող կարգավորումները,» բառերով,

բ. 5-րդ ենթակետի «Երեխաների իրավունքների պաշտպանության» բառերը փոխարինել «Երեխայի իրավունքների մասին» բառերով,

գ. 8-րդ ենթակետում «Անչափահաս տուժողների և վկաների հարցերով արդարադատության ՄԱԿ-ի ուղեցույց» բառերը փոխարինել «Անչափահաս տուժողների և վկաների մասնակցությամբ արդարադատության հարցերով» ՄԱԿ-ի ուղենիշներ» բառերով.

5) 30-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«30. Մինչև քննությունն սկսելը համակարգչային ծրագրի միջոցով համապատասխան թեստերի բազայից պատահականության սկզբունքով գեներացվում է թեստային առաջադրանքի երկու տարբերակ՝ պահպանելով սույն կարգի 29-րդ կետով սահմանված ոլորտների համամասնությունը:».

6) 31-րդ կետում «բացառվի» բառը փոխարինել «մինչ կնքված համապատասխան արկղը դիմորդների ներկայությամբ բացելը բացառվի» բառերով.

7) 32-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«32. Թեստավորման մեկնարկից առաջ հանձնաժողովի քարտուղարը ներկայացնում է թեստավորման անցկացման ընթացակարգն ու պատասխանում այդ կապակցությամբ դիմորդների հնչեցրած հարցերին, որից հետո յուրաքանչյուր դիմորդի տրամադրում է թեստային առաջադրանքի պատասխանների լրացման համար նախատեսված ամփոփաթերթի մեկ օրինակ: Ամփոփաթերթը կազմված է հիմնական և կտրվող մասերից, որոնք պարունակում են միևնույն ծածկագիրը: Դիմորդը ամփոփաթերթի կտրվող մասում լրացնում է իր անունը, ազգանունը, հայրանունը և գցում է կտրոնների համար նախատեսված՝ թափանցիկ և կնքված արկղի մեջ: Նշված արկղը թույլատրվում է բացել միայն դիմորդների ներկայությամբ թեստավորման արդյունքները հրապարակելիս:».

8) 35-րդ կետում «(ինտերնետ հասանելիությունը սահմանափակվում է)» բառերը հանել.

9) 37-38-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«37. Յուրաքանչյուր դիմորդ ստանում է փակ ծրար, որը պարունակում է թեստային առաջադրանքի ձևաթուղթը և գրիչ:

38. Ծրարները բաշխելու նպատակով դիմորդներից մեկը դրանք պատահականության սկզբունքով բաժանում է քննասենյակում գտնվող դիմորդներին:».

10) 39-րդ կետում «չորս» բառը փոխարինել «3» թվով.

11) 41-43-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«41. Թեստային հարցին առաջադրված չորս պատասխաններից ընտրվում է մեկ տարբերակ, և ամփոփաթերթի հիմնական մասում դրա համար նախատեսված համապատասխան վանդակում «V» նշում է կատարվում: Վանդակներում ջնջումներ, ուղղումներ կամ վերականգնումներ կատարելու դեպքում տվյալ հարցի պատասխանը համարվում է սխալ պատասխան: Սխալ պատասխան է համարվում նաև մեկից ավելի պատասխան նշելը կամ որևէ պատասխան չնշելը:

42. Դիմորդին արգելվում է գրավոր աշխատանքի ամփոփաթերթի հիմնական մասի մեջ գրել իր անունը կամ կատարել որևէ այլ նշում, որը կարող է անհատականացնել աշխատանքը, այդ թվում՝ «V» նշումից բացի որևէ այլ նշում կատարելը: Թեստի ձևաթղթում դիմորդը կարող է կատարել ցանկացած նշում, դրանք չեն դիտարկվում հանձնաժողովի կողմից, թեստավորման արդյունքում գնահատվում են միայն ամփոփաթերթում նշված պատասխանները: Մինչ թեստավորման արդյունքների հրապարակումը դիմորդի կողմից ամփոփաթերթի հիմնական մասի և կտրոնի վրայի անթափանց ծածկաշերտերը մաքրելն արգելվում է:

43. Աշխատանքն ավարտելու, ինչպես նաև թեստավորման առաջադրանքների կատարման համար հատկացված ժամանակը սպառվելու դեպքում դիմորդը առաջադրանքի ձևաթուղթը հանձնում է հանձնաժողովի քարտուղարին, ամփոփաթերթի բնօրինակը տեղադրում է թափանցիկ և կնքված արկղի մեջ, իսկ կրկնօրինակը տրամադրվում է իրեն:».

12) 46-47-րդ կետերը ճանաչել ուժը կորցրած.

13) 48-րդ կետում «աշխատանքը, հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ» բառերը փոխարինել «դա արձանագրվում է հանձնաժողովի կողմից, աշխատանքը» բառերով.

14) 49-րդ կետում «նախագահի» բառը և «Արձանագրությունը ստորագրում է քննասենյակում ներկա գտնվելու իրավունք ունեցող առնվազն երկու անձ:» նախադասությունը հանել.

15) 50-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«50. Թեստավորման արդյունքում յուրաքանչյուր առաջադրանքի ճիշտ պատասխանը գնահատվում է մեկ միավոր, իսկ սխալ պատասխանը` զրո միավոր: Վերջնական գնահատականը որոշվում է ճիշտ պատասխանած հարցերի համար տրված միավորների հանրագումարով: Թեստավորման արդյունքներն ամփոփելու և դիմորդներին ներկայացնելու նպատակով նախարարությունը դիմորդներին հրավիրում է արդյունքների հրապարակմանը: Արդյունքները հրապարակելու նպատակով բացվում է դիմորդների անունները պարունակող կտրոնների արկղը` կտրոնները տրամադրելով համապատասխան դիմորդներին: Դիմորդներից յուրաքանչյուրը ջնջում է իրեն տրամադրված կտրոնի վրա առկա անթափանց ծածկաշերտը` իրեն հատկացված համարին ծանոթանալու նպատակով: Այնուհետև նախարարության ներկայացուցիչը ջնջում է ստուգված ամփոփաթերթերի վրա փակցված անթափանց ծածկաշերտերը` հայտարարելով յուրաքանչյուր ամփոփաթերթին համապատասխանող ծածկագիրը: Մասնակիցներին տրամադրված կտրոնի վրա առկա ծածկագրի և ամփոփաթերթի վրա առկա և հրապարակված ծածկագրի համապատասխանեցման միջոցով իրականացվում է աշխատանքների հեղինակների նույնականացումը` հայտարարելով նրանց ստացած միավորների քանակը: Արդյունքները հրապարակելուց հետո կազմվում է հանձնաժողովի արձանագրություն, որը պետք է տեղեկություններ պարունակի յուրաքանչյուր մասնակցի ստացած միավորի մասին: Արձանագրությունը ստորագրում են հանձնաժողովի նիստին մասնակցած և աշխատանքները ստուգած բոլոր անդամները:».

16) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 56-րդ և 57-րդ կետերով՝

«56. Որակավորման վկայականները տրամադրվում են անժամկետ, սակայն որակավորման վկայականի գործողությունը համապատասխան հիմքի առկայության մասին հայտնի դառնալու պահից մեկ ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով դադարեցվում է, եթե՝

1) որակավորված հոգեբանն առնվազն երեք տարին մեկ անգամ պարտադիր վերապատրաստումը չի անցել.

2) ի հայտ են եկել սույն կարգի 3-րդ կետի 1-2-րդ ենթակետերով նշված հանգամանքները.

3) որակավորված հոգեբանը խախտել է հանրային ծառայողի անհամատեղելիության պահանջներին, այլ սահմանափակումներին և շահերի բախմանն առնչվող կարգավորումները:

57. Նշված հիմքերը վերանալուց հետո վկայականի գործողությունը վերականգնվում է նույն կարգով:»:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

25.12.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 դեկտեմբերի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան