ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՄԱՆՎԵԼ ԲԱԴԱԼՅԱՆԻՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 122-րդ հոդվածով, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 146-րդ հոդվածով, ինչպես նաև «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 29֊րդ և 30-րդ հոդվածներով՝
Ազգային ժողովը որոշում է.
Մանվել ԲԱԴԱԼՅԱՆԻՆ նշանակել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ մինչև 2026 թվականի ապրիլի 2-ը պաշտոնավարման ժամկետով։
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ |
Ա. Սիմոնյան |
2023 թվական, դեկտեմբերի 8 Երևան
ԱԺՈ-83-Ա |