Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 57-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.12.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.12.11-2023.12.24 Պաշտոնական հրապարակման օրը 14.12.2023
Ընդունող մարմին
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
11.12.2023
Ստորագրող մարմին
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
11.12.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

«11» դեկտեմբեր 2023 թ.

թիվ 57-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԱՊ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի ԹԻՎ 44-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 18-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Աշխատանքի պայմանների մասին» Ձև 1-ԱՊ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Աշխատանքի պայմանների մասին» Ձև 1-ԱՊ (տարեկան) վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2005 թվականի դեկտեմբերի 28-ի ««Աշխատանքի պայմանների մասին» Ձև թիվ 1-ԱՊ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման մեթոդական ցուցումները հաստատելու մասին» թիվ 44-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Նախագահ՝

Ս. Մնացականյան

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական

խորհրդի 2023 թվականի դեկտեմբերի 11-ի

թիվ 57-Ն որոշման

 

Ներմուծեք նկարագրությունը_23136

 

Բաժին 1. Աշխատանքի վնասակար և վտանգավոր պայմաններում աշխատողների թվաքանակը

 

մարդ

Ցուցանիշի անվանումը

Տողի

ծածկա-գիրը

Հաշվետու տարվա դեկտեմբերի 30-ի դրությամբ

որից

կա-նայք

մինչև 18 տարեկաններ

Ա

Բ

1

2

3

Աշխատողների թվաքանակը՝ բացի հղիության և ծննդաբերության և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում արձակուրդում գտնվողների

110

     

տող 110-ից՝ աշխատողների թվաքանակը՝ ընդամենը, ովքեր աշխատել են.

110.1

     

բարձր արտադրական աղմուկի,

ուլտրաձայնի, ինֆրաձայնի պայմաններում

110.1.1

     

թրթռման բարձր մակարդակի

պայմաններում

110.1.2

     

աշխատանքային գոտու օդի

փոշոտվածության, խոնավության, շարժման

անթույլատրելի արագության, գազի,

իոնացնող և ոչ իոնացնող ճառագայթման

մակարդակը գերազանցող պայմաններում

110.1.3

     
         

արտադրական միջավայրի

լուսավորվածության, ջերմաստիճանի

սահմանված նորմայից շեղումների

պայմաններում

110.1.4

     

այլ վնասակար և վտանգավոր գործոնների

պայմաններում

110.1.5

     

տող 110-ից՝ աշխատողների թվաքանակը՝ ընդամենը, ովքեր կատարել են ծանր ֆիզիկական աշխատանք

110.2

     

 

Բաժին 2. Աշխատանքի վնասակար և վտանգավոր պայմանների համար տրվող արտոնությունները և հավելումները

 

մարդ

Ցուցանիշի անվանումը

Տողի

ծածկա-գիրը

Հաշվետու տարվա դեկտեմբերի 30-ի դրությամբ

որից՝

կա-նայք

Ա

Բ

1

2

Աշխատողների թվաքանակը, ովքեր ծանր, վնասակար,

առանձնապես ծանր, առանձնապես վնասակար

պայմաններում աշխատելու համար ստացել են.

Լրացուցիչ արձակուրդ, երկարացված արձակուրդ

210

   

Աշխատաժամանակի կրճատ տևողություն

215

   

Անվճար բժշկահիգիենիկ միջոցներ

220

   

Անվճար բժշկական զննություն

225

   

Անվճար հատուկ և այլ համարժեք սննդամթերք

230

   

Հիմնական աշխատավարձից բարձր հավելում

235

   

Հավելում աշխատանքի վտանգավոր ինտենսիվության և

ծանր, վնասակար կամ առանձնապես ծանր,

առանձնապես վնասակար աշխատանք կատարելու

համար

240

   

Արտոնյալ պայմաններով կենսաթոշակ

ըստ թիվ 1 ցուցակի

245

   

ըստ թիվ 2 ցուցակի

250

   

Երկարամյա ծառայության համար կենսաթոշակ

255

   

Աշխատանքի պայմանների համար կազմակերպության կողմից սահմանված արտոնյալ պայմաններով կենսաթոշակ

260

   

Տող 110.1-ից և 110.2-ից՝ աշխատողների թվաքանակը, ովքեր ստացել են տող 210-260-ում թվարկված արտոնություններից և հավելումներից որևէ մեկը

265

   

Տող 110.1-ից և 110.2-ից՝ աշխատողների թվաքանակը, որոնց անվճար տրամադրվել է պաշտպանական հագուստ, լսողական, տեսողական և շնչառական օրգանների, դեմքի, ոտքերի, ձեռքերի և գլխի անհատական պաշտպանության միջոցներ

270

   

Ղեկավար/Անհատ ձեռնարկատեր՝

_________________________________  

______________________

 

(Անուն, ազգանուն)

  

(Ստորագրություն)

Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ)

_________________________________   ______________________
 

(Անուն, ազգանուն)

 

(Ստորագրություն)
 

     

« _ _ »____ ___20___թ.

ՑՈՒՑՈՒՄՆԵՐ

Հաշվետվության ձևի Բաժին 1-ում.

1) «110» ծածկագրով տողը լրացվում է համաձայն «Աշխատանքի պայմանների մասին» Ձև 1-ԱՊ (տարեկան) վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգի 9-րդ կետի:

2) «110.1» ծածկագրով տողում յուրաքանչյուր աշխատող` անկախ նրա վրա ազդող վնասակար և վտանգավոր գործոնների (տե՛ս 110.1.1 – 110.1.5 տողերը) քանակի, հաշվվում է մեկ անգամ:

3) «110.1.1 – 110.1.5» ծածկագրերով տողերում նույն աշխատողը կարող է հաշվվել մի քանի անգամ` ըստ նրա վրա ազդող արտադրական գործոնների քանակի:

 

Հաշվետվության ձևի Բաժին 2-ում.

 

4) «210-240» ծածկագրերով տողերում նույն աշխատողը կարող է հաշվվել մի քանի անգամ` ըստ աշխատանքի վնասակար և վտանգավոր պայմաններում աշխատելու համար տրվող հավելումների և արտոնությունների քանակի:

5) «245-255» ծածկագրերով տողերում նույն աշխատողը հաշվվում է մեկ անգամ՝ համաձայն «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի:

6) «260» ծածկագրով տողը լրացվում է միայն այն դեպքում, եթե գործատուն հօգուտ աշխատողի՝ իր միջոցների հաշվին, վնասակար և վտանգավոր պայմաններում աշխատողին տրամադրում է հավելյալ կենսաթոշակ:

7) «265» ծածկագրով տողում յուրաքանչյուր աշխատող` անկախ «210-260» ծածկագրերով տողերում տրվող արտոնությունների և հատուցումների քանակի, հաշվվում է մեկ անգամ:

8) «270» ծածկագրով տողում լրացվում է այն աշխատողների թվաքանակը, որոնց անվճար տրամադրվել է անհատական պաշտպանության միջոցներից որևէ մեկը:

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական

խորհրդի 2023 թվականի դեկտեմբերի 11-ի

թիվ 57-Ն որոշման

 

ՀՐԱՀԱՆԳ

 

«ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1 - ԱՊ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը կարգավորում է «Աշխատանքի պայմանների մասին» Ձև 1-ԱՊ (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվետվությունը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 2-ի N 1698-Ն որոշմամբ սահմանված ծանր, վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների և պաշտոնների, ինչպես նաև առանձնապես ծանր, առանձնապես վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների և պաշտոնների ցանկով նախատեսված ոլորտների 10 և ավելի աշխատող ունեցող հիմնարկները, պետական մարմինները, ինչպես նաև տնտեսական գործունեության բոլոր տեսակներում միասին՝ 10 և ավելի աշխատող ունեցող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումները, Հայաստանի Հանրապետության տարածքում գործող օտարերկրյա իրավաբանական անձինք, ինչպես նաև դրանց՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առանձնացված ստորաբաժանումները (այսուհետ՝ կազմակերպություն), որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ 874-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի», սույն հրահանգի 2-րդ կետում նշված ոլորտներն են.

1) ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ԱՆՏԱՌԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՁԿՆՈՐՍՈՒԹՅՈՒՆ A (ԷՅ).

2) ՀԱՆՔԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲԱՑԱՀԱՆՔԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ B (ԲԻ).

3) ՄՇԱԿՈՂ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ C (ՍԻ).

4) ԷԼԵԿՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ, ԳԱԶԻ, ԳՈԼՈՐՇՈՒ ԵՎ ԼԱՎՈՐԱԿ ՕԴԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ D (ԴԻ).

5) ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ, ԿՈՅՈՒՂԻ, ԹԱՓՈՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ԵՎ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ E (Ի).

6) ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ F (ԷՖ).

7) ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԵՎ ՊԱՀԵՍՏԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ H (ԷՅՋ), բացի Փոստային և սուրհանդակային գործունեության (53).

8) Հրատարակչական գործ (58).

9) Կինո- և տեսաֆիլմերի, հեռուստատեսային ծրագրերի արտադրություն, երաժշտական և այլ ձայնագրությունների հրատարակություն (59).

10) Հեռահաղորդակցություն (61).

11) Հասարակական կարգի և անվտանգության ապահովման գործունեություն (84.24).

12) Արտակարգ իրավիճակներում անվտանգության ապահովման գործունեություն (84.25).

13) ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ Q (ՔՅՈՒ).

14) Գրադարանների, արխիվների, թանգարանների և այլ մշակութային կազմակերպությունների գործունեություն (91):

4. Հաշվետվությունը լրացվում է տարին մեկ անգամ՝ հաշվետու տարվա դեկտեմբերի 30-ի դրությամբ:

5. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող փետրվարի 25-ը:

6. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացվում է՝ համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման:

7. Սույն հրահանգի իմաստով՝ կազմակերպության տնտեսական գործունեության հիմնական տեսակը որոշվում է առանձին տնտեսական գործունեության տեսակների գծով ձևավորված ավելացված արժեքներից առավելագույնի մեծությամբ կամ գործունեության այն տեսակը, որտեղ աշխատողների թվաքանակը առավելագույնն է:

8. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

2. ՄԵԹՈԴԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ

 

9. Սույն հրահանգի իմաստով.

1) Աշխատողների թվաքանակում ներառվում են տվյալ կազմակերպությունում աշխատանքային պայմանագրի հիման վրա անորոշ և որոշակի ժամկետով աշխատանք կատարող վարձու աշխատողները՝ համաձայն Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 94-րդ հոդվածի, ներառյալ՝ այլ գործատուի մոտ համատեղությամբ աշխատողների: Աշխատողների թվաքանակում ներառվում են նաև Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 171-րդ հոդվածի 3-6-րդ կետերով սահմանված նպատակային արձակուրդում գտնվողները:

2) Աշխատողների թվաքանակում չեն ներառվում Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 171-րդ հոդվածի 1-ին, և 2-րդ կետերով սահմանված նպատակային արձակուրդում գտնվողները:

3) Աշխատողների թվաքանակը դեկտեմբերի 30-ի դրությամբ հաշվելիս, պետք է հաշվի առնելով այդ օրն աշխատանքի ընդունվածների և աշխատանքից ազատվածների թվաքանակների տարբերությամբ:

4) Աշխատողների թվաքանակը ոչ աշխատանքային՝ տոնական կամ հիշատակի օրերի համար ընդունվում է նախօրյակի թվաքանակին հավասար:

5) Աշխատանքային պայմանագրի համաձայն ոչ լրիվ աշխատանքային օր աշխատողների թվաքանակը հաշվվում է մեկ ամբողջ միավոր: Օրինակ, եթե ոչ լրիվ աշխատանքային օր տևողությամբ աշխատողի աշխատաժամանակն օրվա մեջ կազմում է չորս ժամ, ապա այդ աշխատողը հաշվվում է ոչ թե 0.5, այլ՝ մեկ մարդ:

10. Աշխատավայրը սահմանվում է համաձայն Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 18.1-րդ հոդվածի:

11. Աշխատանքի պայմանները, այդ թվում՝ արտադրական/աշխատանքային միջավայրի վնասակար և վտանգավոր գործոնները, աշխատանքային գործընթացի գործոնները սահմանվում են համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2005 թվականի օգոստոսի 15-ի N 756-Ն որոշման:

12. Աշխատանքի վնասակար և վտանգավոր պայմաններում աշխատանքի համար տրվող արտոնությունները և հավելումները սահմանվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 183-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունվարի 12-ի N 12-Ն որոշման դրույթներով:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 դեկտեմբերի 2023 թվական: