ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ Վ. Մ. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի նախագահ Վազգեն Միքայելի ՄԱՆՈՒԿՅԱՆԻ հրաժարականը:
2. Խնդրել Նախարարների խորհրդին շարունակել իր պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության կազմավորումը:
3. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի նախագահի պարտականությունները դնել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի պետական կոմիտեի նախագահ Հրանտ Արարատի ԲԱԳՐԱՏՅԱՆԻ վրա:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ` |
Լ. Տեր-Պետրոսյան |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության գերագույն խորհրդի քարտուղար` | ա. սահակյան |
26 սեպտեմբերի 1991 թվականի, քաղ. Երևան Հ.Ն.-0416-1 |