Գլխավոր տեղեկություն
Համար
N 334-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.01.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.12.25-2024.01.07 Պաշտոնական հրապարակման օրը 04.01.2024
Ընդունող մարմին
Մասիս համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
28.12.2023
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
28.12.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.01.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ

 

ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2023 թվականի N 334-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, 83-րդ հոդվածի 2-րդ մասի և «ՀՀ բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի պահանջներով Մասիս համայնքի ավագանին որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի 2024 թվականի համախմբված բյուջեն՝

1) եկամուտների գծով՝ 9 053 929 990 դրամ:

2) ծախսերի գծով՝ 9 053 929 990 դրամ:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի 2024 թվականի բյուջեի վարչական մասը՝

1) եկամուտների գծով՝ 4 915 625 800 դրամ:

2) ծախսերի գծով՝ 4 915 625 800 դրամ, նույն թվում բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդը՝ 1 061 910 900 դրամ, որից հատկացում բյուջեի ֆոնդային մասի ծախսերին 900 000 000 դրամ:

 3. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի 2024 թվականի բյուջեի ֆոնդային մասը՝

1) մուտքերի գծով՝ 4 138 304 190 դրամ:

2) ծախսերի գծով՝ 4 138 304 190 դրամ:

4. Հաստատել հատված 1-ով նախատեսված 2024 թվականի համայնքի բյուջեի եկամուտներն ըստ առանձին եկամտատեսակների համաձայն հավելված 1-ի:

5. Հաստատել հատված 2-ով նախատեսված 2024 թվականի համայնքի բյուջեի ծախսերն ըստ գործառական դասակարգման համաձայն հավելված 2-ի:

6. Հաստատել հատված 3-ով նախատեսված 2024 թվականի համայնքի բյուջեի ծախսերն ըստ տնտեսագիտական դասակարգման համաձայն հավելված 3-ի:

7. Հաստատել հատված 6-ով նախատեսված 2024 թվականի համայնքի բյուջեի ծախսերն ըստ գործառական և տնտեսագիտական դասակարգման համաձայն հավելված 4-ի:

8. Թույլատրել համայնքի ղեկավարին կատարել փոփոխություն տարվա ընթացքում հաստատված բյուջեի ծախսային ծրագրերի հոդվածների միջև մինչև 15 % -ի չափով:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Կողմ -21

 

ԱՀԱՐՈՆՅԱՆ ԳԱՅԱՆԵ

ԱՆԴՐԵԱՍՅԱՆ ԱՐՏԱԿ

ԱՍԱՏՐՅԱՆ ԱՆՈՒՇ

ԱՎԱՆԵՍՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ԱՐԱՄԱՅԻՍՅԱՆ ԿԱՐԵՆ

ԱՖՐԻԿՅԱՆ ՆՈՒՆԵ

ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ԱՐՍԵՆ

ԹՈՎՄԱՍՅԱՆ ԿԱՐԻՆԵ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԿԱՐԵՆ

ՀԱԿՈԲՅԱՆ ՆՈՐԱՅՐ

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԴԱՎԻԹ

ՄԵՍՐՈՊՅԱՆ ԿԱՐԱՊԵՏ

ՆԱԶԱՐՅԱՆ ՄԵԼԻՔ

ՆԱՀԱՊԵՏՅԱՆ ԱՆԻ

ՇԱԲՈՅԱՆ ԵՐԵՄ

ՈՍԿԱՆՅԱՆ ԷԼՄԻՐԱ

ՎԱՆՅԱՆ ՆԱԻՐԱ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԷԴՎԱՐԴ

ՕՀԱՆՋԱՆՅԱՆ ԵԼԻԶԱՎԵՏԱ

ՕՍԵՅԱՆ ԶՈՀՐԱԲ

Դեմ -0

Ձեռնպահ -0

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝

ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՈՒՂԵՐՁԸ

Մասիս համայնքի 2024թ. բյուջեն մշակվել է` հիմք ընդունելով Մասիս համայնքի 2022-2026թթ. հնգամյա զարգացման և 2024-2026թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրերով նախատեսված գերակայություններն ու առկա միջոցները, միաժամանակ կարևորելով համայնքի համաչափ զարգացումը։

Համայնքի գործունեության արդյունավետությունը մեծապես կախված է բյուջետային գործընթացի ճիշտ կազմակերպումից, բյուջեի եկամուտների արդյունավետ հավաքագրումից և միջոցների նպատակային ու խնայողական օգտագործումից:

Մասիս համայնքի 2024 թվականի համար նախանշված ծրագրերի իրականացումը հիմնված է համաչափ զարգացման սկզբունքի վրա, որի նպատակային իրագործման համար առաջնահերթ և գերակա են համարվելու՝

Ներմուծեք նկարագրությունը_23093 Կառավարման արդյունավետության բարձրացումը, համայնքապետարանի գործունեության թափանցիկությունը և բնակչությանը լիարժեք հաշվետվողականությունը

Ներմուծեք նկարագրությունը_23093 Համայնքի ֆինանսական վիճակի բարելավումը՝ բարձրացնելով սեփական եկամուտների հավաքագրման մակարդակը և բյուջետային միջոցների նպատակային օգտագործումը

Ներմուծեք նկարագրությունը_23093 Բնակչությանը և տնտեսվարող սուբյեկտներին մատուցվող համայնքային ծառայությունների և այլ լրացուցիչ ծառայությունների որակի բարձրացումը

Ներմուծեք նկարագրությունը_23093 Կրթության, մշակույթի և սպորտի բնագավառների համայնքային ենթակառուցվածքների պահպանման, շահագործման, նորոգման, ջեռուցման համակարգերի վերականգնման, գույքային վերազինման և այլ աշխատանքների իրականացումը

Ներմուծեք նկարագրությունը_23093 Համայնքի բնակարանային-կոմունալ տնտեսության, բարեկարգման և ճանապարհային տնտեսության բնագավառներում կապիտալ ներդրումների իրականացումը

Ներմուծեք նկարագրությունը_23093 Համայնքի մշակութային, մարզական և հասարակական կյանքի աշխուժացումը, նոր ենթակառուցվածքների կառուցումը՝ հաշվի առնելով համայնքի համառոտ նկարագիրը և զարգացման ուղղվածությունն ու տեսլականը

Ներմուծեք նկարագրությունը_23093 Համայնքի բնակչության խոցելի խմբերին աջակցության ցուցաբերումը

Ներմուծեք նկարագրությունը_23093 Համայնքի կազմում ընդգրկված բոլոր բնակավայրերի բնակիչներին համայնքային ծառայություններից օգտվելու հնարավորությունների ստեղծումը

Համայնքի 2024թ. զարգացման հիմնական ուղղությունները միտված են բնակչության կենսական մակարդակի բարելավմանը, շրջակա միջավայրի պահպանմանը, համայնքի հարմարավետ ու բարեկեցիկ միջավայրի ստեղծմանը, համայնքային ենթակառուցվածքների արդիականացմանն ու զարգացմանը, ինչպես նաև համայնքի գլխավոր հատակագծին համապատասխան քաղաքաշինական ծրագրերի իրականացմանը:

Ես՝ դիմելով համայնքի բնակիչներին, ավագանուն, աշխատակազմի և համայնքային կազմակերպությունների աշխատակիցներին, խնդրում և հորդորում եմ սրտացավ մոտեցում ցուցաբերել համայնքի 2024թ. բյուջեի միջոցների գոյացման, դրանց նպատակային և հասցեական օգտագործման, բյուջեի կատարման և վերահսկման ուղղություններով:

 

ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝

ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ

2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ

ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

Մասիս համայնքի 2024 թվականի բյուջեի հաստատման որոշման նախագիծը մշակվել է հիմք ընդունելով Մասիս համայնքի 2022-2026թթ. զարգացման ծրագիրը և առաջնորդվելով «Տեղական ինքնակառավարման մասին» և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքների պահանջներին համապատասխան, որի ձևավորման հիմքում ընկած է հաշվետվողականությունը, հաշվեկշռվածությունը, թափանցիկությունը և հստակությունը:

Մասիս համայնքի 2024 թվականի բյուջեն ծրագրվել է՝

եկամուտների մասով՝ 9 053 929.99 հազար դրամ

■ ծախսերի մասով՝ 9 053 929.99 հազար դրամ

 որից՝

վարչական մասի եկամուտներ՝ 4 915 625.8 հազար դրամ /նույն թվում պահուստային ֆոնդից հատկացում ֆոնդային մաս՝ 900 000.0 հազար դրամ

վարչական մասի ծախսեր՝ 4 915 625.8 հազար դրամ

ֆոնդային մասի մուտքեր՝ 4 138 304.19 հազար դրամ

ֆոնդային մասի ծախսեր՝ 4 138 304.19 հազար դրամ

 

1. Եկամուտների կանխատեսում.

 Մասիս համայնքի 2024 թվականի բյուջեի եկամուտները կանխատեսվում է 9 053 929.99 հազար դրամ, որը գերազանցում է նախորդ տարվա պլանավորված բյուջեն 1 550 522.383 հազար դրամով կամ 20.7 %-ով:

Նախատեսված եկամուտների ընդհանուր ծավալում սեփական եկամուտները կազմում են 1 803 087.7 հազար դրամ կամ 36.7 %, 63.3 %-ը կամ 3 112 538.1 հազար դրամը բաժին է ընկել պաշտոնական դրամաշնորհներին:

Նախագծով նախատեսված եկամուտների հիմնավորումը և համեմատական վերլուծությունը առավել հստակ կլինի դրանք առանձին եկամտատեսակների տեսքով ներկայացման պարագայում: Մասնավորապես.

1.1/ Հարկեր և տուրքեր.

 Հարկային եկամուտները կանխատեսվել են 1 186 028.4 հազար դրամի չափով կամ 2023 թվականի համար հաստատված ցուցանիշից 19 684.1 հազար դրամով կամ 1.7 %-ով ավելի:

 Փոխադրամիջոցի գույքահարկի գծով նախատեսվում է հավաքագրել 726 851,4 հազար դրամ, որը 2023 թվականի հաստատված ցուցանիշի նկատմամբ աճել է 16 131,4 հազար դրամով կամ 2.2 %-ով:

 Տեղական տուրքերի գծով նախատեսվել են 90 846.0 հազար դրամի մուտքեր, 2023 թվականին նախատեսված 78 929,4 հազար դրամի դիմաց կամ 11 916.6 հազար դրամով կամ 15.1 %-ով ավելի:

 Համայնքի բյուջե վճարվող պետական տուրքերը 2024 թվականի համար նախագծով ծրագրվել է 20 000.0 հազար դրամ, 2023 թվականի հաստատված ցուցանիշից 2 000.0 հազար դրամով ավելի կամ 11.1 %-ով ավելի, որից

■ Քաղաքացիական կացության ակտեր գրանցելու հետ կապված համապատասխան գործարքներից՝ 4 000.0 հազար դրամ

■ Նոտարական գրասենյակների կողմից նոտարական ծառայությունների հետ կապված գործարքներից՝ 16 000.0 հազար դրամ:

  1.2/ Պաշտոնական դրամաշնորհներ.

 Հիմք ընդունելով ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված ցուցանիշները՝ 2024 թվականին ծրագրվել է 3 108 540,1 հազար դրամի չափով պաշտոնական դրամաշնորհ, որը 2023 թվականի հաստատված բյուջեից ավելի է 812 653.0 հազար դրամով կամ 35.3 %-ով, ընդ որում.

■ ՀՀ պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիան նախատեսվել է 3 105 489,7 հազար դրամ:

■ Պետական բյուջեից ընթացիկ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումների (սուբվենցիաների) գծով նախատեսվել է 3 050,4 հազ. դրամ՝ երաժշտական դպրոցների ազգային, լարային նվագարանների ուսուցման ծախսերի փոխհատուցման նպատակով:

1.3/ Այլ եկամուտներ.

 Այլ եկամուտները 2024 թվականին ծրագրվել են 621 057.3 հազար դրամ՝ 2023 թվականի բյուջեով նախատեսված 479 511.4 հազար դրամի դիմաց, որը 141 545.9 հազար դրամով կամ 29.5 %-ով ավելի է նախորդ տարվանից:

■ Համայնքի սեփականություն հանդիսացող հողերի և գույքի վարձակալությունից ակնկալվող եկամուտները 2024 թվականի համար նախատեսվել է 40 129,7 հազար դրամ՝ նախորդ տարվա հաստատված ցուցանիշի չափով:

■ Տեղական վճարների գծով 2024 թվականին նախատեսվել է 386 508,6 հազար դրամ՝ 2023 թվականի 372 383,7 հազար դրամի համեմատ՝ 14 124.9 հազար դրամով ավելի:

■ Տեղական վճարների գծով նախատեսված ցուցանիշը ներառում է նաև աղբահանության վճարը, որը ծրագրվել է 168 050,0 հազար դրամի չափով 2023 թվականի նույն ցուցանիշից 3 040,0 հազար դրամով կամ 1.8 %-ով ավելի:

■ Համայնքի տարածքում ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված աշխատանքներն ավարտելուց հետո ավարտը ավարտական ակտով փաստագրման ձևակերպման համար և շահագործման թույլտվության ձևակերպման համար ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարը՝ 5 000,0 հազար դրամ:

■ Համայնքի կողմից մրցույթների և աճուրդների կազմակերպման հետ կապված ծախսերի փոխհատուցման համար մասնակիցներից վճարների գծով ծրագրվել է 700,0 հազար դրամի մուտքեր։

■ Համայնքային ենթակայության մանկապարտեզների ծառայություններից օգտվողների համար նախատեսվել է՝ 185 280,0 հազար դրամ, համայնքային ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատությունների (երաժշտական և նկարչական) ծառայություններից օգտվողների համար՝ 19 478,6 հազար դրամ ծառայության վճար:

■ Անասնաբույժի ծառայության դիմաց վճար՝ 75,0 հազ. դրամ:

■ Համայնքի վարչական տարածքում ինքնակամ կառուցված շենքերի և շինությունների օրինականացման վճարների գծով ծրագրվել է 45 000,0 հազար դրամ՝ 2023 թվականին հաստատված ցուցանիշից 7 000,0 դրամի չափով ավելի, որն էլ իր հերթին պայմանավորված է օրինականացման համար դիմումների բավականին մեծ ծավալով:

■ Այլ տեղական վճարներ՝ 30 500,0 հազար դրամ:

■ Վարչական իրավախախտումների համար պատասխանատվության միջոցների կիրառումից եկամուտների գծով նախատեսվել է 4 000,0 հազար դրամ՝ նախորդ տարվա 5 000,0 հազար դրամի դիմաց:

■ Բնակչության հատուկ սպասարկումից մուտքերը կանխատեսվել է 8 000,0 հազար դրամ:

■ Նախատեսվում է նաև բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից հատկացումներ ֆոնդային բյուջե 2024 թվականին 900 000,0 հազար դրամ կամ վարչական բյուջեի եկամուտների 18,3 %-ի չափով կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակով:

 

2. Ծախսային ծրագրեր.

 Մասիս համայնքի 2024 թվականի ծախսերը ծրագրվել են՝ 9 053 929.99 հազար դրամի չափով:

 2024 թվականի ծախսերի ամբողջ ծավալի 44,3 %-ը կամ 4 015 625.8 հազար դրամը բաժին է ընկնում ընթացիկ ծախսերին (ներառված չէ բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից կապիտալ ծախսերին հատկացումները), 45.7 %-ը կամ 4 138 304.19 հազար դրամը՝ ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերին (բյուջեի ֆոնդային մաս):

Մասիս համայնքի 2024 թվականի ծախսերի ծրագրում կապիտալ ելքերից են հանդիսանում ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների մասով 359 591.78 հազար դրամ կամ ընդհանուր ծրագրի 8.7 %-ը։ Մասիս համայնքի բնակավայրերի ոռոգման համակարգերի կառուցման և հիմնանորոգման համար նախատեսվում է 1 097 367.8 հազար դրամ կամ ընդհանուր ծրագրի 26.5 %-ը, բնակավայրերի գազաֆիկացման աշխատանքների համար ծրագրված է 379 672.31 հազար դրամ կամ 9.2 %-ը, ճանապարհների ասֆալտապատման, խճապատման աշխատանքների ծախսը ծրագրվում է 495 367.4 հազար դրամ կամ ընդհանուր ծրագրի 12 %-ը, բնակարանային շինարարության ոլորտում նախատեսված է 48 000.0 հազար դրամ կամ ընդհանուր ծրագրի 1.2 %-ը, փողոցների լուսավորման համակարգի կառուցման, ընդլայնման համար նախատեսվում է 497 304.9 հազար դրամ կամ ընդհանուր ծրագրի 12.0 %-ը, համայնքի ենթակայության տակ գտնվող նախադպրոցական հաստատությունների հիմնանորոգման և կառուցման համար նախատեսվում է 627 000.0 հազար դրամ կամ ընդհանուր ծրագրի 15.1 %-ը:

 Ծրագրով նախատեսվել է պահուստային ֆոնդ 2024 թվականի համար 1 061 910.9 հազար դրամի չափով, որից հատկացումը ֆոնդային մաս կազմում է 900 000.0 հազար դրամ, որն ամբողջությամբ ուղղվելու է բյուջեի ֆոնդային մասի ծախսերին:

 

1. Օրենսդիր և գործադիր մարմինների պահպանում ծրագրով ծախսերը ծրագրվել են հիմնականում հաշվի առնելով նախորդ և ընթացիկ տարվա ծախսերը: Այս ծրագրով նախագծում 2024 թվականին ծախսեր են նախատեսվել 1 074 151.0 հազար դրամ կամ ընդհանուր ծախսերի շուրջ 11.8 %–ը: Նշված ծրագրով նախատեսված ծախսերում էական տեսակարար կշիռ է կազմում աշխատավարձի ֆոնդը՝ 709 851.0 հազար դրամ: Աշխատավարձի ֆոնդի հաշվարկն իրականացվել է Մասիս համայնքի ավագանու 2023 թվականի սեպտեմբերի 05-ի N 168-Ա որոշմամբ հաստատված հաստիքացուցակի հիման վրա: Պարգևատրման ֆոնդը նախատեսվել է 220 695.0 հազար դրամ: Էներգետիկ ծառայությունները ներառում են էլեկտրաէներգիայի և ջեռուցման ծախսերը, որոնք հաշվարկվել են հիմք ընդունելով նախորդ տարիների փաստացի ծախսերի ծավալների միջին ցուցանիշները, մասնավորապես, այս հոդվածով 2024 թվականին նախատեսվել է 52 000.0 հազար դրամ: Կոմունալ ծառայությունները ներառում են ջրամատակարարման և ջրահեռացման, ինչպես նաև վարչական շենքերի միջատազերծման հետ կապված ծախսերը և ծրագրվել են 6 500.0 հազար դրամի չափով: Կապի ծառայությունները ներառում են քաղաքային հեռախոսակապի, բջջային կապի, ինտերնետային և փոստային ծառայությունները: Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման այս հոդվածը ներառող բոլոր ծառայությունների համար ընդհանուր նախատեսվել է 9 726.0 հազար դրամ։ Ապահովագրական ծախսերը նախատեսվել են 1 200.0 հազար դրամի չափով՝ հիմք ընդունելով «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի պահանջները, սահմանված գները և Մասիսի համայնքապետարանում հաշվառված մեքենաների քանակը։ Ներքին գործուղումների գծով ծախսերի համար նախատեսվել է 500.0 հազար դրամ, իսկ Արտասահմանյան գործուղումների գծով՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Ծառայողական գործուղման մեկնած աշխատողների գործուղման ծախսերի հատուցման համար կատարվող վճարումների նվազագույն և առավելագույն չափերն ու վճարման կարգը սահմանելու մասին» N 235-Ն որոշմամբ սահմանված նորմերը, ընթացիկ տարվա փաստացի ծախսերը, 2023 թվականին ծրագրված քանակական ցուցանիշները, նախատեսվել է 3 000.0 հազար դրամ հաշվի առնելով կանխատեսվող գործուղումների քանակը։ Համակարգչային ծառայությունների գծով ծրագրվել է 2 160.0 հազար դրամ՝ համակարգչային կառավարման տեղեկատվական համակարգերի սպասարկման, ինտերնետային կայք էջի սպասարկման և հաշվապահական հաշվառման ծրագրի սպասարկման համար: Աշխատակազմի մասնագիտական զարգացման ծառայությունների համար նախատեսվել է 1 000.0 հազար դրամ: Թերթերի և ամսագրերի ձեռքբերման համար՝ 250.0 հազար դրամ։ Ներկայացուցչական ծախսերի գծով ծրագրվել է 1 000.0 հազար դրամ: Ընդհանուր բնույթի ծառայությունների գծով նախատեսվել է 9 200.0 հազար դրամ՝ քաղաքապետարանի աշխատակազմում փաստաթղթերի արխիվացման, կարման և կազմման, ինչպես նաև համայնքապետարանին պատկանող ծառայողական ավտոմեքենաների ավտոլվացման, համակարգչային, հեռախոսային և կոնֆերենց համակարգերի սպասարկման ծառայությունների համար: Մասնագիտական ծառայությունների գծով նախատեսվել է 1 400.0 հազար դրամի չափով ծախս՝ հիմնականում համայնքապետարանի և վարչական նստավայրերի ջեռուցման համակարգերի հակահրդեհային ծառայության և գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկման ծառայության համար: Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգման և պահպանման գծով ծրագրվել է 8 000.0 հազար դրամ` համայնքապետարանի և վարչական նստավայրերի վարչական շենքերի ընթացիկ նորոգման համար: Մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգման և պահպանման գծով ծրագրվել է 16 500.0 հազար դրամ` որը ներառում է համայնքապետարանի ավտոմեքենաների, գույքի, համակարգչային տեխնիկայի և այլ սարքավորումների ընթացիկ նորոգումը և պահպանումը։ Գրասենյակային նյութեր և հագուստ հոդվածով ծախսերը ծրագրվել են 11 199.0 հազար դրամ, որը նախատեսվել է հաշվի առնելով գործունեության համար անհրաժեշտ գրասենյակային նյութերը։ Տրանսպորտային նյութերը ծրագրվել են 24 000.0 հազար դրամի չափով, որը նախատեսված է համայնքին պատկանող շահագործվող ավտոմեքենաների, ինչպես նաև որոշ բաժինների առանձնահատկություններով պայմանավորված աշխատակիցների անձնական ավտոմեքենաների ծառայողական նպատակներով օգտագործմանը հատկացվող վառելիքի համար։ Կենցաղային և հանրային սննդի ծառայությունների գծով նախատեսվել է 4 000.0 հազար դրամ, որը հիմնականում նախատեսվում է տնտեսական ապրանքների ձեռք բերման նպատակով: Հատուկ նպատակային այլ նյութերի գծով ծրագրվել է 3 200.0 հազար դրամ։ Այլ նպաստներ բյուջեից հոդվածով նախատեսվել է 8 000.0 հազար դրամ, որպես դրամական փոխհատուցում Մասիս համայնքի ավագանու անդամներին: Պարտադիր վճարների գծով՝ համայնքի հաշվեկշռում հաշվառված ավտոմեքենաների տեխնիկական զննման ծախսերի և տուրքերի վճարման համար ծրագրվել է 1 000.0 հազար դրամ:

 

2. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծառայության գործունեության կազմակերպման (պատվիրակված լիազորություններ) ծրագրով նախատեսվել է 4 933.0 հազար դրամ ՔԿԱԳ-ի պահպանման ծախս, որի համար պետական բյուջեից որպես պատվիրակված լիազորության ծառայության իրականացման համար ծախսերի փոխհատուցում՝ հատկացումները կազմում է 3998.0 հազար դրամ։

 

3. Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ ծրագրով նախատեսվել է 6 924.0 հազար դրամ համայնքների եկամուտների կառավարման էլեկտրոնային համակարգի տեխնիկական սպասարկման համար։

 

4. Ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների ծրագրով նախատեսվել է 837 302,88 հազար դրամ, որը նախատեսված է համայնքի բոլոր բնակավայրերում տեղադրված տեսախցիկների անխափան աշխատանքն ապահովելու նպատակով ինտերնետ կապի ծառայության համար 2 352.0 հազար դրամ, քաղաքացիների սպասարկման գրասենյակի հերթագրման սարքի ծրագրային սպասարկման համար՝ 504.0 հազար դրամ, լրատվական ծառայությունների ձեռք բերման համար՝ 3 800.0 հազար դրամ, ամանորյա տոնական լուսավորման համար՝ 10 000.0 հազար դրամ, քաղաքի գլխավոր տոնածառի մոնտաժման և ապամոնտաժման համար՝ 1 000.0 հազար դրամ, տրանսպորտային ծառայությունների համար՝ 8 000.0 հազար դրամ, ուսանողներին տեղափոխող տրանսպորտային ծառայության համար 60 000.0 հազար դրամ, համայնքում առկա տեսադիտման սարքերի կարգաբերման ծառայության սպասարկման համար՝ 6 000.0 հազար դրամ, նոտարական ծախսերի համար՝ 2 500.0 հազար դրամ, պահնորդական ծառայության համար՝ 4 278.0 հազար դրամ, ընդհանուր բնույթի այլ ծառայությունների համար՝ 141 427,1 հազար դրամ: Համայնքի սեփականություն հանդիսացող հողերի քարտեզագրման, չափագրման ծառայությունների համար՝ 20 000.0 հազար դրամ, համայնքի սեփականություն հանդիսացող գույքի գնահատման համար՝ 300.0 հազար դրամ, քաղաքի թարմացված քարտեզի ձեռք բերման համար՝ 800.0 հազար դրամ, համայնքային սեփականության շենքերի, շինությունների սեյսմիկ հետազոտության համար՝ 1 000.0 հազար դրամ: Համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային ենթակայության շենքերի և կառույցների ընթացիկ նորոգման համար՝ 40 000.0 հազար դրամ, զորակոչի և զորահավաքի ժամանակ համայնքի կողմից զորակոչիկներին առաջնային անհրաժեշտության պարագաների տրամադրման համար 13 000.0 հազար դրամ, տոնական և հիշատակի օրերի և այլ դեպքերի համար նախատեսվել է ծաղկեպսակների և ծաղկային կոմպոզիցիաների ձեռք բերմանը՝ 2 000.0 հազար դրամ, համայնքում ամանորյա տոնական լուսավորման համար նախատեսվել է 30 000.0 հազար դրամ, դրոշների ձեռք բերման համար՝ 2 000,0 հազար դրամ: Մասիսի կոմունալ տնտեսություն և բնակչության հատուկ սպասարկում,, ՀՈԱԿ-ին գերեզմանների սպասարկման և համայնքային շենքերի կառույցների ընթացիկ նորոգման աշխատանքների իրականացման համար նախատեսված է հատկացնել սուբսիդիա 82 000.0 հազար դրամի չափով, Հայաստանի համայնքների միավորմանը անդամավճար՝ 920.0 հազար դրամ, այլ հարկեր՝ 100.0 հազար դրամ, պարտադիր վճարներին՝ համայնքի սեփականություն հանդիսացող գույքի իրավունքի գրանցման և դատական հայցադիմումների համար 8 500.0 հազար դրամ, վարչական սարքավորումների ձեռք բերման համար՝ 342 591,78 հազար դրամ, այլ սարք սարքավորումների ձեռք բերման համար՝ 12 000.0 հազար դրամ:

 

5. Գյուղատնտեսության ոլորտում անասնաբույժներին աշխատավարձ՝ 19 200.0 հազար դրամ, արտեզյան հորերի պոմպերի էներգետիկ ծախսերի համար՝ 18 000.0 հազար դրամ, հակակարկտային կայանի սպասարկման համար՝ 2 000.0 հազար դրամ, ագրոքիմիական քարտեզագրման աշխատանքների համար՝ 500.0 հազար դրամ

 

6. Ոռոգման ցանցի կառուցում և վերանորոգում ծրագրով 2024 թվականին նախատեսվել է 1 097 367.8 հազար դրամ՝ որը կուղղվի Մասիս համայնքի բնակավայրերում ոռոգման ցանցերի կառուցման և հիմնանորոգման աշխատանքներին:

 

7. Նավթամթերք և բնական գազ ծրագրով 2024 թվականին նախատեսվել է Մասիս համայնքի բնակավայրերի գազաֆիկացման համար՝ 379 672.31 հազար դրամ։

 

8. Ճանապարհների վերանորոգում, բարեկարգում և պահպանում ծրագրերով 2024 թվականին նախատեսվել է ճանապարհների ընթացիկ նորոգման համար՝ 30 000,0 հազար դրամ, համայնքի ճանապարհների ասֆալտապատման աշխատանքների համար՝ 1 129 367,4 հազար դրամ, որի արդյունքում համայնքը կունենա առավել բարեկարգ ճանապարհներ։

 

9. Աղբահանություն և սանիտարական մաքրում ծրագրին 2024 թվականին նախատեսվել է 419 717,6 հազար դրամ՝ աղբահանության վճարների հավաքագրումն իրականացնող պայմանագրային աշխատողների աշխատավարձի և Մասիս համայնքի աղբահանության, չնախատեսված վայրերից աղբի հեռացման և սանիտարական մաքրման համար:

 

10. Շրջակա միջավայրի պաշտպանություն ծրագրով 2024 թվականին նախատեսվել է 55 078.2 հազար դրամ համայնքի կանաչապատ տարածքների խնամքի և համայնքում թափառող կենդանիների վնասազերծումը կազմակերպելու համար:

 

11. Բազմաբնակարան շենքերի տանիքների և նկուղների վերանորոգում ծրագրերով 2024 թվականին նախատեսվել է ընդհանուր 63 000,0 հազար դրամ՝ որից տանիքների ընթացիկ նորոգման համար՝ 5 000,0 հազար դրամ, նկուղների ջրագծերի և կոյուղագծերի ընթացիկ նորոգման համար՝ 10 000,0 հազար դրամ և շենքերի տանիքների հիմնանորոգման համար՝ 48 000,0 հազար դրամ։

 

12. Ջրամատակարարում ծրագրով 2024 թվականին նախատեսվել է 5 000,0 հազար դրամ համայնքի բնակավայրերում ջրագծի կառուցման համար:

 

13. Արտաքին լուսավորության ցանցի շահագործման և պահպանման աշխատանքներ ծրագրով 2024 թվականին նախատեսվել է 647 304.9 հազար դրամ արտաքին լուսավորության ցանցի պահպանման և ընդլայնման համար, որից 2023 թվականին սուբվենցիոն ծրագրով իրականացված արտաքին լուսավորության ցանցի կառուցման հետևանքով էներգետիկ ծախսերի ավելացում՝ 120 000,0 հազար դրամ, ցանցի սպասարկման պահպանման համար 30 000,0 հազար դրամ և վարչական բնակավայրերում լուսավորության ցանցի ընդլայնման համար՝ 497 304.9 հազար դրամ։

 

14. Հանգստի և սպորտային միջոցառումների կազմակերպում ծրագրով 2024 թվականին նախատեսվել է 9 500,0 հազար դրամ, որից համայնքում առկա այգիների և խաղահրապարակների նստարանների ընթացիկ նորոգման համար 3 000,0 հազար դրամ, սպորտային միջոցառումների համար նյութերի ձեռք բերում՝ 1 500.0 հազար դրամ, սպորտի բնագավառում տարվա ընթացքում լավագույն ցուցանիշներ ձեռք բերած մարզիկներին և մարզիչներին պարգևատրելու համար 5 000,0 հազար դրամ:

 

15. Գրադարանային ծառայություններ ծրագրով 2024 թվականին նախատեսվել է 56 000,0 հազար դրամ «Մասիսի քաղաքային կենտրոնական գրադարան ՀՈԱԿ»-ին սուբսիդիա տրամադրելու համար։

 

16. Այլ մշակութային միջոցառումների կազմակերպում ծրագրով 2024 թվականին նախատեսվել է 53 700,0 հազար դրամ, որը նպաստելու է համայնքում մշակութային կյանքի զարգացմանն ուղղված միջոցառումների անցկացմանը:

 

17. Կրոնական և հասարակական այլ ծառայություններ ծրագրով 2024 թվականին նախատեսվել է 3 500.0 հազար դրամ։

 

18. Նախադպրոցական ուսուցում ծրագրով 2024 թվականին նախատեսվել է 1 757 000.0 հազար դրամ՝, որից համայնքում գործող թվով 26 նախադպրոցական հիմնարկներ հաճախող գրեթե 2456 երեխաների պահպանման ծախսերին կհատկացվի սուբսիդիա 1 130 000.0 հազար դրամ, բյուջեից հատկացումները նախատեսվել են հաշվի առնելով երեխայի սննդի նորմատիվի պահպանումը։ 2024 թվականին ծրագրվում է նաև համայնքում գործող մի շարք մանկապարտեզների կառուցում և հիմնանորոգում, որի համար նախատեսվել է՝ 600 000.0 հազար դրամ, ինչպես նաև 27 000.0 հազար դրամ հիմնանորոգված մանկապարտեզներին գույքի ձեռք բերման համար։

 

19. Միջնակարգ կրթության ծրագրով 2024 թվականին նախատեսվում է 20 000,0 հազար դրամ՝ համայնքում գործող հանրակրթական դպրոցներին աջակցություն տալու նպատակով:

 

20. Արտադպրոցական դաստիարակություն ծրագրով 2024 թվականին նախատեսվել է 237 500.0 հազար դրամ: Ծրագիրը ներառում է համայնքի ենթակայության երաժշտական, սպորտի, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի և գեղարվեստի դպրոցների սուբսիդավորումը։

 

21. Սոցիալական հատուկ արտոնություններ ծրագրով 2024 թվականին նախատեսվում է 70 300,0 հազար դրամ, որից սոցիալապես անապահով ընտանիքների հուղարկավորության նպաստների համար 8000,0 հազար դրամ, այլ նպաստների և ուսման վարձերի փոխհատուցման, Արցախյան պատերազմում զոհվածների ընտանիքներին դրամական աջակցության և Արցախից Հայաստանում ապաստանած ընտանիքներին կոմունալ ծախսերի օժանդակության համար՝ 60 500,0 հազար դրամ, համայնքում գործող «Առաքելություն Հայաստան» հիմնադրամի կողմից իրականացվող բարեգործական ճաշարանին նվիրատվություն՝ 1200,0 հազար դրամ, Կարմիր խաչին՝ 600,0 հազար դրամ:

 

 Պահուստային ֆոնդը 2024 թվականի համար նախատեսվում է 1 061 910,9 հազար դրամ, որից հատկացում ֆոնդային բյուջե 900 000,0 հազար դրամ:

 Մասիս համայնքի 2024 թվականի բյուջեի նախագիծը 2023 թվականի նոյեմբերի 21-ին ներկայացվել է հանրային քննարկման: Հանրային քննարկման հրապարակայնությունը, մատչելիությունը և թափանցիկությունն ապահովելու նպատակով հանրային քննարկման մասնակցության հրավերը հրապարակվել է Մասիս համայնքի պաշտոնական կայքում:

 

Այսպիսով, Մասիս համայնքի 2024 թվականի բյուջեի նախագիծն առաջարկվում է հաստատել.

 

1. Եկամուտների գծով՝ 9 053 929,99 հազար դրամ

2. Ծախսերի մասով՝ 9 053 929,99 հազար դրամ

 

ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝

Դ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

Հավելված 1

ՀՀ Արարատի մարզի

Մասիս համայնքի ավագանու

«28» դեկտեմբեր 2023թ.

Թիվ 334-Ն որոշման

 

Հավելված 2

ՀՀ Արարատի մարզի

Մասիս համայնքի ավագանու

«28» դեկտեմբեր 2023թ.

Թիվ 334-Ն որոշման

 

Հավելված 3

ՀՀ Արարատի մարզի

Մասիս համայնքի ավագանու

«28» դեկտեմբեր 2023թ.

Թիվ 334-Ն որոշման

 

Հավելված 4

ՀՀ Արարատի մարզի

Մասիս համայնքի ավագանու

«28» դեկտեմբեր 2023թ.

Թիվ 334-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 հունվարի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան