| 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ 
 Հ Ր Ա Մ Ա Ն 
 «12» դեկտեմբեր 2022 թվականի 
 N 101-Ն  | 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ 
 Ո Ր Ո Շ ՈՒ Մ 
 «19» դեկտեմբերի 2022 թվականի 
 N 507-Ն  | 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 31-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-Ի N 101-Ն ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 36-րդ հոդվածի 7-րդ և 37-րդ հոդվածի 1-ին մասերով`
| 
 Հրամայում եմ  | 
 Որոշում եմ  | 
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի հունիսի 10-ի և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի 2013 թվականի հունիսի 28-ի «Հայաստանի Հանրապետության մարզպետարանների ենթակայության առողջապահական պետական ոչ առևտրային կազմակերպությունների ու հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահական բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի ընտրության (նշանակման) մրցույթի հայտարարության տեքստի և մրցույթի հավակնորդներին ներկայացվող պահանջները հաստատելու մասին» N 31-Ն և N 101-Ն համատեղ հրամանը:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
| 
 Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար  | 
 Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետ  | 
| 
 Ա. Ավանեսյան  | 
 Ռ. Ղուկասյան  | 
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2023 թվական: