ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 դեկտեմբերի 2020 թվականի N 123-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածով և հիմք ընդունելով Վանաձոր համայնքի ղեկավարի կողմից ներկայացված Վանաձոր համայնքի 2021 թվականի բյուջեի նախագիծը՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Վանաձոր համայնքի 2021 թվականի բյուջեն՝ համաձայն հավելվածի, ծախսերի և եկամուտների հետևյալ հաշվեկշռվածությամբ՝
1) եկամուտներ՝ 3 738 267000 (երեք միլիարդ յոթ հարյուր երեսունութ միլիոն երկու հարյուր վաթսունյոթ հազար) ՀՀ դրամ,
2) ծախսեր` 3 801 927148 (երեք միլիարդ ութ հարյուր մեկ միլիոն ինը հարյուր քսանյոթ հազար հարյուր քառասունութ) ՀՀ դրամ։
(1-ին կետը փոփ. 12.02.21 N 2-Ն, 22.09.21 N 75-Ն)
◙ (1-ին կետում 22.09.21 N 75-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով նախատեսված փոփոխությունը չի իրականացվել հիմնական և փոփոխող իրավական ակտերի միջև առկա տեքստային անհամապատասխանության պատճառով:)
◙ (1-ին կետում 22.09.21 N 76-Ն որոշման 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված փոփոխությունները չեն իրականացվել հիմնական և փոփոխող իրավական ակտերի միջև առկա տեքստային անհամապատասխանության պատճառով:)
2. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ թույլատրել համայնքի ղեկավարին 2021 թվականին անհրաժեշտության դեպքում, սույն որոշման 1-ին կետով հաստատված հատկացումների ընդհանուր գումարի 5 տոկոսի սահմաններում վերաբաշխել դրանք։
3. Թույլատրել համայնքի ղեկավարին սույն որոշմամբ հաստատված հատկացումների սահմաններում.
1) համայնքի ավագանու որոշմամբ սահմանված կարգով և մշտական գործող համապատասխան հանձնաժողովի ներկայացմամբ հաստատել սոցիալական ծրագրերով նախատեսված ծառայությունների և շահառուների ցանկն ու կազմակերպել վճարումների կատարումը,
2) բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման այլ ծախսերի (միջոցառումների կազմակերպում), նվիրատվությունների և սուբսիդիաների համար նախատեսված հոդվածներով հատկացումների վերծանումը և ծախսերի իրականացումը։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ԿՈՂՄ (15) |
ԴԵՄ (9) |
ՁԵՌՆՊԱՀ (0) | ||
|
Մ.Ապերյան Հ. Ղամբարյան Դ. Հակոբյան Ք. Մարուքյան Ա. Ավետյան Ա. Սիրադեղյան Հ. Սիմիկյան Ա. Կարապետյան Վ.Կռոյան
|
---
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ |
ՄԱՄԻԿՈՆ ԱՍԼԱՆՅԱՆ |
2020 թ. դեկտեմբեր 23 ք. Վանաձոր |
Հայաստանի Հանրապետության |
(հավելվածը փոփ. 12.02.21 N 2-Ն, 19.03.21 N 14-Ն, 19.03.21 N 15-Ն, 30.04.21 N 42-Ն, 30.04.21 N 43-Ն, փոփ., լրաց. 09.06.21 N 58-Ն, փոփ. 09.06.21 N 59-Ն, լրաց., փոփ. 22.09.21 N 75-Ն, փոփ. 22.09.21 N 76-Ն)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 հունվարի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|