Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 78-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (15.12.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2018.12.26/32(635).1 Հոդ.286.18
Ընդունող մարմին
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
30.11.2018
Ստորագրող մարմին
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.11.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

    

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

     

30 նոյեմբերի 2018 թ.

թիվ 78-Ն

      

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՆԵՐԳՆԱ ԵՎ ՆԵՐՔԻՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ), «ՆԵՐԳՆԱ, ՆԵՐՔԻՆ ԵՎ ԱՐՏԱԳՆԱ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 2-ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԵՐՆ ՈՒ ԴՐԱՆՑ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի ԹԻՎ 35 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Ներգնա և ներքին զբոսաշրջության մասին» Ձև 1-զբոսաշրջություն (եռամսյակային) վիճակագրական հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Ներգնա և ներքին զբոսաշրջության մասին» Ձև 1-զբոսաշրջություն (եռամսյակային) վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:

(2-րդ կետը փոփ. 11.12.23 թիվ 60-Ն)

3. Հաստատել «Ներգնա, ներքին և արտագնա զբոսաշրջության մասին» Ձև 2-զբոսաշրջություն (եռամսյակային) վիճակագրական հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 3-ի:

4. Հաստատել «Ներգնա, ներքին և արտագնա զբոսաշրջության մասին» Ձև 2-զբոսաշրջություն (եռամսյակային) վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 4-ի:

(4-րդ կետը փոփ. 11.12.23 թիվ 60-Ն)

5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2001 թվականի ապրիլի 4-ի «Միջազգային և ներքին զբոսաշրջիկության մասին Ձև թիվ-1 զբոսաշրջիկություն պետական վիճակագրական հաշվետվությունը և դրա լրացման մասին հրահանգը հաստատելու մասին» թիվ 35 որոշումը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից:

    

Նախագահ՝ Ս. Մնացականյան

   

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական

 խորհրդի 2018 թվականի

նոյեմբերի 30-ի թիվ 78-Ն որոշման

 

Ներմուծեք նկարագրությունը_23132

 

Բաժին 1. Ընդհանուր ցուցանիշներ

 

Ցուցանիշի անվանումը

Տողի ծածկագիրը

Չափման միավորը

Հաշվետու եռամսյակ

Ա

Բ

Գ

1

Հյուրանոցային տնտեսության օբյեկտի (ՀՏՕ) տեսակը (ընտրել)

110

-

 

Ներգնա զբոսաշրջիկների կողմից ծառայություններից օգտվելու արդյունքում ՀՏՕ-ի ստացված հասույթը

120

հազար դրամ

 

Ներքին զբոսաշրջիկների կողմից ծառայություններից օգտվելու արդյունքում ՀՏՕ-ի ստացված հասույթը

130

հազար դրամ

 

Բաժին 2. Ներգնա զբոսաշրջիկների թվաքանակն ըստ նպատակի

 

մարդ

Մշտական բնակության վայրի երկիր

Ներգնա զբոսաշրջիկներ, ընդամենը

այդ թվում՝

Գործնական

Անձնական

հանգստի և ժամանցի

կրթության

բուժման

այլ

1

2

3

4

5

6

7

             
             
             
             

Բաժին 3. Ներքին զբոսաշրջիկների թվաքանակն ըստ նպատակի

 

մարդ

Ցուցանիշի անվանումը

Տողի ծածկագիրը

Հաշվետու եռամսյակ

Ա

Բ

1

Ներքին զբոսաշրջիկներ, ընդամենը (310.1+310.2)
այդ թվում՝

310

 

գործնական

310.1

 

անձնական (310.2.1+310.2.2+310.2.3+310.2.4)

310.2

 

հանգստի և ժամանցի

310.2.1

 

կրթության

310.2.2

 

բուժման

310.2.3

 

այլ

310.2.4

 

Բաժին 4. Առկա համարների և ննջատեղերի քանակները և զբաղվածության ցուցանիշները

 

Ցուցանիշի անվանումը

Տողի ծածկագիրը

Հաշվետու եռամսյակ

Ա

Բ

1

Համարների քանակը, ընդամենը (410.1+410.2+410.3+410.4+4105+410.6+410.7+410.8)
այդ թվում՝

410

 

մեկտեղանոց համարներ

410.1

 

երկտեղանոց համարներ

410.2

 

երեքտեղանոց համարներ

410.3

 

ընտանեկան համարներ

410.4

 

լյուքս

410.5

 

նախագահական լյուքս

410.6

 

ապարտամենտ

410.7

 

սահմանափակ ֆիզիկական կարողություններով մարդկանց համար

հասանելի համարներ

410.8

 

Զբաղվածությունը, համար-օր

420

 

Ննջատեղերի քանակը համարներում

430

 

Զբաղվածությունը, ննջատեղ-օր

440

 

Ղեկավար/Անհատ ձեռնարկատեր՝

__________________

 

__________________

 

(Ազգանուն, անուն)

 

(Ստորագրություն)

Լրացնող (գլխավոր հաշվապահ

կամ այլ լիազորված անձ)՝


__________________

 


__________________

 

(Ազգանուն, անուն)

 

(Ստորագրություն)

 

    

«__ __»___________ 20__թ.

(հավելվածը խմբ. 11.12.23 թիվ 60-Ն)

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական

 խորհրդի 2018 թվականի

նոյեմբերի 30-ի թիվ 78-Ն որոշման

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ՆԵՐԳՆԱ ԵՎ ՆԵՐՔԻՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը կարգավորում է «Ներգնա և ներքին զբոսաշրջության մասին» Ձև 1-զբոսաշրջություն (եռամսյակային) վիճակագրական հաշվետվության (այսուհետ՝ Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվետվությունը ներկայացնում են միայն հյուրանոցային տնտեսության օբյեկտները (այսուհետ` ՀՏՕ), որոնք այդ մասին նախապես իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիս 20-ի թիվ 05-Ն որոշմամբ սահմանված կարգով:

3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե՝ եռամսյակային կտրվածքով՝ մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 25-ը:

4. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

2. ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԵԶՐՈՒՅԹՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

5. Զբոսաշրջիկը՝ ըստ ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության մեթոդաբանության (ԶՀԿ), համարվում է ցանկացած անձ, ով հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդում է իր մշտական բնակության վայրից մեկ այլ վայր ոչ պակաս քան 24 ժամ և ոչ ավել քան անընդմեջ 1 տարի ժամանակով: Այսինքն` նրա հիմնական նպատակը ճանապարհորդելն է, այլ ոչ թե աշխատանքային գործունեությամբ զբաղվելը, որի դեպքում ուղևորության համար վճարումները կկատարվեին ժամանած վայրում աշխատանքային գործունեությունից ստացված ֆինանսական միջոցների հաշվին:

6. Մշտական բնակության վայրը սույն հրահանգի իմաստով այն աշխարհագրական տարածքն է, որտեղ անձը բնակվում է մշտապես:

7. ՀՀ ռեզիդենտը՝ ըստ ԱՄՀ վճարային հաշվեկշռի կազմման մեթոդաբանության, համարվում է այն ֆիզիկական անձը, տնային տնտեսությունը, իրավաբանական անձը կամ ՀՀ տարածքում գործող որևէ տնտեսավարող սուբյեկտ, որի մշտական գտնվելու վայրը (ֆիզիկական անձանց համար բնակության վայրը) կամ տնտեսական շահերի կենտրոնը (ֆիզիկական անձանց համար` կենսական շահերի կենտրոնը) հանդիսանում է ՀՀ-ն: Ներգնա և արտագնա զբոսաշրջության վիճակագրության տեսակետով, եթե անձն անընդմեջ` 1 տարուց ավել, ապրել և աշխատել է մեկ այլ երկրում, որն իր մշտական բնակության վայրի երկիրը չէ, դառնում է տվյալ երկրի ռեզիդենտ, և նրա հետագա այցելությունը մշտական բնակության վայրի երկիր առնչվում է միջազգային զբոսաշրջությանը:

8. Այցելուն ֆիզիկական անձն է, ով ճանապարհորդում է իր մշտական բնակության վայրից (երկրից) այլ վայր (երկիր) մինչև մեկ տարի ժամկետով, ցանկացած նպատակով (ճանաչողական, ժամանցի, գործնական, հանգստի, հարազատներին այցելության, կրոնական, բժշկական օգնություն և սպասարկում ստանալու կամ անձնական այլ նպատակներով), բացառությամբ ժամանման վայրում վճարովի գործունեություն իրականացնելը և ժամանման վայրում գտնվող կազմակերպություններից կամ ժամանման վայրի ռեզիդենտ ֆիզիկական անձի կողմից վարձատրվելը: Այցելուները դասակարգվում են հետևյալ կերպ.

1) զբոսաշրջիկներ (գիշերող այցելուներ)՝ այցելուներ, որոնք առնվազն մեկ գիշեր անց են կացնում ժամանած երկրում,

2) մեկօրյա այցելուներ՝ այցելուներ, որոնք ժամանման երկրում չեն գիշերում:

9. Ցանկացած երկրի համար զբոսաշրջությունը դասակարգվում է 3 խմբի.

1) ներքին զբոսաշրջություն, որը ներառում է այն զբոսաշրջիկներին, որոնք ճանապարհորդում են իրենց իսկ երկրի (մշտական բնակության վայրի) սահմաններում,

2) ներգնա զբոսաշրջություն, որն ընդգրկում է այն զբոսաշրջիկներին, որոնք ժամանում են մեկ այլ երկրից,

3) արտագնա զբոսաշրջություն, որն ընդգրկում է այն զբոսաշրջիկներին, որոնք մեկնում են իրենց երկրից (մշտական բնակության վայրի երկրից) մեկ այլ երկիր:

10. Ներգնա և արտագնա զբոսաշրջության վիճակագրության բնորոշման հիմնական առանցքային չափանիշը համարվում է մշտական բնակության վայրի երկիր հասկացությունը: Այդ իսկ պատճառով ներգնա զբոսաշրջության դասակարգումն ըստ երկրների իրականացման համար որպես այցելուի ծագման երկրի հիմնական չափանիշ օգտագործվում է բնակության վայրը, այլ՝ ոչ թե քաղաքացիությունը:

11. Սույն հաշվետվության իմաստով և համաձայն զբոսաշրջության վիճակագրության մեթոդաբանության՝ ներգնա զբոսաշրջության մեջ հաշվառման ենթակա չեն հետևյալ այցելուները.

1) որևէ երկրից մեկնող, կամ որևէ երկիր ժամանող միգրանտները՝ ներառյալ նրանց խնամակալության տակ գտնվողները,

2) այն անձինք, որոնք հայտնի են որպես սահմանային աշխատողներ (ապրում են մի երկրի պետական սահմանին մոտ, իսկ աշխատում են սահմանային մյուս երկրում),

3) դեսպանատների և հյուպատոսությունների աշխատողները, զինվորականները, որոնք ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում իրենց երկրից տեղափոխվում են մեկ այլ երկիր կամ հակառակը,

4) այն անձինք, որոնք ճանապարհորդում (տեղաշարժվում) են փախստականի կարգավիճակով,

5) տարանցիկ ուղևորները, որոնք ֆորմալ առումով անձնագրային հսկողության կետերով չեն ժամանում տվյալ երկիր,

6) ուսանողներ, որոնց ուսուցման ժամանակահատվածը մեկ տարուց ավելի է:

12. Հետևյալ խմբի այցելուները չեն ներառվում ներքին զբոսաշրջության խմբերում.

1) այն բնակիչները, որոնք մեկնում են ՀՀ այլ տարածք այնտեղ բնակության հաստատման համար,

2) այն անձինք, որոնք մեկնել են այլ տարածք աշխատանքային գործունեություն իրականացնելու համար և ծախսերը վճարվել են տվյալ աշխատանքից ստացված վարձատրությունից,

3) այն անձինք, որոնք կանոնավոր կամ հաճախակի ճանապարհորդում են այլ վայր աշխատելու կամ սովորելու նպատակով,

4) մշտական բնակության վայր չունեցող անձինք,

5) զինվորականները զինավարժությունների ընթացքում:

13. Հյուրանոցային տնտեսության օբյեկտները դասակարգվում են ըստ հետևյալ տեսակների.

1) հյուրանոցներ՝ հյուրանոցային տնտեսության օբյեկտներ, որտեղ մատուցվում են հյուրանոցային ծառայություններ մեկ կամ մի քանի շինություններում, որոնք ունեն առնվազն 10 սենյակ, որոնցից առնվազն 5-ը` մեկ կամ երկտեղանոց համարներով,

2) մոթելներ՝ հյուրանոցային տնտեսության օբյեկտ, որը գտնվում է ճանապարհների հարևանությամբ, բաղկացած է մեկ կամ մի քանի շինություններից կամ կազմում է որևէ շինության մաս, որն ունի առնվազն 10 հյուրանոցային համար, որոնցից առնվազն 5-ը՝ մեկ կամ երկտեղանոց համարներով, որտեղ մատուցվում են նաև ավտոմեքենաների կայանման և տեխնիկական սպասարկման ծառայություններ,

3) հյուրանոցատիպ հանգրվաններ՝ հյուրանոցային տնտեսության օբյեկտներ, որտեղ մատուցվում են հյուրանոցային ծառայություններ մեկ կամ մի քանի շինություններում, որոնք ունեն առնվազն 5 սենյակ,

4) առողջարաններ՝ հյուրանոցային տնտեսության օբյեկտներ, որտեղ, բացի հյուրանոցային ծառայություններից, մատուցվում է նաև հատուկ կարգի սպասարկում, այդ թվում՝ առողջարանային, բուժական և վերականգնողական,

5) հանգստյան և մասնագիտացված ճամբարներ կամ տներ՝ հյուրանոցային տնտեսության օբյեկտներ, որտեղ մատուցվում են հյուրանոցային ծառայություններ շինության կամ դրան հարակից տարածքներում որոշակի մասնագիտական գործունեություն (հնագիտական, գյուղատնտեսական, բնապահպանական, սկաուտական, մարզական, որսորդական, ձկնորսական, լեռնամագլցման, ալպինիստական և այլն) վարող անձանց,

6) պանսիոններ՝ հյուրանոցային տնտեսության օբյեկտներ, որտեղ, ի լրումն նվազագույն հյուրանոցային ծառայությունների, օրական առնվազն 3 անգամ կազմակերպվում և մատուցվում են սննդի ծառայություններ,

7) զբոսաշրջային բնակատեղիներ (համալիրներ՝ հոսթելներ)՝ հյուրանոցային տնտեսության օբյեկտներ, որտեղ մատուցվում են զբոսաշրջիկների կացության հետ կապված ծառայություններ, տրամադրվում են ինքնասպասարկման հնարավորություններ, և որոնք ունեն գիշերելու համար առնվազն 20 ննջատեղ,

8) մանկապատանեկան բնակատեղիներ (համալիրներ)՝ զբոսաշրջային բնակատեղիներ, որոնք նախատեսված են դպրոցահասակ զբոսաշրջիկների համար,

9) ճամբարային բնակատեղիներ (համալիրներ)՝ հյուրանոցային տնտեսության օբյեկտներ, որտեղ մատուցվում են վրաններով գիշերակացի, սննդի պատրաստման և տրանսպորտի կայանման ծառայություններ,

10) զբոսաշրջային տներ՝ հյուրանոցային տնտեսության օբյեկտներ, որտեղ մեկ շենքի կամ բնակարանի տարածքում տրամադրվում է գիշերակացի ծառայություն, ինչպես նաև կազմակերպվում և մատուցվում են սննդի ծառայություններ:

 

3. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

14. «Հյուրանոցային տնտեսության օբյեկտի (ՀՏՕ) տեսակը» տողում համապատասխան վանդակում նշվում է «1»՝ օգտվելով սույն հրահանգի 11-րդ կետի սահմանումներից:

15. «Ներգնա զբոսաշրջիկների կողմից ծառայություններից օգտվելու արդյունքում ՀՏՕ-ի ստացված հասույթը» (հազար ՀՀ դրամ) տողում լրացվում են ներգնա զբոսաշրջիկների կողմից ծառայություններից օգտվելու արդյունքում ՀՏՕ-ի ստացված հասույթը (օր.՝ բուժական ծառայություններ, տուրերի ամրագրում և այլն)՝ առանց ավելացված արժեքի և այլ ուղղակի հարկերի: Այն դեպքում, երբ ծառայությունները չեն մատուցվում ՀՏՕ-ի կողմից, պետք է նշել միայն միջնորդավճարները:

16. «Ներքին զբոսաշրջիկների կողմից ծառայություններից օգտվելու արդյունքում ՀՏՕ-ի ստացված հասույթը (հազար ՀՀ դրամ)» տողում լրացվում են ներքին զբոսաշրջիկների կողմից ծառայություններից օգտվելու արդյունքում ՀՏՕ-ի ստացված հասույթը (օր.՝ բուժական ծառայություններ, տուրերի ամրագրում և այլն)՝ առանց ավելացված արժեքի և այլ ուղղակի հարկերի: Այն դեպքում, երբ ծառայությունները չեն մատուցվում ՀՏՕ-ի կողմից, պետք է նշել միայն միջնորդավճարները:

17. «Բաժին 2. Ներգնա զբոսաշրջիկների թվաքանակն ըստ նպատակի» բաժնում «Մշտական բնակության վայրի երկիր» սյունակի մեջ լրացվում է այն երկիրը, որը համապատասխանում է ՀՏՕ-ում գիշերակաց անցկացրած զբոսաշրջիկների մշտական բնակության վայրին: Ընդ որում սյունակներ 3-7-ում նշվում է ժամանման նպատակը`

1) գործնական (սարքավորումների տեղակայում, պայմանագրերի կնքում, խորհրդակցությունների, կոնգրեսների, ցուցահանդեսների, տոնավաճառների, դասախոսությունների, միջպետական մասշտաբով նշվող սպորտային միջոցառումների և համերգների մասնակցություն, կառավարական գործուղումներ` ներառյալ դիվանագետների, զինվորական ծառայողների, բացառությամբ այն դեպքերի, երբ այցելությունը կապված է ժամանման երկրում մշտական աշխատանքի հետ),

2) բուժման (այցելություն առողջարաններ, հանգստյան տներ և այլ առողջապահական հաստատություններ առողջության վերականգնման նպատակով),

3) կրթության (ուսուցման, վերապատրաստման կամ հատուկ մասնագիտական դասընթացների մասնակցություն),

4) հանգստի կամ ժամանցի (հանգստի, տեսարժան վայրերի դիտում, մարզական, մշակութային միջոցառումների, խանութների այցելություն և այլն),

5) այլ (հարազատներին այցելություն, կրոնական միջոցառումներին մասնակցություն և այլն):

18. «Բաժին 3. Ներքին զբոսաշրջիկների թվաքանակն ըստ նպատակի» բաժնում լրացվում են ՀՀ ռեզիդենտ զբոսաշրջիկների թվաքանակը, որոնք գործնական կամ անձնական (հանգստի, կրթության, բուժման և այլ) նպատակներով (24 ժամից ավել կամ 1 տարուց պակաս ժամկետով) տեղավորվել են ՀՀ տարածքում գտնվող ՀՏՕ-ում:

19. «Բաժին 4. Առկա համարների և ննջատեղերի քանակները և զբաղվածության ցուցանիշները» բաժնում անհրաժեշտ է լրացնել՝

1) համարների քանակը, որն իրենից ներկայացնում է համապատասխան ամսվա ընթացքում կարճաժամկետ այցերի համար նախատեսված համարների քանակ՝ բացառությամբ երկարաժամկետ վարձակալությամբ տրված կամ վերանորոգման մեջ գտնվող համարների, ինչպես նաև հյուրանոցային օգտագործման համարների և ոչ հյուրանոցային օգտագործման տրված համարների քանակը, որոնք տարանջատվում են ըստ հետևյալ սկզբունքի.

ա. մեկտեղանոց համարներ՝ նախատեսված է 1 անձի համար, կարող է ունենալ 1 ննջատեղ,

բ. երկտեղանոց համարներ՝ նախատեսված 1 կամ 2 անձի համար, կարող է ունենալ 2 կամ լրացուցիչ ննջատեղ տեղադրելու հնարավորություն,

գ. երեքտեղանոց համարներ՝ նախատեսված է 3 անձի համար, կարող է ունենալ կամ 3 մեկտեղանոց, կամ 1 երկտեղանոց և 1 մեկտեղանոց ննջատեղեր,

դ. ընտանեկան համարներ՝ նախատեսված է 4 անձի համար, 4 ննջատեղի հնարավորությամբ,

ե. լյուքս՝ ունի հյուրասենյակ, բարձրակարգ ննջասենյակ, երբեմն առկա է խոհանոցային անկյուն,

զ. նախագահական լյուքս՝ ունենում է մեկ կամ ավելի սենյակներ և հյուրասենյակ, որը ներառում է սենյակային ձևավորումը և բարձրորակ պարագաները, ինչպես նաև անհատական կարիքները բավարարող այլ ապրանքներ և ծառայություններ,

է. ապարտամենտ՝ նախատեսված է համեմատաբար երկար ժամկետով մնացող զբոսաշրջիկների համար, որը ներառում է խոհանոցային սարքավորումներ, լվացքի մեքենա, վարսահարդարման սարք և այլ նմանատիպ հարմարություններ, մատուցվում են նաև մաքրման ծառայություններ՝ շաբաթական մեկ կամ երկու անգամ,

ը. սահմանափակ ֆիզիկական կարողություններով մարդկանց համար նախատեսված համարներ՝ հարմարեցված են սահմանափակ ֆիզիկական կարողություններով անձանց համար,

2) զբաղվածությունը (համար-օր) իրենից ներկայացնում է ամսվա յուրաքանչյուր օր այցերի արդյունքում զբաղված համարների հանրագումարը,

3) ննջատեղերի քանակը (միաժամանակյա տարողությունը) համապատասխանում է բոլոր համարներում մշտական տեղադրված մահճակալ-տեղերի թվին, որում չեն ներառվում ժամանակավոր (լրացուցիչ) տեղերը և մշտական տեղերը, որոնք զբաղված են երկար ժամանակով և որոնց համար վճարումը չի կատարվում հյուրանոցում գործող սակագներով,

4) զբաղվածությունը (ննջատեղ-օր) է իրենից ներկայացնում է ամսվա յուրաքանչյուր օր զբաղված ննջատեղերի հանրագումարը, ընդ որում՝ հաշվառվում են նաև ժամանակավոր (լրացուցիչ) տեղերը, որոնք եղել են զբաղված:

(հավելվածը խմբ. 11.12.23 թիվ 60-Ն)

 

Հավելված 3

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական

 խորհրդի 2018 թվականի

նոյեմբերի 30-ի թիվ 78-Ն որոշման

 

Ներմուծեք նկարագրությունը_23133

 

Բաժին 1. Ներգնա զբոսաշրջիկների թվաքանակը, ովքեր այցելել են հետևյալ վայրերը՝ ԶՕ և ԶԳ-ի կողմից կազմակերպած շրջագայությունների (տուրերի) շրջանակում

 

մարդ

Վայր

Տողի ծածկագիրը

Ներգնա
զբոսաշրջիկներ

Ա

Բ

1

Երևան շրջայց

110

 

Գառնի-Գեղարդ

112

 

Էջմիածին-Զվարթնոց

114

 

Սևան

116

 

Ծաղկաձոր

118

 

Դիլիջան

120

 

Խոր Վիրապ

122

 

Նորավանք

124

 

Արենի

126

 

Տաթև

128

 

Խնձորեսկ

130

 

Սաղմոսավանք

132

 

Օշական

134

 

Ամբերդ

136

 

Ենոքավան

138

 

Գյումրի

140

 

Ջերմուկ

142

 

Հաղպատ-Սանահին

144

 

Այլ

146

 

Բաժին 2. Ներքին զբոսաշրջիկների թվաքանակը, ովքեր այցելել են հետևյալ վայրերը՝ ԶՕ և ԶԳ-ի կողմից կազմակերպած շրջագայությունների (տուրերի) շրջանակում

 

մարդ

Վայր

Տողի ծածկագիրը

Ներգնա
զբոսաշրջիկներ

Ա

Բ

1

Երևան շրջայց

 210

 

Գառնի-Գեղարդ

 212

 

Էջմիածին-Զվարթնոց

 214

 

Սևան

 216

 

Ծաղկաձոր

 218

 

Դիլիջան

 220

 

Խոր Վիրապ

 222

 

Նորավանք

 224

 

Արենի

 226

 

Տաթև

 228

 

Խնձորեսկ

 230

 

Սաղմոսավանք

 232

 

Օշական

 234

 

Ամբերդ

 236

 

Ենոքավան

 238

 

Գյումրի

 240

 

Ջերմուկ

 242

 

Հաղպատ-Սանահին

 244

 

Այլ

 246

 

Բաժին 3. Արտագնա զբոսաշրջիկների թվաքանակն ըստ նշանակման երկրների

 

Նշանակման երկիր (ընտրել)

Արտագնա զբոսաշրջիկներ (մարդ)

1

2

   
   
   
   
   
   
   
   
   
   
   

Բաժին 3.1 Արտագնա զբոսաշրջիկների թվաքանակն՝ ըստ այցելության հիմնական նպատակի, և մատուցած ծառայություններից ստացված հասույթը

 

Հիմնական նպատակ/զբոսաշրջության տեսակ

Տողի ծածկագիրը

Չափման միավորը

Հաշվետու եռամսյակ

Ա

Բ

Գ

1

Արտագնա զբոսաշրջիկներ,
ընդամենը (310.1+310.2+310.3+310.4+310.5+310.6)

310

մարդ

 

Գործնական

310.1

-“-

 

     Հանգստի և ժամանցի (310.2.1+310.2.2+310.2.3+310.2.4),
      որից՝

310.2

-“-

 

պատմա-մշակութային

զբոսաշրջություն

310.2.1

-“-

 

սպորտային և արկածային

զբոսաշրջություն

310.2.2

-“-

 

գյուղական զբոսաշրջություն

/ագրոտուրիզմ

310.2.3

-“-

 

էկոլոգիական զբոսաշրջություն

310.2.4

-“-

 

Հարազատներին և ընկերներին այցելություն

310.3

-“-

 

Առողջարանային և բժշկական զբոսաշրջություն

310.4

-“-

 

Կրոնական զբոսաշրջություն

310.5

-“-

 

Կրթական զբոսաշրջություն

310.6

-“-

 

Արտագնա զբոսաշրջիկներին մատուցած ծառայություններից ստացված ԶՕ և ԶԳ-ի հասույթը

320

հազար դրամ

 

Ղեկավար/Անհատ ձեռնարկատեր՝

__________________

 

__________________

 

(Ազգանուն, անուն)

 

(Ստորագրություն)

Լրացնող (գլխավոր հաշվապահ

կամ այլ լիազորված անձ)


__________________

 


__________________

 

(Ազգանուն, անուն)

 

(Ստորագրություն)

 

    

«__ __»___________ 20__թ.

(հավելվածը խմբ. 11.12.23 թիվ 60-Ն)

         

Հավելված 4

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական

 խորհրդի 2018 թվականի

նոյեմբերի 30-ի թիվ 78-Ն որոշման

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ՆԵՐԳՆԱ, ՆԵՐՔԻՆ ԵՎ ԱՐՏԱԳՆԱ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 2-ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը կարգավորում է «Ներգնա, ներքին և արտագնա զբոսաշրջության մասին» Ձև 2-զբոսաշրջություն (եռամսյակային) վիճակագրական հաշվետվության (այսուհետ՝ Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվետվությունը ներկայացնում են միայն զբոսաշրջային օպերատորները և զբոսաշրջային գործակալները (այսուհետ` ԶՕ և ԶԳ), որոնք այդ մասին նախապես իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ սահմանված կարգով:

3. Հաշվետվությունը ներկայացվում է ՀՀ վիճակագրական կոմիտե՝ եռամսյակային կտրվածքով՝ մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 25-ը:

4. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

2. ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԵԶՐՈՒՅԹՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

5. Զբոսաշրջիկը՝ ըստ ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության մեթոդաբանության, (ԶՀԿ) համարվում է ցանկացած անձ, ով հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդում է իր մշտական բնակության վայրից մեկ այլ վայր ոչ պակաս քան 24 ժամ և ոչ ավել քան անընդմեջ 1 տարի ժամանակով: Այսինքն` նրա հիմնական նպատակը ճանապարհորդելն է, այլ ոչ թե աշխատանքային գործունեությամբ զբաղվելը, որի դեպքում ուղևորության համար վճարումները կկատարվեին ժամանած վայրում աշխատանքային գործունեությունից ստացված ֆինանսական միջոցների հաշվին:

6. Զբոսաշրջային օպերատոր` իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որն իրականացնում է շրջագայության (տուրի) կամ զբոսաշրջային փաթեթի ձևավորման, խթանման և իրացման գործունեություն և ապահովում է փաթեթի կամ տուրի մեջ ընդգրկված ծառայությունների մատուցումը:

7. Զբոսաշրջային գործակալ` իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որը զբոսաշրջային փաթեթ տրամադրելու նպատակով մատուցում է հետևյալ ծառայությունները`

1) զբոսաշրջային փաթեթների խթանում և վաճառք,

2) ճանապարհորդության հետ կապված փաստաթղթերի ձևակերպում,

3) տրանսպորտային ծառայությունների տրամադրում,

4) հյուրանոցային ծառայությունների տրամադրում,

5) ճամփորդական ապահովագրության տրամադրում,

6) զբոսաշրջային այլ ծառայությունների տրամադրում:

8. Մշտական բնակության վայրը սույն հրահանգի իմաստով այն աշխարհագրական տարածքն է, որտեղ անձը բնակվում է մշտապես:

9. ՀՀ ռեզիդենտը՝ ըստ ԱՄՀ վճարային հաշվեկշռի կազմման մեթոդաբանության, համարվում է այն ֆիզիկական անձը, տնային տնտեսությունը, իրավաբանական անձը կամ ՀՀ տարածքում գործող որևէ տնտեսավարող սուբյեկտ, որի մշտական գտնվելու վայրը (ֆիզիկական անձանց համար բնակության վայրը) կամ տնտեսական շահերի կենտրոնը (ֆիզիկական անձանց համար` կենսական շահերի կենտրոնը) հանդիսանում է ՀՀ-ն: Ներգնա և արտագնա զբոսաշրջության վիճակագրության տեսակետով, եթե անձն անընդմեջ` 1 տարուց ավել ապրել և աշխատել է մեկ այլ երկրում, որն իր մշտական բնակության վայրի երկիրը չէ, դառնում է տվյալ երկրի ռեզիդենտ և նրա հետագա այցելությունը մշտական բնակության վայրի երկիր առնչվում է միջազգային զբոսաշրջությանը:

10. Այցելուն ֆիզիկական անձն է, ով ճանապարհորդում է իր մշտական բնակության վայրից (երկրից) այլ վայր (երկիր) մինչև մեկ տարի ժամկետով, ցանկացած նպատակով (ճանաչողական, ժամանցի, գործնական, հանգստի, հարազատներին այցելության, կրոնական, բժշկական օգնություն և սպասարկում ստանալու կամ անձնական այլ նպատակներով), բացառությամբ ժամանման վայրում վճարովի գործունեություն իրականացնելը և ժամանման վայրում գտնվող կազմակերպություններից կամ ժամանման վայրի ռեզիդենտ ֆիզիկական անձի կողմից վարձատրվելը: Այցելուները դասակարգվում են հետևյալ կերպ.

1) զբոսաշրջիկներ (գիշերող այցելուներ)՝ այցելուներ, որոնք առնվազն մեկ գիշեր անց են կացնում ժամանած երկրում,

2) մեկօրյա այցելուներ՝ այցելուներ, որոնք ժամանման երկրում չեն գիշերում:

11. Ցանկացած երկրի համար զբոսաշրջությունը դասակարգվում է 3 տեսակի.

1) ներքին զբոսաշրջություն, որը ներառում է այն զբոսաշրջիկներին, որոնք ճանապարհորդում են իրենց իսկ երկրի (մշտական բնակության վայրի) սահմաններում,

2) ներգնա զբոսաշրջություն, որն ընդգրկում է այն զբոսաշրջիկներին, որոնք ժամանում են մեկ այլ երկրից,

3) արտագնա զբոսաշրջություն, որն ընդգրկում է այն զբոսաշրջիկներին, որոնք մեկնում են իրենց երկրից (մշտական բնակության վայրի երկրից) մեկ այլ երկիր:

12. Ներգնա և արտագնա զբոսաշրջության վիճակագրության բնորոշման հիմնական առանցքային չափանիշը համարվում է մշտական բնակության վայրի երկիր հասկացությունը: Այդ իսկ պատճառով ներգնա զբոսաշրջության դասակարգումն ըստ երկրների իրականացման համար որպես այցելուի ծագման երկրի հիմնական չափանիշ օգտագործվում է բնակության վայրը, այլ ոչ թե քաղաքացիությունը:

13. Սույն հաշվետվության իմաստով և համաձայն զբոսաշրջության վիճակագրության մեթոդաբանության ներգնա զբոսաշրջության մեջ հաշվառման ենթակա չեն հետևյալ այցելուները.

1) որևէ երկրից մեկնող, կամ որևէ երկիր ժամանող միգրանտները, ներառյալ նրանց խնամակալության տակ գտնվողները,

2) այն անձինք, որոնք հայտնի են որպես սահմանային աշխատողներ (ապրում են մի երկրի պետական սահմանին մոտ, իսկ աշխատում են սահմանային մյուս երկրում),

3) դեսպանատների և հյուպատոսությունների աշխատողները, զինվորականները, որոնք ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում իրենց երկրից տեղափոխվում են մեկ այլ երկիր կամ հակառակը,

4) այն անձինք, ովքեր ճանապարհորդում (տեղաշարժվում) են փախստականի կարգավիճակով,

5) տարանցիկ ուղևորները, որոնք ֆորմալ առումով անձնագրային հսկողության կետերով չեն ժամանում տվյալ երկիր,

6) ուսանողներ, որոնց ուսուցման ժամանակահատվածը մեկ տարուց ավելի է:

14. Հետևյալ խմբի այցելուները չեն ներառվում ներքին զբոսաշրջության խմբերում.

1) այն բնակիչները, որոնք մեկնում են ՀՀ այլ տարածք այնտեղ բնակության հաստատման համար,

2) այն անձինք, որոնք մեկնել են այլ տարածք աշխատանքային գործունեություն իրականացնելու համար և ծախսերը վճարվել են տվյալ աշխատանքից ստացված վարձատրությունից,

3) այն անձինք, որոնք կանոնավոր կամ հաճախակի ճանապարհորդում են այլ վայր աշխատելու կամ սովորելու նպատակով,

4) մշտական բնակության վայր չունեցող անձինք,

5) զինվորականները՝ զինավարժությունների ընթացքում:

15. Զբոսաշրջության տեսակներն ըստ այցելության հիմնական նպատակի դասակարգվում են հետևյալ կերպ.

1) գործնական զբոսաշրջություն՝ այցելության հիմնական նպատակը կապված է ծառայողական (աշխատանքային) գործունեության հետ,

2) հանգիստ, ժամանց և արձակուրդներ՝ այցելության հիմնական նպատակը հանգստի կազմակերպումն է, որը կարող է իրականացվել հետևյալ ենթատեսակներով՝

ա. պատմա-մշակութային զբոսաշրջություն՝ այցելության հիմնական նպատակը երկրի (վայրի) պատմամշակութային ժառանգությանը ծանոթանալն է,

բ. սպորտային և արկածային զբոսաշրջություն` սպորտային զբոսաշրջության հիմնական նպատակը սպորտային միջոցառումներին մասնակցությունն է, իսկ արկածային զբոսաշրջությունը ենթադրում է հանգստի ընթացքում ֆիզիկական ակտիվություն և որոշակի ռիսկեր պարունակող ուղևորություն (հետիոտն, ռաֆթինգ, ժայռամագլցում, հեծանվային, լեռնադահուկային և այլ ուղևորություններ),

գ. գյուղական զբոսաշրջություն և ագրոտուրիզմ՝ այցելության հիմնական նպատակը հանգստի կազմակերպումն է գյուղական միջավայրում, ինչպես նաև մասնակցությունը գյուղատնտեսական աշխատանքներին,

դ. էկոլոգիական զբոսաշրջություն՝ այցելության հիմնական նպատակն ուղղված է բնության հատուկ պահպանվող տարածքների (ազգային պարկեր, արգելոցներ, արգելավայրեր, կենսոլորտային համալիրներ, բնության հուշարձաններ և այլն) կենսաբազմազանության ճանաչողությանը և պահպանմանը,

3) այցելություն հարազատներին և ընկերներին՝ այցելության հիմնական նպատակը մերձավորներին և բարեկամներին տեսակցելն է,

4) առողջարանային և բժշկական զբոսաշրջություն՝ այցելության հիմնական նպատակն առողջական վիճակի բարելավումն է, բուժումը և իրականացվում է բժշկական ծառայություններից օգտվելու նպատակով,

5) կրոնական զբոսաշրջություն՝ այցելության հիմնական նպատակը կրոնական միջոցառումներին, ուխտագնացություններին մասնակցությունն է, ինչպես նաև այցելությունը դեպի սրբավայրեր,

6) կրթական զբոսաշրջություն՝ իրականացվում է կրթական ծառայություններ ստանալու նպատակով:

16. Ուղեկցորդ` ֆիզիկական անձ, ով վճարի դիմաց շրջագայության (տուրի) կամ փաթեթի շրջանակներում զբոսաշրջիկներին մատուցում է կազմակերպչական ծառայություններ, ցուցաբերում մասնագիտական օգնություն և ապահովում զբոսաշրջիկների անվտանգությունը:

17. Զբոսավար` ֆիզիկական անձ, ով վճարի դիմաց զբոսաշրջիկներին տրամադրում է տեղեկություններ հնագիտության, պատմության, բնության, աշխարհագրության, պետական համակարգի, զբոսաշրջային արդյունքի, հայ ժողովրդի ինքնության, պատմության, մշակույթի և նվաճումների մասին, շրջագայության (տուրի) կամ փաթեթի շրջանակներում մատուցում է կազմակերպչական ծառայություններ:

 

3. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

18. Ընդհանուր նկատառում. եթե զբոսաշրջային օպերատորը փաթեթը վաճառել է ՀՀ ռեզիդենտ գործակալի միջոցով, այլ ոչ թե ուղղակիորեն զբոսաշրջիկին, ապա դրանց մասին հաշվետվություն է ներկայացնում գործակալը, այլ ոչ թե օպերատորը:

19. «Բաժին 1. Ներգնա զբոսաշրջիկների թվաքանակը, ովքեր այցելել են հետևյալ վայրերը՝ ԶՕ և ԶԳ-ի կողմից կազմակերպած շրջագայությունների (տուրերի) շրջանակում» բաժնում յուրաքանչյուր վայրի դիմաց նշվում է ներգնա զբոսաշրջիկների թվաքանակը, ովքեր ԶՕ և ԶԳ-ի կողմից կազմակերպած շրջագայության շրջանակներում այցելել են տվյալ վայրերը: Ընդ որում, եթե շրջագայությունը ներառում է մեկից ավելի վայր, ապա այն զբոսաշրջիկը, ով մասնակցել է տուրին, հաշվառվում է որպես տուրի մեջ ներառված բոլոր վայրերի այցելու, օրինակ, Հաղարծին, Գոշավանք, Սևան, Սևանավանք շրջագայության բոլոր մասնակիցների մասին տվյալները կնշվեն և՛ Դիլիջան և՛ Սևան տողերում:

20. «Բաժին 2. Ներքին զբոսաշրջիկների թվաքանակը, ովքեր այցելել են հետևյալ վայրերը՝ ԶՕ և ԶԳ-ի կողմից կազմակերպած շրջագայությունների (տուրերի) շրջանակում» բաժինը լրացնել ըստ սույն հրահանգի 18-րդ կետում ներկայացված տրամաբանության:

21. «Բաժին 3. Արտագնա զբոսաշրջիկների թվաքանակն ըստ նշանակման երկրների.» բաժնում նշվում է ԶՕ և ԶԳ-ի ծառայություններից օգտված արտագնա զբոսաշրջիկների թվաքանակն ըստ նշանակման երկրների, ընդ որում, եթե փաթեթը ներառում է այց մի քանի երկրներ, տվյալ զբոսաշրջիկները հաշվառվում են այցելած բոլոր երկրների տողերի դիմաց:

22. «Բաժին 3.1 Արտագնա զբոսաշրջիկների թվաքանակն՝ ըստ այցելության հիմնական նպատակի, և մատուցած ծառայություններից ստացված հասույթը» բաժնում Համապատասխան տողերի դիմաց լրացվում է ԶՕ և ԶԳ-ի ծառայություններից օգտված արտագնա զբոսաշրջիկների թվաքանակը՝ այցելության հիմնական նպատակը դասակարգելով ըստ սույն հրահանգի 14-րդ կետում նշված տրամաբանության, իսկ «Արտագնա զբոսաշրջիկներին մատուցած ծառայություններից ստացված ԶՕ և ԶԳ-ի հասույթը» տողը լրացնել հետևյալ տրամաբանությամբ. լրացնել գումարի այն մասը, որը ստացել է ԶՕ և ԶԳ-ն: Օրինակ՝ կամայական հյուրանոցում գիշերակացի համար զբոսաշրջիկը ԶՕ և ԶԳ-ին վճարել է 20000 դրամ, և այդ հյուրանոցի հետ ԶՕ և ԶԳ-ն աշխատում է այն պայմանավորվածությամբ, որ յուրաքանչյուր ամրագրումից հյուրանոցը վճարում է վերջինիս 10% կոմիսիոն վճար: Այսպիսով՝ նշվում է 2000: Միաժամանակ, եթե, օրինակ, ուղեկցորդի (զբոսավարի) ծառայությունն ուղղակիորեն մատուցվում է ԶՕ և ԶԳ-ի աշխատակիցների կողմից, դա համարվում է կազմակերպության հասույթ: Հասույթը լրացվում է առանց ավելացված արժեքի և այլ ուղղակի հարկերի:

(հավելվածը խմբ. 11.12.23 թիվ 60-Ն)