ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
06 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ N 226-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 24-Ի ԹԻՎ 6-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի 2023 թվականի բյուջեի համայնքի ղեկավարի առաջարկած հետևյալ փոփոխությունները.
1) 09.01.01.51 գործառնական դասակարգման /նախադպրոցական ուսուցում/ 900412151251 ծախսային հաշվի 4511 հոդվածը պակասեցնել 26 109 425 /քսանվեց միլիոն մեկ հարյուր ինը հազար չորս հարյուր քսանհինգ/ ՀՀ դրամով.
2) 01.01.01.51 գործառնական դասակարգման /կառավարման մարմնի պահպանում/ 4269 հոդվածը պակասեցնել 5 957 679 /հինգ միլիոն ինը հարյուր հիսունյոթ հազար վեց հարյուր յոթանասունինը/ ՀՀ դրամով.
3) 09.01.01.51 գործառնական դասակարգման /նախադպրոցական ուսուցում/ «Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի թիվ 6 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի 4511 հոդվածը պակասեցնել 28 000 000 /քսանութ միլիոն/ ՀՀ դրամով.
4) 09.05.01.51 գործառնական դասակարգման /արտադպրոցական դաստիարակություն/ «Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի գեղագիտական կենտրոն» ՀՈԱԿ-ի 4511 հոդվածը պակասեցնել 8120 000 /ութ միլիոն մեկ հարյուր քսան հազար/ ՀՀ դրամով.
5) 08.05.01.51 գործառնական դասակարգման /հանգիստ, մշակույթ, կրոն այլ դասերին չպատկանող/ 4239 հոդվածը պակասեցնել 3 500 000 /երեք միլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամով.
6) 08.05.01.51 գործառնական դասակարգման /հանգիստ, մշակույթ, կրոն այլ դասերին չպատկանող/ 4269 հոդվածը պակասեցնել 4 380 000 /չորս միլիոն երեք հարյուր ութսուն հազար/ ՀՀ դրամով.
7) 09.01.01.51 գործառնական դասակարգման /նախադպրոցական ուսուցում/ «Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի թիվ 4 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի 4511 հոդվածն ավելացնել 10 000 000 /տասը միլիոն/ ՀՀ դրամով.
8) 09.01.01.51 գործառնական դասակարգման /նախադպրոցական ուսուցում/ «Արտաշատ համայնքի Նարեկ գյուղի «Արևիկ» մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի 4511 հոդվածն ավելացնել 6 000 000 /վեց միլիոն/ ՀՀ դրամով.
9) 09.01.01.51 գործառնական դասակարգման /նախադպրոցական ուսուցում/ «Արտաշատ համայնքի Այգեստան գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի 4511 հոդվածն ավելացնել 5 000 000 /հինգ միլիոն/ ՀՀ դրամով.
10) 09.01.01.51 գործառնական դասակարգման /նախադպրոցական ուսուցում/ «Արտաշատ համայնքի Արևշատ գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի 4511 հոդվածն ավելացնել 1 000 000 /մեկ միլիոն/ ՀՀ դրամով.
11) 09.01.01.51 գործառնական դասակարգման /նախադպրոցական ուսուցում/ «Արտաշատ համայնքի Բաղրամյան գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի 4511 հոդվածն ավելացնել 1 000 000 /մեկ միլիոն/ ՀՀ դրամով.
12) 09.05.01.51 գործառնական դասակարգման /արտադպրոցական դաստիարակություն/ «Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի 4511 հոդվածն ավելացնել 12 000 000 /տասներկու միլիոն/ ՀՀ դրամով.
13) 09.05.01.51 գործառնական դասակարգման /արտադպրոցական դաստիարակություն/ «Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Ռ. Գոլեցյանի անվան ըմբշամարտի ՕՀ մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի 4511 հոդվածն ավելացնել 4 500 000 /չորս միլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամով.
14) 09.05.01.51 գործառնական դասակարգման /արտադպրոցական դաստիարակություն/ «Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի գեղարվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի 4511 հոդվածն ավելացնել 1 000 000 /մեկ միլիոն/ ՀՀ դրամով.
15) 09.05.01.51 գործառնական դասակարգման /արտադպրոցական դաստիարակություն/ «Արտաշատ համայնքի Այգեզարդ գյուղի Աշուղ Կաղնու անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի 4511 հոդվածն ավելացնել 3 000 000 /երեք միլիոն/ ՀՀ դրամով.
16) 08.02.04.51 գործառնական դասակարգման /մշակութային միջոցառումների կազմակերպում/ 4239 հոդվածն ավելացնել 20 000 000 /քսան միլիոն/ ՀՀ դրամով.
17) 11.01.02.51 գործառնական դասակարգման /վարչական բյուջեի պահուստային ֆոնդ/ 4891 հոդվածն ավելացնել 12 567 104 /տասներկու միլիոն հինգ հարյուր վաթսունյոթ հազար մեկ հարյուր չորս/ ՀՀ դրամով.
18) 49.01.00 գործառնական դասակարգման /վարչական բյուջեի պահուստային ֆոնդից հատկացում ֆոնդային բյուջե/ 900415151134 գանձապետական եկամտային հաշիվը ավելացնել 20 547 260 /քսան միլիոն հինգ հարյուր քառասունյոթ հազար երկու հարյուր վաթսուն/ ՀՀ դրամով.
19) 05.01.01.51 գործառնական դասակարգման /աղբահանություն, սանիտարական մաքրում/ 5134 հոդվածն ավելացնել 10 000 000 /տասը միլիոն / ՀՀ դրամով.
20) 04.05.01.51 գործառնական դասակարգման /ա/բ ծածկի վերանորոգում/ 5113 հոդվածն ավելացնել 10547260 /տասը միլիոն հինգ հարյուր քառասունյոթ հազար երկու հարյուր վաթսուն/ ՀՀ դրամով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող oրվանից:
Կողմ-17 ԱԶԱՏՅԱՆ ԱՆԻ |
Դեմ-0 |
Ձեռնպահ-7 ԵՓՐԵՄՅԱՆ ԱՐՄԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ՀՈՎԻԿ ՀՈՎՍԵՓՅԱՆ ՍՈԿՐԱՏ ՂԱԶԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՐՄԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ ԻՇԽԱՆ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ |
ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 դեկտեմբերի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|