Գլխավոր տեղեկություն
Համար
N 3-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (13.01.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.01.08-2024.01.21 Պաշտոնական հրապարակման օրը 12.01.2024
Ընդունող մարմին
Ջրվեժ համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
10.01.2024
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
10.01.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.01.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ

 

ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«10» հունվարի 2024 թվականի N 3-Ն

 

ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՍԱԿՆԵՐՆ ՈՒ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 8-րդ, 9-րդ, 11-րդ և 12-րդ հոդվածներով, համայնքի ավագանին որոշում է.

1. Սահմանել Ջրվեժ համայնքում տեղական տուրքերի 2024 թվականի տեսակներն ու դրույքաչափերը` համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 կողմ (11)

 դեմ (0)

 ձեռնպահ (0)

 

ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ

ԼՈՒՍԻՆԵ ԵՐԻՑՅԱՆ

ԳԱՅԱՆԵ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

ՀԱՅԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ

ԱՐԹՈՒՐ ՊԱՊԱՆՅԱՆ

ՀՈՒՍԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ԿԱՐԻՆԵ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ԳԱՍՊԱՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

ՔՅԱԼՈ ՀԱՍՈՅԱՆ

ՄԵՏԱՔՍՅԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ

ԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համայնքի ղեկավար`

ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ

 

2024 թ. հունվարի 10

գ. Ջրվեժ

 

Հավելված

ՀՀ Կոտայքի մարզի Ջրվեժ
համայնքի
ավագանու 2024 թվականի

հունվարի 10-ի N 3-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ

 

 

Ջրվեժ համայնքի տեղական տուրքերի տեսակները

Ջրվեժ համայնքի տեղական տուրքերի դրույքաչափերը

(ՀՀ դրամ)

Տեղական տուրքերի դրուքաչափերն՝ ըստ գործակիցների կիրառման 
 (ՀՀ դրամ)

Տարածագնա-հատման
8-րդ գոտի՝
4.0 գործակից
(Ջրվեժ բնակավայր)

Տարածագնա-հատման 9-րդ, 10-րդ, 11-րդ գոտիներ՝
3.0 գործակից
(Ջրվեժ, Ձորաղբյուր բնակավայրեր)

Տարածագնա-հատման
14-րդ գոտի՝
2.0 գործակից
(Զովք բնակավայր)

1.

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետա-շինարարական նախագծին համապատասխան` համայնքի վարչական տարածքում նոր շենքերի, շինությունների և ոչ հիմնական շինությունների շինարարության (տեղադրման) (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի) թույլտվության համար՝

       

1) հիմնական շենքերի և շինությունների համար`

       

մինչև 300 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում` այգեգործական (ամառանոցային) տների, ինչպես նաև մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների համար`

15 000(տասնհինգ հազար)

60 000(վաթսուն հազար)

45 000(քառասունհինգ հազար)

30 000(երեսուն հազար)

2) սույն կետի 1-ին ենթակետով չնախատեսված շենքերի և շինությունների համար`

       

ա. 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝

30 000
(երեսուն հազար)

120 000(հարյուր քսան հազար)

90 000
(իննսուն հազար)

60 000(վաթսուն հազար)

 բ. 501-ից մինչև 1000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝

100 000(հարյուր հազար)

400 000
(չորս հարյուր հազար)

300 000
(երեք հարյուր հազար)

200 000
(երկու հարյուր հազար)

 

 գ. 1001-ից մինչև 3000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝

200 000
(երկու հարյուր հազար)

800 000
(ութ հարյուր հազար)

600 000
(վեց հարյուր հազար)

400 000
(չորս հարյուր հազար)

դ. 3001 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝

1 000 000
(մեկ միլիոն)

1 000 000 (մեկ միլիոն)

-և 3000 քառակուսի մետրը գերազանցող մինչև յուրաքանչյուր 3000 քառակուսի մետրի համար սույն հավելվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի «դ» պարբերությամբ սահմանված դրույքաչափի հանրագումարի ու շենքի (շինության) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող գոտիականության գործակցի արտադրյալը։

       

3) ոչ հիմնական շենքերի և շինությունների համար`

       

ա. մինչև 20 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար`

5 000
(հինգ հազար)

20 000
(քսան հազար)

15 000
(տասնհինգ հազար)

10 000
(տասը հազար)

բ. 20 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝

10 000
(տասը հազար)

40 000(քառասուն հազար)

30 000
(երեսուն հազար)

20 000
(քսան հազար)

2.

Համայնքի վարչական տարածքում գոյություն ունեցող շենքերի և շինությունների վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման և բարեկարգման աշխատանքների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շինարարության թույլտվություն չպահանջվող դեպքերի) թույլտվության համար, եթե սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծով`

       

1) չի նախատեսվում կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն՝

3 000
(երեք հազար)

3 000 (երեք հազար)

 

2) բացի շենքերի և շինությունների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման կամ արդիականացման աշխատանքներից, նախատեսվում է նաև կցակառույցների, վերնակառույցների, շենքի տրամաչափային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն, բացի սույն հավելվածի 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված դրույքաչափից, կիրառվում են նաև նոր շինարարության համար սույն հավելվածի 1-ին կետով սահմանված նորմերը և դրույքաչափերը` շենքերի և շինությունների ընդհանուր մակերեսի ավելացման կամ շենքերի գործառական նշանակության փոփոխության մասով,

     

3) նախատեսվում է միայն կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) շինարարություն կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն, ապա այն համարվում է նոր շինարարություն, որի նկատմամբ կիրառվում են նոր շինարարության համար սույն հավելվածի 1-ին կետով սահմանված նորմերը և դրույքաչափերը.

     

3.

Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների և քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված քանդման թույլտվություն չպահանջվող դեպքերի) թույլտվության համար՝

5 000
(հինգ հազար)

5 000 (հինգ հազար)

4.

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան` համայնքի վարչական տարածքում նոր շենքերի և շինությունների (բացառությամբ կառուցվող անհատական բնակելի տների) շինարարության թույլտվության ժամկետների երկարաձգման յուրաքանչյուր տարվա (այդ թվում՝ ոչ ամբողջական) համար՝

       

1) շենքերի և շինությունների (այդ թվում՝ հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների շինարարության թույլտվության ժամկետների երկարաձգման յուրաքանչյուր տարվա (այդ թվում՝ ոչ ամբողջական) համար՝

       

ա. 200-ից 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար`

60 000
(վաթսուն հազար)

240 000
(երկու հարյուր քառասուն հազար)

180 000
(հարյուր ութսուն հազար)

120 000(հարյուր քսան հազար)

բ. 501-ից 1000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար`

200 000
(երկու հարյուր հազար)

800 000
(ութ հարյուր հազար)

600 000
(վեց հարյուր հազար)

400 000
(չորս հարյուր հազար)

գ. 1001-ից 3000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝

400 000
(չորս հարյուր հազար)

1 600 000
(մեկ միլիոն վեց հարյուր հազար)

1 200 000
(մեկ միլիոն երկու հարյուր հազար)

800 000
(ութ հարյուր հազար)

դ. 3001 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝

2 000 000
(երկու միլիոն)

2 000 000 (երկու միլիոն)

-և 3000 քառակուսի մետրը գերազանցող մինչև յուրաքանչյուր 3000 քառակուսի մետրի համար սույն հավելվածի 4-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերությամբ սահմանված դրույքաչափի հանրագումարի ու շենքի (շինության) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող գոտիականության գործակցի արտադրյալը։

       
 

2) Շինարարության թույլտվության ժամկետները շինարարության թույլտվությամբ սահմանված՝ շինարարության ժամկետի մինչև 20 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան մեկ տարի ժամկետով առաջին անգամ երկարաձգելու դեպքում սույն հավելվածի 4-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված տեղական տուրքի դրույքաչափերը հաշվարկվում են 0․5 գործակցի կիրառմամբ։

       

3) Շինարարության թույլտվության ժամկետների հաջորդ երկարաձգումների դեպքում (անկախ երկարաձգվող ժամկետների տևողությունից) շինարարության թույլտվության երկարաձգման համար տեղական տուրքը հաշվարկվում է սույն հավելվածի 4-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված դրույքաչափերով։

       

5.

Համայնքի վարչական տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում հեղուկ վառելիքի վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝

200 000
(երկու հարյուր հազար)

200 000 (երկու հարյուր հազար)

6.

Համայնքի վարչական տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում սեղմված բնական գազի վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝

200 000
(երկու հարյուր հազար)

200 000 (երկու հարյուր հազար)

7.

Համայնքի վարչական տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝

200 000
(երկու հարյուր հազար)

200 000 (երկու հարյուր հազար)

8.

Համայնքի վարչական տարածքում գտնվող խանութներում, կրպակներում, հեղուկ վառելիքի կամ սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերում, ավտոլվացման կետերում, ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում տնտեսավարողի գործունեության յուրաքանչյուր վայրում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝

60 000
(վաթսուն հազար)

60 000 (վաթսուն հազար)

9.

Համայնքի վարչական տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի որոշակի վայրում մանրածախ առք ու վաճառք իրականացնելու թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝

50 000
(հիսուն հազար)

50 000 (հիսուն հազար)

10.

Համայնքի վարչական տարածքում ոգելից և ալկոհոլային խմիչքների կամ օրենքով սահմանված սահմանափակումներին համապատասխան ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվության համար՝

   

1) ոգելից և ալկոհոլային խմիչքի վաճառքի թույլտվության համար՝ յուրաքանչյուր եռամսյակի համար՝

   

ա. մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝

8 000
(ութ հազար)

4000 (չորս հազար)

բ. 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝

12 000
(տասներկու հազար)

6 000 (վեց հազար)

գ. 50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝

15 000
(տասնհինգ հազար)

7 500 (յոթ հազար հինգ հարյուր)

դ. 100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝

25 000(քսանհինգ հազար)

12 500 (տասներկու հազար հինգ հարյուր)

ե. 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝

45 000(քառասունհինգ հազար)

22 500 (քսաներկու հազար հինգ հարյուր)

զ. 500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝

100 000
(մեկ հարյուր հազար)

50 000 (հիսուն հազար)

2) օրենքով սահմանված սահմանափակումներին համապատասխան ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվության համար` յուրաքանչյուր եռամսյակի համար՝

   

ա. մինչև26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝

8 000
(ութ հազար)

4000 (չորս հազար)

բ. 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝

12 000(տասներկու հազար)

6 000 (վեց հազար)

գ. 50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝

15 000(տասնհինգ հազար)

7 500 (յոթ հազար հինգ հարյուր)

 

դ. 100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝

25 000(քսանհինգ հազար)

12 500 (տասներկու հազար հինգ հարյուր)

ե. 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝

45 000(քառասունհինգ հազար)

22 500 (քսաներկու հազար հինգ հարյուր)

զ. 500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝

100 000
(մեկ հարյուր հազար)

50 000 (հիսուն հազար)

11.

Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին համայնքի վարչական տարածքում «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ բացօթյա առևտրի կազմակերպման թույլտվության համար՝ յուրաքանչյուր օրվա համար` մեկ քառակուսի մետրի համար՝

350
(երեք հարյուր հիսուն)

175 (մեկ հարյուր յոթանասունհինգ)

12.

Համայնքի վարչական տարածքում առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտներին, խաղատներին և բաղնիքներին (սաունաներին) ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝

   

1) առևտրի օբյեկտների համար՝

50 000 (հիսուն հազար)

25 000 (քսանհինգ հազար)

2) հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար՝

70 000 (յոթանասուն հազար)

35 000 (երեսունհինգ հազար)

3) բաղնիքների (սաունաների) համար՝

400 000 (չորս հարյուր հազար)

200 000 (երկու հարյուր հազար)

4) խաղատների համար՝

1 000 000 (մեկ միլիոն)

500 000 (հինգ հարյուր հազար)

5) շահումով խաղերի համար՝

500 000 (հինգ հարյուր հազար)

250 000 (երկու հարյուր հիսուն հազար)

6) վիճակախաղերի համար՝

100 000 (մեկ հարյուր հազար)

100 000 (մեկ հարյուր հազար)

13.

Համայնքի վարչական տարածքում հանրային սննդի կազմակերպման և իրականացման (համայնքի ավագանու որոշմամբ սահմանված կանոններին համապատասխան)` տնտեսվարողի գործունեության համար առանձնացված յուրաքանչյուր վայրում հանրային սննդի կազմակերպման և իրականացման թույլտվության համար տեղական տուրքը յուրաքանչյուր եռամսյակի համար սահմանվում է`

   

1) հիմնական շինությունների ներսում՝

   

ա. մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝

5 000 (հինգ հազար)

3 750 (երեք հազար յոթ հարյուր հիսուն)

բ. 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝

10 000 (տասը հազար)

7 500 (յոթ հազար հինգ հարյուր)

գ. 50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերս ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝

14 000 (տասնչորս հազար)

10 500 (տասը հազար հինգ հարյուր)

դ. 100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերս ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝

20 000 (քսան հազար)

15 000 (տասնհինգ հազար)

ե. 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝

30 000 (երեսուն հազար)

22 500 (քսաներկու հազար հինգ հարյուր)

զ. 500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝

40 000 (քառասուն հազար)

30 000 (երեսուն հազար)

2)ոչ հիմնական շինությունների ներսում`

   

ա. մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար`

1 000 (մեկ հազար)

750 (յոթ հարյուր հիսուն)

բ. 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար`

2 000 (երկու հազար)

 1 500 (մեկ հազար հինգ հարյուր)

գ. 50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար`

4 000 (չորս հազար)

3 000 (երեք հազար)

դ. 100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար`

6 000 (վեց հազար)

4500 (չորս հազար հարյուր)

ե. 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար`

8 000 (ութ հազար)

6 000(վեց հազար)

զ. 500և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար`

16 000 (տասնվեց հազար)

12 000 (տասներկու հազար)

14.

Ավագանու սահմանած կարգին ու պայմաններին համապատասխան՝ համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար, բացառությամբ բնակավայրերի սահմաններից դուրս գտնվող պետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանության գոտիներում տեղադրվող գովազդների թույլտվությունների, յուրաքանչյուր ամիս մեկ քառակուսի մետրի համար՝

   

ա. ալկոհոլային սպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային տոկոս արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար`

2 000 (երկու հազար)

1 000 (մեկ հազար)

բ.թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար`

3 000 (երեք հազար)

1 500 (մեկ հազար հինգ հարյուր)

գ.սոցիալական գովազդի համար՝

0 (զրո)

0 (զրո)

դ.այլ արտաքին գովազդի համար՝

1 500 (մեկ հազար հինգ հարյուր)

750 (յոթ հարյուր հիսուն)

 

ե.դատարկ գովազդային վահանակների համար՝ համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար սահմանված տեղական տուրքի 25 %-ի չափով

   

զ.եթե արտաքին գովազդ տարածող գովազդակիրը տեղաբաշխել և տարածել է իր կազմակերպության գովազդը ՝ համայնքի վարչական տարածքում այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար սահմանված տեղական տուրքի 10 %-ի չափով

   

15.

Համայնքի կամ համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի խորհրդանիշները (զինանշանը, անվանումը) որպես օրենքով գրանցված ապրանքային նշան կամ ապրանքների արտադրության կամ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման գործընթացներում, ինչպես նաև ֆիրմային անվանումներում օգտագործելու թույլտվություն տրամադրելու համար՝ օրացուցային տարվա համար՝

100 000 (մեկ հարյուր հազար)

50 000 (հիսուն հազար)

16.

Համայնքի վարչական տարածքում մարդատար-տաքսու (բացառությամբ երթուղային տաքսիների՝ միկրոավտոբուսների) ծառայություն իրականացնելու թույլտվության համար՝ օրացուցային տարում յուրաքանչյուր մեքենայի համար`

10 000 (տասը հազար)

5 000 (հինգ հազար)

17.

Համայնքի վարչական տարածքում քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման և (կամ) մատուցման թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար`

500 000 (հինգ հարյուր հազար)

 

18.

Համայնքի վարչական տարածքում մասնավոր գերեզմանատան կազմակերպման և շահագործման թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝

   

ա. 3 հա-ից մինչև 5 հա մակերես ունեցող գերեզմանատների համար`

2 500 000 (երկու միլիոն հինգ հարյուր հազար)

 

բ. 5 հա-ից մինչև 7 հա մակերես ունեցող գերեզմանատների համար`

5 000 000 (հինգ միլիոն)

 

գ. 7 հա-ից մինչև 10 հա մակերես ունեցող գերեզմանատների համար`

7 000 000 (յոթ միլիոն)

 

դ. 10 հա-ից ավել մակերես ունեցող գերեզմանատների համար`

10 000 000 (տասը միլիոն)

 

19.

1)Համայնքի տարածքում սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտի գործունեության թույլտվության համար՝

   

ա. «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 15.2-րդ հոդվածով սահմանված սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների (բացառությամբ հեստապարային ակումբների) համար՝ օրացուցային տարվա համար`

20 000 (քսան հազար)

15 000 (տասնհինգ հազար)

բ. հեստապարային ակումբի համար՝ օրացուցային տարվա համար`

200 000 (երկու հարյուր հազար)

100 000 (մեկ հարյուր հազար)

20.

Համայնքի տարածքում հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց՝ տվյալ օբյեկտին հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում ամառային (մայիսի 1-ից հոկտեմբերի 31-ը ներառյալ) և ձմեռային (նոյեմբերի 1-ից ապրիլի 30-ը ներառյալ) սեզոններին հանրային սննդի ծառայության կազմակերպման թույլտվության համար՝ մեկ քառակուսի մետրի համար`

10 000 (տասը հազար)

 

21.

Սույն հավելվածի 1-ին կետում, 4-րդ կետի 1-ին ենթակետում Ջրվեժ համայնքի համար սահմանված տեղական տուրքերի դրույքաչափերի համար կիրառվել են ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշման N 1 հավելվածով սահմանված շինությունների տարածագնահատման գոտիականությանը համապատասխան «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» պարբերությունում սահմանված գործակիցները։

22.

Սույն հավելվածի 10-րդ, 11-րդ կետերում, 12-րդ կետի 1-5-րդ ենթակետերում, 14-րդ,15-րդ, 16-րդ կետերում և 19-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությունում Ջրվեժ համայնքի համար սահմանված տեղական տուրքերի դրույքաչափերի համար կիրառվել են «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված 0.5 գործակիցը։

23.

Սույն հավելվածի 13-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում, 19-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունում Ջրվեժ համայնքի համար սահմանված տեղական տուրքերի դրույքաչափերի համար կիրառվել են «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված 0.75 գործակիցը։

Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 հունվարի 2024 թվական: